Թող փառքի մասին խոսեն նրանք, ովքեր այդ զգացումն ունեն. Տիգրան Մանսուրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+9.01 oC

Թող փառքի մասին խոսեն նրանք, ովքեր այդ զգացումն ունեն. Տիգրան Մանսուրյան

15:20 30.08.2019

«Ես հլու-հնազանդն եմ այն հրաշալի միջոցառումների, որ իրականացվում է հիմա՝ համերգների շարքը, համերգային ծրագրերը, կատարողների ընտրությունը: Մեծապես ուրախացնում են ինձ, անշուշտ, և ես դառնում եմ յուրովի մասնակիցն այս ամենին՝ փորձերին մասնակցելով, ճամփորդելով»,- անդրադառնալով իր 80-ամյակին նվիրված միջոցառումներին՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Դիտարկմանը, թե համադրությունը կինոերաժշտության և ակադեմիական երաժշտության, ձեզ դուր է գալի՞ս, նա պատասխանել է, թե ժամանակ կար, երբ այդ բաներն ինքն իր հետ քննարկում էր, դրանց շուրջ մտմտում, սակայն հիմա այլևս ոչ, քանի որ բոլորն էլ իր զավակներն են: Մաեստրոն տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում առաջին համերգն են իրականացնելու, որն էլ հնարավոր է ձայնագրվի և առանձին խտասալիկով ներկայացվի հանրությանը:

Իսկ ի՞նչ է փառքը՝ հարցին Մանսուրյանն այսպես է պատասխանել.

«Թող դրա մասին խոսեն նրանք, ովքեր այդ զգացումն ունեն, որ իրենք փառքի մեջ են»:

Դիտարկմանն էլ, թե հիմա դուք չեք զգո՞ւմ այդ մեծարումը, փառքը, Մանսուրյանը հիշել է Անդրե Մորուային.

«Անդրե Մորուան իր հոդվածներից մեկում հիշում է, թե ինչպես իր առաջին գիրքը մեծ աղմուկ հանեց, և երբ իր ուսուցչին ուղարկել են այդ գիրքը նվեր, ասել է՝ այսպիսի գովեստ քո երկրորդ, երրորդ գրքերի հետ կապված չսպասես, սա լինում է մե´կ ամենասկզբում, մե´կ ամենավերջում: Հիմա, եթե վերջին գոհունակության զգացումներն են եկել… բայց նաև վերջինն են դրանք»:

Մաեստրոյի խոսքերով՝ տարիքն առհասարակ իմաստնություն է նաև և դրա մեջ իրապես կա ճշմարտության մի հատիկ, որ դու հասնում ես 80-ին և, ըստ երևույթին, այդ վաստակի հարցն առաձգական է: Ըստ Մանսուրյանի՝ 80-ը ստիպում է քեզ դրան վերաբերել քո տարիքի կենսափորձի բարձունքից:

«Գիտեք, ես մենակ եմ ապրում տանն արդեն 15 տարի, կուզենայի տանը լիներ մեկը, որ գնայի, ասեի՝ այսպես եղավ: Դու միշտ հաշիվ ես տալիս քո ընտանիքին, ամենամոտ մարդուն: Ես նաև ընտանիքից դուրս կուզեի իմ այս իրադրությունը՝ այս տարիքի հետ կապված կիսել Ղազարոս Սարյանի հետ, որի մոտ ես սովորեցի 7 տարի, որին ես պարտական եմ»,- շեշտել է կոմպոզիտորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

23:09 14.05.2025

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...

BACK_TO_TOP