TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Պատգամավորն առաջարկում է, որ տուգանված վարորդները դատարան դիմելու համար տուգանքի չափ պետտուրք վճարեն

10:51 16.09.2019

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների բողոքարկումները կրկնակի շատանալու են բալային համակարգի ներդրումից հետո։ Սա ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանի կանխատեսումն է։ Նրա պնդմամբ՝ անհրաժեշտ է, որ տուգանքների բողոքարկումն ավելի դժվարացվի, որպեսզի տուգանքի վճարումը հետաձգելու համար քաղաքացիները դատարան չդիմեն։ Հակառակ դեպքում, ըստ նրա, բալային համակարգն արդյունավետ չի աշխատի։ «Հետևաբար, առաջարկում եմ նաև կարգավորումներ պետտուրքի […]

̰
Գյումրիում տոնական միջոցառումների անցկացումը փոխել է փողոցաշինության տեմպը

10:26 16.09.2019

Սեպտեմբեր 21-ի համապետական միջոցառումները Գյումրիում անցկացնելու որոշումը փոխել  է ավարտի անորոշ ժամկետներով ընթացող փողոցաշինական աշխատանքների տեմպը: Ինտենսիվ շինարարություն է կատարվում մեծ ծրագրում ընդգրկված գրեթե բոլոր փողոցներում: Աշխատանքների տեմպերից կարելի է ենթադրել, թե հիմնական միջոցառումների անցկացման վայրերը քաղաքի որ փողոցներին հարող հատվածներում են լինելու: Շինընկերությունների աշխատուժն ու տեխնիկան կենտրոնացած է 6 փողոցում և 3 հրապարակում։ Գյումրի […]

̰
4000 դրամ տուգանքի բողոքարկման համար 2-3 տարի դատին չսպասել․ ԱԺ-ում նախագիծ է քննարկվում

10:17 16.09.2019

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է սահմանել, որ երթևեկության խախտումների տուգանքները բողոքարկելու համար մինչև դատարան հասնելը քաղաքացին պետք է դիմի ըստ վերադասության՝ վարչական մարմին։ Բաղդասարյանը բացատրեց, որ իր հետ նախկինում դեպք է եղել, երբ որպես պաշտպան ներկայացել է այդպիսի դատաքննության, ու պարզվել է, որ հաջորդ տարվա նույն օրն […]

̰
Սուրենավանում «ԿամԱԶ»-ի հետ բախումից «BMW»-ն այրվել է․ կան զոհեր

09:33 16.09.2019

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 04:01-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի […]

̰
Նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են

09:16 16.09.2019

Սաուդյան Արաբիայում նավթի հումքի արդյունահանման կրճատումից հետո նավթի գինը կտրուկ աճել է։ Հյուսիսծովյան Brent տեսակի նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը հասել է 71․6 դոլարի՝ ցուցաբերելով 19 տոկոսի աճ։ WTI ամերիկյան թեթև նավթի ֆյուչերսների արժեքը հասել է մեկ բարելի դիմաց 63․47 դոլարի՝ ցուցաբերելով 15 տոկոսի աճ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սաուդյան Արաբիայի արևելքում հութի ապստամբներն […]

̰
Իսպանիայի մի քանի քաղաքներում ջրհեղեղից ճանապարհներ են փակվել, դպրոցներում դասերը չեղարկվել են

09:04 16.09.2019

Իսպանիայի Ալմերիա և Գրանադա քաղաքներում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 6-ի։ Հեղեղումների, առատ տեղումների, ամպրոպի և ուժգին քամու պատճառով դպրոցներում պարապմունքները չեղարկվել են։ Փակվել են մի շարք ճանապարհներ, երկաթուղային հաղորդակցությունը մասամբ դադարեցվել է։ Մի շարք շրջաններում հայտարարվել է եղանակային վտանգավորության կարմիր մակարդակ։

̰
ԱՄՆ-ում խաղի ժամանակ ֆուտբոլի դաշտը սկսել է այրվել

08:54 16.09.2019

Ամերիկյան Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում խաղի ժամանակ ֆուտբոլի դաշտում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել հրատեխնիկական սարքից, սակայն կրակն արագ հասել է խոտածածկույթին և սկսել տարածվել։ Հրշեջներին հաջողվել է օպերատիվ կերպով մարել կրակը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

̰
Թուրքական հատուկ ծառայությունները ողջ աշխարհում առևանգել են 31 մարդու․ Die Welt 

08:47 16.09.2019

Թուրքիայի հատուկ ծառայությունները 2016 թվականից Ղազախստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Գաբոնում, Մյանմարում, Ադրբեջանում, Կոսովոյում, Պակիստանում, Մալայզիայում և այլ երկրներում առևանգել են առնվազն 31 մարդու։ Այս մասին փոխանցում է գերմանական Die Welt պարբերականը։ Թուրքական իշխանություններն առևանգվածներին կասկածում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի մեջ, ով մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ […]

̰
Սիրիայի նախագահը ստորագրել է հրաման՝ համընդհանուր համաներման մասին

08:35 16.09.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է հրաման՝ երկրում համընդհանուր համաներման մասին։ Այն կտարածվի հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչև 2019 թվականի սեպտեմբերի 14-ը։ Փաստաթուղթը հրապարակել է Սիրիայի պետական SANA գործակալությունը։ Մասնավորապես, նշվում է, որ մահապատիժը ևցմահ բանտարկությունը կփոխարինվեն 20 տարի ժամկետով տքնաջան աշխատանքով։ Համաձայն հրամանի՝ ցանկացած պատժից լիովին ազատվում են անբուժելի հիվանդ դատապարտյալները, ովքեր հասել են […]

̰
Թրամփը թույլատրել է բացել ԱՄՆ պահուստները՝ նավթի շուկայի կայունացման համար

08:22 16.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրամայել է անհրաժեշտության դեպքում նավթ դուրս բերել երկրի պահուստներից՝ Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա հարձակումից հետո նավթի շուկայում իրադրության կայունացման համար։ «Կապված Սաուդյան Արաբիայի վրա իրականացված հարձակման հետ, որը կարող է ազդել նավթի գների վրա, ես թույլատրել եմ անհրաժեշտության դեպքում բավարար ծավալով նավթ բաց թողնել նավթային ռազմավարական պահուստից՝ շուկաներն […]

̰
Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը վանկարկում Մխիթարյանի ազգանունը

00:10 16.09.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Իտալիայի Ա Սերիայի 3-րդ տուրի «Սասուոլո»-ի դեմ իր նորամուտի խաղում: Armsport-ի հաղորդմամբ՝ երկրպագուներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ իտալական ակումբի երկրպագուները գոռում են Հենրիխի ազգանունը:  

̰
Ս.Սաֆարյանի հաղորդումը հանցագործության մասին և կոչը ԱԱԾ պետին և ՀՀ ոստիկանապետին

22:50 15.09.2019

ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին և կոչով դիմել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին․ «Իր մի շարք ստատուսներով այլևս ՀՀ քրեական օրենսգրքի տակ տեղավորվող ֆեյսբուքյան մի էջ ժամեր առաջ տեղադրել է իբրև թե իմ և ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած […]

̰
Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը․ Ոստիկանություն

22:43 15.09.2019

Այսօր համացանցում լուսանկար էր հրապարակվել, ուր պատկերված էր կոտրված աղբաման։ Այս կապակցությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից մեկը հաղորդում էր տվել, որ Ֆուչիկի փողոցում տեղադրված աղբամաններից մեկը անհայտ անձը կոտրել է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը։ Վերջինս աղբամանը աղբատարից […]

̰
Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն մտադիր է վաղը գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար․ Մ․ Հայրապետյան

22:27 15.09.2019

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Ալեքսանյանի հետ․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ։ Ինչպես նախորդ գրառմանս մեջ հայտնել էի, Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապես զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական […]

̰
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին

22:15 15.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է եղել Սըր Անդրաշ Շիֆի (դաշնամուր) մենահամերգին: Համերգին ներկա էին նաև տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստանում գտնվող Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրեն Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները:  

̰
Նոր աղբամաններից մեկի ճակատագիրը․ Ս․ Փաշինյան

22:09 15.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Նոր աղբամաններից մեկի ճակատագիրը»,– գրել է նա։

̰
ՌԴ-ն ավարտել է Թուրքիային C-400-ների մատակարարումը

17:21 15.09.2019

Ռուսական C-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի՝ Թուրքիա մատակարարման երկրորդ փուլն ավարտվել է: TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: «Այսօր, Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում ավարտին է հասցվել C-400 հակաօդային պաշտպանության երկրորդ հրթիռային մարտկոցի տարրերի առաքման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ռուսաստանից կողմից Թուրքիային C-400-ներ տրամադրելու համաձայնագրի մասին կողմերը հայտարարել էին […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին

17:06 15.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնություն հետ կապերի վարչությունից: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, խոր ցավով տեղեկացա Ձեր մայրիկի՝ տիկին Լուսինի մահվան մասին։ Ապրելով հայրենիքից հեռու՝ տիկին Լուսինն ընտանիքում պահպանել է […]

̰
Արցախի ընտրությունների ժամանակ միտումնավոր որևէ խախտում չենք արձանագրել. Դանիել Իոաննիսյան

16:37 15.09.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արցախում գրանցված խախտումներին՝ հայտարարելով, որ իրենք միտումնավոր խախտումներ չեն արձանագրել: Նրա խոսքով՝ գոյություն ունեցող խնդիրները հիմնականում կապված են եղել օրենսդրական բացթողումների հետ: «Լույսերն անջատելու հետ կապված. լույսերը շատ տեղերում անջատվեցին, ճիշտն ասած, ընտրությունների օրը, բայց դա, ես հավատացած եմ, պայմանավորված […]

̰
Ի՞նչ գիտեն մեր քաղաքացիները Խաչվերացի տոնի մասին

16:25 15.09.2019

SHANTNEWS-ի լրագրողն այսօր փորձել է պարզել, թե ինչ գիտեն մեր քաղաքացիները Խաչվերացի տոնի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցական հեռագիր են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

14:10 15.09.2019

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցական հեռագրում ասվում է.  «Վեհափառ Տեր, Խորին ցավ ապրեցինք՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը։ Քաջատեղյակ եմ տիրամայր Լուսինի հանդեպ Ձեր որդիական ջերմ […]

̰
Արթուր Ալեքսանյանը 10:0 հաշվով հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլ

12:42 15.09.2019

Ղազախստանում ընթացող ըմբշամարտի ԱԱ-ի 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը մրցել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էլիաս Կուոսմանենի հետ և 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, տեղեկացնում է armsport.am-ը: Մեր ըմբիշը դուրս է եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ: Ալեքսանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի նկատմամբ:

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. ԱԻՆ

10:00 15.09.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել […]

̰
Մենք վարձել ենք կառավարությանը և մյուսներին, որ մեր հանրային շահերը սպասարկեն. տնտեսագետը՝ Ամուլսարի խնդրի մասին

22:50 14.09.2019

«Ոսկե միջին ինձ համար չկա, կան փաստեր, կան փաստարկներ: Ամուլսարի դեպքում մենք բացահայտ վտանգներ ունենք, որոնք  բազմիցս են փաստվել և ոչ միայն տեղական փորձագետների կողմից»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին: Ըստ տնտեսագետի՝ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մարդիկ դեմ են: «Նեոգաղութատիրության բնութագրիչ մասերից մեկն է՝ անկախ նրանից՝ […]

̰
Մահացել է Արամ Ա Կաթողիկոսի մայրը

22:11 14.09.2019

Բեյրութում մահացել է Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ.  Արամ Ա Կաթողիկոսի մայրը։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից։ Տիրամայր Լուսին Քեշիշյանի (ծնված 1928-ին) հրաժեշտի վերջին արարողությունը կատարվելու է առաջիկա չորեքշաբթի օրը, Անթիլիասի մայրավանքում։

̰
Հայտնի է արջի հարձակման հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը

21:37 14.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:26-ին, Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ […]

̰
Աշխարհի գավաթ․ Լևոն Արոնյանը պարտության մատնեց Մաղսուդլուին

21:23 14.09.2019

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում  Լևոն Արոնյանը պարտության մատնեց իրանցի Փարհամ Մաղսուդլուին, որի հետ երկրորդ պարտիայում գրանցեց ոչ-ոքի։ Առաջին պարտիայում հաղթել էր հայ գրոսմայստերը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Սերգեյ Մովսեսյանը 1/32 եզրափակչում շարունակում է պայքարը աշխարհի գավաթակիր Դին Լիրենի հետ: Երկրորդ պարտիայում ևս գրանցվել է ոչ-ոքի և սեպտեմբերի […]

̰
Բաչկովն ու Դարչինյանը հաղթել են մեկնարկում ու դուրս եկել 1/8 եզրափակիչ․ Բռնցքամարտի ԱԱ

21:10 14.09.2019

Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակ տարավ ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ: 75 կգ քաշային Արման Դարչինյանը  ևս հաղթանակ տոնեց ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Հիշեցնենք, որ այսօր հաղթանակ էին տարել  52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:

̰
Թրամփը հաստատել է՝ Բեն Լադենի որդին սպանված է

20:30 14.09.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդուն։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը։ «Համզա բեն Լադենը, «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամ և Ուսամա բեն Լադենի որդին, սպանվել է ԱՄՆ-ի կողմից իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանի հատվածում»,- ասվում է ԱՄՆ […]

̰
Սեպտեմբերի 20-ից հետո ակցիաները լինելու են ամեն օր, լինելու են դասադուլներ և գործադուլներ. Գեղամ Օհանյան

20:17 14.09.2019

Հանուն Ամուլսարի պահպանման այսօր` ժամը 18:30-ից մեկնարկած երթի մասնակիցներն այս պահին Ազատության հրապարակում են: Ազատության հրապարակ հասել են 3 ուղղություններով, որտեղ էլ հնչեցրել են իրենց պահանջները՝ ուղղված իշխանությանը: Երթի կազմակերպիչները պահանջել են դադարեցնել հանքի շահագործումը և դուրս բերել Ամուլսարի տարածքից «Լիդիանի» շինտեխնիան: Ելույթով հադես է եկել նախաձեռնության համակարգող Գեղամ Օհանյանը, որը կոչ է արել իրենց […]

̰
BACK_TO_TOP