15:00 16.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում «Շանթ» հեռուստաընկերության «Աշխարհի հայերը» հաղորդաշարի հեղինակ, մեկնաբան Արտյոմ Երկանյանը խոսել է Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին և նշել, որ ընտրություններում շատ վայրերում հաղթել են ազգությամբ քուրդ ներկայացուցիչներ, և Թուրքիան այդ ամենի հետ չի կարողանում համակերպվել. «Թուրքիայում կա մի օրենք, որը թույլ է տալիս ՆԳՆ-ին հեռացնել նոր քաղաքապետին […]
14:58 16.09.2019
Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի և տարբեր հարցերի շուրջ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում կան տարբեր կարծիքներ, ընդ որում՝ արմատապես տարբեր, կարո՞ղ է սա հանգեցնել խմբակցության փլուզման, որին էլ հաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սեպտեմբերի 16-ին Վանաձորում SHANTNEWS.am-ի թղթակիցն այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ըստ էության, այդ խմբակցությունը ձևավորվել է բոլորիս հայտնի պայմաններում: Մեր խմբակցությունը շատ լուրջ […]
14:57 16.09.2019
Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, հրաման է ստորագրել է, […]
14:49 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման համար ծախսված 400 հազար դոլարին: Լրագրողի դիտարկմանը նշված գումարի վատնման մասին՝ Փաշինյանն արձագանքել է` ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու համար: «Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել «վատնված»: Սկսած առաջին օրվանից՝ կառավարությունն Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում […]
14:40 16.09.2019
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր իր թվիթերյան էջում գրառում կատարել՝ հերքելով հանդիպման մասին տարածված լուրերը:
14:29 16.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Անկարայում տեղի է ունենալու Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի մասնակցությամբ հերթական գագաթնաժողովը: Սիրիայի հարցով ժողովին քննարկվելիք թեմաներին, կողմերի դիրքորոշումներին ու սպասելիքներին է անդրադարձել «Euronews»-ի թուրքական ծառայությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Մինչ վերոնշյալ թեմաներին անդրադառնալը, կայքը տեղեկացնում է, որ կայանալիք գագաթնաժողովի ֆոնին Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծում […]
14:27 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Երևանում աղբահանության կազմակերպման հարցերին: Նա տեղեկացրեց՝ ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը, որ հարստացել է ջրցան, փոշեկուլ, աղբահանության մեքենաներով: Վարչապետն ասաց՝ վերջին 30 տարվա մեջ Երևանը նման տեխնիկա ձեռք չէր բերել, այսինքն՝ անկախությունից ի վեր նման տեխնիկա չի բերվել: Նշված հիմնարկում, ըստ Փաշինյանի, այս […]
14:19 16.09.2019
Հայաստանում կրթական ոլորտում բարեփոխումների՝ դպրոցներում էլեկտրոնային եղանակով գրանցման շնորհիվ գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս նորամուծությունը գործարկելիս մեծ աղմուկ-աղաղակ բարձրացավ: «Որոշ պաշտոնյաներ հասկացել էին, որ սա իրենց կոռուպցիոն եկամուտներից զրկելու է, բայց արդյունքն ակնհայտ է»,- ասաց նա: Փաշինյանը նաև տեղեկացրեց՝ […]
14:05 16.09.2019
Ինչպես ասվել էր նախընտրական խոստման ժամանակ, Թեղուտի հանքավայրը բացվել է, և մարդիկ աշխատատեղեր ունեն: Այս մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց՝ Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձն ավելացել է 20 տոկոսով, օտարված տարածքներ են վերադարձվել համայնքներին: Փաշինյանը նշեց՝ 6500 քմ տարածք վերադարձվել է, քրգործեր կան հարուցված մանկապարտեզների սեփականաշնորհումների դեպքերի […]
13:54 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում հերթական մամուլի ասուլիսն է հրավիրել: Ասուլիսի մեկնարկին Փաշինյանը նշեց՝ ուզում է հանդիպումը սկսել նոր Հայաստանի մասին 100 փաստ հրապարակելով: Մանրամասները` տեսանյութում: Վարչապետը ներկայացրեց հետևյալ կետերը․ Հայաստանը բարելավել է զբոսաշրջության մրցունակությանը տեղը, այժմ 79-րդն է, Արտահանման աճը 2019-ի առաջին 7 ամսում 3 տոկոս աճ է ունեցել, Հիպոտեկային վարկերի ծավալն աճել […]
13:53 16.09.2019
Ղազախստանում ընթացող Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում իր երրորդ հաղթանակը տոնեց Կարապետ Չալյանը: Նա դժվարին պայքարում 5-4 հաշվով պարտության մատնեց բելառուս ըմբիշ Պավել Լյախին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ավելի վաղ Կարապետ Չալյանը 4-2 հաշվով հաղթել էր ճապոնացի ըմբիշ Յաբիկու Շոեին, այնուհետև 1/8 եզրափակչում 9-0 հաշվով առավելության էր հասել վենեսուելացի Ռիվաս Էսպինոզայի նկատմամբ: […]
13:47 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՀ զինված ուժերում տեղ գտած փոփոխություններին: Նա տեղեկացրեց՝ ժամանակակից տեսադիտարկման սարքերի քանակն ավելացել է: Մինչև տարեվերջ մարտական դիրքերի 35 տոկոսն ապահովված կլինի խմելու ջրով: 2020թ. պետբյուջեով 114 տոկոսով կավելանա ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեի ֆինանսավորումը: Փաշինյանը հայտնեց՝ զինվորների սննդի կազմակերպումը արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերության, ինչի արդյունքում բարձր […]
13:38 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 100 փաստ նոր Հայաստանի մասին: Նա նշեց՝ կառավարությունը տնտեսական աննախադեպ որոշում է կայացրել՝ 2835 ընկերություններ ունեն ԱԱՀ դեբետային մնացորդներ, որ գոյացել են մինչև 2017թ. հուլիսի 1-ը: «Սրանք պետությունը պարտք է տնտեսվարողներին, բոլորը գիտեին, որ դա գրված է սառույցին: Կառավարությունը շուրջ 56 մլրդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին […]
13:17 16.09.2019
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի-5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի ռազմավարական զորավարժություն։ Պաշտպանական եզակի միջոցառում, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը։ «Մասնակցե՛նք զորավարժությանը»,- հորդորում է ՀՀ ՊՆ-ն։
13:08 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում հերթական մամուլի ասուլիսն է հրավիրել: Ասուլիսի մեկնարկին Փաշինյանը նշեց՝ ուզում է հանդիպումը սկսել նոր Հայաստանի մասին 100 փաստ հրապարակելով: «Չնայած գիտեմ, որ այս հատվածը լրագրողներն այնքան էլ չեն սիրում, բայց…»,- ասաց նա: Փաշինյանը խոսեց աշխատավարձերի բարձրացման, ՀԴՄ-ների թվի ավելացման, բյուջե հարկային մուտքերի ավելացման և այլնի մասին:
12:58 16.09.2019
Ազգային ժողովն այսօր 87 կողմ, 21 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկած նախագիծը, որով հեշտացվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը հեռախոսով տեսագրելն և ոստիկանությանն ուղարկելը։ Այս նախագիծն օրեր առաջ բուռն վեճերից մինչև վիճաբանության էր հասցրել «Իմ քայլի» և ԲՀԿ պատգամավորներին։ ԲՀԿ անդամներից մեկը այս նախագիծը որակել էր որպես բարոյականից զուրկ, […]
12:41 16.09.2019
Նորարար տեխնոլոգիաներ մշակող և ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը կներկայացնի իր բրենդները WCIT 2019-ում: SoftConstruct-ը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է, որն ավելի քան տասը տարի տեղական և միջազգային շուկաներին տրամադրում է նորարար և մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Հոկտեմբերի 6-8-ը ընկերությունը կմասնակցի Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: SoftConstruct ընկերությունը միջոցառման պաշտոնական գործընկերն է և այս տարվա […]
12:33 16.09.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում այսօր անդրադարձավ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին: «Հետևելով ՍԴ-ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած հետևյալ մտահոգությունները՝ ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշման մասով. Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և որոշումը կայացնելիս ՍԴ-ն պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և կամ առանց հիմնավոր պատճառաբանության […]
12:27 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վանաձոր: Լոռու մարզի Ջրաշեն համայնքում նա մասնակցում է աղետի գոտու բնակարանաշինական ծրագրի բնակարանամուտի արարողությանը: Երբ Փաշինյանը եկավ Ջրաշեն, քաղաքացիներից մեկը նրան ասաց. «Բարև, դուխով վարչապե´տ ջան»: Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց քաղաքացիներին և լուսանկարվեց նրանց հետ: «Ոտքս խերով լինի այս տուն»,- ասում էր վարչապետը քաղաքացիների տներում հյուրընկալվելիս: Նիկոլ […]
12:24 16.09.2019
Ազգային ժողովն այսօր ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով բենզալցակայաններում, գազալցակայաններում և այլ նմանատիպ կառույցներում չափագիտական ստուգումներ անցկացնելիս տեսչական խմբերն այլևս պարտավոր չեն լինի 3 օր առաջ ծանուցումներ ուղարկել տնտեսվարողներին։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ փոփոխությունն անում են տեխնոլոգիաների զարգացման պայմաններում հնարավոր չարաշահումներից խուսափելու համար։ Արդարադատության փոխնախարարի խոսքերի համաձայն՝ բենզալցակայաններում, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր է ընդամենը […]
12:20 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Վանաձոր: Լոռու մարզի Ջրաշեն համայնքում նա մասնակցում է աղետի գոտու բնակարանաշինական ծրագրի բնակարանամուտի արարողությանը: Վարչապետը Ջրաշեն համայնքում կոնյակ խմեց քաղաքացիների հետ և մաղթեց, որ բոլոր դժվարությունները մնան անցյալում: Վարչապետը լուսանկարվեց քաղաքացիների հետ և նրանցից նվեր ստացավ գլխարկ: Երբ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ շենքից, որպեսզի նստի մեքենան, […]
12:15 16.09.2019
Ազգային ժողովի այսօրվա քվեարկություններից մեկով առաջին ընթերցումով ընդունվեց այն նախագիծը, որով ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնների համար նախատեսվում են նույն չափանիշները, որոնք գործում են կառավարության անդամների և պատգամավորների համար։ Սա լրացուցիչ ազատություն է տալիս վարչապետին այս պաշտոններում նշանակումներ անելու համար, քանի որ գործող կարգավորումներով վարչապետը ստիպված է այդ կառույցների ղեկավարներ նշանակել բացառապես «համակարգի ներսի մարդկանցից»։ […]
12:14 16.09.2019
Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և գործընկերների մշակած նախագիծը, որով քրեական պատիժներ են նախատեսվում կենդաննիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Խորհրդարանի քվեարկության արդյունքներով կողմ ձայները 74 են, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 17։
12:11 16.09.2019
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ հարցին: Նա տեղեկացրեց՝ խմբակցությունն այսօր նիստ կգումարի, որի ընթացքում էլ կորոշեն հաջորդ քայլերը, սակայն այդ մասին հրապարակային կխոսեն միայն խմբակցության նիստից հետո: Հարցին՝ արդյո՞ք կարելի է ենթադրել, որ կան իրենց համար առավել հարմար, նախընտրելի քայլեր, Մակունցն ասաց. «Մենք ունենք մշակած քայլերի մի […]
12:00 16.09.2019
Ազգային ժողովի կազմն այսօր համալրեց նոր պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը։ Նա ռեժիսոր է, դերասան, երգիչ։ Մանուկյանը փոխարինեց մանդատը վայր դրած արդեն նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանին։
11:50 16.09.2019
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը այսօր տոնում է իր ծննդյան 35-րդ տարեդարձը: Այդ առիթով նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Այսօր դարձա 35 տարեկան: Միակ բանը, որ զգում եմ, կարտահայտեմ մեծն Համո Սահյանի այս չքնաղ տողերով։ Արդեն շատ եմ հոգնել դահլիճներից փարթամ, Քարոզներից տարտամ ու վեճերից: Գնամ քարափներիս լռությունը կարդամ, Վերջին անգամ փորձեմ […]
11:37 16.09.2019
Սեպտեմբերի 16-ին` ժամը 04:01-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի […]
11:30 16.09.2019
Ղազախստանում ընթացող Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս եկան 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: Ղարիբյանն անհաջողության մատնվեց հենց առաջին գոտեմարտում: Նա 0-7 հաշվով զիջեց ուզբեկ ըմբիշ Էլմուրատ Տասմուրադովին: Իսկ Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեց․ 4-2 հաշվով նա առավելության հասավ ճապոնացի ըմբիշ Յաբիկու Շոեյի նկատմամբ: Չալյանը կշարունակի պայքարը 1/8 […]
11:10 16.09.2019
Հուլիսի 26-ին ինտերնետային կայքերից մեկում հրապարակվել էր ««Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. ինտերնետային կայքերից մեկում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլն եվրո գումար փոխհատուցելու մասին 2019 թվականի հուլիսի 25-ի ՄԻԵԴ […]
10:54 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել (երկրորդ մրցանակային տեղ է գրավել) Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Շնորհավորում եմ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2408713272782387?__xts__[0]=68.ARAImZdpC93RrsfpdSM2pfkEIBhV5rAu67aloJZe4BEYeG8tTQmdVf1dL1Z4GnWV-yUY1G89o6W6fvIC2LMbCipTT91tFKlTOT59okn6ut1Obu3LFpRnBrcq9o5VsOa2A6Mz_n3dSxZBIW-_vVoMyjMIwU8tPLDOU-h5wGEmV70aTjBiSMXcjrMx4cyMHH27jmp_LNKwp00A7-Rr6XlGCJVCmSw8NXz6XPOLN_emNTu2S4MAVZQZbsNO7Td9mOTbSYtxMV6xbh9g4hX5ofYuL4KECoW8GO6M1fUT1t-L9knYDHRpHGFjFnZ5KieFivEJuI8fvN2KEK9Qdn6pVgos76fJ&__tn__=-R