17:36 04.09.2019
«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Թիմից հեռացել են նաև գլխավոր մարզչի օգնականներ Արա Նիգոյանն ու Աշոտ Գրիգորյանը: «Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Նշենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի […]
17:32 04.09.2019
Սեպտեմբերի 2-ից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը սկսել է Աջափնյակ վարչական շրջանի աղբամանների փոխարինման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ վարչական շրջանում կտեղադրվի շուրջ 750 նոր աղբաման: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ:
17:20 04.09.2019
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը քաղաքի առանձին հատվածներում […]
17:12 04.09.2019
Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծն ընդունվի, քաղաքացիներից յուրաքանչյուրը կարող է հատուկ հավելվածի միջոցով նկարահանել ու ոստիկանությանը հայտնել ճանապարհային երթևեկության խախտումների մասին: Քաղաքացու անձը կմնա գաղտնի, հետևաբար, այսպես կոչված, գործ տվողի պիտակն էլ չի կրի: Այս նախագիծն է այսօր քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, որը դրական եզրակացություն է ստացել: Առավել մանրամասն զեկուցել […]
17:07 04.09.2019
ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր մասնակիորեն բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները: ՍԴ առջևում հավաքված քաղաքացիների մի մասը, որ դժգոհ էին այս որոշումից, երթով շարժվեցին դեպի դատախազություն: Մի քանիսը բարձրացան վերև՝ քննարկումների: Ավելի ուշ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ որոշել են հեռանալ՝ ժամանակ տալով դատախազությանը:
16:20 04.09.2019
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում լրացումներ կատարելու հարցը: Կառավարությանը ներկայացրած նախագծի մանրամասները պարզաբանել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշել է, որ օրենքով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում ճանապարհային ոստիկանության հետ կապված գործարքները կատարել ոչ միայն անձամբ, այլև էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն կտա նվազեցնել հերթերը: […]
16:17 04.09.2019
Օգոստոսի 29-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ մայրաքաղաքի Չարենցի փողոցում մի երիտասարդ մի աղջկա հարկադրաբար նստեցրել է իր մեքենան ու հեռացել։ Աղջիկն օգնություն էր կանչել, անցորդներից մեկն էլ ահազանգել էր 1-02։ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, պարզեցին երիտասարդի ինքնությունն ու բնակության վայրը։ Ահազանգից ժամեր անց Մարաշի ոստիկանները կասկածյալին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ […]
16:12 04.09.2019
«Ես երեկ ուղարկել եմ արդեն կառավարության որոշման նախագիծը։ Որոշման նախագծով մենք առաջարկությունը ներկայացրել ենք։ Քննարկման փուլում է»։ Փրկարարների աշխատավարձերի բարձրացման մասին հարցին այսօր այսպես պատասխանեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքերով՝ հարցը պետք է քննարկվի ֆինանսների նախարարության և այլ կառույցների հետ։ Իրենք, ըստ Ցոլակյանի, առաջարկել են աշխատավարձերի «զգալի բարձրացում», և հուսով են, որ հենց այդպես […]
16:01 04.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) […]
15:53 04.09.2019
Ստավրոպոլի շրջանում Су-25УБ-ի կործանման վայրում հայտնաբերվել են օդաչուների մարմիններ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ նրանք եղել են օդաչուների խցիկում: Անկման ժամանակ օդաչուների խցիկը 3 մետրի չափ մտել է հողի մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հյուսիսային Կովկասում կործանվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Су-25УБ ուսումնամարտական ինքնաթիռ։ Ինքնաթիռը ուսումնական թռիչքի […]
15:50 04.09.2019
Գյումրիում ավտոմաքսատան շինարարությունը 1 ամսում լայն թափ է ստացել, բայց հոկտեմբերի 11-ին այն շահագործման հանձնելու համար տեմպերը գոհացնող չեն: Այս մասին այսօր շինհրապարակում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը և նշել, որ շինաշխատանքների ծանրաբեռնված ռեժիմի անցնելու անհրաժեշտություն կա: Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը համալիր ծրագրի միայն առաջին փուլն է, 2-րդ փուլը նախատեսված է հաջորդ տարի. […]
15:43 04.09.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը․ «Մավրերն արեցին իրենց գործը, Մավրերին կարող եք ճանապարհել գաղութ։ Կայացվեց հակասահմանադրական, հակաօրինական որոշում, որի համար ՍԴ անկարգավիճակ, իրենք իրենց Սահմանադրությունից դուրս դրած անդամները վերազանցել են լիազորությունները, ավելի ստույգ՝ իրենց վերապահել են չունեցած լիազորություններ։ Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը։ Խափանման միջոցի […]
15:42 04.09.2019
ՍԴ որոշումը պարտադիր է դատական մարմնի, գործադիրի և բոլորի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի է առհասարակ: Հարցին՝ արդյոք ո՞ր ատյանը պետք է վերանայի երկրորդ նախագահի խափանման միջոցը, պաշտպանը պատասխանեց. «Խափանման միջոցի վերանայումը կարող է լինել և քրեակատարողական ծառայության […]
15:31 04.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման եզրափակիչ մասը: Նա մասնավորեցրեց՝ երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը: Փաստաբանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հոդվածը Սահմանադրությանը համապատասխանում է, սակայն 35-րդ հոդվածն ընդհանուր է, իսկ 135-րդը ավելի նեղ կարգավորում է, սակայն դրանք միմյանց […]
15:25 04.09.2019
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, չնախատեսված խուզարկությամբ, բնակելի տեղամասի 1-ին մասնաշենքի խցերից մեկում հայտնաբերել են ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն սարք, 1 պտուտակահան և 1 աքցան: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
15:22 04.09.2019
Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց՝ Սահմանադրական դատարանը որոշեց. 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի մասով ճանաչեց Սահմանադրության որոշ հոդվածների հակասող և անվավեր, 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի […]
15:15 04.09.2019
Այսպես ասած, «մրրիկ որսացող» օդանավերը շատ մոտիկից կարողացել են լուսանկարել, թե ինչ է կատարվում «Դորիան» մրրիկի ներսում: Հատուկ սարքավորումներով օդանավերը զարմանալի պատկերներ են ֆիքսել: Դրանում՝ ընդհանուր քաոսի մեջ տեսանելի են վարդագույն երկինքը, կայծակի հարվածները: Այդ օդանավերն օգտագործվում են հետազոտության նպատակով: Շաբաթվա մեջ մի քանի անգամ նրանք լուսանկարում են՝ հետևելով մրրիկի ուժգնությանը, հետագծին: Այդ լուսանկարներից ստացված […]
15:14 04.09.2019
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում՝ ճեպազրույցի ժամանակ, ադրբեջանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստանն է»: «Մենք ելնում են այն բանից, որ, անկասկած, կա ներքին հռետորաբանություն, ներքին կարգավորումներ, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների տեսակետը՝ հաշվի առնելով, որ մենք խոսում են ժողովրդավար պետության մասին: Եվ կա այդ […]
15:02 04.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ և ընդգծել, որ այս տարի՝ այս օրը, նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որը նրանք իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով: […]
14:56 04.09.2019
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան տարածել է հայտարարություն, որում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշման վերաբերյալ հասարակության և լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ հայտնում ենք․ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի […]
14:36 04.09.2019
Արցախում 2019թ. սեպտեմբերի 8-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի: Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Այդ կենտրոնների ներկայացուցիչներն այսօր կայացած ասուլիսի ընթացքում կարևորեցին դիտորդական առաքելության իրականացումն Արցախում՝ արդար, […]
14:30 04.09.2019
Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը: Այն նախատեսված էր օգոստոսի 29-ին, սակայն ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգվել էր: Նշենք, որ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
14:26 04.09.2019
Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 399,635 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15 տոկոսով: Այս մասին հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից: 2019թ. օգոստոսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 16.3 տոկոսով: Եթե 2018թ. օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 329,666 ուղևոր, ապա 2019թ. օգոստոսի ցուցանիշը կազմում […]
14:23 04.09.2019
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է դատի տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը: Թե հստակ որ մասերն են ներառված լինելու՝ կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,- ասաց նա:
14:06 04.09.2019
Հյուսիսային պողոտան երեկոյան կրկին մարդաշատ էր: Անցորդների բարձր տրամադրությունն ապահովող երաժիշտներին կարճ ժամանակ անց միացան անցորդ կանայք: Նրանք իրենց աշխույժ ու կրակոտ պարի շնորհիվ հանդիսատեսի մեծ բանակ համախմբեցին:
13:56 04.09.2019
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա միջոցառումներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետը։ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների միայն մեկ հարցի՝ Երևանի աղբահանության վերաբերյալ։ Քաղաքապետը տեղեկացրել է «Սանիթեքի» հետ իրավական գործընթացի մասին։ Մարությանը հայտնել է, որ արդեն վեցերորդ օրն է, որ ընկերության անձնակազմերը դուրս չեն գալիս աղբահանություն իրականացնելու։ Դրա հետևանքով քաղաքապետարանը իրավական-իրավաբանական գործընթաց է սկսել։
13:48 04.09.2019
Օգոստոսի 29-ի գիշերը` ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ այրել են բակում կայանված իրենց ավտոմեքենան։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերեցին բենզինի նմանվող հեղուկի և այլ դյուրավառ նյութի 3 շիշ։ Քաղաքացիներն այրվող «Օպելը» մարել էին իրենց ուժերով։ Ոստիկանները օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ ձեռնարկեցին։ Սեպտեմբերի 2-ին քաղաքացին կրկին ոստիկանություն ահազանգեց։ […]
13:23 04.09.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված` Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը, Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ […]
13:22 04.09.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ազգային ժողովում մեկնարկում է ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: «Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական` և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»,- ասված է Նազարյանի գրառման մեջ: