11:02 07.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ջերմուկ քաղաքի երեք բնակչի՝ խուլիգանության, ինչպես նաև երեք անձի ծեծի ենթարկելու համար: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների և նշված ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա […]
10:00 07.08.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։ Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները […]
09:57 07.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, մասնակցել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը։ Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման գեղարվեստական ծրագիրը և մարզական շքերթը դիտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայկ Նահապետի արժանապատիվ հետնորդներ, Հայ ժողովրդի հպարտ զավակներ, ողջունում եմ բոլորիդ։ Արցախի Հանրապետության մեծարգո […]
09:20 07.08.2019
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, լարիի փոխարժեքի կայունացման համար երկրի կենտրոնական բանկը կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի, փոխանցում է Aliq.ge-ն։ Նրա խոսքերով՝ դոլարի համեմատ լարիի արժեզրկման պատճառը միայն Ռուսաստանի կողմից սահմանված տուրիստական էմբարգոն չէ: «Լարիի փոխարժեքը խնդիր է ներկայացնում բոլորի համար: Հետևաբար, երբ կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին, կայունացման միտումներ նկատվեց, սակայն այսօր այլ իրավիճակ ունենք: Անշուշտ, […]
08:26 07.08.2019
Օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնեց, որ օգոստոսի 4-ին Վայոց ձորի մարզում մի տղամարդ, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր հետ։ Աղջկանից հաղորդում ընդունվեց, ապա նրա հետ պատահածի մասին տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Ջերմուկի բաժին։ Ջերմուկի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և […]
08:15 07.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Մի քանի կտոր իմ կենսագրությունից»: Մանրամասները՝ տեսանյութում։
23:33 06.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ելույթը Ստեփանակերտում՝Համահայկական խաղերի բացմանը։
22:44 06.08.2019
Այս պահին ամբողջությամբ այրվում է Օշական համայնքի «Միջնահանդ» կոչվող տարածքը։ Տեղում հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև համայնքի բազմաթիվ բնակիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ: SHANTNEWS-ի թղթակցի տեղեկություններով՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական 6-7 մարտական հաշվարկ։ Բնակիչների խոսքերով՝ կրակը բռնկվել է Ագարակի կողմից, արդեն այրվել է 150-200 հեկտար տարածք։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը։
21:59 06.08.2019
Արցախում գտնվող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանք հետաքրքրվել են վարչապետի վերջին հայտարարություններով, Արցախում տեղի ունեցող զարգացումներով, Համահայկական խաղերի անցկացման ընթացքով: Հետաքրքրվել են, թե ինչ իրավիճակ է սպասվում Արցախում առաջիկա քաղաքական զարգացումներով պայմանավորված: Վանեցյանը պատասխանել է. «Արցախը յուրահատուկ վայր է, և պարտադիր պետք է լինի կայունություն, և անթույլատրելի են ցանկացած տիպի […]
21:49 06.08.2019
Լրագրողները Ստեփանակերտում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվել են գաղտնի փաստաթղթերից։ Հարցին՝ փաստաթղթեր են հայտնաբերվել, գաղտնի փաստաթղթերի մասին քրեական գործ հարուցվելո՞ւ է, ի՞նչ փուլում է․ «Բովանդակությանը ծանոթ չեմ, ծանոթ եմ այնքանով, որքանով դուք բոլորդ, վարչապետի ուղիղ եթերի ժամանակ եմ ծանոթացել, եթե ծանոթանամ փաստաթղթերին, լինեն նյութեր, որոնք կպարունակեն հանցակազմ, իհարկե, կլինեն հետևանքներ: Հարցին՝ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի վերաբերյալ […]
21:08 06.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից և կից գրել․ «Համահայկական խաղերի բացում, Ստեփանակերտ, Արցախ։ Հիմա»։
20:58 06.08.2019
Ֆինանսական շուկաներում գրանցված անկումների պատճառով օգոստոսի 5-ին աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ կորցրել են իրենց կապիտալի 2.1 տոկոսը։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։ Bloomberg Billionaires Index ցուցակից 21 հոգի կորցրել է 1 մլրդ դոլար, քանի որ ներդրողներն արձագանքել են ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերություններում լարվածությանը։ Ամենաշատը տուժել է Amazon.com Inc ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որը 3.4 […]
20:31 06.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած Համահայկական յոթերորդ խաղերի բացման արարողությանը։ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո քաղաքապետ Մարությանը հանդիպել է Համահայկական յոթերորդ խաղերում Երևանը ներկայացնող մարզիկների ու մարզիչների հետ։ Ողջունելով Երևանի հավաքականի անդամներին՝ քաղաքապետը հույս է հայտնել, […]
20:20 06.08.2019
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մատուցել և շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը: «Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն արդեն իսկ իրականացնում […]
20:10 06.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքը: Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում պայթեցվել էր Մ. Մանուկյանի «Ռենջ Ռովեր» […]
19:59 06.08.2019
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ կոմիտեն «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զանգվածային լրատվամիջոցների հրապարկումներից տեղեկացել է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը մտադիր է դադարեցնել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթերը: Հարկ ենք համարում նշել, որ կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» […]
19:53 06.08.2019
Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգ է իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի […]
19:40 06.08.2019
ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին և ներկա տնօրենների, ինչպես նաև դպրոցի ուսմասվարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել: 2018թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ստացվել «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ ուսուցիչների կողմից ՀՀ վարչապետին և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր […]
19:16 06.08.2019
ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 12-ամյա Իսահակ Դավթյանը: 12-ամյա երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել ՀՀ ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (098) 37-00-55, (010) 34-02-02:
17:58 06.08.2019
Ադրբեջանի նախագահի դստրերից մեկը՝ Լեյլա Ալիևան, դարձյալ խայտառակել է ինքն իրեն՝ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս իր աննորմալ պահվածքով՝ անբովանդակ ժպիտով, հարափոփոխ ծամածռություններով և այլն։ https://www.facebook.com/asekose.am/videos/944425812558623/?v=944425812558623
17:47 06.08.2019
Համահայկական 7-րդ խաղերը կարևոր ինդիկատոր են՝ հասկանալու համար, թե հայկական սփյուռքի որ օջախներն են ավելի կազմակերպված և որոնք են ավելի շատ կապված Հայաստանի հետ։ Այս կարծիքին է ՀՀ վարչապետին կից Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նրա խոսքերով՝ կան որոշ բացառություններ, որոնք կապված են քաղաքական խնդիրների հետ։ «Շանթ» հեռուստաընկերության եթերում նա բացատրեց, որ, օրինակ, Վրաստանի […]
16:57 06.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ։ Վարչապետ Փաշինյանը, ողջունելով գործադիր կոմիտեի ներկայացուցիչներին, նշել է, որ ոգևորությամբ սպասում է այսօր երեկոյան կայանալիք պաշտոնական բացման արարողությանը, որը, կազմակերպիչների հավաստմամբ, բարձր և պատշաճ մակարդակի միջոցառում է լինելու։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Արցախում Համահայկական ամառային յոթերորդ խաղերի անցկացման […]
16:38 06.08.2019
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայաստանցի մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 5-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 28063 քմ տարածք: ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում բժշկական աջակցություն են ցույց տվել 1625 մարդու, մասնավորապես․ թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների […]
16:29 06.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեդալները: Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների լուսանկարը հրապարակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում: Համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 21:00-ին, Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում:
16:15 06.08.2019
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին` ժամը 09:00-ից մինչև 18:00-ը, արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից:
16:07 06.08.2019
Սոցիալական կայքերում արդեն մի քանի օր է՝ տեսանյութեր են հրապարակվում, որտեղ կարելի է տեսնել Ազովի ծովի ափերում սատկած մեդուզաների հսկայական կուտակումներ: Ափամերձ շրջաններում ջուրը փոխել է գույնը: Զբոսաշրջիկները և տեղացիները խուսափում են ծովը մտնել: Ոմանց կարծիքով՝ մեդուզաների զանգվածային անկումը վկայում է ծովի աղտոտվածության մասին: Մյուսները մեկնաբանություններում գրել են, որ նման բան Ազովի ծովում երբեք չի […]
15:55 06.08.2019
Միայն ուժի դիրքերից պետք է խոսել ԱՄՆ-ի հետ, քանի որ փորձը ցույց է տվել, որ միայն այդպես է հնարավոր զսպել այդ երկրին: Այս մասին «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է իրանահայ պատգամավոր, դոկտոր Կարեն Խանլարյանը: «Մեր երկրի ԱԳ նախարարի դեմ պատժամիջոցների սահմանումը վկայում է Թրամփի և ԱՄՆ իշխանությունների դիվանագիտական տկարության մասին: Եթե Թրամփը վստահ […]
15:31 06.08.2019
«Վերջնական պատասխան չեմ կարող տալ, բայց մենք «Պոբեդա»-ի ներկայացուցչին և օդանավակայանի ղեկավարությանը կանչել ենք հանդիպման, որ ճշտենք՝ ի՞նչ է եղել, որ խնդիր չառաջանա, բայց «Պոբեդա»-ի ներկայացուցիչը նախնական, բանավոր զեկուցել է, որ խնդիրը լուծված է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը: Հիշեցնենք, որ քիչ առաջ ՏԱՍՍ-ը տեղեկատվություն էր տարածել, որ «Պոբեդա» ընկերությունն […]