14:19 16.09.2019
Հայաստանում կրթական ոլորտում բարեփոխումների՝ դպրոցներում էլեկտրոնային եղանակով գրանցման շնորհիվ գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս նորամուծությունը գործարկելիս մեծ աղմուկ-աղաղակ բարձրացավ:
«Որոշ պաշտոնյաներ հասկացել էին, որ սա իրենց կոռուպցիոն եկամուտներից զրկելու է, բայց արդյունքն ակնհայտ է»,- ասաց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց՝ աշակերտական պայուսակների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով իրականացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարանների 16 անվանում, 5-12-րդ դասարանների 38 անվանում դասագրքերի քաշի բեռնաթափում՝ դասագրքերը բաժանելով առաջին ու երկրորդ մասերի:
Նա հայտնեց՝ թանգարանների այցելություններն ավելացել են, թատրոնների, թատերական կազմակերպությունների հաճախելիությունն աճել է: Վարչապետը կարևորեց դպրոցականների համար տարին մեկ անգամ թատրոն, համերգասրահ և թանգարան այցելություն ապահովելը: Կառավարության ղեկավարը նաև խոսեց մարզերում փոքր խաղադաշտերի կառուցման մասին, տեղեկացրեց, որ 8 փոքր խաղադաշտի կառուցում արդեն ավարտվել է, 26-ը պատրաստ կլինեն մինչև այս ամսվա վերջ, իսկ մինչև տարեվերջ 51 խաղադաշտ կլինի:
Վարչապետը տեղեկացրեց՝ անտառահատման համար պատիժները խստացվել են, առանձին դեպքերում ազատազրկում է նախատեսվել, նաև ներդրվել է ժամանակակից պիլոտային միջոցներով անտառների հսկողության ծրագիրը: Նա ասաց՝ ոռոգման նպատակով Սևանա լճից ավելի քիչ ջուր են բաց թողել: Սևանա լիճը նախորդ տարվա այս օրվա դրությամբ բարձրացել է 4 սմ-ով:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...