TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

Գլխավոր

Ո՞վ է այրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող այգին

12:32 18.06.2019

Այսօրվա դատական նիստից առաջ լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ ամբաստանյալ Նազիկ Ամիրյանին՝ իրենց ընտանիքին պատկանող ծիրանի այգին հրկիզելու մասին։ Ամիրյանը խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք դիտավորությամբ է դա արվել։ Միայն ասաց, որ այգին ամբողջությամբ այրվել է։ Հիշեցնենք, այգին հրկիզվել է հունիսի 16-ի երեկոյան։ Այն գտնվում է […]

̰
Գյումրիի համալսարանի մասին նախարարի խոսքը հասավ նպատակին. պաշտոնյա

12:29 18.06.2019

ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գյումրիի համալսարանի ներսում որոշակի գործընթացներ պետք է լինեն, գիտական գործիքների ստեղծում է պետք: «Այս հարցերի մասին բազմիցս խոսվել է, և նախարարի խոսքը, թե եթե շարունակվեն Գյումրիի համալսարանի գիտակրթական ապակառուցողական գործընթացները, ապա ստիպված կլինեն այն լուծարել կամ միավորել, հասավ իր նպատակին»,- ասել է […]

̰
ՍԴ նախագահը չպետք է առավելություն ունենա ՍԴ դատավորների նկատմամբ․ Վահե Գրիգորյան

12:25 18.06.2019

Սահմանադրական դատարանում պետք է գործի 9 հավասար դատավորների կարգավորումը, ի տարբերություն ներկայում Հայաստանում գործող ու միջազգային գործընկերների կողմից քննադատված մոտեցման։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր պատկերացումների մասին ասաց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ հիմա Սահմանադրական դատարանի նախագահը առավելություն ունի մյուս դատավորների նկատմամբ, մինչդեռ նրա տարբերությունը, ըստ Գրիգորյանի, պետք է լինեն ընդամենը վարչական […]

̰
Մրգաստանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել յուրացումներ կատարելու համար

12:19 18.06.2019

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաստան համայնքի ղեկավարը, 2008 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018 թթ. ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն […]

̰
ԱԺ օրակարգում 22 հարց կա․ դրանց թվում է Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ ընտրելու հարցը

11:50 18.06.2019

Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկող նիստերի օրակարգում է 3 առանձին հարց, որոնք վերաբերում են ընտրություններին ու բյուջեի կատարողականի քննարկմանը։ Հենց այսօր կքննարկվի Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրելու հարցը։ Առաջիկա երկու օրերին էլ կքննարկվեն ԲԴԽ անդամի ընտրության ու բյուջեի կատարողականի հարցերը։ Օրակարգում կլինեն նաև օրենքների նախագծեր, որոնց հատ առ հատ չանդրադարձավ ԱԺ նախագահը, երբ ներկայացնում էր […]

̰
Բագրատյանի մերժված նախագծերը չանցան ԱԺ օրակարգ․ փոխարենը կքննարկվի Միրզոյանի նախագիծը

11:48 18.06.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգի մեջ ընդգրկվելու ենթակա հարցերի մեջ, բացի պարտադիր ընդունվածներից, կային նաև այնպիսիները, որոնք բացասական եզրակացություն էին ստացել գլխադասային հանձնաժողովում։ Խոսքը ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանի հարցերի մասին է։ Այդ նախագծերը մերժվել էին պատշաճ կարգավորումներ չունենալու պատճառով։ Այսօր այդ նախագծերը ներկայացնելիս ինքը՝ Բագրատյանը, ասաց, որ կարիք չի տեսնում, որ պատգամավորները կողմ քվեարկեն իր նախագծերը […]

̰
Ստեղծված ենք իրար համար. Հենրիխ Մխիթարյանը երգում ու պարում է կնոջ հետ

11:46 18.06.2019

Երեկ Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ամուսնական արարողությունը, որից հետո տեղի է ունեցել հարսանեկան երեկույթը: Մխիթարյանը ևս երկու տեսանյութ է հրապարակել, որտեղ իր կնոջ հետ պարում է հայտնի Felicita երգի հնչյունների ներքո, իսկ մյուս տեսանյութում Բեթթիի հետ երգում Volare երգը: «Ստեղծված ենք իրար համար»,- գրել է Հենրիխը:

̰
Ծառուկյանը հաստատում է՝ ՀՅԴ-ի հետ հանդիպում եղել է

11:10 18.06.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հաստատեց տեղեկությունը, որ հանդիպում է ունեցել ՀՅԴ-ին ներկայացուցիչների հետ։ Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս նա ասաց, որ նախաձեռնությունը եղել է ՀՅԴ-ի կողմից։ «Դիմել են՝ հանդիպելու, քննարկելու իրենց տեսակետը, մեր տեսակետը։ Ես համաձայնություն եմ տվել, որ պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել, եթե ինչ-որ հարց կա քննարկելու, լսելու իրենց տեսակետը, ասելու մեր […]

̰
Ազգային ժողովի նոր պատգամավորը երդվեց կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները

10:52 18.06.2019

Արթուր Հովհաննիսյանն այսօր դարձավ հերթական նախկին լրագրողը, որ ստացավ պատգամավորական մանդատ։ Այսօր նա հանդիսավոր երդում տվեց Ազգային ժողովի ամբիոնից՝ կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները, պահել Սահմանադրությունը և այլն։ Հովհաննիսյանի երդումով այսօր սկսվեց Ազգային ժողովի հերթական նիստը։

̰
Ծանուցագիրը չպետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին․ Ծառուկյան

10:49 18.06.2019

Պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեի ծանուցագրին պատասխանել է իր փաստաբանի միջոցով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ինքը՝ Ծառուկյանը, ու զարմացավ այն հարցից, թե ինչու է պատռել ծանուցագիրը։ «Այսինքն, որ ծանուցագիրը ստանում եմ, պիտի դնեմ ռամկայի մեջ կպցնեմ պատի՞ն … առանց ծանուցագիր որ գնայի, չէին ընդունի՞»,- ասաց Ծառուկյանը։ Պատգամավորը մեջբերեց Սահմանադրությունը և նշեց, որ 96-րդ […]

̰
Ոստիկանները բերման են ենթարկել շտապօգնության մեքենան վնասած քաղաքացիներից մեկին

10:28 18.06.2019

Հունիսի 17-ին` ժամը 21:55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց […]

̰
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

10:09 18.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ուժի մեջ թողնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Հիշեցնենք, որ ամբաստանյալն այժմ բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում։

̰
Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան պարը

10:03 18.06.2019

Երեկ՝ հունիսի 17-ին Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Համացանցում տարածվել է Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունից հատված, որտեղ զույգը պարում է։ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ էր հրապարակել։ Հենրիխ Մխիթարյանը նաև լուսանկարներ է հրապարակել։ Հիշեցնենք, որ Dailymail.co.uk-ը նրանց՝ նավակով […]

̰
Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը

09:37 18.06.2019

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: Նիստի սկզբում նախ հարգել են ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը, ապա աղոթք է հնչել: Հետո սկսվել է բուն նիստի աշխատանքը: Հայաստանի համահայկական հիմնադրամը միայն 2018 թվականին իրականացրել է շուրջ 100 ծրագիր: 1992 թվականից սկսած հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է […]

̰
Զոհրաբ Մնացականյանն այսօր աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն

09:11 18.06.2019

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ մի շարք բարձրատիճան պաշտոնյաների հետ:  

̰
Գիշերային ստուգայցեր․ փակվել են զվարճանքի և ժամանցի վայրեր

08:41 18.06.2019

Հուլիսի լույս 16-ի գիշերը Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության աշխատակիցների հետ, մայրաքաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում գործող զվարճանքի և ժամանցի վայրերում ստուգայցեր են կատարել։ Փակվել են զվարճանքի և ժամանցի վայրեր։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մի խումբ գինովցած անձինք Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա․ Արսեն Թորոսյան

08:30 18.06.2019

«Քիչ առաջ մի խումբ՝ նախնական տվյալներով գինովցած անձինք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա և քարերով ջարդել մեքենայի ապակիները և հայելիները։ Նախնական տվյալներով ՇՕ անձնակազմը չի տուժել։ Հատուկ շեշտեմ, որ ՇՕ-ն ժամանել է ժամանակին, նույնիսկ ավելի շուտ, քան նորմատիվը։ Խստորեն դատապարտում եմ բուժաշխատողների դեմ նման վարքագիծը և կոչ եմ անում […]

̰
Հենրիխ Մխիթարյանի ու Բեթի Վարդանյանի նավակով զբոսանքը

23:43 17.06.2019

Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնացել է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել։ Հարսանեկան արարողությունից հետո նրանք զբոսնել են Վենետիկում։ Dailymail.co.uk-ը նրանց՝ նավակով զբոսանքի ֆոտոռեպորտաժն է ներկայացրել, որը կարող եք դիտել ստորև։  

̰
Հենրիխ և Բեթի, եղե՛ք երջանիկ․ ՀՖՖ

23:33 17.06.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ։ «Շնորհավորում ենք Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ: Հենրիխ և Բեթի, եղե՛ք երջանիկ»: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնացել է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է:

̰
Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել

22:28 17.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել։ Հենրիխ Մխիթարյանը նաև լուսանկարներ է հրապարակել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է:

̰
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի  անօրինական գովազդները

22:16 17.06.2019

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են վերգետնյա և ստորգետնյա անցումների, ինչպես նաև կամուրջների և ուղեանցների (թունելների) ճակատային հատվածներում տեղադրված անօրինական գովազդները: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմից: «Ապամոնտաժվող գովազդային միջոցները տեղադրված էին Երևան համայնքի սեփականություն համարվող գույքային միավորների վրա, որոնք օգտագործելու առումով առկա չէ իրավահաստատող որևէ փաստաթուղթ: Նման դեպքերն անթույլատրելի են, և Երևանի քաղաքապետարանը իր ողջ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան լուսանկար է հրապարակել

21:31 17.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել. «Ամուսնացիր ինձ հետ և մնա ինձ հետ ընդմիշտ»։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է:

̰
Շիրակի մարզի ձկնորսները բողոքում են մաքսակետում Վրաստանի տարածքից թարմ ձկան տեղափոխման քանակի սահմանափակումների դեմ

21:12 17.06.2019

Շիրակի մարզի ձկնորսները բողոքում են Բավրայի մաքսակետում Վրաստանի տարածքից թարմ ձկան տեղափոխման քանակի սահմափակումների դեմ: Արդեն մի քանի օր է՝ մարզի ձկնորսներին չեն թույլատրում 5 կգ-ից ավելի ձուկ տեղափոխել Հայաստան։ Նշենք, որ Շիրակի մարզից մոտ 130 ձկնորս հիմնականում Ջավախքի շրջանում է ձկնորսություն անում, քանի որ մարզում ձկնային պաշարները քիչ են, տարածքներն էլ՝ սահմանափակ։ Իրենց խնդիրները […]

̰
Հայկական ռոմանսը՝ «Նախագահական համերգաշարում»

20:46 17.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում այսօր նախագահական նստավայրում կազմակերպվել է հայկական դասական ռոմանսի երեկո: Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախագահական նստավայրում կազմակերպված երեկոն նպատակ ուներ հանրությանը կրկին ճանաչելի ու հասանելի դարձնել հայկական […]

̰
Դատավարության ժամանակ մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին

20:19 17.06.2019

Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը հայտնեց, որ դատավարության ժամանակ, դատավորից խոսելու իրավունք ստանալուց հետո մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին: 2012 թվականին Մուրսին հաղթել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Համարվում է, որ նա Եգիպտոսի պատմության մեջ ժողովրդավարական կարգով ընտրված առաջին նախագահն էր, նա երկիրը կառավարեց մեկ տարուց մի փոքր ավելի, մինչև 2013 թվականի հուլիսի 3-ի ռազմական […]

̰
Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները

20:06 17.06.2019

Արաբկիրի կենտրոնական՝ Կոմիտասի պողոտայի փակ շուկայի մուտքին հարող մայթին տեղադրված առևտրային տաղավարներն ապամոնտաժվում են: «11 տաղավար, որոնք մոտավորապես 25մ մեկուսացրել են մայթը փողոցից, որը նաև քաղաքաշինական իմաստով սխալ է: Ժամանակին մայթի այդ հատվածը 5 տարի ժամկետով տրամադրվել է անհատ ձեռնարկատիրոջ: Այնուհետև ժամկետը երկարացվել է: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մենք խնդիր էինք դրել, որ այն այլևս […]

̰
Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

19:53 17.06.2019

Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայտնվել է հիվանդանոցում: 18-ամյա Արթուրը, որ զբաղվում է ըմբշամարտով, հանրակացարանում ընկերացել է մի ադրբեջանցու հետ, որը հրավիրել է նրան երեկույթի: Այդտեղ եղել են նաև այլ ադրբեջանցիներ: Երեկույթի ընթացքում Արթուրը վատ է զգացել և վերադարձել է իր սենյակ: Քիչ հետո […]

̰
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է աշխատի ՀՀ քաղաքացու կերպարը գծագրելու ուղղությամբ. վարչապետ

19:43 17.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում: Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար և անդրադարձել գերատեսչության գործունեությանը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կրթության, գիտության, […]

̰
Շախմատիստ, որը վտանգը տեսնում էր ծագելուց քսան քայլ առաջ. Տիգրան Պետրոսյան

19:15 17.06.2019

Շախմատի արքա, աշխարհի 9-րդ չեմպիոն, որին անվանում էին «Երկաթե Տիգրան»` Տիգրան Պետրոսյան: Շախմատիստ, որը վտանգը տեսնում էր այն  ծագելուց քսան քայլ առաջ: 7-րդ դասարանում Տիգրանը դպրոցի փոխարեն գնում էր աշխատանքի: Կինոմեխանիկի օգնական լինելով, փողոց ավլելով ու ամեն պատահած գործ անելով` կոպեկներ էր վաստակում, որոնք մի օր միավորելով` գնեց իր առաջին շախմատային գիրքը: Գիրքն արդեն կար, […]

̰
Կարելի՞ է մարդուն սպանել միայն նրա համար, որ տղամարդ է ու չի լացում. Մանվել Գրիգորյանի պաշտպան

19:09 17.06.2019

ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը 2 ամսով երկարաձգելու Ընդհանուր իրավասության դատարանի` մայիսի 2 որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը: Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանին ներկայացվեցին տեղեկանքներ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ամբաստանյալի առողջական վիճակի մասին: Պաշտպան Կարեն Քամալյանը դատարանին տեղեկացրեց, որ Գրիգորյանի մոտ սկսվել է փտախտ ու անդամահատման վտանգ  կա: Պաշտպան […]

̰
BACK_TO_TOP