21:12 06.09.2019
Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման դեպքով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերից: ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածը վերնագրված է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը, աշխատանքներ […]
21:02 06.09.2019
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն Գերմանիայից պատվիրած ռոյալ է նվիրել, և այժմ նա աշխատում է այդ ռոյալի վրա։ Հիշեցնենք, որ Երևանում այս երեկո անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացնում է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Դիրիժորն է Սերգեյ […]
20:31 06.09.2019
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել նորաստեղծ «Հայ գործարարների ասոցիացիայի» մասին. «Ռուսաստանը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկը: Փոքր և միջին բիզնեսի ոլորտի զարգացումը շատ կարևոր նշանակություն ունի ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար: «Հայ գործարարների ասոցացիայի» նպատակը դառնալու է երկու երկրների արդյունաբերողների միջև փոխգործակցության ամրապնդումը: «Տաշիր» ընկերությունների խումբն արդեն […]
20:06 06.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգին։ Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացնում է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Վարչապետը համերգասրահից ուղիղ եթեր է մտել։
19:48 06.09.2019
Երևանում այս երեկո անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացնում է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը։ Ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ համերգաշարը սկսվել է սեպտեմբերի 1-ից և կամփոփվի սեպտեմբերի 13-ին:
19:38 06.09.2019
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը: Որոշումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ Քաղ. Երևան 4 սեպտեմբերի 2019 թ. Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի […]
19:30 06.09.2019
Մինաս Ավետիսյանի «Գորգ են գործում» որմնանկարը վերականգնումից հինգ տարի անց տեղափոխվեց նոր տարածք: Այն 20 որմնանկարներից մեկն է, որոնք Մինասը նկարել է նախկին գործարանների ու ֆաբրիկաների ճաշարանների ու նախասրահների պատերին: «Գորգ են գործում» որմնանկարը գտնվում էր նախկին «Քարհատ մեքենա» գործարանի ճաշարանային մասնաշենքում: 2014 թվականին այն տեղափոխվեց գործարանի տարածքից և տեղակայվեց Գյումրիի Երևանյան խճուղու վերջնամասում գտնվող […]
19:03 06.09.2019
Սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում իրականացված օպերատիվ դաշտային երթին։ Դրա ընթացքում, ըստ ուղղությունների, պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան սպաները […]
18:19 06.09.2019
Հայաստանում սեպտեմբերի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ուկրաինայից օգոստոսի 31-ին: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: Կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 3-ին՝ ջերմության բարձրացում, թուլություն, իսկ սեպտեմբերի 6-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը դիմել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և ախտորոշվել է «կարմրուկ»: Տվյալ պահին հիվանդի […]
18:05 06.09.2019
Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 7-ին ժամը 11:00-14:00-ին կտոնվի «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը: «Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-14:00-ն համեցե՛ք ԵԿԱ՝ նշելու «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը: Բոլոր մարզերի դպրոցականների մուտքը լինելու է անվճար: Միջոցառման ընթացքում սպասվում է հետաքրքիր ու հագեցած տոնական ծրագիր՝ մուլտհերոսների ու խաղավարների մասնակցությամբ խաղեր, թատերական ներկայացումներ, թեմատիկ ակվագրիմ, ուրախ երաժշտություն, 50 դրամ […]
17:53 06.09.2019
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված էր Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությունը։ Առաջին դատական նիստը չի կայացել։ Դատարանի աշխատակազմից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ դատական նիստը հետաձգվում է, իսկ պատճառների մասին տեղեկատվություն խոստացան հրապարակել ավելի ուշ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։ Հետաձգման մասին նախօրոք տեղյակ եղել էին դատավարության կողմերը, դրա […]
17:43 06.09.2019
Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում (Սադախլո) կրկին մեքենաների կուտակումներ են: SHANTNEWS.am-ը Վրաստանում ՀՀ դեսպանությունից փորձեց ճշտել՝ ի՞նչ վիճակ է այժմ, ինչո՞վ են պայմանավորված այս կուտակումները: Դեսպանության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը տեղեկացրեց, որ կուտակումները պայմանավորված են հանգստի սեզոնով և կրկնաարտահանվող մեքենաների մեծ քանակությամբ։ Սեպտեմբերի այս օրերին Վրաստանից վերադառնում են այնտեղ հանգստի մեկնած […]
17:32 06.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին: Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող […]
17:22 06.09.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում երեկ լարված իրավիճակ էր ծագել` կապված «օրենքով գողերի» սանձմանն ուղղված օրենքի նոր օրինագծի հետ։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը թեմայի մասին պարզաբանում է տվել ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Նա հայտնել է, որ իր գործընկեր, նույն խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հետ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ իրենց տեղեկացրել […]
16:41 06.09.2019
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Խաչատրյանը բուժկենտրոնում հերթական հետազոտումն է անցնում: Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը օգոստոսի 30-ին կալանավորվեց: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
16:24 06.09.2019
Ֆրանսիական 20minutes.fr կայքը պատմել է զբոսաշրջային Հայաստանի գրավչությունների մասին: Հոդվածի հեղինակը նշում է՝ Հայաստանը ոչ շատ ճանաչված, պահպանողական երկիր է՝ իր հրաշալի բնապատկերներով ու լեգենդար հյուրընկալությամբ: «Այս ամենը մեզ ստիպեց ճամպրուկները հավաքել ու ուղևորվել դեպի Հայաստան: Մեր ուղևորությունը սկսվում է գիշերը, մայրաքաղաք Երևանում: Ժամանելու հաջորդ օրը մենք էքսկուրսիա անցկացրինք քաղաքով մեկ: Այսպիսով՝ մենք հնարավորություն ունենք […]
16:11 06.09.2019
Սեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությունը։ Վճռական փուլին հետևելու նպատակով զորավարժարան են այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Մեկնարկից հետո երկնքում նախ հայտնվել են […]
15:59 06.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Էդգար Կարապետյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի ԲԴԽ-59-Ո-133 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի […]
15:53 06.09.2019
Այսօր լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ որոշ ՔԿՀ հիմնարկների ղեկավարներ ազատվել են պաշտոններից ու պատճառը հենց երեկ կատարվածն է: Տեղեկատվությունը ճշտելու նպատակով SHANTNEWS.am-ը կապ է հաստատել ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ, որն ասաց, որ փոխատեղում, նոր նշանակում եղել է, բայց դա ամենևին կապ չունի ՔԿՀ-ներում արձանագրված անհնազանդության հետ: Խոսքն աշխատանքային […]
15:33 06.09.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 4-ին Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ: Կրթության գիտության մշակույթի և սպորտի […]
15:00 06.09.2019
Ռուսաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող Իստրա բնակավայրում՝ սեփական տան տարածքում, հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳ նախարարությունը։ Դեպքը եղել է կեսգիշերն անց՝ 1։30-ի հատվածում։ Անհայտ անձը ցատկել է տան պարսպի վրայով ու պատուհանով ներս մտել տուն։ Այնտեղ նա մի քանի անգամ էլեկտրաշոկերով հոսանքահարել է Պամֆիլովային ու […]
14:48 06.09.2019
«Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստում քննարկվել է Ամուլսարի հարցը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը: «Լսվել են կարծիքներ, ներկայացվել է առկա իրավիճակը: Սրություն չկա, ավելի համերաշխ է անցել: Եզրահանգում չկա: Որ եզրահանգում լինի, հանրությունն այդ մասին կիմանա»,- ասաց Սիմոնյանը: SHANTNEWS.am-ի հարցին՝ ինչո՞ւ հենց այսօր քննարկվեց Ամուլսարի հարցը, Սիմոնյանը նշեց, որ հատուկ պատճառներ […]
14:44 06.09.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը մանրամասներ է հայտնել երեկ բարձրահարկ շենքի 6-րդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակի մասին: «Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի […]
14:27 06.09.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելու մասին հայտարարությանն արձագանքելով: ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»,- […]
14:26 06.09.2019
«Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է, որ վերջին օրերին ընկերությունն աղբահանություն չի իրականացնում: Պատճառաբանությունն այն է, որ ֆինանսական անկարողություն է առաջացել, բացի դրանից՝ աղբատար 6 մեքենա գտնվում է ՊԵԿ-ի տուգանային հրապարակում:
14:16 06.09.2019
Սանիթեքը 7 օր է՝ չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը և մայրաքաղաքում աղբահանություն չի իրականացնում: Այս թեման են այսօր քննարկել Երևանի ավագանու 3 խմբակցությունների անդամները: Թե ստեղծված իրավիճակում հիգիենիկ համաճարակային ինչ վտանգներ կան, ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը: Մանրամասները՝ տեսանյութում։
13:51 06.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ լքում է խորհրդարանական իր խմբակցությունը: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը՝ հրապարակելով պատգամավորի հայտարարությունը՝ «Ի պետս նոր Հայաստանի» վերտառությամբ:
13:40 06.09.2019
ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում՝ շինարարական աշխատանքների հետ կապված: Հայաստանի հյուսիս-արևմուտքում` Շիրակի մարզում հատկապես առանձնակի կարևորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը: Իսկ մինչ այդ, Գյումրիում` կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում: Դավիթ Անանյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել […]
13:39 06.09.2019
Ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը 2019թ․ սեպտեմբերի 5-ի թողարկման երկրորդ էջում հոդված է տպագրել Հայաստանի մասին, որը ներկայացվում է ստորև․ Հայաստան` տնտեսական հեղափոխության առաջին նշանները 2018-ի համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը: Պիեր Ավրիլ Կովկաս՝ ԽՍՀՄ-ի փլուզումից քսանութ տարի անց, որը երկիրը հասցրեց ծայրահեղ վիճակի և հատկապես իր […]