16:14 07.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը: Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, […]
15:52 07.09.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում Ստյոպա Սաֆարյանի դեմ իրականացված հարձակմանը վերաբերող գրառում է կատարել. «Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, երեկ երեկոյան իր տան մոտ հարձակման է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ փոխանցված տեղեկությունների` հարձակվում գործած երկու անհայտ անձիք խլել են պարոն Սաֆարյանի հետախոսն ու հեռացել: Նկատի ունենալով իր քաղաքական գործունեությունը` այս […]
15:34 07.09.2019
«Առ այսօր Ռոբերտ Քոչարյանը պահվում է կալանքի տակ ապօրինի: Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ի որոշումը հետևյալն է. այսօր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված անձ: Այս նախադասությունը նշանակում է իրավունքի, սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում, քանի որ «անձեռնմխելիություն» բառը և քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են»,- այսօրվա ասուլիսում ասել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը: […]
15:14 07.09.2019
Ջրվեժից ևս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Դրանք կտեղադրվեն հիմնական փողոցներում, իսկ փոխարինված նորերը կտարվեն բակային տարածքներ»,- ասված է գրառման մեջ։
15:11 07.09.2019
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-10-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 11-12-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ նաև մառախուղ: Օդի ջերմաստիճանը 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպտեմբերի 11-12-ը սպասվում է […]
14:21 07.09.2019
Օպերային թատրոնի բալետային արտիստները պահանջում են խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Խնդիրը, ըստ արտիստների, նրա ստեղծած մթնոլորտն է: Այս մասին նրանք խոսել են հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ սովորաբար խնդիրները լուծում են թատրոնում, բայց հիմա ստիպված են բարձրաձայնել: Նրանք հայտնել են նաև, որ խնդրին տեղյակ է ինչպես տնօրինությունը, այնպես էլ նախարարությունը. օրեր առաջ փոխնախարար […]
14:15 07.09.2019
Սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Այս մասին հաղորդում են Արցախի պաշտպանության նախարարությունից: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի […]
14:02 07.09.2019
«Ադեկվադ» ՀԿ-ն դառնում է կուսակցություն: Այսօր տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում հաստատվել է կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը և ընտրվել է նախագահը: Այդ պաշտոնը զբաղեցնելու է Արթուր Դանիելյանը, որը ղեկավարում էր նաև նույնանուն հասարակական կազմակերպությունը: Նրա խոսքով՝ «Ադեկվադ» կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի հերթական ընտրություններին: «Մենք այստեղ հավաքվել ենք, որ Հայաստանում գրանցենք հերթական, այս […]
13:55 07.09.2019
Իրանի զինված ուժերի կազմավորումները Հորմուզի նեղուցում նոր քարշակող առևտրային նավ են վերցրել կալանքի տակ։ Նավի 12 ֆիլիպինցի նավաստիները ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Որպես այս գործողության հիմնավորում՝ իրանական կողմը հայտարարել է, որ քարշակող նավի անձնակազմը զբաղվել է մաքսանենգությամբ․ ապօրինի ճանապարհով տեղափոխել է 280 հազար լիտր վառելիք։ Այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Այս գործողությունը […]
13:52 07.09.2019
Սեպտեմբերի 7-ին, ժամը 08:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղորղանյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ Հրաչ Ս.-ն (ծնված 1965 […]
13:38 07.09.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում «Մանսուրյան-80» համերգաշարին նվիրված գրառում է կատարել. «Օպերայի դահլիճում երեկոյան հրաշալի համերգով ամփոփեցինք «Մանսուրյան-80» համերգաշարի երևանյան հատվածը: Իր ներկայությամբ երեկոն պատվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շնորհակալ եմ մեր թիմին՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի գլխավորությամբ, հոբելյանին վայել բարձր մակարդակով այս համերգաշարը կազմակերպելու համար: Շնորհակալ եմ նաև ՀՀ կառավարությանը՝ կարևոր աջակցութան համար: Վստահ […]
12:54 07.09.2019
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, տեղի էր ունենալու Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատավարությունը, որը ինչպես հայտնել էինք, չէր կայացել: Այսօր արդեն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղեկատվություն է տեղադրվել դատավարությունը տեղի չունենալու պատճառի մասին: Ըստ այդ տեղեկատվության` նիստից 1 օր առաջ 5.09.2019թ. դատարանի գրասենյակ է մուտքագրվել թիվ Մ-12459/19 գրությունը, որի համաձայն՝ Շիրակի […]
12:43 07.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից: Միջնորդությունները վերաբերում են Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու […]
12:36 07.09.2019
SHAMSHYAN.com-ը գրել է, որ երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 22։50-ի սահմաններում Սաֆարյանի բնակարանի մուտքի դռան մոտ: Անծանոթ 2 անձինք մոտեցել են Ստյոպա Սաֆարյանին, մեկը հրել է մեջքից, իսկ մյուսը հափշտակել iPhone 8 տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ […]
11:44 07.09.2019
Օպերային թատրոնի բալետային արտիստները պահանջում են խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Խնդիրը, ըստ արտիստների, նրա ստեղծած մթնոլորտն է: Այս մասին նրանք խոսել են հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ սովորաբար խնդիրները լուծում են թատրոնում, բայց հիմա ստիպված են բարձրաձայնել: Բալետային արտիստ Սերգեյ Սաֆարյանն ասաց. «Վերադառնում ենք արձակուրդից և ի՞նչ ենք տեսնում՝ ինքն իրեն ներկայացրել է […]
11:40 07.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով տնտեսական հետաքրքիր մի առաջարկի քննարկման մասին: «Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում: Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է […]
11:18 07.09.2019
Սեպտեմբերի 6-ին` ժամը 21:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան […]
10:24 07.09.2019
Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր և բարգավաճ Հայաստան, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը. «Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար և անվտանգ»: Հայաստանի անկախացումից ի վեր, ԱՄՆ-ը նորանկախ Հայաստանի Հանրապետությանն ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել՝ գյուղատնտեսական ոլորտի բարեկարգումից մինչև մարդասիրական […]
09:43 07.09.2019
Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել է 43-ի Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի ավերիչ հարվածի զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝հղում անելովկղզի-պետության վարչապետ Հյուբերտ Միննիսի գրասենյակին: Սպասվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ շատ բնակիչներ համարվում են անհետ կորած: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում առաջարկել […]
09:21 07.09.2019
Բրիտանական Բրեդֆորդ քաղաքում տղամարդը սարդի պատճառով դարձել է մահացու ավտովթարի մեղավոր: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ինչպես նշվում է, 31-ամյա տղամարդը մեքենայի ղեկին է եղել, երբ սարդոստայնից սարդը կախվել է իր աչքերի առաջ: Փորձելով նրան սատկացնել՝ վարորդը շեղվել է ճանապարհից, դուրս եկել մայթ և բախվել լուսավորության սյանը: Հարվածից սյունը ջարդվել ու ընկել է 58-ամյա […]
09:00 07.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 7-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 7-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է […]
08:41 07.09.2019
Ամերիկյան ավիաշինական Boeing կորպորացիան տեխնիկական խնդիրների է բախվել իր նորագույն 777X ինքնաթիռի փորձարկման ժամանակ: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Փորձարկումներն անցկացվել են անցած շաբաթ՝ ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության տեսուչների մասնակցությամբ: Հերմետիկության փորձարկման ժամանակ ինքնաթիռի դուռը պոկվել է: Փորձարկումները դադարեցվել են: Դեռևս հայտնի չէ՝ դրա պատճառով կհետաձգվի՞ ինքնաթիռի առաջին […]
23:30 06.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին: Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ դասական […]
23:03 06.09.2019
Երևանում կայացել է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացրել է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Համերգին ներկա է գտնվել նաև վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:55 06.09.2019
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Արցախին սահմանակից Չայքենդ գյուղի տարածքում ՌԴ քաղաքացիություն ունեցող հայ ամուսիններ են ձերբակալվել։ «Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացիություն ունեցող ամուսիններն ուշադրություն են գրավել, երբ լուսանկարել են գյուղը։ Ձերբակալելուց հայտնի է դարձել, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող ամուսինները հայեր են»,- հաղորդում է «Media.az»-ը՝ վկայակոչելով «Gununsesi.org»-ին։ Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածները Գանձակում են եղել որպես […]
21:54 06.09.2019
Գյումրու բոլոր թաղամասերում, բացի Անի թաղամասից, գազամատակարարումը դադարեցված է։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գազամատակարարման, գազաբաշխման մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը SHANTNEWS-ին փոխանցեց, որ տեղի է ունեցել վթար Գյումրի քաղաքը սնուցող մայրուղու գազատարի վրա, Խրիմյան Հայրիկ փողոցի հատվածում, ինչի հետևանքով կա գազի արտահոսք։ Ըստ ընկերության պատասխանատուի՝ գազատարը վնասվել է, ինչը կոռոզիայի հետևանք է։ Այժմ վթարավերացման աշխատանքներ են տարվում։
21:52 06.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Քոչարյանի պաշտպանական խմբից: Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը […]
21:36 06.09.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ www.e-draft.am/projects/1931 ։ Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի […]
21:30 06.09.2019
Հայկական բնապահպահական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ կառավարություն՝ պահանջելով հրապարակել սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին։ Հարցման տեքստը տեսեք ստորև․ «2019թ․ Օգոստոսի 29-ին ELARD-TRC-ի մասնագետների հետ տեղի ունեցած սկայպ-կոնֆերանսի ավարտին Ձեր նախարարությունը հանձնարարական ստացավ մինչև սեպտեմբերի 4-ը պատրաստել իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ և […]