17:00 24.08.2019
Ոռոգման սեզոնին Շիրակի մարզի գյուղերում նորից ջրի պակաս է, ու ոչ միշտ է, որ պատճառը գյուղ հասնող ջրի քանակն է: Օրինակը Կամո գյուղում է: Կառնուտի ջրամբարից ջուրը գյուղ հասնում է, բայց ծայրամասային հողակտորներն առանց ոռոգման են մնում: Այստեղ խոսքը ոռոգման ջրի անհավասար բաշխման մասին է` մեկին շատ է հասնում, մյուսն ընդհանրապես իր հողերը չի կարողանում ոռոգել: Իսկ հետևանքում գյուղացիների ու ջրբաժանի միջև մշտական վեճեր են:
Շիր ջրանցքով ամեն օր Կամո գյուղը ստանում է իր հասանելիք ոռոգման ջուրը: Մի մասը դաշտերին է հասնում, մյուսը մտնում է գյուղ ու խողովակներով տնամերձներին: Գյուղում պոմպակայան ունեն, որով էլ ոռոգման ջուր է մղվում, միայն այս եղանակով է հնարավոր ջուր տալ բոլորին: Այս տարի օգոստոսի ջերմաստիճանը նորմայից բարձր է, ոռոգման ջուր շատ է օգտագործվում, ինչի հետևանքով տուժում են գյուղի ծայրամասում գտնվող հողակտորները: Տնամերձներում ամեն ինչ չորացել է:
Գյուղացիներն օրեր առաջ իրենք են ջրբաժանի հետ ստուգել ոռոգման խողովակաշարը ու եկել եզրակացության, որ ոռոգման համակարգում երևի խցանված տեղամաս կա, ինչն էլ խոչընդոտում է, որ ջուրը համեմատաբար բարձրադիր հատվածներ հասնի:
Խողովակաշարում խցանված տեղամասեր ջրօգտագործող ընկերության աշխատակիցները չեն հայտնաբերել: Իսկ թե ինչու ջուրը գյուղի մի մասին հասնում է, մյուսին` ոչ, ջրբաժանն է հայտնաբերել: Ցածրադիր տների բնակիչները շատ են օգտագործում ու վերևի հարևանների համար նախատեսված ջուրն իրենք են փակում ու «գողանում»: Ստացվում է, որ ջուր կա, բայց բոլորին չի հասնում:
«Շոգ է, գալիս, մեկին ասում եմ, որ ջուրը փակի, որպեսզի մյուսին հասնի: Իմ հեռանալուց հետո նորից բացում ու օգտագործում են: Գյուղացիներն իրար չեն զիջում: Եթե ոռոգելու համար հերթ պահեն, ամեն ինչ այլ կերպ կլինի, ջուրը բոլորին կհասնի»,- SHANTNEWS.am-ին ասել է «Շիրակ» ՋՕ ընկերության աշխատակից Սամվել Պողոսյանը:
Ոռոգման ցանցի մի հատվածը չի աշխատում արդեն 30 տարի: 200 տնտեսություն մեկ պոմպակայանի հույսին է, որի հզորությունն էլ չի բավականացնում: Որպեսզի ջուրը մինչև ծայրամասեր հասնի, գյուղացիները պետք է հերթ սահմանեն ու մեկը մյուսին չխանգարեն: Բայց երբ շոգ եղանակին բույսը չորանում է, բարիդրացիական հարաբերությունները հաշվի չեն առնում:
«Առանձին գիծ պետք է լինի, որ կողքերից չհատեն, չմտնեն գծի մեջ, բացեն փականները, որ մղեն ջուրը պոմպով մինչև գյուղի վերևը: Դա հիմա անհնար բան է, որովհետև ոռոգման համակարգը խճճված է, լրիվ տների տակով է գալիս: Բոլորի դռներին փականներ կան: Պետք է 150 աշխատող լինի, որ բոլորի փականները փակեն, ջուրը ծայրամասերին հասցնեն»,- SHANTNEWS.am-ին ասել է Կամո գյուղի վարչական ղեկավար Ռոբերտ Ղազարյանը:
Գյուղի վարչական ղեկավարը այլընտրանքային տարբերակ է ներկայացնում, որի դեպքում ամբողջ գյուղը ոռոգման ջուր կունենա: Ոռոգման համակարգի լրացուցիչ խողովակաշար է պետք անցկացնել: Առնվազն երկու կմ խողովակաշարի մասին է խոսքը, որի համար գումարներ են պետք, իսկ Շիրակի մարզում այս տարի ոռոգման համակարգերի միայն մասնակի վերանորոգումներ են նախատեսված սուբվենցիոն ծրագրերով: Այդ ցանկում Կամոյի ոռոգման համակարգն ընդգրկված չէ:
11:23 02.07.2025
5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հեռավոր կղզիներումՆոր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Տոկարա հեռավոր կղզիների մոտակայքում։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժը կազմել է 5.5 մագնիտուդ: Ցունամիի մասին նախազգուշացում է տրվել անմիջապես ցնցումից հետո, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը չեղարկվել է: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում Տոկարա կղզիների […] ...
11:11 02.07.2025
Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որը դադարեցնում է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը, հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելու պահից օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր է կատարման համար։ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը […] ...
11:00 02.07.2025
Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանումԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...