TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Գլխավոր

Կառավարությունը հաստատեց Մարտի 1-ի տուժածներին տրամադրվելիք օգնության չափը

11:45 05.09.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների զոհերի և տուժածների ընտանիքներին օգնություն տրամադրելու կարգը և չափը։ Ընդհանուր առմամբ, դրա համար կհատկացվի 720 միլիոն դրամ։ «30 միլիոն դրամ՝ զոհված, մահացած անձանց իրավահաջորդների համար է, 15 միլիոն՝ ծանր մարմնական վնասվածքի դեպքում, միջին ծանրության վնասվածքի դեպքում՝ 5 միլիոն դրամ»,- օգնության չափերը ներկայացրեց արդարադատության նախարար […]

̰
Զինված միջադեպ Անդրանիկի փողոցում. հարուցվել է քրեական գործ

11:35 05.09.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1957 և 1974թթ.: Նախնական տվյալներով՝ […]

̰
Կաբարդինո-Բալկարիայում կրակոցներ են արձակել ռեժիսոր Էդուարդ Հովհաննիսյանի նկարահանող խմբի ուղղությամբ

11:20 05.09.2019

Կաբարդինո-Բալկարիայի Պրոխլադնի քաղաքում արտակարգ պատահար է գրանցվել. տեղի բնակիչներից մեկը կրակել է «Չիկի» ֆիլմի նկարահանող անձնակազմի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Ֆիլմի ռեժիսորն Էդուարդ Հովհաննիսյանն է: Նա պատմել է, որ իրենց վրա հարձակվողը նախապես վիրավորական բառեր է ասել իրենց հասցեին, հետո ձմերուկ նետել, ապա արդեն սկսել կրակել: «Մենք հանգիստ աշխատում էինք, նկարահանում իրականացնում, ու […]

̰
Կառավարությունն ընդունեց ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու որոշումը

11:16 05.09.2019

Կառավարության այսօրվա որոշումներից մեկով բյուջեից 1,6 միլիարդ դրամ ուղղվեց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա բյուջեում այդ ծախսն արդեն ներկայացրել են։ Իսկ այս հավելումն անհրաժեշտ է այն պատճառով, որ աշխատավարձերն արդեն իսկ բարձրանում են այս տարվա սեպտեմբերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց հստակեցնել՝ խոսքը 38 հազար ուսուցչի աշխատավարձի բարձրացման մասի՞ն է։ […]

̰
Ոչ մի բան մեզ համար՝ առանց մեզ. հաշմանդամները բողոքի ակցիա են իրականացնում

11:10 05.09.2019

Այսօր կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են Արարատի մարզում հաշմանդամների համար առանձին քաղաք կառուցելու գաղափարը չեղարկել: Ակցիայի մասնակիցները նշում են, որ դա կարող է մեկուսացնել հաշմանդամներին, իսկ դա սխալ է, քանի որ Հայաստանը հիմա գնում է դեպի ներառականություն: «Եթե խնդիրը կապված է հաշմանդամություն ունեցող, խնդիր ունեցողների հետ, ապա թող […]

̰
Եղանակը կցրտի

10:06 05.09.2019

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը […]

̰
Իրանը սկսում է միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը

08:54 05.09.2019

Սեպտեմբերի 6-ից Իրանը կվերսկսի գիտահետազոտական գործունեությունը՝ ուղղված ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների մշակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Reuters-ը։ Այդպիսով՝ Իսլամական հանրապետությունը կանցնի միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլին։ Իրանի առաջնորդը վստահեցրել էր, որ ողջ գործունեությունը կկրի խաղաղ բնույթ և կանցկացվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։ Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
«Դորիան» մրրկի զոհերի թիվը հասել է 20-ի

08:46 05.09.2019

Բահամյան կղզիներում «Դորիան» մրրկի հարվածի հետևանքով զոհվածների ու տուժածների թիվն ավելանում է փլատակների հավաքմանը զուգահեռ։ Հաղորդվում է առնվազն 20 զոհի մասին։ Այս մասին հայտնում է Miami Herald-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարին։ Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին։ Հիշեցնենք, որ մրրիկը սեպտեմբերի 2-ին հարվածել էր Բահամյան կղզիների հյուսիսային հատվածին, պոկել էր բազմաթիվ տների տանիքներ, […]

̰
Բրիտանական խորհրդարանը մերժեց արտահերթ ընտրությունների անցկացման Ջոնսոնի առաջարկը

08:38 05.09.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը մերժել է հոկտեմբերի 15-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Առաջարկը կընդունվեր, եթե դրան հավանություն տար խորհրդարանականների 2/3-ը։ Սակայն նախաձեռնությանն աջակցել է միայն 298 պատգամավոր՝ ընդդեմ 56-ի։ Վարչապետի խոսքով՝ ինքն առաջարկել է ընդդիմության առաջնորդ Ջերեմի Կորբինին վերանայել դիրքորոշումը։ Նշենք, որ վարչապետը համընդհանուր […]

̰
«Ռոսսելխոզնադզոռն» արգելել է հայկական ընկերության ձկան արտահանումը Ռուսաստան

23:50 04.09.2019

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» պետական գործակալությունը որոշել է արգելել հայկական ձկնարտադրող ընկերություններից մեկի արտադրանքի ներկրումը ռուսական շուկա։ Արգելքը գործելու է վաղվանից՝ սեպտեմբերի 5-ից։ Այս մասին տեղեկացնում է ռուսական մամուլը։ Գործակալության պարզաբանման համաձայն՝ արգելքը պայմանավորված է հայկական «Գոյտեկս» ընկերության արտադրանքում ԵԱՏՄ և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնությամբ։ Հայկական ընկերության արտադրած ձկան մեջ, ըստ հաղորդագրության, հայտնաբերվել է «մալաքիտային կանաչ» […]

̰
Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել. Ռուստամ Բադասյան

23:39 04.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: Այդ մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Արամ Աբրահամյանի հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ն իրավասու էր որոշում ընդունել Քոչարյանի հարցով, Բադասյանն ասել է. «Իրավասության մասով գիտեք, որ ՍԴ դատավորներից մեկը բարձրացրել է դատարանի առնվազն 3 […]

̰
Աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և ՔԿ-ի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին

22:52 04.09.2019

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին: Հիշեցնենք, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որը դեռևս չի ավարտվել: Մասնավորապես, փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանի անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա […]

̰
Ամեն ինչ եղել է վերջին օրը․ Մխիթարյանը մանրամասներ է հայտնել «Ռոմա» տեղափոխությունից

22:27 04.09.2019

«Ամեն ինչ տեղի է ունեցել վերջին օրը։ Հենց «Տոտենհեմի» խաղից հետո զանգ ստացա գործակալիցս և տեղեկացա, որ մյուս օրը պետք է մեկնեմ Հռոմ և բուժզննում անցնեմ ակումբի համար և արդեն պայմանագիր ստորագրեմ»։ Իտալական «Ռոմա» ակումբ տեղափոխման մասին հարցին այսօր այսպես է պատասխանել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, «Արսենալի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա նշել է, […]

̰
Սայաթ-Նովա գյուղում հրդեհ է բռնկվել

21:59 04.09.2019

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:29-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 40 քմ:

̰
Վրաստանի վարչապետի հրաժարականը սպասելի էր, ժամանակի հարց էր․ վրացագետ

21:50 04.09.2019

Վրաստանի վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հրաժարականը սպասելի էր, ընդամենը ժամանակի հարց էր։ Նրա հրաժարականի հարցը քննարկվել էր դեռ նախորդ տարի։ Այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում ասել է վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը։ Վրացագետի խոսքերով՝ այդ ժամանակը ընտրվեց հերթական խորհրդարանական ընտրությունների շեմին, քանի որ Բախտաձեն այլևս չուներ ծանրակշիռ ազդեցություն։ Նրա փոխարեն Գեորգի Գախարիայի նշանակումը, ըստ Մելիքսեթյանի, նույնպես կապված […]

̰
Եթե Իտալիայի հետ ոչ-ոքի խաղանք, կգրանցվի որպես լավ արդյունք․ Գյուլբուդաղյանց

21:38 04.09.2019

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի հետ Հայաստանի ընտրանու հանդիպմանն ընդառաջ հայկական թիմի գլխավոր մարզիչն այսօրվա ասուլիսում խուսափեց կոնկրետ կանխատեսումներ անել։ Նրա խոսքերով՝ ամեն ինչ կերևա խաղի ընթացքից։ «Եթե մենք կարողանանք մեր խաղը խաղալ, կարողանանք չեզոքացնել Իտալիայի ուժեղ կողմերը, վստահ եմ, որ լավ արդյունք կգրանցվի։ Եվ ինչո՞ւ ոչ, եթե Իտալիայի հետ ոչ-ոքի խաղանք, դա կգրանցվի որպես լավ արդյունք»,- […]

̰
Երևանում կրակոցներ են հնչել. 2 վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է

21:27 04.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander […]

̰
Մասնակցե՛ք դասերին և պահանջե՛ք որակյալ կրթություն․ չստանալու դեպքում, խոստանում եմ, ինքս եմ ձեզ հետ միասին կանգնելու համալսարանի մուտքի առջև․ Ռ․ Հայրապետյան

21:18 04.09.2019

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ուսանողներին․ «Սիրելի՛ ուսանողներ, այն, ինչ դուք արել և անում եք այս օրերի ընթացքում, աննախադեպ պատմական իրադարձություն է Հայաստանի կրթական համակարգում: Դուք ապացուցում եք բոլորին, որ մեր համատեղ ջանքերով հեղափոխական շրջադարձ է տեղի ունեցել համալսարանում, որը շղթայական արդյունք է ապահովելու ապագայում: Վերադարձ հին […]

̰
Արմավիրի մարզում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել

21:13 04.09.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են արձանագրել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ […]

̰
Կփորձենք ամեն ինչ անել, որ վերահսկենք խաղը․ Մխիթարյանը՝ Իտալիայի հավաքականի հետ խաղի մասին

20:54 04.09.2019

Իտալիայի ֆուտբոլային հավաքականի հետ Հայաստանի հավաքականի նախորդ հանդիպումը եղել է 2012 թվականին, ու դրանից հետո իտալական ընտրանին շատ է փոխվել։ Այժմ նրանք ավելի շատ խաղում են գնդակով, քան դիրքերով։ Այս մասին նախախաղյա ասուլիսի ժամանակ այսօր հայտնել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Կփորձենք ամեն ինչ անել, որ վերահսկենք խաղը, չթողնենք նրանց օգտագործել իրենց լավագույն կողմերը, […]

̰
Տնօրենի հավաստագրի հավակնող թեկնածուներից մեկն ասել է, որ մինչև հեղափոխություն գումար է հավաքել տնօրեն դառնալու համար․ Ա․Հարությունյան

20:23 04.09.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տնօրենի հավաստագրի հավակնող թեկնածուներից մեկը մրցույթի ժամանակ ազնվորեն ասել է, որ մինչև Հեղափոխություն գումար էի հավաքում տնօրեն դառնալու համար: Հենց հավաքեցի անհրաժեշտ գումարը, Հեղափոխություն եղավ, գումարը պետք չեկավ, հիմա ստիպված պարապում եմ մրցույթից առաջ»։    

̰
Առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության մեքենաների ներկրումն ազատել ԱԱՀ-ից․ կառավարության դիրքորոշումը միանշանակ չէ

20:11 04.09.2019

Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության մեքենաների ներկրումները ազատել ավելացված արժեքի հարկից։ Այս նախագիծն ուղարկվել է կառավարության հավանությանը, սակայն կառավարության եզրակացությունը միանշանակ չէ։ Հարցը քննարկվելու է կառավարության վաղվա նիստում, և գործադիրի եզրակացությունը մի քանի կետ ունի, որոնց մի մասով կառավարությունը դեմ չէ նախագծի ընդունմանը, […]

̰
ՍԴ որոշմամբ Քոչարյանի գործով առայժմ ոչինչ չի փոխվում․ Դանիել Իոաննիսյան

18:57 04.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած հայցով Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման մեջ չկա որևէ բան, որ փոփոխություն է առաջացնում Քոչարյանի հետ կապված գործում։ Այս մասին է իր ֆեյսբուքյան էջում գրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ «Ոնց հասկանում եմ, ՍԴ-ն պարզապես ասել է, որ, այո՛, գործառութային անձեռնմխելիություն կա (որևէ մեկը հակառակը չէր պնդում) […]

̰
Բժիշկներին հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը

18:56 04.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկներին հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը. «Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի էր ենթարկել 11-ամյա աղջկան: Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի […]

̰
ՌԴ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի վերադարձի հարցը

18:49 04.09.2019

Այսօրվա ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արա Ղազարյանի հետհանձնման հարցին։ Լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նա հայտարարել է, որ կան հարցի լուծման ձևաչափեր, որոնցից էլ պետք է օգտվեն կողմերը։ «Մենք ունենք գործող մեխանիզմ, կան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են համապատասխան մեխանիզմներ գործի […]

̰
Միրզոյանը հայտարարություն է տարածել «Իմ քայլի» պատգամավորի հրաժարականի վերաբերյալ

18:37 04.09.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի հրաժարականի դիմումի մասին։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանը սեպտեմբերի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե […]

̰
Հայտնաբերվել է կնոջը վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած BMW-ի վարորդը

18:29 04.09.2019

Համացանցում տեսագրություն էր հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է սպիտակ «BMW» մակնիշի մեքենայի վարորդը մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում վարում հանդիպակաց երթևեկելի գոտով ու վրաերթի ենթարկում մի կնոջ՝ հեռանալով դեպքի վայրից։ Նախքան տեսագրության հրապարակումը, կատարվածի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ էր հնչել, և ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող 1-ին սպայական գումարտակի հետախուզության խմբի ծառայողները դեպքից 20 րոպե անց […]

̰
ՍԴ-ն որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող. Գոռ Աբրահամյան

18:05 04.09.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր հրապարակված որոշման եզրափակիչ մասին. «Կարդում եմ առանձին լրատվամիջոցների վերնագրերը, և այնպիսի տպավորություն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ քրեադատավարական որոշում է կայացրել կամ դիրքորոշում հայտնել նրա իրավունքների պաշտպանության […]

̰
Պարզաբանում ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ

17:39 04.09.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը իր ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ ներկայացնում է որոշ պարզաբանումներ․ «Ռուսաստանի Դաշնության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով` 2019 թվականի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի […]

̰
Աբրահամ Խաշմանյանը դարձյալ հեռացավ «Ալաշկերտից»

17:36 04.09.2019

«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Թիմից հեռացել են նաև գլխավոր մարզչի օգնականներ Արա Նիգոյանն ու Աշոտ Գրիգորյանը: «Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն  մաղթել հետագա կարիերայում: Նշենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի […]

̰
BACK_TO_TOP