ՀՀ-ից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրերում մկնդեղի մասին տվյալները հին են. ՍԱՏՄ պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+8.09 oC

ՀՀ-ից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրերում մկնդեղի մասին տվյալները հին են. ՍԱՏՄ պարզաբանումը

12:38 17.09.2019

ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հրապարակել է տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Վարչության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրում առկա է նորմայի սահմանները գերազանցող մկնդեղի չափաքանակ։ SHANTNEWS.am-ն այս առնչությամբ փորձեց արձագանք ստանալ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնից:

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են այդ տեղեկությունները թարմացրել, բայց կոնկրետ Հայաստանին վերաբերող տվյալները 2009 թվականի վաղեմության են:

«Իրենք նոր ինֆորմացիա են հրապարակել Հայաստանի մասով՝ 2009թ. տվյալների հիման վրա: Մյուս երկրների դեպքում ինֆորմացիան ավելի թարմ է, թե մեզ ինչո՞ւ են ներառել այդ ցանկի մեջ, անհայտ է»,- ասաց Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները հայտնում են 40 տարեկանում սրտի առողջությունը վերականգնելու հնարավորության մասին

09:49 29.03.2024

Գիտնականները հայտնում են 40 տարեկանում սրտի առողջությունը վերականգնելու հնարավորության մասին

3,8 միլիոն հիվանդների շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 40 տարեկանում սրտի վատ առողջություն ունեցող մարդիկ կարող են բարելավել այն և նվազեցնել հիվանդությունների ռիսկը: Այս մասին հայտնում է Սրտի ամերիկյան ասոցիացիան (AHA): Գիտնականները վերլուծել են Հարավային Կորեայի 3,8 միլիոն մարդկանց տվյալները, ովքեր չեն տառապել սիրտ-անոթային կամ երիկամների հիվանդությամբ: Նրանց 62,8%-ը տղամարդիկ են եղել, մասնակիցների […] ...

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը

09:16 29.03.2024

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը

Դանիայի Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ աղեստամոքսային տրակտի դեղամիջոցների՝ պրոտոնային պոմպի ինհիբիտորների ընդունումը կարող է մեծացնել դեմենցիայի զարգացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia (A&D) ամսագրում: Պրոտոնային պոմպի ինհիբիտորները (PPIs) դեղերի խումբ են, որոնք նվազեցնում են ստամոքսի թթվի արտադրությունը: Դրանց ընդունման երկարաժամկետ ազդեցությունը գնահատելու համար գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 60-ից 75 […] ...

Ակնաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել աչքերի լարվածությունը գաջեթներից

08:36 29.03.2024

Ակնաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել աչքերի լարվածությունը գաջեթներից

Գաջեթների էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների։ Բժիշկների առաջարկությունները խիստ են և գործնականում շատերի համար անհնարին՝ մեծահասակները օրական մինչև 2-3 ժամ, երեխաները՝ մինչև 1-2 ժամ: Ուստի կարևոր է իմանալ գաջեթների անվտանգ օգտագործման կանոնների մասին և սովորեցնել երեխաներին։ Դրանց մասին «Իզվեստիային» հայտնել է ակնաբույժ Նատալյա Զախարովան։ Նա նշել է, որ բացասական […] ...

Կենսաբանը պատմել է, թե ինչպես է ընկույզն օգնում իջեցնել խոլեստերինի մակարդակը

08:23 29.03.2024

Կենսաբանը պատմել է, թե ինչպես է ընկույզն օգնում իջեցնել խոլեստերինի մակարդակը

ՌԴ Կրթության պետական ​​համալսարանի ֆիզիոլոգիայի, մարդու էկոլոգիայի և կենսաբժշկական գիտելիքի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Սոզիկինը «Իզվեստիա»-ին ասել է, թե ինչպես է ընկույզն օգնում նվազեցնել խոլեստերինի մակարդակը: «Ըստ ԱՀԿ-ի՝ վերջին տասնամյակում սրտանոթային հիվանդություններից մահացությունը մշտապես առաջին տեղում է եղել: Պատճառներից մեկն էլ ուղեղի անոթների, սրտի կորոնար զարկերակների, երիկամային անոթների աթերոսկլերոզային վնասումն է (լյումենի խտացումն ու նեղացումը)»,- ասել […] ...

Բժիշկը պատմել է՝ ինչի մասին կարող են վկայել խուճապի նոպաները

23:17 28.03.2024

Բժիշկը պատմել է՝ ինչի մասին կարող են վկայել խուճապի նոպաները

Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան, զգուշացրել է բժիշկ Մարինա Բերեժնայան։ Բերեժնայան խուճապի նոպայի հիմնական նշաններ է անվանել արագ սրտի բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Բժիշկը զգուշացրել է, որ խուճապի նոպան կարող է սկսվել նույնիսկ զգալի արտաքին գրգռիչների կամ սթրեսի բացակայության դեպքում […] ...

Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

16:17 28.03.2024

Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը: Գրավիչ փաթեթավորմամբ գունավոր հաբեր գտնելիս` երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն: ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. «Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում: Նախքան երեխային վիտամին կամ դեղ […] ...

BACK_TO_TOP