17:54 18.06.2019
Վերաքննիչ դատարանի բակում լարված իրավիճակ է: Այստեղ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակ թիմի ներկայացուցիչները: Վերջիններս դատական նիստի ավարտից հետո փորձ արեցին ճեղքել ոստիկանական շղթան: Ոստիկանները պատ կազմեցին՝ թույլ չտալով նրանց մոտենալ դատարանի մուտքին: «Փակելու ենք մուտքը, գիշերն էլ պիտի մնանք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Մեկ այլ մասնակից էլ դժգոհեց. «Դարձել է […]
17:45 18.06.2019
Ամերիկյան կազմակերպություններից մեկը ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույց է պատրաստում բոլոր երկրներում հասարակությունների հավաքական բարդույթների մասին։ Այդպիսի հետազոտություն արվել է նաև Հայաստանում, ինչի մասին ասաց ու արդյունքները այսօր Ազգայինն ժողովում ներկայացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Եվ պարզվել է, որ սոցիալական ցանցերում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող իրական օգտատերերը ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները, իսկ տղամարդիկ՝ հայհոյող […]
17:42 18.06.2019
ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի երդմնակալության օրը դեռ պարզ չէ, քանի որ դեռ ունի դատական կիսատ մնացած գործեր, որոնք պետք է ավարտին հասցնի: Այդ մասին Վահե Գրիգորյանն ասել է ՍԴ անդամ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին․ «Մոտ 80 գործերով մասնակցում եմ ՄԻԵԴ վարույթներին: Զգալի մասից արդեն դուրս եմ եկել: Խնդրել եմ […]
17:20 18.06.2019
Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ ընտրվելուց հետո խոսել է լրագրողների հետ` նշելով, որ նա ավելի շատ կցանկանար ընտրվել 6-րդ գումարման Ազգային ժողովում, քանի որ այդ ընթացքում որևէ քաղաքական ուժ ԱԺ-ում չուներ մեծամասնություն: Նաև նշել է, որ դեմոկրատական հիմունքներով ձևավորված ԱԺ-ի կողմից ընտրված լինելն իր համար մեծ պատիվ է: Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ նա ոչ […]
16:43 18.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը Վերաքննիչ դատարանում ընթանում է հակընդդեմ ակցիաներով: Պարբերաբար իրադրությունը լարվում և հանդարտվում է: Հավաքվածներն արձագանքում են դատարանի դահլիճում տեղի ունեցողին ու շարունակում վանկարկումները:
16:33 18.06.2019
Ազգային ժողովում քվեարկության արդյունքում Վահե Գրիգորյանն ընտրվեց որպես Սահմանադրական դատարանի անդամ՝ ներկայացված նախագահի կողմից՝ նրա սահմանադրական իրավասությունների շրջանակում։ Քվեները բաշխվեցին այս կերպ․ Կողմ – 99 ձայն, Դեմ – 22 ձայն, Անվավեր – 1 քվե։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը երկրորդ անգամ էր առաջադրվում։ Նրան աջակցում էր «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ դեմ էր ԼՀԿ խմբակցությունը։ ԲՀԿ խմբակցության անդամները […]
16:32 18.06.2019
Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավոր Արմեն Դանիելյանը փաստաբաններին թույլ չտվեց միջամտել դատական նիստին, ելույթ ունենալ՝ նշելով, որ նման հնարավորություն կտրվի, երբ պատեհ պահը գա: Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ նիստն ընթանում է անհասկանալի դատավարական կանոններով, ապա շեշտեց. «Էս անգամ նուրբ եմ ասում, մյուս անգամ շատ […]
16:22 18.06.2019
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ դատարան գրություն է ստացվել, որ դիմելով դատարանին` Պետական գույքի կառավարման կոմիտեն նշել է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը 2018թ. հոկտեմբերի 17-ին վարչապետին դիմում է ներկայացրել այն մասին, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությունը […]
16:17 18.06.2019
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավոր Արմեն Դանիելյանը պաշտպանության կողմից հետաքրքրվեց՝ ինչու նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը նշեց՝ հաշվի առնելով, որ մեղադրյալների ներկայությունը նման միջնորդության քննարկման ժամանակ, ըստ օրենքի, պարտադիր չէ, իր պաշտպանյալը նախընտրել է չգալ: Նա նաև հայտնեց՝ […]
16:08 18.06.2019
Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խոսել է լրագրողների հետ: Գևորգ Գորգիսյանը նշել է, որ խմբակցությունը դեռ չի որոշել` ՍԴ դատավորի ընտրության ժամանակ կքվեարկի ազատ ընտրությա՞մբ, թե՞ ընդհանուր որոշմամբ: Նա նաև նշել է, որ անձամբ ինքը հակված է դեմ քվեարկելուն:
15:54 18.06.2019
Հենրիխ Մխիթարյանն արդեն պաշտոնապես լքեց ցանկալի փեսացուների շարքը: Սովորաբար այսպես են ասում հայտնիների ամուսնությունից հետո: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը Բեթթի Վարդանյանն է: Նրա մասին համացանցում այնքան էլ շատ տեղեկություն չկա: Միայն հայտնի է, որ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է, ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի ֆակուլտետը: Սուրբ […]
15:45 18.06.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը: Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպված մի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական […]
15:37 18.06.2019
Խորհրդարանում մեկնարկել է ՍԴ անդամի ընտրությունը: Քվեարկությանը ներկա են «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները, բացի Սասուն Միքայելյանից: Ըստ որոշ տեղեկությունների՝ իշխանական խմբակցությանը հրահանգ է եղել չբացակայել, մեկ մարդու պես մասնակցել քվեարկությանը: ՍԴ անդամի պաշտոնին ՀՀ նախագահը ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
15:36 18.06.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանն այսօր ամբաստանյալ Գրիգորյանը կրկին ներկա չի եղել: Դատարանին բանավոր տեղեկացել են, որ ամբաստանյալին հնարավոր չի եղել տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոնից առողջական խնդիրների պատճառով: Պետական մեղադրող Վահե Դոլմազյանը միջնորդել է Գրիգորյանի առողջական վիճակի մասին ամբողջական տեղեկություններ […]
15:28 18.06.2019
SHANTNEWS.am-ը մի քանի անգամ է անդրադարձել Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ԴՏՏ-ի գերեզմանոցին՝ նաև արձանագրելով, որ գերեզմանոցի ցանկապատը պոկված է, և գողություն է կատարվում: Հիշեցնենք, որ ավելի քան 1000 տոննա ԴՏՏ-ն թաղվել է ցորենի արգելանոցի դիմաց: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի աշխատակիցներ են տարածք այցելել, հողի, ջրի փորձանմուշներ […]
15:18 18.06.2019
Բոլոր նրանք, ովքեր խնդիր են ունեցել օրենքի տեսանկյունից, անպայման այսօր կամ վաղը պատասխան են տալու՝ անկախ նրանից, թե որտեղ և ինչպես են մեր գործընկերների կողմը կանգնում ու լուսանկարվում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով մեկ այլ պատգամավորի մտահոգություններին։ «Կոչ եմ անում բոլորին՝ չփորձել մեզ հետ լուսանկարվելով պաշտոն ստանալ, ինդուլգենցիա ստանալ կամ […]
15:15 18.06.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով […]
15:07 18.06.2019
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կուսակիցների համար անակնկալ էր Սասուն Միքայելյանի՝ վարչության անդամ չընտրվելը, բայց դա չի ազդելու ո´չ իրենց փոխհարաբերությունների, ո´չ էլ Սասուն Միքայելյանի` կուսակցությունում ունեցած դիրքի վրա: Ալեն Սիմոնյանը վարչության նախկին նախագահի չընտրվելն ու իր քիչ ձայներ ստանալը պայմանավորել է ներկուսակցական պասիվ աշխատանքով: Նա նաև շեշտել է, որ […]
14:57 18.06.2019
Խարկով քաղաքում հայ ուսանող Արթուր Մարտիրոսյանի առողջական վիճակում դրական միտում կա: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը: Նա նաև ասաց՝ տեղի ունեցածը լրատվամիջոցները փորձում են ներկայացնել իբրև ազգամիջյան խնդիր, սակայն հնարավոր է՝ շտապում են: Դեպքը, ըստ Հարությունյանի, տեղի է ունեցել օրեր առաջ՝ հունիսի 11-12-ին: Արթուրը հիվանդանոցում է եղել, բայց […]
14:36 18.06.2019
Ինչո՞վ է այս տարի առանձնանալու հեռուստամարաթոնը. հարցն այսօր ուղղվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին: Ինչպես հայտնի է, այսօր մեկնարկել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: «Մտածում են հեռուստամարաթոնի ձևաչափի մասին: Միգուցե սկսվի Հայաստանից, հետո Եվրոպայի վրայով գնա ԱՄՆ արևելյան ափ, ապա հասնի արևմտյան ափ: Թեման պետք է հոգաբարձուները որոշեն, մի […]
14:22 18.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավարի իր լիազորությունները: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում: https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/videos/477666669675792/?__xts__[0]=68.ARBo7QifJWh22qwXh8NcUUkYkanVXwCes0mumibvY7WkIo8lOXq7BCJtdhrEf9PR3q4RZ6M7tf6GwkOj5rU_Mx3yQ5AvoqanY7g_t5gskIv3gUlmiglqwjfuvILbAcnS6N5d47GPH5bg0BmFIpi3E0tDhiD_2XofkBG8MzIHBqMkp4i4z4eI7B5auGxaPf9oOilCRG2LX0dQtkrfM9aGUrYhAchmv2G_vLF1LsonMAKEAegIySjdzJzNYnCAfJGuwAKKSRLIxzsZY-GG3Tnn_rVeJNvxj5dYzN4kipA9CPho8jJMeOC-BOa8KJJnh2PSt9fx6RN_ab_mHhwbkTHMA_-eMlj3sCZSHXE&__tn__=-R
14:15 18.06.2019
Ազգային ժողովում ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը քննելիս ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նրա մի քանի ելույթների անդրադարձավ։ Պետրոսյանն ասաց, որ ինքը չի աղավաղել Գրիգորյանի խոսքերը իրենց խմբակցության հետ նիստից հետո, այլ Գրիգորյանն է փոխել իր խոսքը։ Նա մեջբերեց Գրիգորյանի այն խոսքերը, ըստ որոնց՝ Հայաստանի ներկա Սահմանադրությունը «բռնաբարության ծնունդ է»։ Պետրոսյանը հարցրեց Գրիգորյանին՝ այդ դեպքում […]
14:10 18.06.2019
Պատգամավոր Շաքե Իսայանը ԱԺ-ում հարց ուղղեց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին: «Ձեր ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը այս Սահմանադրության դեպքում, ինչպե՞ս եք վերաբերում հանրաքվեով Սահմանադրության կայացմանը»,- հարցրեց նա: Վահե Գրիգորյանը մինչ այս արտահայտվել էր, որ կողմ է նախագահական կառավարման մոդելին, արդյո՞ք պատկերացնում է առաջիկայում սահմանադրական փոփոխություններ, եթե, այո´, ի՞նչ մեխանիզմով, հետաքրքրվեց Իսայանը: Գրիգորյանը […]
13:53 18.06.2019
Ազգային ժողովում ՍԴ անդամի պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածությունը քննարկելիս «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը գովեց թեկնածուին՝ ասելով, որ երբ բոլորը վախենում էին ճնշումներից ու աշխատանքից ազատվելուց, բանտ նետվելուց, Վահե Գրիգորյանը չէր վախենում այդ ամենից։ «Մենք այսօր ունենք թեկնածու, որը չի վախեցել և անցել է այդ փշոտ ճանապարհով։ Եվ այսօրվա հիստերիան… բնական է, որ պետք […]
13:49 18.06.2019
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է […]
13:39 18.06.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: Հիմնադրամի նոր ռազմավարությունը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: «Հիմնադրամը բնակարաններ էր փնտրում, գնում, վերանորոգում, տեխնիկայով կահավորում ու հանձնում որևէ անօթևան ընտանիքի: Սակայն այս ծրագիրը բավական լուրջ վերլուծության ենթարկեցինք և հասկացանք, որ էսպես շատ արդյունավետ չի ինքը […]
13:07 18.06.2019
Այսօր ՍԴ դատարանի անդամ ընտրելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց թեկնածու Վահե Գրիգորյանին՝ անդրադառնալով նրա կենսագրության ուշագրավ դրվագներին. «Հանդիպեցի մի փաստաթղթի՝ 1999թ. Ռ․ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության ցուցակ, այսինքն՝ 99-ին նաև առաջխաղացում ունեցաք, մի ուշագրավ բան էլ կար. ձեր անունից երկու համար վերև՝ Միշա Գրիգորյան, եթե չեմ սխալվում՝ ձեր հայրն […]
13:02 18.06.2019
Այսօր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մի քանի դիտարկում է ցանկանում կատարել: Արդյո՞ք հիմնադրամը պետք է ծրագրեր իրականացնի նաև Սփյուռքում։ «Այս հարցի շուրջ բանավեճը, կարծում եմ, կապված է նաև ընկալումների հետ, որ հիմնադրամը հիմնականում ֆիզիկական ինչ-որ կառույցներ ստեղծող մարմին է, և էստեղից հարց է ծագում՝ […]
12:45 18.06.2019
TurStat ռուսական վերլուծական գործակալությունը ինտերնետ քվեարկությամբ պարզել է ռուս գաստրոտուրիզմի սիրահարների համար լավագույն քաղաքներն ու երկրները: Այդ ցանկում Հայաստանը (Երևան) զբաղեցրել է 5-րդ տեղը՝ որպես 2019թ. ամռանը գաստրոնոմիական զբոսաշրջության լավագույն ուղղություն: Հայաստանի օգտին քվեարկել է օգտատերերի 10 տոկոսը: Գաստրոտուրիզմի լավագույն կանգառ համարվել է Սանկտ Պետերբուրգը: Առաջատար հնգյակում են նաև Վրաստանը (Թբիլիսի, Մցխեթ, Կախեթի), Թաթարստանը (Կազան) […]