14:07 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ 2012-2019 թվականների ողջ ընթացքում հանրակրթական դպրոցների և մարզադպրոցների համար մարզագույք ձեռքբերելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 420 միլիոն դրամ: «Կառավարության այսօրվա նիստում մենք մի որոշմամբ այդ նպատակի համար հատկացրինք 523 միլիոն դրամ: Գումարները գոյացել են բյուջեի հավելյալ եկամուտներից: Դուխով մարզվեք […]
13:55 29.08.2019
Կառավարության որոշմամբ՝ տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո վարորդները, մինչև ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, տրանսպորտային միջոցները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «Ժամանակավոր» տեսակի համարանիշներով՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված դրույթները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցեց, որ ժամանակավոր համարանիշների տրամադրման գործընթացը բավարար չափով կարգավորված չէ: Երբ մաքսային ձևակերպումն […]
13:54 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այսօր ընդունվել է ՔՕ փոփոխությունների նախագիծը: «Այսօր Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ ընդունեցինք, որի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ Вор должен сидеть в тюрьме!»,- գրել է վարչապետը:
13:51 29.08.2019
Կառավարությունն այսօր որոշեց Շիրակի մարզում ստեղծել լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի սպասարկելու էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու […]
13:45 29.08.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ ձկնաբուծարանների և ջրային ավազանի խնդրին: Նա տեղեկացրեց՝ մեկ քրգործ քննվեց Արարատի մարզի տարածքում տրված թույլտվության հետ կապված: «Պարզվեց, որ ժամանակի բնապահպանության հայտնի նախարարն ապօրինի առանց փորձաքննության կամայական թույլտվություն էր տվել: 211 տնտեսվարողներ ապօրինի այդ արտադրությունն իրականացնում էին, ապօրինի այն իմաստով, որ փորձաքննություն չէին անցել, բայց ունեին […]
13:28 29.08.2019
Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան էջում Միխայիլ Խաչատուրյանի մասին նոր մանրամասներ է հաղորդել: «Մենք շարունակում ենք ուսումնասիրել Միխայիլ Խաչատուրյանի ինքնությունը` հիմնվելով նրա դուստրերի վերաբերյալ գործի նյութերի վրա: Ուրեմն, ո՞վ էր նա: Սիրող, բայց խիստ հայր կամ սադիստ հանցագործ: Այս հղումով ես դնում եմ զինանոցը, որը գտնվել է Միխայիլ Խաչատուրյանի […]
13:25 29.08.2019
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում ԱԺ-ում պատգամավորների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ես կենտրոնանում եմ խորհրդարանական դիվանագիտության վրա»,- ասել է Մարուքյանը՝ նշելով, որ մենք բոլոր տեսակի դիվանագիտական ձեռքբերումներն ունեցել ենք մինչև հեղափոխությունը, բայց ի՞նչ ունենք հեղափոխությունից հետո այդ […]
13:15 29.08.2019
Կառավարությունը որոշեց ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Փոփոխությունների արդյունքում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի 6.0 մլն դրամը կսուբսիդավորվի։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ ջրօգտագործման՝ արդեն իսկ […]
13:14 29.08.2019
Կառավարությունն այսօր որոշեց՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում ներառում են նաև պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց: Նախատեսվում է այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություն վարձակալելու դեպքում փոխհատուցումը հաշվարկել վարձակալված բնակելի […]
13:12 29.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին և ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջևան համայնքի ղեկավարը, 2011-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակելով […]
12:55 29.08.2019
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում ԱԺ-ում պատգամավորների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այս օրերին շատ կարևոր առաքելությամբ են ՀՀ-ում գտնվում դիվանագիտական կորպուսի մեր ներկայացուցիչները, որով բոլորս ճշտում ենք մեր ժամացույցները և համոզվում, որ միևնույն էջի վրա ենք ու […]
12:50 29.08.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Կառավարության նիստում, արձագանքելով ձկնարդյունաբերության ոլորտում սուբսիդավորման տրամադրման մասին նախագծին, նշեց՝ սուբսիդավորում արվում է՝ ինչ-որ նպատակ հետապնդելով: Ըստ նախարարի՝ ենթադրվում է, որ կարճաժամկետ միջամտություն է սուբսիդավորումը, քանի որ եթե պետք է մի բան սուբսիդավորել, նշանակում է, որ այն կենսունակ չէ, հետևաբար պետք է մտածել՝ արդյո՞ք սա այն դեպքն է, որ պետությունն […]
12:45 29.08.2019
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանն անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանում տարիներ շարունակ շահագործվող քարհանքին և կատարել հետևյալ գրառումը. «Սա Ամուլսարը չի, սա Երևանն է: Էրեբունի վարչական շրջանում տարիներ շարունակ շահագործվում է քարհանք: Թե ինչ փոշի է առաջացնում հանքը կարող եք տեսնել լուսանկարներում: Ի դեպ, հանքը շահագործող ընկերության վկայականում հայտնաբերվել […]
12:41 29.08.2019
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է նրանց պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա հայտնել է, որ նախաքննական մարմինը իր պաշտպանյալներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Պաշտպանն առայժմ այլ մանրամասներ չի հայտնել: […]
12:25 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Մեր ընտանիքը՝ մեր ամենամեծ ձեռքբերումը?Նիկոլ Փաշինյան»:
12:15 29.08.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: Նա նշեց՝ հարցը վերաբերում է «Ջերմուկ գրուպ»-ի կողմից ներմուծվող ապրանքներին: Գրիգորյանը հայտնեց՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման և իրացման համար նախատեսված հարկատեսակ կա, այդ ցանկի մեջ առկա նյութերից ներմուծողները վճարում են: ««Ջերմուկ գրուպ»-ը, ներմուծելով և կազմակերպելով այդ պլաստիկե […]
12:10 29.08.2019
Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց մի շարք ընկերությունների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պոլիմերային շշերի արտադրության համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 20 մլրդ 869 մլն 461 հազար դրամի ներդրում, որից 804 մլն 900 հազար դրամը նախատեսվում է […]
11:55 29.08.2019
ԱԺ-ում օգոստոսի 29-ի առավոտից տեղի է ունենում ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում կազմակերպված հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրել է արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները: «Համաժողովն անցկացվում է «Արժեքները գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Մենք […]
11:36 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, անդրադարձավ ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Նրանց հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մենք շատ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են ՀՀ-ում և կկազմենք նաև ԶՈւ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջակի պլանը: Մենք կտեսնենք, կաշխատենք ոլորտի հետ երկու ուղղություններով՝ […]
11:09 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստը սկսեց լավ լուրով: «Տեղյակ եք, որ Մուդիզ վարկանիշային միջազգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, սա 2006-ից ի վեր սպասված իրադարձություն է»,- ասաց նա: Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց ներկայացնել՝ ինչով է սա կարևոր: Վերջինս տեղեկացրեց՝ դա միջազգային ներդրումային հանրության մոտ սպասումներ ու կարծիք է ստեղծում տվյալ երկրում […]
10:25 29.08.2019
Այսօր ԱԺ-ում են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: ԱԺ նախագահի բացման խոսքից հետո, ելույթ է ունեցել ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը: Մնացականյանը շեշտում է՝ փոփոխվող աշխարհում պետք է առաջնորդվել երեք հիմնական արժեքներով։Երեք հիմարար սկզբունքներ, որոնցով Հայաստանը վարելու է իր արտաքին քաաղքականությունը: Առաջին հերթին խոսքն ինքիշխանության , ևայդ դիքրից փոխգործակցության մասին է: Մնացականյանն անդրադարձ է կատարել նաև դիվանագիտական հավաքի […]
10:18 29.08.2019
Փաստաբան Ծովինար Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արմավիր քաղաքից եմ վերադառնում, անչափ հուզված, բարկացած…: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ ինձ է մոտենում մի տղամարդ, ով նախկինում վստահորդս է եղել ու պատմում սարսափելի մի բան. քաղաքի և հարակից բնակավայրերի 20-40 տարեկան տղամարդկանցից ոմանք սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատում 12-16 տարեկան աղջիկների հետ, […]
10:09 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հուլիսի տնտեսական ցուցանիշներին։ «Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է: Բացի դա՝ Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս, Շինարարության աճ՝ 4.1 տոկոս, Առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս, […]
08:34 29.08.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում ռուսական Су-35 և Су-57 կործանիչների գնման հնարավորությունը՝ ամերիկյան F-35 ինքնաթիռների փոխարեն։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։ «Իսկ ինչու՞ ոչ։ Մենք իզուր չէ, որ եկել ենք այստեղ (МАКС-2019 ավիասրահ-խմբ․)»,-ասել է Թուրքիայի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ռուսական կործանիչները դիտարկվու՞մ են որպես այլընտրանք F-35-երին։ […]
08:21 29.08.2019
ԱՄՆ ԶՈւ կիբերհրամանատարությունն ընթացիկ տարվա հունիսին ցանցահենային հարձակման ժամանակ ոչնչացրել է Իրանի համար կարևոր տվյալների բազան։ Այս մասին հրապարակմամբ է հանդես եկել The New York Times –ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Բազայում եղել է հետախուզական տեղեկատվություն։ Նշվում է, որ այն կարևոր է եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար՝ Պարսից ծոցի շրջանով անցնող նավերի վրա հարձակումների […]
23:24 28.08.2019
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիա է Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովի դեմ։ Այս մասին գրում է korrespondent.net-ը: Հարյուրավոր մարդիկ են հավաքված, որոնք Ավակովի դեմ կարգախոսներով պաստառներ են ծածանում՝ պահանջելով Ավակովի հրաժարականը։ Ցուցարարները մեղադրում են Ավակովին ոստիկանական համակարգում բարեփոխումների ձախողման և հասարակական ակտիվիստների վրա հարձակումների և սպանությունների վերաբերյալ մի շարք […]