15:55 30.08.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Մարիա Տոնյանին, ով այսօր տոնում է իր 100-ամյակը: «Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարիա Տոնյանը նշում է ծննդյան 100-ամյակը: Նա շարունակում է դասավանդել, անում է նույնքան եռանդով, որքան 80 տարի առաջ: Ապրե՛ք այս գեղեցիկ տատիկի նման` երկար, հետաքրքիր և ներդաշնակության մեջ»: https://www.facebook.com/photo.php?fbid=10157530692103501&set=a.10150460716863501&type=3&theater
15:25 30.08.2019
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ»-ի հետ խաղից հետո հանդես է եկել հայտարարությամբ. «Չնայած, որ հաղթանակին հասնելու համար մեզ ընդամենը մեկ գնդակ չբավականացրեց, թիմը հանդես եկավ բարձր մակարդակով՝ ցուցադրելով իր իրական համախմբվածությունն ու նպատակասլացությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին պայքարի և հաղթանակի հասնելու […]
15:23 30.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, քննարկվել են առաջիկա անելիքների, տրանսպորտային համակարգում սպասվող փոփոխությունների ու նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր: Մարությանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցով: Մանրամասները՝ տեսանյութում:
15:20 30.08.2019
«Ես հլու-հնազանդն եմ այն հրաշալի միջոցառումների, որ իրականացվում է հիմա՝ համերգների շարքը, համերգային ծրագրերը, կատարողների ընտրությունը: Մեծապես ուրախացնում են ինձ, անշուշտ, և ես դառնում եմ յուրովի մասնակիցն այս ամենին՝ փորձերին մասնակցելով, ճամփորդելով»,- անդրադառնալով իր 80-ամյակին նվիրված միջոցառումներին՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Դիտարկմանը, թե համադրությունը կինոերաժշտության և ակադեմիական երաժշտության, ձեզ […]
15:05 30.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու է Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը հայկական հեղափոխության մասին: «Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Ֆիլմը իսկապես շատ լավն է ստացվել և կարծում եմ՝ կունենա միջազգային հաջողություն` մեծացնելով Հայաստանի և հայ ժողովրդի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում»- […]
14:56 30.08.2019
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կալանավորվել է: Ինչպես հաղորդում է Hetq-ը, դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշումը հրապարակել է մոտ մեկ ժամ առաջ՝ բավարարելով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը երեկ կեսօրին սկսվել, ապա ընդհատվել էր: Նիստը շարունակվել էր երեկ ուշ երեկոյան, ապա դատարանը […]
14:32 30.08.2019
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիային: «Օգոստոսի 29-ին ՀՀ կառավարության վարչական շենքի առջև՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջիններիս որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ […]
14:15 30.08.2019
Օգոստոսի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ծավ և Ներքին Հանդ գյուղերին հարակից տարածքներում իրականացվում է տեղանքի հետախուզում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, 27 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղից 5 աշխատակից 1 միավոր ջրատարով, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ից 5 աշխատակից, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 1 ջրատար, Ծավ և Ներքին Հանդ գյուղերի 6 […]
14:08 30.08.2019
«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին: Նշվում է, որ 2019-2020 ուսումնական տարվա համար հիմնադրամը ստացել է 90 դիմում աշխարհի բազմաթիվ համալսարաններ ընդունված երիտասարդներից: Հաստատվել է 55 դիմորդի հայտ՝ հաշվի առնելով նախօրոք հայտարարված չափորոշիչներն ու առաջնահերթությունները: Կրթաթոշակ ստացածների մեջ է եղել նաև ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: […]
14:02 30.08.2019
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությանը: 2019-2020 ուսումնական տարվա համար հիմնադրամը ստացել է 90 դիմում աշխարհի տարբեր համալսարաններ ընդունված երիտասարդներից: Հաստատվել է 55 դիմորդի հայտ՝ հաշվի առնելով նախօրոք հայտարարված չափորոշիչները, ինչպես նաև առաջնահերթությունները:
14:00 30.08.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին նվիրել է բելառուսական օղի: «Պրեզիդենտ» օղին, Լուկաշենկոյի խոսքերով, արտադրվում է քիչ քանակությամբ՝ միայն որպես հուշանվեր նվիրելու համար: Օղին լայն սպառման համար նախատեսված չէ, այն արտադրվում է աղբյուրի մաքուր ջրից: «Միայն որպես նվեր ես այն տալիս եմ պետությունների ղեկավարներին: Ուտելուց հետո մի բաժակ խմեք, […]
13:59 30.08.2019
Վերջին շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառուցապատման աշխատանքներին առնչված տարբեր շինարարական կազմակերպությունների սեփականատերեր դատական հայցեր են ներկայացրել Սուրբ Էջմիածնի դեմ, ինչը, ցավոք, որոշ լրատվամիջոցների կողմից շահարկվում է անպարկեշտ վերագրումներով: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից բարերարների նվիրատվությամբ իրականացված շինարարական ծրագրերի դիմաց վճարումները […]
13:52 30.08.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել է դատարանին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։
13:35 30.08.2019
Երեկ հայկական ակումբներից վերջինը՝ «Արարատ-Արմենիա»-ն, ավարտեց իր ելույթը եվրագավաթներում: Հայաստանի գործող չեմպիոնները, Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլի առաջին տուրում պարտվելով շվեդական ԱԻԿ-ին, պայքարը շարունակեցին Եվրոպա լիգայում: Վարդան Մինասյանի սաները Եվրոպա լիգայում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հասան փլեյ-օֆֆ փուլ, որտեղ ցավալի պարտություն կրեցին՝ 11-մետրանոց հարվածաշարով զիջելով Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ»-ին: Ըստ football-coefficient.eu կայքի տվյալների` «Արարատ-Արմենիա»-ն եվրագավաթներում ելույթներից վաստակել […]
12:43 30.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ահազանգում է «Ֆեյսբուքում», որ ատելության խոսքի քարոզը արյունահեղության աղբյուր կարող է դառնալ: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Սիրելի Քաղպայմանագրի գործընկերներ և Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ տեղեկություններ տրամադրել այս օգտատիրոջ մասին, որը հանդես է գալիս իբրև Ձեր աջակից կամ թիմակից: Մենք փնտրում ենք այս մարդուն կամ այս օգտահաշվով աշխատողին: Նախապես ասեմ, […]
12:21 30.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է դիվանագետների այցը Գյումրի: «Մեկնարկել է նախարարների և դիվանագետների այցը Գյումրի քաղաք»,- գրել է նա: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այսօր աշխատանքային այցով ժամանել են Գյումրի: ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն […]
12:07 30.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Իմ խոսքը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում»,- գրել է նա:
11:52 30.08.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան էջում փաստաթղթի լուսանկար է տարածել՝ «Ադրբեջանական լրտեսի բացահայտում և վտարում Հայաստանից» վերտառությամբ: «1919 թ. գարնանը Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում ազգայնամոլ, Խան Թեքինսկի անունով մի «դիվանագետ»: Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին Բաքուն ջանք չէր խնայում Հայաստանը ներսից քայքայելու և պետականության հիմքերը խարխլելու համար: Երևան ժամանելու առաջին իսկ օրվանից անվտանգության մարմինները հետևում էին […]
11:09 30.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, համայնքի ղեկավարի տեղակալի կողմից 2017 […]
10:55 30.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին […]
10:37 30.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր: Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի, և Սևանի մակարդակը […]
10:00 30.08.2019
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 30-31-ը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 30-31-ը և սեպտեմբերի 1-3-ը […]
09:09 30.08.2019
Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սյուրռեալիստական ‼️ Ամուլսարի դրական փորձաքննությունը ստորագրել են նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ու իր խնամի Սահակյանը, քրեական գործը քննել է Արամայիսի հորեղբոր տղա Իվանյանը, որոնց հորեղբոր աղջիկն էլ նախարարությունում կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետն է։ Իշխանը ոտքերը բռնել է` Ավագը մորթել, Զավենը ոտքերը բռնել է` Պավլեն մորթել: […]
08:40 30.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD […]
08:33 30.08.2019
Իրանը խոստովանել է արբանյակի արձակման անհաջողությունը։ Հրթիռակիրը պայթել է հենց արձակման պահին։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Սեմնան նահանգում՝ Իմամ Խոմեյնիի անվան տիեզերակայանում։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իրանցի և ամերիկացի պաշտոնյաներին։ Անհաջող արձակման մասին առաջինը գրել են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վերլուծելով Planet Labs Inc ընկերության արբանյակային լուսանկարները։ Նշվում է, որ սա ընթացիկ […]
00:46 30.08.2019
Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում մրցեց «Դյուդելանժի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում հաշիվը մնաց անփոփոխ և նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին լյուքսեմբուրգցիները:
00:15 30.08.2019
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել։ Հնչած կրակոցներից մահացել է թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը, իսկ դեպքից օրեր անց նաև նրա որդին՝ Յուրի Վարդանյանը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել […]
23:19 29.08.2019
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին․ «Սիրելի՛ հայրենակիցներ Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, […]
21:44 29.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «Ժողովրդի ծառան» իշխող կուսակցության պատգամավորներին սատարել ՆԳ գործող նախարար Արսեն Ավակովի թեկնածությունը, որպեսզի նա վերանշանակվի իր պաշտոնում: «Ժողովրդի ծառան» խմբակցության պատգամավոր Ռոկսոլանա Պիդլոսայի խոսքերով՝ մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կաջակցի Ավակովին, քանի որ դա նախագահի որոշումն է: Հիշեցնենք, որ հորական կողմից հայկական արմատներ ունեցող Արսեն Ավակովն ուժային կառույցները ղեկավարում է […]