13:17 04.09.2019
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է մարդկանց արտակարգ ապահովություն պարգևող, արտակարգ խնդիրներից ազատող, արտակարգ մարդասիրություն դրսևորող, արտակարգ բարի, արտակարգ պատրաստակամ, միշտ հերոսական և անխոնջ աշխատասեր ԱԻՆ բոլոր նախկին և ներկա աշխատակիցներին: «Սիրելի հայրենակիցնե՛ր Այսօր մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: Ամենամարդասիրական, քանզի չնայած […]
13:15 04.09.2019
Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: «Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին, կատարում ենք նախարարի հրամանները, որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ»,- ասաց նա: Դավթյանը հայտնեց՝ նախարարի հետ ոչ մի հարցում անհամաձայնություն չունեն: Լրագրողները հիշեցրին՝ խոսվում է նաև […]
13:10 04.09.2019
Սպասվում է, որ այսօր Սահմանադրական դատարանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Մինչ այդ դատարանը շարունակում է փակ քննարկումը խորհրդակցական սենյակում: Մեր թղթակիցը Սահմանադրական դատարանից հաղորդում է, որ ոստիկանական ուժեր են հավաքվել, ոստիկանությունն անգամ շտապօգնություն է հրավիրել:
13:00 04.09.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր շնորհավորեց ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ: Ոստիկանապետը նշեց. «ԱԻՆ-ն իր գոյության կարճատև ընթացքում դարձավ մեկը այն պետական կառույցներից, որոնք ծառայության ու պարտքի բերումով կոչված են ապահովելու պետության և հասարակության անվտանգությունը, պահպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Անուրանալի է ձեր՝ սպայի, մարդու, քաղաքացու վաստակն ու ներդրումը, նվիրումը գործին, պատասխանատվության զգացումը»: Մանրամասները՝ […]
12:36 04.09.2019
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին: Նա նշել է՝ Արտակարգ իրավիճակների համակարգը կազմավորման օրվանից հավատարիմ է իր կոչմանը, անձնվիրաբար կատարում է իր պարտքը և միշտ պատրաստակամ է հասարակության համար վտանգավոր իրավիճակներում լինել նրա կողքին: Մանրամասները՝ տեսանյութում:
12:24 04.09.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: Մովսես Աբելյանը պատասխանատու կլինի ՄԱԿ-ի քարտուղարությունում բազմալեզվության իրականացման համար: Բազմալեզվությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության առաջնահերթություններից մեկը՝ որպես կազմակերպության հիմնական արժեքներից մեկը: Մինչ Մովսես Աբելյանի նշանակումը բազմալեզվության հարցերով համակարգողի պարտականությունները կատարել […]
12:20 04.09.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 4-ին, շնորհավորելով ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ, նշեց. «Փրկարարի օրը լավագույն առիթն է՝ խորը երախտագիտություն արտահայտելու աշխատանքի համար, որ չափվում է կանխված ողբերգություններով ու փրկած մարդկային կյանքերով»: Վանեցյանը նաև ընդգծեց՝ ԱԻՆ ղեկավարության և ծառայողների գլխավոր առաքելությունն է եղել ժողովրդին ծառայելը: Մանրամասները՝ տեսանյութում:
11:57 04.09.2019
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ս. Գ.-ն, ով կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման մեջ, որ, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱՆ […]
11:37 04.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ: Նա ընդգծեց՝ այս տարի այս օրը նշվում է առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ-փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որ իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով: «Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, ԱԻ աշխատողները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել […]
11:34 04.09.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորելով՝ նշեց. «Մեր ժողովուրդը տասը տարի է՝ նշում է մոլորակի թերևս ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի օրը: Փրկարարը երբեք չի պատժում, այլ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ կյանքեր է փրկում»: Ցոլակյանը շեշտեց՝ փրկարարի աշխատանքն առաքելություն է: Նա ընդգծեց՝ քիչ բան չի արվել համակարգի համար, զրոյական կետից ստեղծվել […]
11:32 04.09.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որի 13, 14 և 15 կետերով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության արձակուրդի օրերը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի […]
11:30 04.09.2019
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:05-ին, Ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը և համագյուղացուն՝ մահացած վիճակում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել Սյունիքի մարզի բնակիչ, […]
11:04 04.09.2019
Այսօր ԱԻՆ աշխատակցի օրն է: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ԱԻ աշխատակիցներին շնորհավորելու համար ժամանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տոնական միջոցառմանը մասնակցում են ԱԺ նախագահը, նախարարները և այլ պաշտոնյաներ:
10:28 04.09.2019
Չեխ բժիշկները 117 օր առաջ մահացած հղի կնոջը արհեստական ծննդաբերություն են կատարել:Այդ մասին հայտնում է Independent- ը: Ավտովթարից մահացած հղի կնոջ ուղեղի աշխատանքի դադարից շատ չանցած՝ բժիշկները կարողացել էին պտղի հետագա աճի ու զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Միջադեպից ուղիղ 117 օր անց բժիշկներին հաջողվել էր լույս աշխարհ բերել կատարյալ առողջ մանուկ: Բժիշկների հայտարարությամբ՝ տեղի […]
10:00 04.09.2019
Սիրիայում հայկական հումանիտար առաքելության շրջանակում Հալեպի խաղաղ բնակչության համար հայ մասնագետների կողմից կազմակերպվում են առաջին բուժօգնության դասընթացներ՝ արտակարգ իրավիճակներում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման ուսուցման նպատակով։ Դասընթացներին ներգրավվել են առավելապես իգական սեռի ներկայացուցիչներ, որոնք ուսուցման արդյունքում կկարողանան օգնութուն ցուցաբերել կոտրվածքներ, այրվածքներ, արյունահոսություններ, էլեկտրահարում, սիրտ-թոքային անբավարարություն և վտանգավոր այլ վնասվածքներ ստացած մարդկանց։ Դասընթացները շարունակական բնույթ են կրելու։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2109685665993003&id=1513184855643090&__xts__[0]=68.ARBm0ye_PloCWSnqhycCp5yY6mqMW4gqwPvP_G64Bl1YgNZauZdUaFME5KccQGXq3mOTC5Fj21EkEiF-ngZqznbhC5GTOFhpLj2mlLxrH6awQsCXC8x99eLZbkVo3Rj3r4SIcAde2cNM3X_o5Zeqc-r3G10nck3fOjHYO9ZyG5aVgd73w5Xmv8gGg-8KDwE2h-90ZAE31Ez5qbaQ6DZGSvSX-dCjDsGfA8GaiLO-oeyqPIN03fnqdmrJoEuY-flG9axo9VMMo7vH6-hWJxBfLgIK2-c9MrzWfO_xJN3cd0Vl-XS1KwrCA4N2O1yXvX42tl_9oxgnlDaMP08SLxHjktee95uL&__tn__=-R
09:40 04.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի: Անկեղծ ասած՝ նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է […]
08:51 04.09.2019
Պակիստանն աշխարհի ամենավտանգավոր երկիրն է՝ հասարակության արմատակացված լինելու և միջուկային ներուժի զգալի աճի պատճառով։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մետիսը։ Hindustan Times-ի փոխանցմամբ՝ Մետիսն ասել է, որ Պակիստանն ամենավտանգավոր երկիրն է, որի հետ ինքը գործ է ունեցել իր երկարատև կարիերայի ընթացքում։ Նման հայտարարություն է պարունակում Մետիսի «Call Sign Chaos: Learning to Lead» […]
08:37 04.09.2019
Վաշինգտոնը նախազգուշացում է արել օտարերկրացի գիտնականներին Թեհրանի հետ համագործակցության վերաբերյալ, որը, ըստ ամերիկյան կողմի, օգտագործում է իր տիեզերական ծրագիրը՝ հրթիռների մշակումը քողարկելու համար։ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել կազմակերպությունների դեմ, որոնք մասնակցում են Իրանի տիեզերական ծրագրին։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել Իրանի Աերոտիեզերական հետազոտական ինստիտուտի, Տիեզերական գործակալության և Տիեզերական հետազոտությունների […]
08:25 04.09.2019
Բրիտանական կառավարության ղեկավար և պահպանողականների առաջնորդ Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատում զրկվել է մեծամասնությունից այն բանից հետո, երբ պատգամավոր Ֆիլիպ Լին հայտարարել է Պահպանողական կուսակցությունից դուրս գալու մասին։ Այս մասին հայտնում է Bloоmberg-ը։ Նիստի ժամանակ Լին պահպանողականներից անցել է լիբերալ-դեմոկրատների շարքերը։ Դա նշանակում է, որ այսուհետ Մեծ Բրիտանիայում կառավարությունը կլինի փոքրամասնության կաբինետ։ Լիի հայտարարության մեջ ասվում […]
23:42 03.09.2019
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ-ի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել։ Նա խոսել է «Ռոմա» տեղափոխվելու որոշման մասին, ինչպես նաև անդրադարձել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Իտալիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հետ սպասվող հանդիպումներին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:25 03.09.2019
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին: Այսօր հավաքականի ճամբար է ժամանել նաև թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին տեղեկանում ենք Twitter-ում ՀՖՖ-ի հրապարակած լուսանկարից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Հենրիխ Մխիթարյանը «Արսենալից» տեղափոխվել է «Ռոմա», որտեղ հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։ ՀՀ հավաքականի կիսապաշտպանը վարձավճարով հանդես […]
22:13 03.09.2019
Այսօր երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է Գյումրիում մեկամյա դստերը սպանելու մեջ մեղադրվող երեխայի 20-ամյա մայրը։ Այս մասին SHANTNEWS,am-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Այսօր դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, որի հիման վրա նախնական 2 ամսով կալանավորվել է երեխայի սպանության մեջ մեղադրվող գյումրեցի կինը»,- ասել է Արևիկ […]
21:13 03.09.2019
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրապարակել է ՍԴ անդամներին հասցեագրված փաստաթուղթը և կից գրել․ «Ես ձեռնպահ եմ մնում որևէ գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց և, ցավոք, չեմ կարող ի պատասխան հարցերի ձեր ակնկալած մանրամասնությամբ տրամադրել տեղեկատվություն: Այդուհանդերձ, հաշվի առնելով ձեր հայցած տեղեկատվության կարևորությունը հանրային շահի կենտրոնում գտնվող հարցերի մասին հանրության տեղեկացվածության համար, ինչպես նաև այն, որ […]
21:00 03.09.2019
Արարատի գագաթը հաղթահարած եռագույնն այսուհետ կծածանվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, իսկ համալսարանի դրոշը պատրաստվում ենք այս տարի բարձրացնել Արարատ՝ մեր շրջանավարտների ստորագրություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և կից լուսանկար հրապարակել։
20:11 03.09.2019
Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա չի պատասխանել լրագրողների հարցերին։ Գրասենյակում են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և այլք։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել՝ ՔՊ կենտրոնական գրասենյակում: […]
19:56 03.09.2019
«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայումս այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն […]
19:15 03.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին։ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի մոտ 57-ամյա գյումրեցի Սամվել Մեժլումյանն իր վարած ГАЗ 24 մակնիշի 45 OՏ 980 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել Ղարիբջանյան գյուղի հողագործներից մեկի կարտոֆիլի դաշտում։ Վթարի պահին դաշտում գյուղացիները կարտոֆիլի բերքահավաքի գործերով են զբաղված […]
18:44 03.09.2019
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին փոխանցվել Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնաըար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ […]
18:41 03.09.2019
2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը դեպի Ռուսաստան այցելող քաղաքացիների թվով առաջին տասնյակում է հայտնվել: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ТурСтат կազմակերպության կատարած ուսումնասիրության արդյունքները: Այսպիսով, կազմակերպության հրապարակած՝ օտարերկրացի զբոսաշրջիկների այցելությունների վարկանշային աղյուսակում Հայաստանը 8-րդ հորիզոնականում է: Ընդ որում, նշվում է, որ այս տարբերակով ՌԴ մեկնողների թիվը նախորդ տարվա համեմատ չի փոխվել: Առաջատարների ցուցակում ընդգրկվել […]