Քոչարյանը պահվում է կալանքի տակ ապօրինի. պաշտպաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+37.09 oC

Քոչարյանը պահվում է կալանքի տակ ապօրինի. պաշտպաններ

15:34 07.09.2019

«Առ այսօր Ռոբերտ  Քոչարյանը պահվում է  կալանքի տակ ապօրինի: Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ի որոշումը հետևյալն է. այսօր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված անձ: Այս նախադասությունը նշանակում է իրավունքի, սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում, քանի որ «անձեռնմխելիություն» բառը և քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են»,- այսօրվա ասուլիսում ասել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:

Վերլուծելով ՍԴ որոշման հիմնավորումները` նա նկատում է.

«Երկրորդ նախագահը չէր կարող կալանավորվել, ավելին, նույնիսկ մեղադրանքի որոշում չէր կարող լինել: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեադատավարական օրենսգիրքը չի նախատեսում դրա համար անհրաժեշտ ընթացակարգային հստակ կառուցակարգերը: Գործառութային անձեռնմխելիությունը վերաբերում է բացառապես օրինական գործողություններին, որոնք նախատեսված են օրենսդրությամբ: Հարց է առաջանում՝ ո՞ր օրինական գործողություններն են գրված Քրեական օրենսգրքում, որ դրանից էլ պաշտոնաթող նախագահը պետք է քրեական պատասխանատվության չենթարկվեր: Այլ կերպ ասած՝ դա իմաստազուրկ դիրքորոշում էր»:

Սահմանադրագետը նշել է նաև, որ խախտվել է  Ռոբերտ Քոչարյանի հիմնարար ազատություններից մեկը՝  անձնական ազատության իրավունքը.

«Օրենսդրական բացը այն աստիճանի է, որ նման կարգավիճակով օժտված անձի նկատմամբ չի կարող նման գործողություն ունենալ: Այս պարագայում 27-րդ հոդվածի խախտումը առավել քան հստակ է: Եվ ես կարող եմ վստահորեն պնդել, որ երկրորդ նախագահը անհապաղ պետք է լինի ազատության մեջ»:

Քոչարյանի պաշտպաններն այսօրվա ասուլիսն ասել են, որ միջնորդել են Ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի  Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ փոխվի և  նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: 

Հիշեցնենք՝  ՀՀ երկրորդ նախագահի գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 12-ին, նախագահող դատավորը Աննա Դանիբեկյանն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

15:09 31.07.2025

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...

SHANTNEWS

15:00 31.07.2025

SHANTNEWS

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

14:53 31.07.2025

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

14:43 31.07.2025

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

14:31 31.07.2025

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...

«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղում

14:22 31.07.2025

«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղում

Դորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։   ...

BACK_TO_TOP