TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Պորյեն Հաբիբին պարտվելուց հետո չի կարողացել զսպել արցունքները

15:27 08.09.2019

Մենամարտիկ Դասթին Պորյեն չի կարողացել զսպել իր արցունքները, երբ պարտվել է Հաբիբ Նուրմագամեդովին UFC չեմպիոնի տիտղոսի թեթև քաշում պայքարից հետո: Պորյեն նշել է, որ երկար է պատրաստվել այս մենամարտին, իսկ այժմ ցանկանում է հանգստանալ: Նա ասում է, որ տխրել է արդյունքից, քանի որ կարող էր անել ավելին: Նշենք, որ Աբու Դաբիում կայացել է UFC 242 […]

̰
Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել

15:04 08.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել. «Ահա և օդանավը պոկվեց Սերբիայի հողից։ Դիմացս բացված մոնիտորը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք հեռանում Բելգրադից և մոտենում Վիեննային։ Այո, սա տարօրինակ և զարմանալի ճանապարհորդություն է և շատ ավելի հեշտ է դասավորվում, քան այն, ինչ մենք սովոր ենք ճանապարհորդություն համարել։ Չէ՞ որ […]

̰
Պլանային վերանորոգումից հետո ՀԱԷԿ-ը միացավ ՀՀ էներգահամակարգին

14:55 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին ժամը 11:48 Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ-ի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2019) հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ և միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին: Այս մասին տեղեկացնում են ՀԱԷԿ-ի լրատավական ծառայությունից: Ներկայումս ՀԱԷԿ-ը բեռնվածք է կրում` ըստ դիսպետչերական ժամանակացույցի: Կայանում և նրա հարակից տարածքում ճառագայթումային ֆոնը գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող մակարդակի […]

̰
Արցախի որոշ տեղամասեր հոսանքազրկված են

14:53 08.09.2019

«Ընտրական հանձնաժողովների ստացած տեղեկությունների համաձայն՝ բոլոր 277 տեղամասին ընտրական հանձնաժողովները 8:00-ի դրությամբ պատրաստ էին ընդունել ընտրողներին: Այս պահի դրությամբ դեռևս չոււնենք խախտումներ»: ԿԸՀ-ի ներկայացուցիչը նշեց, որ եղանակային պայմանների բերումով Ասկերան համայնքի Կարմիր գյուղը, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը, Մարտունի շրջանի Սոս Պառավաթումբ և այդ շրջանի ութ համայնքներում հոսանքի խափանումներ կան: Նշվում է, որ խափանումներ կան նաև […]

̰
Հրապարակվել է «Ես մենակ չեմ» ֆիլմի թրեյլերը

14:20 08.09.2019

Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում կկայանա «Ես մենակ չեմ/ I am not alone» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի  գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Վավերագրական կինոերիզում տեղ են գտել բազմաթիվ քաղաքական գործիչների հարցազրույցներ, մեկնաբանություններ: ՀՀ վարչապետ […]

̰
Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Լոս Անջելեսի Գրանդ պարկում․ Նիկոլ Փաշինյան

12:46 08.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Գրանդ պարկում սպասվում է մեծ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Լոս Անջելեսի Գրանդ պարկում»,- գրել է Փաշինյանը։

̰
Էպիլեպսիայով հիվանդ 15-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

12:00 08.09.2019

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:07-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, որը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան […]

̰
Գագիկ Ծառուկյանի և նրա դստեր պարը

11:21 08.09.2019

Ինստագրամյան օգտատերերից մեկն իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա դստեր՝ Անահիտ Ծառուկյանի պարի տեսագրությունը։ Ավելի վաղ օգտատերերից մեկն իր էջում տարածել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարի տեսագրությունը։ Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի […]

̰
Երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, ակնկալվող աշխատատեղերն աճել են 60.6 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

11:14 08.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերն աճել են 1263-ով կամ 60.6 տոկոս «2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր և […]

̰
Ֆրանսիայում Ալբանիայի փոխարեն հնչել է Անդորայի հիմնը, իսկ ներողություն են խնդրել Հայաստանից

11:00 08.09.2019

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Ֆրանսիա-Ալբանիա հանդիպումից առաջ տարօրինակ միջադեպ է գրանցվել: Հանդիպման կազմակերպիչները խաղից առաջ հյուրերի հիմնի փոխարեն միացրել են Անդորայի հիմնը: Ալբանացի ֆուտոլիստները հրաժարվել են սկսել խաղը, քանի դեռ մարզադաշտում չի հնչել իրենց պետական հիմնը։ Միջադեպից հետո հաղորդավարը, ցանկանալով շտկել իրավիճակը, ավելի է բարդացրել, նա Ալաբանիայի փոխարեն ներողություն է խնդրել Հայաստանից: Ֆրանսիա-Ալբանիա հանդիպումը ավարտվել է […]

̰
Հաբիբ Նուրմագամեդովը պաշտպանեց UFC չեմպիոնական գոտին

10:44 08.09.2019

Աբու Դաբիում կայացավ UFC 242 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպեցին ռուսաստանցի Հաբիբ Նուրմագամեդովը և ամերիկացի Դասթին Պորյեն: Թեթև քաշային կարգում UFC չեմպիոնական գոտու համար մարտում վաղաժամ հաղթանակ տարավ Հաբիբը: Դաղստանցի մարզիկը երրորդ ռաունդում խեղդող հնարքով ստիպեց մրցակցին հանձնվել: Սա Նուրմագամեդովի 28-րդ անընդմեջ հաղթանակն էր խառը մենամարտերում:

̰
Ալեն Սիմոնյանը Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանիքին Մելաձեի հետ երգել է

10:00 08.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Միշտ մտածել եմ Մելաձեի հետ դուետ երգեմ»։   Посмотреть эту публикацию в Instagram   Միշտ մտածել եմ Մելաձեի հետ դուետ երգեմ ))) Duet with #meladze Публикация от Alen Simonyan […]

̰
Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարը

09:31 08.09.2019

Ինստագրամյան օգտատերերից մեկն իր էջում տարածել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարի տեսագրությունը։   Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն էր: Հարսանիքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

̰
Բացառիկ տեսանյութ Գագիկ Ծառուկյանի դստեր պսակադրությունից

23:52 07.09.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: Armdaily.am-ը պսակադրությունից տեսանյութ է հրապարակել։

̰
«Իմ հարազատ մարդկանց՝ Սուքիասյանների ընտանիքում տոն է»․ Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել հարսանիքից

23:35 07.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Իմ հարազատ մարդկանց՝ Սուքիասյանների ընտանիքում տոն է: Այսօր ձևավորվեց ևս մեկ հայկական ընտանիք: Սեր ու երջանկություն եմ մաղթում նորապսակներին»:  

̰
Սա միայն հարսանեկան զարդերի հավաքածու չէ, այն նոր խոսք է հայ հարսի կերպարի մեջ․ Սիրուշո

23:23 07.09.2019

Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ «Թագուհիներից ժառանգած» հեշթեգով։ «Ուրախ եմ, որ հայ աղջիկերի կերպարում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական շունչը թե՛ զարդերի տեսքով, թե՛ հագուստի մեջ: Սա իմ երազանք-նպատակներից էր, որն այն ժամանակ շատերի համար անհեռանկարային էր թվում ու պարզապես էմոցիոնալ նախագիծ: Այդ էմոցիոնալ նախագծից ծնվեց նաև Պռեգոմեշ ապրանքանիշը. հպարտորեն կարող եմ […]

̰
Android-ով հեռախոսներն անընդհատ լսում են, թե դուք ինչ եք լսում․ Ս․ Մարտիրոսյան

22:17 07.09.2019

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բա գիտեիք, որ Անդրոիդով հեռախոսները անընդհատ լսում են, թե դուք ինչ եք լսում։ Նույնիսկ եթե սրճարանում կողքից ինչ-որ երգ ա հնչում։ Ու ամենը պահում ա։ Now playing, որ նայեք կարգավորումներում, ձեր մոտ էլ կլնի երևի»։

̰
Փաշինյանը Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանիքից լուսանկար է հրապարակել

22:09 07.09.2019

«Փարավոն» ռեստորանային համալիրում այս պահին ընթանում է Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան արարողությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջում դուստրերի հետ լուսանկար է հրապարակել։   Посмотреть эту публикацию в Instagram   6-2+2 Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) 7 Сен 2019 в 9:37 PDT

̰
Ինչպես են ձևավորել «Փարավոն»-ը  Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանիքի համար

22:01 07.09.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ հարսանեկան արարողությունը «Փարավոն» ռեստորանում է, որին հրավիրված է մոտ 800 հոգի, այդ թվում ամբողջ ԲՀԿ-ն, ՔՊ-ական պաշտոնյաներ: Լուսանկարներից պարզ է դառնում, որ հարսանիքին ներկա են ԲՀԿ-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը, Էդուարդ Բաբայանը, Նորա Առուստամյանը և Քաջիկ […]

̰
Երևանում մեկնարկել են Չինաստանի մշակութային օրերը

21:19 07.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանում այսօր մեկնարկել են Չինաստանի մշակութային օրերը: «Վաղն այցելեք չինական օպերայի այս ներկայացումը, եթե հնարավորություն կունենաք և եթե տոմս մնացել է: Շատ է տարբերվում մեր իմացած «օպերայից»: Վստահ եմ` բացահայտումներ կանեք»,- գրել է նա:

̰
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է գյումրեցի 7-ամյա աղջկա նամակին

21:02 07.09.2019

Գյումրեցի յոթամյա Նունե Մկրտչյանը «Գյումրիի օր» տոնակատարությանը մայրիկի հետ եկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնելու և անձամբ նրան իր նամակը փոխանցելու, բայց խառնաշփոթի պատճառով չէին կարողացել մոտենալ վարչապետին: «Ես ուզում էի վարչապետին մոտենալ ու համբուրել, բայց չստացվեց, նաև նախապես տանը նամակ էի գրել, ուզում էի Նիկոլ Փաշինյանին փոխանցել ու  հրավիրել Գյումրի՝ մեր տուն, իմ ծննդյան […]

̰
Ովքեր են ներկա Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին

20:48 07.09.2019

Hraparak.am-ը գրում է․ «Մենք տեղեկացրել էինք որ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ, բայց քանի որ Աննա Հակոբյանը մեկնել է Կանադա` Տորոնտոյում  թավշյա հեղափոխության մասին «Ես Մենակ չեմ/ I Am Not Alone» ֆիլմի համաշխարհային պրեմիերային, Նիկոլ Փաշինյանը խնջույքին եկել է աղջիկների հետ: Ներկա են նաև […]

̰
Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված

20:05 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել և թափվում են ավտոճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Նուբարաշեն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ միասին ապամոնտաժել են վնասված կոնտրուկցիոն տարրերը (100 […]

̰
Մանսուրյանական խոհեր համերգից առաջ

18:17 07.09.2019

Երևանում կայացել է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացրել է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Համերգին ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

̰
Դա կատարյալ պլանավորված հարձակում էր. Ստյոպա Սաֆարյանը` իր հետ կատարվածի մասին

17:53 07.09.2019

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան հերթական գրառումն է կատարել՝ անդրադառնալով երեկ իր հետ տեղի ունեցածին:  «Իմ հազարավոր ընկերներին ու հայրենակիցներին շնորհակալ եմ ու երախտապարտ զորակցության խոսքերի համար: Երեկ կատարվածի հետ կապված առայժմ կարճ կասեմ հետևյալը. Այն կողոպուտի փորձ չէր, պլանավորված չէր որպես կողոպուտ կամ այդ կերպ նախազգուշացում կամ սարսափեցում. […]

̰
Հունվար-հունիսին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է ավելի քան 84 000-ով

17:30 07.09.2019

Հունվար-հունիսին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը աճել է ավելի քան 84 000 զբոսաշրջիկով՝ կազմելով 770 000 զբոսաշրջիկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը: «Իհարկե, ոլորտում բազում խնդիրներ կա, որի մասին, ես և իմ գործընկերներս, բարձրաձայնում և խոսում ենք բյուջետային քննարկումների ժամանակ, բայց կա մի անչափ կարևոր փոփոխություն։ Զբոսաշրջիկներն ավելի […]

̰
«Գաղափարը հաղթեց, ընկերներ». Ռոբերտ Ղուկասյանը կիսվել է Կալավանի օրինակով

17:16 07.09.2019

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում շինարարական աշխատանքային լուսանկարներ է հրապարակել Կալավանից՝ կից գրառմամբ կոչ անելով երբեք չհանձնվել: «Երբ նախաձեռնությունը ներսից է։ Թիմը չկոտրվեց ու գնաց մինչև վերջ: Անհավանական և խելահեղ գաղափարը հաղթեց ՝ ցույց տալով, որ ամեն ինչ հնարավոր է: Սա այն եզակի դեպքերից էր, երբ գյուղացի, շինարար, ընկեր, գործընկեր, […]

̰
Ի՞նչ աջակցություն է տրվում եվրոպական երկրներից արտաքսվող մեր քաղաքացիներին հայրենիքում

17:00 07.09.2019

2019թ. առաջին կիսամյակում ամենից շատ՝ 345 ռեադմիսիոն հայց է ստացվել Գերմանիայից, որին հաջորդում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Ավստրիան: Եվրոպական երկրներից արտաքսվող հայերի թիվն աճում է: Սեպտեմբերի 5-ին Հայաստան ժամանեց Եվրոպայից արտաքսվածների հերթական խումբը: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել՝ հայրենադարձված մեր քաղաքացիներին այստեղ ի՞նչ օժանդակություն կարող է տրվել, եթե դրա կարիքը լինի: ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու […]

̰
Փայլանը Թուրքիայի մեջլիսին դարձյալ կոչ է արել հետաքննել 1955թ. սեպտեմբերի 6-7-ի կոտորածները

16:50 07.09.2019

Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսին կրկին 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը ուսումնասիրելու առաջարկ է արել, հայտնում է Ermenihaber-ը: Այդ օրերին Ստամբուլում հայերը, հույները և հրեաները ենթարկվել էին կոտորածի ու կողոպուտի: Նախորդ տարի նույնպես Փայլանը նման առաջարկ էր արել նաև 2018թ., սակայն Թուրքիայի մեջլիսի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմըն այն ետ էր […]

̰
Նոր աղբամանները խնդրում ենք փակ պահել. Հակոբ Կարապետյան

16:22 07.09.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ներկայացվում են Երևան քաղաքի նոր աղբամանները: «Նոր աղբամանները խնդրում ենք փակ պահեք, ժող ջան: Նյութը էլաստիկ է և ամորտիզատորներ ունի, հուսով ենք, որ բոլորս խնամքով կվերաբերվենք և փակ կպահենք, որ անցանկալի բույրեր քաղաքում չտարածվեն»,- ասում է տեսանյութում Հակոբ Կարապետյանը:

̰
BACK_TO_TOP