TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Զելենսկին որոշել է Ուկրաինայի «ամենաուժեղ հայի» ճակատագիրը

21:44 29.08.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «Ժողովրդի ծառան» իշխող կուսակցության պատգամավորներին սատարել ՆԳ գործող նախարար Արսեն Ավակովի թեկնածությունը, որպեսզի նա վերանշանակվի իր պաշտոնում: «Ժողովրդի ծառան» խմբակցության պատգամավոր Ռոկսոլանա Պիդլոսայի խոսքերով՝ մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կաջակցի Ավակովին, քանի որ դա նախագահի որոշումն է: Հիշեցնենք, որ հորական կողմից հայկական արմատներ ունեցող Արսեն Ավակովն ուժային կառույցները ղեկավարում է […]

̰
Կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը

21:15 29.08.2019

Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ A խումբ – ՊՍԺ, «Ռեալ», «Բրյուգե», «Գալաթասարայ» B խումբ – «Բավարիա», «Տոտենհեմ», «Օլիմպիակոս», «Ցրվենա Զվեզդա» C խումբ – «Մանչեսթեր Սիթի», «Շախտյոր», «Դինամո» Զագրեբ, «Ատալանտա» D խումբ – «Յուվենտուս», «Աթլետիկո», «Բայեր», «Լոկոմոտիվ» E խումբ – «Լիվերպուլ», «Նապոլի», «Զալցբուրգ», «Գենկ» F խումբ – «Բարսելոնա», «Բորուսիա» Դորտմունդ, «Ինտեր», «Սլավիա» G խումբ – «Զենիթ», «Բենֆիկա», «Լիոն», «Լեյպցիգ» H խումբ – «Չելսի», «Այաքս», «Վալենսիա», «Լիլ»։

̰
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը

21:13 29.08.2019

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել է նաև նրան կալանավորելու միջնորդությունը: Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ դատական նիստը կշարունակվի վաղը: «Բան չի որոշվել, քննությունն ընթացքի մեջ է, ծավալուն է, հետաձգվել է վաղը, կողմերն իրենց փաստարկներ են […]

̰
ELARD ընկերության փորձագետների հետ անցկացվել է տեսակոնֆերանս

20:44 29.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD […]

̰
Գերագույն ռադան ընտրել է երկրի ամենաերիտասարդ վարչապետին և խորհրդարանի խոսնակին

20:29 29.08.2019

Այսօր ռադան պետք է հաստատի նաև Ուկրաինայի նոր կառավարության կազմը:

̰
«Էլարդի» հետ Skype-կոնֆերանսը տեղի ունեցավ, մտածելու շատ բան կա, կխոսենք․ վարչապետ

20:13 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ ««Էլարդի» հետ Skype-կոնֆերանսը տեղի ունեցավ: Քանի որ նկարահանվել է մի քանի տեսախցիկից, նյութի մոնտաժումը կտևի մի քանի ժամ: Ինչպես և պայմանավորվել էինք, խոսակցությունն ամբողջությամբ կհրապարակվի: Մտածելու շատ բան կա: Նյութը կնայեք, կխոսենք»:

̰
Անհրաժեշտ է խորապես մշակել հանքարդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ և օրենսդրություն․ ՀԱԿ

19:50 29.08.2019

Հայ Ազգային Կոնգրեսն Ամուլսարի հանքի շահագործման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ․ «Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը առնչվում է մեր ժողովրդի համար այնպիսի կենսական հարցերի, ինչպիսիք են երկրի բնակիչների առողջությունը, առողջապահական և հանգստի ինդուստրիան, բնապահպանությունը, տուրիզմը, հանքարդյունաբերությունը, և ընդհանրապես, տնտեսական զարգացման մոդելի ընտրությունը: Հայ Ազգային Կոնգրեսը, մշտապես կարևորելով այս խնդիրները, 2012 թվականին ընդունել […]

̰
Հայաստանի դեսպանները քննարկել են տնտեսական դիվանագիտության հնարավորությունները

19:10 29.08.2019

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր եղել են Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ քննարկում է կազմակերպվել տնտեսական դիվանագիտության հնարավորությունների վերաբերյալ: Ներկայացվել են հատկապես այն ոլորտները, որոնք Հայաստանի տնտեսության համար հռչակվել են որպես գերակա ուղղություններ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանի դեսպանները կարևոր օղակ են միջազգային բիզնես կապեր ստեղծելու համար: Shantnews.am-ի հարցին, թե ՀՀ դեսպանություններն […]

̰
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը

19:06 29.08.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել է դատարանին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս […]

̰
Աշակերտական պայուսակների թեթևացում դասագրքերի հաշվին

18:44 29.08.2019

Առաջինից չորրորդ դասարանցիների դպրոցական պայուսակները մինչ այս կշռում էին մինչև 5 կիլոգրամ, 5-9-րդ դասարանցիներինը` դրա կրկնակին: Ուսումնական այս տարում դասագրքերը երկհատոր դարձնելու էական նպատակը պայուսակների թեթևացումն էր: Երկհատորների դեպքում պայուսակների կիլոգրամները կրկնակի նվազել են։ Երկհատոր դասագրքերն ըստ կիսամյակների են բաժանված: Երկհատորի անցումը, համենայնդեպս, չի փոխել դասագրքերի բովանդակային մասը: Բացի օրվա դասացուցակով նախատեսված առարկայական դասագրքերից, պայուսակները […]

̰
Ի՞նչ պետք է իմանալ «Բրեքսիթի» մասին այսօր

18:15 29.08.2019

Բորիս Ջոնսոնը ստացել է թագուհու համաձայնությունը և գրեթե 5 շաբաթով դադարեցրել Համայնքների պալատի աշխատանքը:

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեպք Իրան-Հայաստան սահմանին

18:08 29.08.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչներ 37-ամյա և 27-ամյա տղամարդիկ «Լեքսուս» մակնիշի մեքենայով մեկնել են Մեղրի Իրանից թմրանյութ ներկրելու նպատակով: Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների […]

̰
Նոր մանրամասներ Խաչատուրյան քույրերի նկատմամբ հարուցված քրգործից

17:54 29.08.2019

Իրենց հորը՝ հայ գործարար Միխայիլ Խաչատուրյանին սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան էջում հերթական նորությունն է հայտնել այս քրեական գործի մասին: «Այն մասին, որ այսպես կոչված «տուժող» կողմը վազում է հոգեբանների մոտ՝ խնդրելով եզրակացություն տալ, որպեսզի փորձեն սևացնել աղջիկներին, մենք գիտեինք դեռ մեկ ամիս առաջ: Անկեղծ ասած՝ մտածում էինք, որ նրանք արդեն իսկ գտել […]

̰
Չելյաբինսկի մարզում ՃՏՊ-ից տուժած հայաստանցիները վերակենդանացման բաժանմունքում են

17:02 29.08.2019

Օգոստոսի 28-ի երեկոյան` Մոսկվայի ժամանակով 20.06-ին, Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ վթարի հետևանքով տուժել է ՀՀ 2 քաղաքացի (1978թ., 1985թ.): Նրանք ուղևորվում էին Մոսկվա: «Նրանք հիմա Աշինսկի հիվանդանոցում են՝ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հիմա քննարկվում […]

̰
Նորածին փոքրիկ մը գտնուած է Դամասկոսի հայկական եկեղեցւոյ առջեւ

16:52 29.08.2019

«Երէկ արտակարգ դէպք մը գրանցուած է Դամասկոսի մէջ։ Այս մասին լուրը տրուած է Դամասկոսի մասին տեղեկութիւններ հրատարակող ընկերային ցանցի էջերու վրայ։ Կը նշուի, որ անտէր մնացած նորածին երեխայ մը գտնուած է Դամասկոսի Պապ Շարքի շրջանին մէջ գտնուող Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցւոյ դրան կից։ Ըստ տարածուած լուրերուն ապահովական մարմիններ քննութիւն բացած են եղածին վերաբերեալ յայտնաբերելու համար […]

̰
Այս տարի 23.7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացնում 274 համայնքում. վարչապետ

16:20 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` գրելով, որ այս տարի 23.7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվում հանրապետության 274 համայնքներում: «Ժողովրդի շրջանում տարածված զրույց. կառավարություն կա՝ ընտրություններից 7 օր առաջ է սկսում ասֆալտ ու շինարարություն անել, կառավարություն էլ կա՝ ընտրություններից 7 ամիս հետո է սկսում ասֆալտ ու շինարարություն անել: Այս տարի […]

̰
Յուրա Իվանյանը և բնապահպանության նախկին նախարարը ազգականներ են, բայց Ամուլսարը դրա հետ կապ չունի. ՔԿ

16:09 29.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ: Քննչական կոմիտեն անդրադարձել է infocom.am կայքի այսօրվա հրապարակմանն այն մասին, որ Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը […]

̰
ԼՀԿ-ն մերժել է վարչապետի՝ ELARD-ի հետ տեսակապին մասնակցելու առաջարկը

15:59 29.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկայպով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ ELARD-ի հետ քննարկման մասին Սիրելի՛ քաղաքացիներ Հայտնի է, որ այսօր 16։00 վարչապետ Փաշինյանը պատրաստվում է տեսակապի միջոցով զրուցել ELARD ընկերության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի վերաբերյալ տրված եզրակացության մասին։ Մեզ ևս, որպես խորհրդարանական խմբակցություն, հրավիրել են մասնակցելու այդ խորհրդակցությանը, սակայն մենք […]

̰
Սեպտեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբեր 2-ից

15:22 29.08.2019

Սոցիալական ապահովության ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ 2019 թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսվա երկրորդ օրվանից՝ սեպտեմբեր 2-ից: «Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 824-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը սահմանվեց հարյուր հազար դրամ՝ նախկին հիսուն հազար դրամի փոխարեն: Տեղեկացվում է, որ սեպտեմբեր […]

̰
«Օրենքով գողերին» դժվար ժամանակներ են սպասվում. նոր նախագիծ

15:20 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության այսօրվա նիստում ընդունված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը պարզաբանելով, նշեց. «Խոսքը «օրենքով գողերի», «սխոդկաների», կներեք արտահայտությանս, որ կառավարության նիստում այսպիսի բառեր եմ օգտագործում, «օբշյագների» և այս կարգի այլ երևույթների մասին է: Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող մարդիկ, այսինքն՝ այս ամենի […]

̰
Հայ պատանիները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով են վերադարձել միջազգային օլիմպիադայից

15:10 29.08.2019

Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Էմիլ Կոստանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ […]

̰
Ներդրումների քանակը մեզ համար դեռ բավարար չէ. Տիգրան Խաչատրյան

15:05 29.08.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչ է նշանակում «ներառականությունը»: ««Ներառականություն» նշանակում է ավելի շատ թվով ապրանքատեսակներ և ավելի շատ թվով արտադրատեսակներ»,- ասաց նախարարը: Իսկ արդյո՞ք քաղաքացիները ավելի լավ են ապրում հիմա, քան նախորդ տարի հարցին, նախարարը նշեց, որ պատասխանն ունի միջին վիճակագրական պատասխան. «Նայեք վիճակագրության թվերը, թե որոնք են միջին […]

̰
Գիշերը քոչարի ենք պարելու, եկե´ք. Զոհրաբ Եգանյան

15:00 29.08.2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը կոչ է արել Եվրոպայի հայերին գալ «Դուդելանժ»-«Արարատ Արմենիա» խաղին և աջակցել Հայաստանի չեմպիոններին, ովքեր հաղթանակի դեպքում կարող են պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ «Եվրոպա լիգայի» խմբային փուլ: «Եվրոպայի հայություն ջան, այսօր Լյուքսեմբուրգում կայանալիք «Դուդելանժ»-«Արարատ Արմենիա» խաղի տոմսերի համար շատ եք զանգում ու գրում, այսպես ասեմ, փոխանցեք ձեր […]

̰
Սեպտեմբերի առաջին տասնօրյակում կտեսնենք Սևանի մակարդակի բարձրացում. Սուրեն Պապիկյան

14:34 29.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ Սևանից պակաս են ջուր բաց թողել, քանի որ նախորդ տարի օգոստոսի 31-ից հավելյալ ջուր է բաց թողնվել: «Մենք սեպտեմբերի առաջին տասնօրյակում կտեսնենք նաև Սևանի մակարդակի բարձրացում՝ նախորդ տարվա համեմատությամբ»,- ասաց նա: Փաշինյանը փորձեց հստակեցնել. «Վստահ ենք, չէ՞, […]

̰
Սամվել Կարապետյանը Լյուքսեմբուրգում կաջակցի «Արարատ-Արմենիային»

14:32 29.08.2019

Այսօր «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի երկրորդ խաղում կհանդիպի «Դյուդելանժին»: Ըստ «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի` «Արարատ-Արմենիայի» սեփականատեր Սամվել Կարապետյանը կժամանի Լյուքսեմբուրգ և ներկա կգտնվի հանդիպմանը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել է 2:1 հաշվով: Հայաստանի չեմպիոններից գոլի հեղինակ են դարձել Մաիլսոն Լիման և Իլյա Անտոնովը:

̰
Սառը ջուր Մեղրաձոր համայնքի բոլոր տներում. Ալեն Սիմոնյանը լավ լուր է հայտնել

14:28 29.08.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բնակիչներն այսուհետ կունենան ջուր իրենց բոլոր տներում: Մեղրաձորում բնակվում է 2646 մարդ: «Փոքր բարի գործ 2400-ից ավելի մարդկանց համար»,- տեսանյութը մակագրել է Սիմոնյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանը կոչ էր արել «Թելսել» համակարգով փոխանցումներ կատարել` մեղրաձորցիներին օգնելու նպատակով: 

̰
Հուլիսին գրանցվել է 8,1 տոկոս տնտեսական ակտիվություն. Տիգրան Խաչատրյան

14:13 29.08.2019

«Հուլիս ամսին գրանցել ենք 8,1 տոկոս տնտեսական ակտիվություն, հանրագումարով 7 ամիսների համար 6,8 տոկոս տնտեսական ակտիվություն: Սրա տակ ընկած են ճյուղային աճերը, համապատասխանաբար, 16,1 տոկոս ունենք արդյունաբերության աճ, 19,5 տոկոս արտահանման աճ հուլիս ամսվա համար: Եվ եթե հիշում եք, մենք մինչև հունիս ամիսը ներառյալ, պաշտոնական տվյալներով ունեինք արտահանման ծավալների զիջում նախորդ տարվա 6 ամիսների հետ […]

̰
Դուխով մարզվեք մեր սիրելի ապագա չեմպիոններ. վարչապետը լավ լուր է հայտնել

14:07 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ 2012-2019 թվականների ողջ ընթացքում հանրակրթական դպրոցների և մարզադպրոցների համար մարզագույք ձեռքբերելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 420 միլիոն դրամ: «Կառավարության այսօրվա նիստում մենք մի որոշմամբ այդ նպատակի համար հատկացրինք 523 միլիոն դրամ: Գումարները գոյացել են բյուջեի հավելյալ եկամուտներից: Դուխով մարզվեք […]

̰
Չելյաբինսկի մարզում հայաստանցիների մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել. կան վիրավորներ

14:02 29.08.2019

Վթարի հետևանքով հայաստանցի վարորդը և ուղևորը վնասվածքներ են ստացել:

̰
Այսուհետև ՊԵԿ-ը ևս ժամանակավոր պետհամարանիշներ կտրամադրի

13:55 29.08.2019

Կառավարության որոշմամբ՝ տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո վարորդները, մինչև ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, տրանսպորտային միջոցները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «Ժամանակավոր» տեսակի համարանիշներով՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված դրույթները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցեց, որ ժամանակավոր համարանիշների տրամադրման գործընթացը բավարար չափով կարգավորված չէ: Երբ մաքսային ձևակերպումն […]

̰
BACK_TO_TOP