12:45 19.06.2019
Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, կրկին մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը: Պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել հունիսի 19-ի նիստին նախագահող դատավորի գործողությունների վերաբերյալ: Երեկ դատարանը չէր թույլատրում պաշտպաններին հանդես գալ հայտարարություններով և առարկություն ներկայացնել դատարանի գործողությունների դեմ:
12:30 19.06.2019
Կանխատեսված 4.5 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2018թ. արձանագրվել է 5.2 տոկոս աճ, հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը: ԱԺ-ում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի տարեկան զեկույցը կառուցված է եղել դրական ցուցանշների վրա, իսկ պատգամավորները հարցեր են ուղղել մտահոգող տվյալների մասին:
12:20 19.06.2019
Եկամտաբեր տնտեսական գործունեություն և կայուն աշխատանք: Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կանանց նման հնարավորություն է ընձեռում «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը, որն իրականացվում է «ՄԱԿ-կանայք» կազմակերպության, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: Շիրակի և Գեղարքունիքի մարզերի խոշորացված համայնքներում ծրագրի պատասխանատուները հանդիպումներ են անցկացնելու: Դրանցից հերթականը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում […]
11:36 19.06.2019
Խորհրդարանում լրագրողները դիմել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրության նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբի պետի մեքենան այրելու հետ կապված հարցաքննության հարցով: Լրագրողները հետաքրքրվել են՝ ի վերջո, Ծառուկյանը գնացե՞լ է Քննչական կոմիտե: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը շեշտել է, որ ինքն իր փաստաբանի միջոցով տվել է բոլոր հարցերի պատասխանները, իսկ չի ներկայացել […]
11:21 19.06.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 50 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը դադարեցրել է հացադուլը: «ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահե Մելոյանը, ով 50 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունիսի 15-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բժիշկների հսկողության տակ, այսօր դուրս է եկել հացադուլից: Հիշեցնեմ, […]
10:56 19.06.2019
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 42-ամյա և Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող 34-ամյա տղամարդիկ կեղծ փողեր են պատրաստում և իրացնում։ Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Տեղեկությունների իսկությունը պարզելու միջոցառումներին միացան ոստիկանության օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ, կազմակերպվեցին դարանակալումներ և օպերատիվ նկարահանումներ։ Քրեական հետախույզները […]
10:53 19.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 6-ին` ժամը 23։20-ի սահմաններում, առերևույթ հանցագործությունը կատարած անձը, քարի գործադրմամբ դիտավորությամբ հարվածել և կոտրել է Երևան քաղաքի […]
10:46 19.06.2019
Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է նախընտրական քարոզարշավը: Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում նա հայտարարել է, որ ոչ ոք այդքան բան չի արել վերջին 2․5 տարում, որքան ինքը: Եվ եթե մեկ անգամ արել է, ապա ևս մեկ անգամ դա կարող է անել: «Երբեք մի մոռացեք, այս ընտրությունը ձեր մասին է: Սա ձեր ընտանիքի մասին է, ձեր ապագայի […]
10:35 19.06.2019
ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ կրկին հավաքվել են Ռ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակորդները։ Իրավիճակն առայժմ խաղաղ է։
10:23 19.06.2019
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, որոնք վաղը հանդիպելու են Վաշինգտոնում, այնտեղ գտնվելիս առանձին հանդիպումներ են ունենալու նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Այս մասին հայտնել է ինքը՝ Բոլթոնը, թվիթերյան գրառմամբ։ Նա հայտարարել է, որ հանդիպումների ընթացքում քաջալերելու է երկու նախարարների միջև երկխոսությունը։ Ավելին, նա հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել […]
10:19 19.06.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հունիսի 20-ին Վաշինգտոնում կանցկացվի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև հերթական հանդիպումը։ Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը նշել է. «Արցախյան խաղաղ կարգավորման գործընթացում ձևավորվել է օրակարգ, որն ըստ էության համապատասխանում է ՀՀ արտաքին […]
10:15 19.06.2019
Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված […]
09:42 19.06.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր պաշտպան Հովհաննես Խուդոյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին այն հիմքով, որ երեկվա նիստին դատարանը չի պարզաբանել պաշտպաններին իրենց իրավուքներն ու պարտականությունները։ Փոխարենը պաշտպանների հարցադրումներին պատասխանել է հռետորական հարցերով ու ոչ կոնկրետ արտահայտություններով։ Բացի այդ, դատավորը թույլ չի տվել պաշտպաններին ավարտել իրենց հարցերն ու խոսքը։ Այդ […]
23:40 18.06.2019
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Իտալիային: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 18-ին՝ Իտալիայում, կայացավ Իտալիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 2:1 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Էնրիկե Կոստա դա Սիլվան և Սարո Գալստյանը: Թիմը ևս մեկ հանդիպում կանցկացնի հունիսի 19-ին:
23:30 18.06.2019
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիան չի ցանկանում ռազմական բախում ունենալ Թուրքիայի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Անկարան Սիրիայի Իդլիբ քաղաքում իր դիտակետերի նկատմամբ հարձակման դեպքում պատասխան կտա, արտգործնախարար Մուալլեմն ասել է. «Առաջին հերթին, մենք չենք ցանկանում […]
23:25 18.06.2019
«Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր վարչության այսօր տեղի ունեցած նիստում վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: Հիշեցնենք, որ ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը:
22:52 18.06.2019
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի մրցակցին և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի: Վարուժան Անտոնյանը (55 կգ) և Արման Խաչիկյանը (65 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Արմեն Հարությունյանը (51 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) […]
22:00 18.06.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մարկ Էսպերը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը չի ցանկացել Սենատում անցնել հաստատման գործընթացը` նախընտրելով ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: Թրամփը շնորհակալություն է հայտնել Շանահանին հրաշալի ծառայության համար: ….I thank Pat for his […]
21:52 18.06.2019
Հունիսի 18-ին` ժամը 19:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բենզալցակայանին կից գործող հեղուկ գազի վաճառքի կետի պահեստային հատվածում տեղի է […]
21:40 18.06.2019
Երեկ տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը: Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Շնորհակալություն բոլորիդ ջերմ բարեմաղթանքների համար: Դուք մեր օրն ավելի յուրահատուկ դարձրիք»։
21:13 18.06.2019
«Ընդհանուր առմամբ, որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին: Ըստ Բաբայանի՝ հակառակորդը չի փոխվել, անփոփոխ է նաև նրա տեսլականը, նպատակներն ու ծրագրերը: «Այո, Փաշինյան-Ալիև հանդիպումների ընթացքում զինադադարի ռեժիմի խախտումների թիվը քանակական առումով կտրուկ նվազել է: Բայց սա […]
20:34 18.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը: Մասնավորապես, ներկայացվել են նախագծի ռազմավարական նպատակները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալիքները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նախագծի առանձնահատկությունը նրանում է, որ այն ապահովելու է ՊԵԿ-ի […]
19:47 18.06.2019
Խարկովաբնակ հայ ուսանող Արթուր Մարտիրոսյանի՝ լուսամուտից նետվելու դեպքով իրավապահները մի քանի օր է՝ զբաղվում են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը նշեց. «Իրավապահները վստահեցնում են՝ արդյունքը կլինի ճիշտ և արդարացի, նրանք հարցը կլուծեն, մենք կստանանք պատասխաններ»։ Հարությունյանը շեշտեց՝ պետք չէ հապճեպ եզրակացություններ անել, պատմեց՝ Արթուրը նախապես ասում էր, որ ազգությամբ ադրբեջանցի […]
19:20 18.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիները Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի առջև էին: Նրանք սպասում էին իրենց ընկերների՝ բաժանմունքից դուրս գալուն: Այդ ընթացքում ազատ ժամանակը լրացնելու համար նրանցից մեկը կատարեց «Զարթի´ր, լաո» երգը: Մանրամասները` տեսանյութում: Ավելի վաղ հայտնել էինք` Քոչարյանի գործը քննող դատավորի որոշումը ստիպել էր ցուցարարներին պարել:
18:59 18.06.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հանդիպմանը: Նա նշել է, որ այդ հանդիպումը ողջունելի չէ և առհասարակ որևէ արտաքին ուժ չպիտի խառնվի ներքաղաքական կյանքին: Միրզոյանը շեշտել է, որ խոսքն այն մասին չէ, որ որևէ դեսպան չպիտի հանդիպի ՀՀ քաղաքական դաշտի որևէ ներկայացուցչի […]
18:36 18.06.2019
Բանակի սննդի կազմակերպումը մասնավորին պատվիրակելու պիլոտային ծրագիրը մեկնարկել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և կից հրապարակել տեսանյութ: Այդ տեսանյութը իր էջում տարածել է նաև Նիկոլ Փաշինյանը և գրել. «Մեր զինվորը պետք է արժանապատիվ, առողջ և որակով սնունդ ունենա»: Հայտնի է, որ նախաճաշին զինվորների համար երկու ճաշատեսակ է լինելու, իսկ ճաշին` […]
18:24 18.06.2019
Ոստիկանության Շենգավիթի բաժնի առջև այս պահին հավաքված են բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր պահանջում են Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը: Վերջիններս այստեղ հավաքվեցին այն բանից հետո, երբ մի քանիսին ոստիկաններն ուղեկցեցին ոստիկանության բաժանմունք: Ակցիայի մասնակիցները մտադիր են սպասել, մինչև իրենց ընկերները դուրս կգան ոստիկանությունից: Ոստիկանները խոստացան՝ բաժանմունքում գտնվող քաղաքացիները կարճ ժամանակ անց դուրս կգան:
18:12 18.06.2019
Այսօր SHANTNEWS.am-ը Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանից հետաքրքրվել է, թե կա՞ արդյոք պատերազմի վտանգ: «Պատերազմի վերսկսումը միշտ էլ հավանական է, բնական է, որովհետև ունենք հակառակորդը, որը չի թաքցնում իր նպատակները, բայց հավանականության մասին խոսելիս պետք է շատ լավ բաներ ևս հաշվի առնենք: Հավանականությունն այնքան էլ շատ չէ: Նախ և առաջ, պահպանվում է հավասարակշռությունը, […]
17:54 18.06.2019
Վերաքննիչ դատարանի բակում լարված իրավիճակ է: Այստեղ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակ թիմի ներկայացուցիչները: Վերջիններս դատական նիստի ավարտից հետո փորձ արեցին ճեղքել ոստիկանական շղթան: Ոստիկանները պատ կազմեցին՝ թույլ չտալով նրանց մոտենալ դատարանի մուտքին: «Փակելու ենք մուտքը, գիշերն էլ պիտի մնանք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Մեկ այլ մասնակից էլ դժգոհեց. «Դարձել է […]