15:35 08.08.2019
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը SHANTNEWS.am-ին մեկնաբանություն է տվել ԱՄՆ-ի կողմից Արցախին ուղղվելիք օժանդակությունը կրճատելու լուրի վերաբերյալ: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը մտադիր կրճատել կամ դադարեցնել Արցախին և Հայաստանին տրվող օգնությունը և արդյո՞ք ճիշտ են Ադրբեջանին տրվող օգնության չափը ավելացնու մասին լուրերը, պարզաբանում է ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը` նշելով, որ ամեն դեպքում ԱՄՆ […]
15:25 08.08.2019
Գրպանահատությունը կարելի է դիտարկել որպես պրոֆեսիոնալ հանցավորության դասական օրինակ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը: «Այս հանցատեսակով զբաղվողներն այն կատարում են որպես արհեստ»,- ասաց նա: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում գրպանահատության դեպքերի բացահայտման տոկոսը բարձր է, կազմում է շուրջ 45 տոկոս: «Որոշակի առումներով […]
14:57 08.08.2019
«Երևանի տնտեսագիտական համալսարանի երիտասարդ դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հիմքում գրագողության, զեղծարարության և կեղծիքների բացահայտ փաստեր կան»,- կարծում է ԵՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ալեքսանյանը: Նա հավաստիացրեց, թե այդ փաստերը բացահայտված են: Պատմեց, որ ատենախոսությունը պաշտպանվել է 2015 թվականին, Ռուբեն Հայրապետյանը հանրապետության ամենաերիտասարդ դոկտոր, պրոֆեսորն է, սակայն բուհում նրա նշանակմամբ անառողջ մթնոլորտ է ձևավորվել: […]
14:45 08.08.2019
Ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ-ում հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների գծով աճ է գրանցվել, մինչդեռ փոխադարձ և արտաքին առևտրի ծավալները նվազում են արձանագրել։ Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Այսպես՝ Միության երկրների շարքում […]
14:31 08.08.2019
Կառավարությունը որոշեց 3․3 մլն դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, հարցը բարձրացրեց նախարար Սուրեն Պապիկյանը: «Արգավանդ-Շիրակ ճանապարհի կառուցման նպատակով նախատեսված է տրամադրել կանխավճար 2.5 մլրդ դրամի չափով, իսկ շինաշխատանքների համար վճարումներ է կատարվելու 2 մլրդ դրամի չափով` հաշվի առնելով, որ վարկային միջոցները բավարար չեն, ուստի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել»,- ասաց նա: Նա ընդգծեց, որ […]
14:28 08.08.2019
Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հետ` այն մակագրելով. «BBC-ի «ինադու». «BBC-ի «ինադու» ԱԱՄ նախագահ, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր, իմ մարտական ընկեր՝ Սամվել Ջամիլի Կարապետյանի հետ»: Օրեր առաջ BBC-ն անդրադարձել էր Մարտի 1-ի գործին, և հոդվածում մատնանշվում էր, որ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի մականվամբ):
14:13 08.08.2019
Այսօր դատարանը հաստատել է Ռ.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Ռ.Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի […]
14:12 08.08.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստում ներկայացրեց պարտադիր զինծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների դրամական ապահովության չափի ավելացման մասին հարցը: Ըստ նրա՝ հակառակորդի հետ անմիջական հակամարտության մեջ գտնվող զինծառայողի դրամական աջակցության չափը կրկնակի է: Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց. «Խոսքն ամսակա՞ն գումարի մասին է, իհարկե, շատ սիմվոլիկ է, բայց մենք պետք է հենվենք […]
14:08 08.08.2019
Մեկ տարի առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում թողած երկվորյակ նորածինները վերադարձել են կենսաբանական ընտանիք: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից: Թե ինչ պայմաներով ու որտեղ են երեխաները ապրելու, այս մասին տեղեկություններ չեն հայտնում: Նշվում է միայն այն, որ երկվորյակ […]
13:57 08.08.2019
Արարատյան դաշտի արտեզյան ավազանն անխնա օգտագործելու դեպքում լուրջ խնդիրների առջև կարող ենք կանգնել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը: «Եթե մենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանն օգտագործում ենք ոչ մտածված ձևով, ապա մենք վաղը կարող ենք կանգնել այնպիսի խնդրի առջև, որ այդ արտեզյան ավազանը այլևս […]
13:43 08.08.2019
Այսօր կառավարությունում քննարկվել է նաև 2008թ. Մարտի 1-ից տուժած անձանց աջակցության մասին կարգը հաստատելու մասին հարցը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է. «Օրենքով կառավարությանը լիազորվել է սահմանել աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև դիմումի ձևը, կցվող փաստաթղթերը և կարգը: Սահմանվում է, որ աջակցությունը իրականացվում է պետբյուջեի միջոցներով: Կարող են ներկայանալ արդարադատության նախարարություն սույն […]
13:30 08.08.2019
«Վարչապետի ելույթը Արցախում կրկին տեղիք է տվել թյուր մտքերի: Մեր փորձագետների որոշակի շրջանակներ վարչապետի մեսիջները ճիշտ չեն ընկալել»,- օգոստոսի 8-ին, անդրադառնալով Արցախում կայանալիք առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին, լրագրողներին ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մեկնաբանելով վարչապետի ելույթի այն հատվածը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Հայաստանը պետք է լինի Արցախում լեգիտիմ ընտրությունների երաշխավորը, Արմեն Գրիգորյանը […]
13:22 08.08.2019
«Մենք ամեն ինչ անում ենք, որ որևիցե արտահոսք չլինի, դրա համար մեխանիզմներ ու օրենքներ կան, որ բացառեն դա, բայց աշխարհում չկա երկիր, որտեղ այդ հարցը ընդհանրապես լուծված է»,- օգոստոսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով BBC-ի ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթերին, ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գաղտնի փաստաթղթերի արտահոսքին վերաբերող հարցերով Արմեն Գրիգորյանը հորդորեց […]
13:18 08.08.2019
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրել է անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական սպասարկման և օգնության կարգը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նա նշել է, որ նախագիծը համալրվել է շահառուների հերթագրման նոր կարգով: «Նախագիծը սահմանում է անպտղության բուժման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմանների բուժման բժշկական սպասարկման և օգնության ծավալները: Սահմանում […]
13:11 08.08.2019
Որն է Սևանա լճում ճահճակալման երևույթների պատճառը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը: Ըստ նրա՝ հիմնական խնդիրը ստեղծում են ավազան թափվող գետերը, որոնցով լիճ է լցվում զանազան տեսակի աղբ: Շահազիզյանի համոզմամբ՝ գոնե 4-5 խոշոր գետերի վրա պետք է դրվեն մաքրման կայաններ: «Առաջին հերթին պետք է Սևան […]
12:14 08.08.2019
Միջազգային փորձագիտական ընկերությունն ամփոփել է Ամուլսարի հետ կապված քրեական գործով ուսումնասիրությունները, տվել վերջնական եզրակացությունը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցով հետաքրքրվել է մինչ օրակարգին անցնելը: «Ես կուզենայի, որ Քննչական կոմիտեի նախագահ Գրիգորյանը տեղեկություններ տար, թե ինչ ընթացքում է Ամուլսարի հետ կապված գործը, հետաքրքրում […]
12:03 08.08.2019
Վերին Լարսի հսկիչ անցակետում ավտոմեքենաների մեծ հերթ է գոյացել՝ Վրաստանի տարածքում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով: Այս մասին հաղորդում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։ Վերջին օրերի ընթացքում ժամանել է ընդամենը 73 բեռնատար, այն դեպքում, երբ միջինը ժամանում են 250-ից 400 բեռնատարներ: Ռուսաստան-Վրաստան սահմանին շուրջ 500 տրանսպորտային միջոց հայտնվել է խցանման մեջ: Ռուսաստանից սահմանը հատող մեքենաները չեզոք […]
11:58 08.08.2019
Կառավարությունն այսօր ընդունել է առողջապահական հերթական կարևոր` այս անգամ անպտղության հաղթահարմանն ուղղված որոշումը: Այս քայլով` նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը, սահմանելով մեխանիզմներ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար, ապահովելով վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը: 2015 թվականի մայիսի 27-ի […]
11:50 08.08.2019
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում խցերից հայտնաբերել են ինքնաշեն 2 պարան և 2 պարսատիկ, 1 բջջային հեռախոս, 1 մարտկոց, 3 լիցքավորիչ, 2 ականջակալ, 3 զառ, 36 գործարանային և 32 ինքնաշեն եղանակով […]
11:15 08.08.2019
2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու […]
11:00 08.08.2019
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «9 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 9 անդամ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Վաղը՝ օգոստոսի 8-ին առաջնությունում հանգստի օր է, իսկ օգոստոսի 9-ին կկայանան կիսաեզրափակիչ մենամարտերը: Հայաստանի հավաքականին բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչ փուլում են 46 կգ քաշային Արման Միսկարյանը, […]
10:50 08.08.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբաններ Գեորգի Մելիքյանը և Երվանդ Վարոսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են բանավոր և գրավոր բողոքներ՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով Դ.Գրիգորյանի աշխատասենյակում կատարված առգրավման և խուզարկության ընթացքում նրա իրավունքների երաշխավորման հետ: Փաստաբանները ներկայացրել են պնդումներ այն մասին, որ քրեական վարույթի […]
10:23 08.08.2019
Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝ – Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ […]
09:57 08.08.2019
Գյումրիում հայտնաբերվել է զինծառայողի կախված դի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ցավալի լուր. Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին»,–նշել է նա: https://www.facebook.com/arcrun/posts/2409624485739812
09:48 08.08.2019
Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մասնավորապես՝ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով, Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով, Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով, ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7 տոկոսով, Հունաստանից ժամանածներինը՝ […]
09:37 08.08.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետարանն այս տարի՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, առաջին դասարանի աշակերտներին դպրոցական պայուսակ չի նվիրի։ Դրա համար նախատեսված գումարը ծախսել է այլ նպատակով։ Մանկապարտեզի ավագ խմբի սաների ծնողները, որոնք իրենց երեխաներին պետք է տանեն դպրոց՝ առաջին դասարան, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ նախկինում վարչական շրջանների ղեկավարներն այդ պայուսակները տվել են իրենց ցանկալի մարդկանց։ […]
09:13 08.08.2019
ՔՊ վարչության անդամ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ լուսանկարներ է հրապարակել Արցախից՝ մակագրելով դրանք․ «Արցախն օրեցօր կերպարանափոխվում է. ավելի ու ավելի շատ բան կա տեսնելու, ավելի շատ տեղեր, որտեղ կարելի է անցկացնել հանգիստն ու ժամանցը։ Այս առումով 7-րդ համահայկական խաղերի բացումը և աննախադեպ թվով հյուրերի ժամանումը թե՛ […]
08:33 08.08.2019
Թուրքիա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում՝ նախագահական պալատի մոտ արարողության ժամանակ շփոթության մեջ է ընկել։ Նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղղորդել է նրան։ Այնուհետև տեղի են ունեցել երկու երկրների առաջնորդների բանակցությունները։ «Հուսով եմ՝ կկարողանանք հնարավորինս շուտ փոխզիջման հասնել ազատ առևտրի գոտու հարցում և պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը», – РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է […]
08:19 08.08.2019
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված հատուկ ջոկատայինների կողմից իր կեցավայրի վրա իրականացված գրոհի հետ։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ «Ցանկանում եմ դիմել ուժայիններին․ մի՛ կրակեք Ձեր ժողովրդի վրա, այդ ամենը շատ վատ ավարտ կունենա Ձեզ համար»,-ասել է նա։ Աթամբաևը նշել է, որ գրոհի ժամանակ անմեղ մարդիկ են տուժել։ Նրա խոսքով՝ […]