TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Գլխավոր

Աթամբաևը սպառնացել է ուժայիններին

08:19 08.08.2019

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված հատուկ ջոկատայինների կողմից իր կեցավայրի վրա իրականացված գրոհի հետ։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ «Ցանկանում եմ դիմել ուժայիններին․ մի՛ կրակեք Ձեր ժողովրդի վրա, այդ ամենը շատ վատ ավարտ կունենա Ձեզ համար»,-ասել է նա։ Աթամբաևը նշել է, որ գրոհի ժամանակ անմեղ մարդիկ են տուժել։  Նրա խոսքով՝ […]

̰
«Սպասում եմ քրեական գործի հարուցմանը». Էդմոն Մարուքյան

08:07 08.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ: Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ»: https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/2895336480538060/?type=3&theater

̰
Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցների և ուժայինների միջև բախումները վերսկսվել են․ կա 36 տուժած և 1 զոհ

00:00 08.08.2019

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների և ուժայինների միջև բախումները վերսկսվել են, РИА Новости-ին փոխանցել են ականատեսները։ Այսօր երեկոյան Ղրղզստանի հատուկջոկատայինները նախկին նախագահին ձերբակալելու օպերացիա են սկսել՝ մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Քոյ-Տաշ գյուղի նրա առանձնատանը։ Ուժայինները նախկին նախագահի կողմնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառել, որի հետևանքով 36 մարդ տուժել է, այդ թվում՝ լրագրող […]

̰
Եռաբլուրում հարգեցին ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակը

22:21 07.08.2019

Օգոստոսի 7-ը ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակի օրն է: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ԱՍԱԼԱ-ի համակիրները հարգել են 70 -ականներին սփյուռքում ծավալված ազատագրական պայքարի նահատակների հիշատակը: Հիշեցնենք, որ 37 տարի առաջ այս օրը ԱՍԱԼԱ-ի մարտիկները զինյալ գործողություն իրականացրին Անկարայի «Էսէնբողա» օդանավակայանում, ինչից հետո ԱՍԱԼԱ-ն օգոստոսի 7-ը հռչակեց նահատակների հիշատակի օր: Մանրամասները՝  SHANTNEWS-ի տեսանյութում։  

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով վաղը կմեկնի Ղրղզստան

21:53 07.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարայնության հետ կապերի վարչությունից։ Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական […]

̰
Ղրղզստանի նախկին նախագահին ձերբակալե՞լ են

21:05 07.08.2019

Ղրղզստանի հատուկ նշանակության ջոկատները գրոհել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի տան վրա և ձերբակալել նրան: Գործողությունը սկսվել է լրագրողների և նախկին նախագահի տանը գտնվող բազմաթիվ այլ մարդկանց ներկայությամբ: Աթամբաևին ձերբակալելու գործողության ընթացքում հրաձգություն է տեղի ունեցել: Լրատվամիջոցները հայտնում են շուրջ 10 վիրավորի մասին: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Աթամբաևի տանը եղել են նրա շուրջ 400 համախոհներ: […]

̰
Ուժեղացված ծառայություն Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում․ բացահայտվել են հանցագործության դեպքեր

20:52 07.08.2019

Հասարակական կարգի պահպանության ամրապնդման, հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով օգոստոսի 4-ին Արմավիրի ոստիկաններն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի, Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել ընդհանուր 74 անձ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակ, որի օրինականությունը ստուգվում է։ Բացահայտվեցին ապօրինի թմրաշրջանառության, ինչպես և հանցագործության այլ դեպքեր։ […]

̰
Շերեմետևոյից Երևան թռչող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը

20:39 07.08.2019

Շերեմետևոյից Երևան թռչող A321 ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը, ուղևորներին Երևան կհասցնի պահուստային օդանավը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Օդանավը պատկանում է ռուսական «Նորդվինդ» ավիաընկերությանը: Հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ կայանատեղի թռիչքի նախապատրաստվելիս: Պատճառը առայժմ չի հրապարակվում: Հիշեցնենք, որ «Նորդվինդ» ավիաընկերության Երևան չվերթների հետ կապված վերջին շրջանում ևս երկու դեպք էր գրանցվել: Հուլիսի 25-ին շարժասանդուղքը […]

̰
Երևանի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում կկազմակերպվի առանձնացված հեծանվային արահետ

20:25 07.08.2019

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է): Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

̰
Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն

20:15 07.08.2019

Լրագրող Մարկ Գրիգորյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով նշանակվել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանը: Թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը, որը հուլիսին դադարեցրել է իր լիազորությունները: Մարկ Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է Հանրային ռադիոյի […]

̰
Պղծվել են Կարմիր բլուրի գերեզմանատան շիրիմները

20:04 07.08.2019

Վերջին մի քանի օրերին համայնքային «Կարմիր բլուր» գերեզմանատանը կրկնվել են գերեզմանների պղծման դեպքերը։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է ոստիկանություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ https://www.facebook.com/kubatyan/posts/10217231048640466

̰
Հայաստան-Արցախ ռոումինգի գները կնվազեն 25-75 տոկոսով

19:24 07.08.2019

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և Հայաստանի ու Արցախի շարժական կապի օպերատորների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն։ Դրա հիման վրա՝ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցվելու են Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից […]

̰
Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր․ Փաշինյան

18:17 07.08.2019

«Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ծրագրերը, ըստ վարչապետի, համաֆինանսավորվում են համայնքների և կառավարության կողմից: «Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը՝ համայնքները: Այս ծրագրերի շրջանակներում. 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն, 58 բնակավայրերում […]

̰
Քաղաքացուն դանակով վնասած գրպանահատը բերման է ենթարկվել

18:14 07.08.2019

Օգոստոսի 5-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր անձնական էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ երթուղային ավտոբուսում իր և մի քանի երիտասարդի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Օգտատիրոջ բնորոշմամբ նրանք գրպանահատներ էին, որոնցից մեկը նույնիսկ դանակով վնասել էր իրեն։ Օգտատերը նաև լուսանկար էր տեղադրել։ Հրապարակումից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի […]

̰
Տանկային բիաթլոնի անհատական երրորդ փուլում Հայաստանի տանկիստները 3-րդ տեղում են

17:47 07.08.2019

Հայաստանի զինված ուժերի տանկիստները Տանկային բիաթլոնի խմբային փուլի հերթական փուլում զբաղեցրել են խմբի երրորդ տեղը։ Մյուս տանկիստները ներկայացնում էին Ռուսաստանը, Իրանը և Ղրղըզստանը։ Վերջնական արդյունքները հայտնի կդառնան թիրախների ամբողջական զննությունից ու արգելագոտին հաղթահարելու մանրամասներն ուսումնասիրելուց հետո։ Իսկ նախնական արդյունքների համաձայն՝ տանկային անձնակազմերն արգելագոտին հաղթահարել են այս ժամկետներում․ Ռուսաստան – 19 րոպե 12 վայրկյան, Ղրղըզստան – […]

̰
Տոնոյանը Կարմիր խաչի ներկայացուցիչներին հայտնել է Նախիջևանի սահմանին լարվածության մասին

17:33 07.08.2019

Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են […]

̰
«Ջեբկիր հեշթեգով գցեք ջեբկիրների նկարներ». օգտատերը պայքար է սկսել գրպանահատների դեմ

17:18 07.08.2019

Գրպանահատները Երևանի հասարակական տրանսպորտում շարունակում են ոչ միայն խաբել ու կողոպտել մարդկանց, այլև ընդհարումների ժամանակ դանակահարում են: Այս մասին հայտնի է դառնում բժիշկ Վահրամ Բուղադարյանի գրառումներից, ով երկու օր առաջ բախում է ունեցել նրանց հետ: Նա ահազանգել է այս մասին, հայտնել ոստիկանությանը, իսկ ֆեյսբուքյան էջում շարունակում է գրառումներ կատարել: «Ջեբկիրներն ազատ և անկաշկանդ շարունակում են […]

̰
Երևանի փողոցներում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի

17:07 07.08.2019

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի փողոցներում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի. «ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցի-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է): Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի […]

̰
Գյումրիում փողոցաշինական աշխատանքներն ընթանում են նաև գիշերային ժամերին

16:13 07.08.2019

Երևանից Գյումրի տանող Երևանյան խճուղում մեկ տարի ընթացող շինարարությունը վերջապես ավարտվում է: 3 կմ երկարությամբ փողոցում ջրահեռացման համակարգը նոր է, նորն է լինելու լուսավորության ցանցը: Երևանյան խճուղու համար էլ, ինչպես մյուս փողոցներում, մեկ տարում մի քանի անգամ նախագծային փոփոխություններ եղան: Հիմա աշխատանքի վերջը կարծես երևում է: Փողոցը երթևեկության 4 գոտի է ունենալու, դա հնարավոր է […]

̰
Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է «Զվարթնոցի» գծային բաժնի պետին, Իջևանի և Տավուշի ոստիկանապետերին

14:10 07.08.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ: SHANTNEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Մեզ հայտնեցին, որ ոստիկանապետի համապատասխան հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է համահայկական կոնսենսուսի 6 կետերը

14:03 07.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է համահայկական կոնսենսուսի 6 կետերը. «Կոնսենսուս համար 1- Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը […]

̰
Ինչպես գործարարը ոգևորվեց «Շանթ»-ի եթերում Արթուր Վանեցյանի զրույցից և ներդրում կատարեց

14:00 07.08.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ եմ՝ շատերիդ համար տեսանելի է հատկապես մարզերում ֆուտբոլը զարգացնելու համար պայմաններ ստեղծելուն ուղղված ՀՖՖ-ի գործուն քայլերը: Տեղեկատվական ճիշտ ու ակտիվ հոսքերը նպաստում են, որ Սփյուռքի մեր հայրենակիցները սկսեն մտածել իրենց ծննդավայրում ֆուտբոլի զարգացմանն օգնելու մասին, արդեն ունենք զանգեր ու նամակներ, որտեղ մարդիկ պատրաստակամություն են […]

̰
Վրաց-հարավօսական օգոստոսյան պատերազմից անցել է 11 տարի

13:40 07.08.2019

Այսօր լրանում  է վրաց-հարավօսական պատերազմի 11-րդ տարին: 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն, և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով: Ցխինվալիի շրջանի […]

̰
«Կադիլակովս քեզ Արարատը տանեմ». հայն առևանգել է ռուս սիրուհուն

13:03 07.08.2019

ՌԴ-ում հայի մասնակցությամբ առևանգման դեպք է գրանցվել: Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում «Լիմպիկ» մանկապարտեզի տնօրենի առևանգման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը 47news.ru-ին հայտնել է, որ կնոջը հաջողվել է ազատվել նրանից և տուն վերադառնալ: «Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 126-րդ հոդվածի 2-րդ մասի «վ» և «գ» կետերով («Կյանքի և առողջության […]

̰
Կիևյան կամրջից նետված 24- ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

12:20 07.08.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտյան Կիևյան կամուրջից երիտասարդ կին էր նետվել և ողջ էր մնացել: Այս պահին նրա վիճակը ծայրահեղ ծանր է . SHANTNEWS.am-ին ասել են  «Արմենիա» բժշկական կենտրոնից: Աաղջկա կյանքին վտանգ է սպառնում, նա ունի բազմաթիվ կոտրվածքներ: Երևանում Ժամը 09։50-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել։ Ժամանած  […]

̰
Ավել տրված ՀԴՄ կտրոններով ապահովվել է ավելի քան 170 մլրդ դրամի հավելյալ առևտրաշրջանառություն. Փաշինյան

12:07 07.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2019 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավել է տրվել, ինչը ապահովել է ավելի քան 170 մլրդ դրամի հավելյալ առևտրաշրջանառություն»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2377864269200621?__xts__[0]=68.ARCI-LHBlP3-KINDTScsjst9mC10U4hqv4tMobM7CqmWgdiomfmFaBGMnzmN_4uk96E0rf70y9S5pfRt389IkxLFw9ibsqAkF_6Yt62jGSx3z8HVeRZKxFkk9D2NB_vqE8CQwRKEwNrWkXs60W09mJbscS2qD9yP0bDVddKQgw5yU86todUFMCM__Cp5uQstbzwZaFrwaSuEBJioW4ezTEEDRFWYLtEk1cMH1wMQ9YyqddmAxezcPW4EsXn3RyAWh6SwBxyw8fpFt-K-En6f71NiQuUQGwwNh9dzP8tLTJUMSGThEt_MQWqmGUVlMYgmnEJIfSlTazwY-vthBwS21hCz&__tn__=-R

̰
«Այնքան երգեցիք «աշխարհը ցուրդ է ու խափուսիգ է…». Գագիկ Սուրենյանը գուժում է

11:43 07.08.2019

«Այնքան երգեցիք «աշխարհը ցուրդ է ու խափուսիգ է», լեռնային մարզերում վաղաժամ աշուն եկավ». Այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

̰
Դատավորները պետք է գույքային պատասխանատվություն կրեն. քննարկում

11:31 07.08.2019

«ՄԻԵԴ-ի վճիռներն ընդդեմ Հայաստանի. ինչպես առողջացնել դատական համակարգը» թեմայով քննարկմանը փաստաբան Մուշեղ Շուշանյանն այսօր ասել է՝ կա կարծիք, որ մարդու իրավունքների խախտումներով որոշում կայացրած դատավորները պետք է գույքային պատասխանատվություն կրեն, որպեսզի խուսափեն անարդար որոշումներից։ «Դատավորներին կոնկրետ քրեական պատասխանատվության ենթարկելու հարց պետք է դրվի»,-ասել է փաստաբանը։ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը ևս շեշտել է, որ այս ոլորտում […]

̰
Ջերմուկում «Լիդիան Արմենիա»-ի աշխատակցին և նրա որդուն ծեծի են ենթարկել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

11:02 07.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ջերմուկ քաղաքի երեք բնակչի՝ խուլիգանության, ինչպես նաև երեք անձի ծեծի ենթարկելու համար: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  2018թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների և նշված ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա […]

̰
Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Ն․Փաշինյանի ելույթի համատեքստը և բովանդակությունը․ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը

10:00 07.08.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։ Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները […]

̰
BACK_TO_TOP