23:05 24.08.2019
Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական վերջին աշխատանքներն են կատարվում Գյումրիի կենտրոնական հրապարակում, վերջին փորձերն են ընթանում մշակութային օջախներում, նաև կարգի են բերվում քաղաքի կենտրոնական այն փողոցները, որտեղ նախատեսված է տոնական միջոցառումների անցկացումը։
Կազմակերպիչները քաղաք այցելող հյուրերին, զբոսաշրջիկներին խոստանում են տպավորիչ, գյումրվա համ ու հոտով համեմված մշակութային միջոցառումներ, որոնցում ընդգրկված են Գյումրիի մշակութային բոլոր կառույցներն ու երաժշտական համույթները։
Քաղաքը շատ հյուրեր է ունենալու, բացի պաշտոնական պատվիրակություններից: Բոլորին կդիմավորեն Շիրազի հուշատուն- թանգարանի բակում: Սառը ջուր ծախող տղան՝ 17-ամյա Տարոնը, մարմնավորում է Շիրազի երիտասարդ տարիները․ վաղը հյուրերին կպատմի գյումրեցի բանաստեղծի մասին: Այսպիսի միջոցառումներ կլինեն բոլոր թանգարաններում, որտեղ հյուրերի հետ կխոսեն գյումրեցի վարպետները։
Մինչ գլխավոր համերգը, հրապարակում ելույթ կունենան երիտասարդական խմբերը, կհնչի ռոք, էստրադային ու ժամանակակից երաժշտություն՝ տարբեր նախասիրություններ ունեցողների համար: Իսկ տոնական մեծ համերգը բաղկացած կլինի երեք մասից: Տոնական համերգը կբացվի Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի և վաստակավոր արտիստ Նունե Եսայանի համատեղ ելույթով: Կհնչեն շիրակյան աշուղների ու կոմպոզիտորների ստեղծագործությունները, նաև ազգային մեներգերն ու խմբերգերը: Մի քանի օր է՝ համատեղ փորձեր են ընթանում:
«Տարիների փորձ ունի նվագախումբը ու շատ պրոֆեսիոնալ է։ Երբ գալիս էի Գյումրի, մտածում էի՝ ես ինչպե՞ս իրենց հետ միասին էդ փունջը կկազմեմ, բայց շատ գեղեցիկ ստացեց ամեն ինչ, վարդի փունջն արդեն կազմվել է, և այդ օրը բույրը կտարածվի հրապարակում ՝ համերգի ժամանակ», – իր տպավորություններով է կիսվել երգչուհի Նունե Եսայանը։
«Մենք եկել ենք Ֆրանսիայի մերձծովյա շրջաններից, ցանկացանք տեսնել նաև Գյումրին ու լսել ձեր ազգային երաժշտությունը, ֆոլկլոր ժանրի այսպիսի կատարում մենք դեռ չէինք լսել, շատ տպավորված ենք»,-իր տպավորություններով է կիսվել Բերնար Ալեն։
«Մի քանի օր է, որ մենք Հայաստանում ենք՝ հանրահայտ Շառլ Ազնավուրի երկրում, ավելի մոտիկից լսեցինք նրա ազգին բնորոշ ժողովրդական երաժշտությունը, ամեն ինչ շատ գեղեցիկ էր»,- ասում է Ժակլին Ղադիշեվսկին։
Համերգային երեկոյի ժամանակ լուսային շոուն ևս ապահովված կլինի: Քաղաքի օրվա տոնական երեկոն կավարտվի շքեղ հրավառությամբ:
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...
19:29 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...