2018-ի համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը․ «Լը Ֆիգարո»-ի հոդվածը Հայաստանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+27.09 oC

2018-ի համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը․ «Լը Ֆիգարո»-ի հոդվածը Հայաստանի մասին

13:39 06.09.2019

Ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը 2019թ․ սեպտեմբերի 5-ի թողարկման երկրորդ էջում հոդված է տպագրել Հայաստանի մասին, որը ներկայացվում է ստորև․

Հայաստան` տնտեսական հեղափոխության առաջին նշանները

2018-ի համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը:

Պիեր Ավրիլ

Կովկաս՝ ԽՍՀՄ-ի փլուզումից քսանութ տարի անց, որը երկիրը հասցրեց ծայրահեղ վիճակի և հատկապես իր առաջին հեղափոխությունից հետո, ինչն իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի տնտեսությունը շունչ է քաշում:  Տապի մեջ կորած՝ Երևանի կենտրոնը լի էր արևմուտքից ժամանած զբոսաշրջիկներով, որոնք այս ամռանը սովորականից շատ ավելի շատ էին, որոնք ժամանել էին բացահայտելու կովկասյան երկիրը, որի հանդեպ աշխարհագրությունն ու գեոպոլիտիկայի իրարանցումները շատ հաճո չեն գտնվել:

Արևելքում, որտեղ երկիրը չունի ոչ մի ծովային սահման, այն դեռևս գտնվում է հակամարտության մեջ հարևան Ադրբեջանի հետ, որը չի ճանաչում Լեռնայի Ղարաբաղի՝ երկրի մաս կազմելու փաստը: Երկրի սահմանը Թուրքիայի հետ անհեռանկար փակ է, իսկ դաշնակից Պարսկաստանը՝ Ամերիկայի կողմից ծանր պատժամիջոցների տակ: Բաց է միայն հյուսիսում մեծ հարևան Ռուսաստանի, իսկ արևմուտքում՝ Վրաստանի հետ սահմանը:

«Այնուամենայնիվ, Հայաստանն ունի աճի կայուն և բարձր ներուժ» գրում են ԱՄՀ-ի փորձագետները հունիսին հրապարակված ծավալուն արձանագրության մեջ՝  մանրամասնելով  2018-ի մայիսի 8-ին փողոցում, իսկ հետագայում՝ դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության բարեփոխումները: Ֆինանսական տիրույթ, կրթություն, ենթակառուցվածքներ, առողջապահություն, աշխատաշուկա  և հատկապես պայքար կոռուպցիայի դեմ: «Եթե այս բարեփոխումներն ամբողջ ծավալով ներդրվեն, ապա կապահովեն տևական ժամանակ 7 տոկոսից բարձր աճ», այսպես է գնահատում le Fonds-ը ընդդեմ 2010-2018 թթ.-ին գրանցված 4 տոկոս աճի:

Կախվածությունը Ռուսաստանից՝ Ներկա պահին Հայաստանի տնտեսությունը բազում խնդիրներ ունի, այդ թվում՝ գործազրկության մակարդակը երիտասարդների շրջանում գերազանցում է 30 տոկոսը և ամենաբարձրն է տարածաշրջանում, այն դեպքում, երբ բնակչությունն ընդհանուր առմամբ ծերանում է: Կոմունիստական ռեժիմից ժառանգած արդյունաբերական ոլորտը պրակտիկորեն գոյություն չունի. Բացառություն են կազմում գյուղատնտեսական արդյունաբերությունը, հատկապես կոնյակը, ինչպես նաև հանքային ռեսուրսները, որոնք արտահանվում են: Հայաստանը մեծապես կախված է իր գործընկեր Ռուսաստանից:

Ընդամենը 26 տարեկան հասակում Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն անթերի անգլերենով և անընդմեջ անդրադառնում է նախկին նեոսովետական նոմենկլատուրային գրեթե անծանոթ հայեցակարգերի: «Արժեքների ստեղծում», «թափանցիկություն», «վարչարարության թեթևացում», «օպտիմիզացված կանոնակարգեր». «Մենք աշխատում ենք ավելի երկարակյաց համակարգի ստեղծման վրա»,- եզրափակում է Հայ-ռուսական Համալսարանի ֆինանսական տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտը:

Բայց հիմնական ընդդիմության՝ Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ սրանք փուչ խոսքեր են: «Ներկա պահին Փաշինյանը չի իրականացրել և ոչ մի բարեփոխում» հայտարարում է պաշտոնընկեց նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դաշնակիցը: Ըստ ԱՄՀ-ի՝ անցած տարում գրանցված 6 տոկոս տնտեսական աճը պետք է որ նվազի մինչև 4 տոկոս ընթացիկ տարում: Կոնկրետ արդյունքների բացակայության քննադատությունը լայնորեն տարածում ունի այս երկրում, որտեղ բնակչության 30 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքև:  Յուրաքանչյուր ոք իրեն հարց է տալիս՝ արդյոք այս նոր կառավարությունը կկարողանա հաստատել անկախ արդարադատություն՝ առանց որի միջազգային ներդրումները նոր թափ չեն ստանա երբեք:

Քաջալերող նշաններ՝ Ֆինանսական վարկանիշային Moody`s գործակալությունը մեկ ցուցանիշով բարձրացրել է Հայաստանի դիրքը իր վարկանիշային աղյուսակում՝ Բ1 ից Բա3՝ այն գնահատելով այլևս որպես ավելի քիչ ռիսկայնության պարտապանի:

Հայաստանում բնակվում է 2.9 միլիոն մարդ, 1.3 միլիոն մարդ լքել է երկիրը ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP