13:45 17.06.2019
Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավարի՝ Գրիգոր Սարհատյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Սարհատյանի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված են եղել ոտքն անդամահատել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկացրել էինք` Գրիգոր Սարհատյանը հրազենային վնասվածք է ստացել: […]
13:19 17.06.2019
Ստավրոպոլում, 6 ավտոմեքենայի մասնակցությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է ՀՀ 4 քաղաքացի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների՝ «Կովկաս» ավտոճանապարհի 250 կմ-ի հատվածում միմյանց է բախվել 6 մեքենա: ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 մարդ։ Մեկի վիճակը ծանր է գնահատվում։ Նշվում է նաև, որ պատահարի մասնակից է դարձել 32 մարդ: […]
13:14 17.06.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը բարձրացրել է ֆրանսիայի դատարանների՝ Արցախի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու որոշումների մասին հարցը. «Տհաճ իրադարձություններ են կատարվում Հայաստանի սահմաններից դուրս. այն քաղաքները, որ կնքել էին ժամանակին Արցախի Հանրապետության քաղաքների հետ բարեկամական հուշագրեր, պետք է հետ կանչեն կամ չեղարկեն դրանք, կարելի՞ է իմանալ` որո՞նք […]
13:06 17.06.2019
Հայաստան են ժամանել Արգենտինայի ձեռնարկատեր կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության անդամները: Այցի շրջանակներում նրանք հանդիպել են ՀՀ նախագահի և նրա տիկնոջ` տիկին Նունե Սարգսյանի հետ: Քննարկման թեման կանանց առողջության ու ողջ աշխարհում նրանց դերակատարության վերաբերյալ հարցերն են եղել: «Կարծում եմ, որ սա շատ կարևոր հանդիպում էր կամուրջներ կառուցելու համար: Շատ հետաքրքրիր էր, մոտ երկու ժամ մենք […]
13:02 17.06.2019
Վարչության որոշ անդամների ընտրվելը սպասելի է, որոշ անդամներինը՝ ոչ: Խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսպես է մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմի ընտրությունը: «Իհարկե, որևէ մեկը չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել բոլոր 21 անդամներին: Ինչ վերաբերում է իմ ինքնաբացարկին, ես կարծում եմ, որ պարոն Պապիկյանն ավելի լավ թեկնածու էր […]
12:32 17.06.2019
Խորհրդարանի միջանցքներում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ու նշել, որ ԲՀԿ-ում միտում են տեսնում, որ Գագիկ Ծառուկյանին կանչում են հարցաքննության: Լրագրողները խնդրել են Միրզոյանին մեկնաբանել այդ խոսակցությունները: «Ես նման բան բացառում եմ: Բոլորովին համաձայն չեմ այդպիսի կարծիք հնչեցրած մարդկանց հետ: Ի՞նչ է նշանակում «միտում», երբ նույն կերպ հրավիրում են նախկին նախագահներին, […]
12:23 17.06.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը: Հարցին՝ արդյո՞ք ՀՀ կառավարության և մասնավորապես՝ արտաքին քաղաքական գերատեսչության համար խնդի՞ր է արդյոք այդ երկժամյա հանդիպման փաստը, նա պատասխանեց. «Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը […]
11:33 17.06.2019
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը հայտարարել է իր մտադրության մասին՝ բողոքարկելու Առնուվիլ և Արցախի Շեխեր քաղաքների միջև Բարեկամության հռչակագիրը Ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է france-artsakh կայքը: «Ֆրանսիական սահմանդրությունը տեղական մարմիններին երաշխավորում է ազատ կառավարում և նրանց տալիս է բազմաթիվ ապակենտրոնացված իրավասություններ, այդ թվում միջազգային գործունեություն վարելու իրավունք, պայմանով, որ այդ գործունեությունը հարգի Ֆրանսիայի […]
11:22 17.06.2019
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ԱԺ-ին ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ ու նաև ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը: Իսկապես Նախագծերով լուրջ քայլ է կատարվում միկրոձեռնարկատիրության զարգացմանը խթանելու […]
11:14 17.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
10:45 17.06.2019
Հարկ վճարողները գնահատել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սպասարկման ծառայությունները և հսկողական գործառույթները: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաշխարհային բանկի հարկային վարչարարության արդիականացման ծրագրի շրջանակում անկախ փորձագիտական կազմակերպությունը 2018թ.-ին հարկ վճարողների շրջանում հարցում է անցկացրել: Հարցման մասնակիցների կարծիքով հարկային վարչարարության գործառույթների ավտոմատացման շնորհիվ բիզնեսի ծախսերը կրճատվել են, իսկ հարկային մարմնի […]
10:39 17.06.2019
Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին: «Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանությունը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզված եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին եւ հայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը»,- «Արմենպրես»-ի […]
10:11 17.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։
08:13 17.06.2019
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ըստ լուրերի, այսօր կամուսնանա: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Ավելի վաղ SHANTNEWS․am-ը տեղեկացրել էր, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Պսակադրությունը տեղի կունենա Սուրբ Ղազար կղզում:
22:52 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նորընտիր նախագահ Սուրեն Պապիկյանից SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչու չընտրվեց Սասուն Միքայելյանը։ Հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ դա հանձնաժողովի որոշումն էր։ Հարցին՝ Սասուն Միքայելյանի չընտրվելը կապ ունի՞ արդյոք Աբովյանի քաղաքապետի ընտրությունենրի հետ, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Ես գուշակություններով չեմ զբաղվում»։ Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական […]
22:33 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։ Երեք թեկնածուներից երկուսը՝ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ինքնաբացարկ են հայտնել։
22:21 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը: Վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն է կատարվել։ SHANTNEWS. am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վերահսկող հանձնաժողովի կազմում են ընդգրկվել՝ Արամայիս Գրիգորյանը 132, Գարիկ Սարգսյանը 131, Էդուարդ Ավետիսյանը 129, Անուշիկ Դավթյանը 128, Սոնա Ղազարյանը 123 Սարգիս Ալեքսանյանը 109, Կարո Ղուկասյանը 109։ […]
21:58 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՔՊ վարչության կազմում են՝ Նիկոլ Փաշինյանը 307, Սուրեն Պապիկյանը 273, Արայիկ Հարությունյանը 244, Արարատ Միրզոյանը 239, Հակոբ Արշակյանը 233, Վիլեն Գաբրիելյանը 230, Ռոմանոս Պետրոսյանը 215, Հակոբ Սիմիդյանը 204, Տիգրան Ավինյանը 202, Ռուբեն Ռուբինյանը 198, […]
21:26 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության կազմից դուրս է մնացել՝ 3 ձայնով զիջելով Էդուարդ Աղաջանյանին։
21:18 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է, սպասում են արդյունքներին։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, ՔՊ վարչության կազմում են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, […]
21:01 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է, սպասում են արդյունքներին։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, առաջին տասնյակում են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը։
21:00 16.06.2019
Ամռանը մարդիկ ավելի շատ նախընտրում են սնվել ոչ թե ծանր, մսային ուտեստներով, այլ թեթև քաղցրեղենով: Ի՞նչ ոչ գիրացնող և ցածր կալորեականությամբ հրուշակեղեն է խորհուրդ տրվում օգտագործել ամռանը: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանի հետ: Բժիշկ սննդաբանն ի սկզբանե շեշտում է, որ շաքարավազը ցանկացած վիճակում պետք է կազմի մարդու օգտագործած կալորիաների 30%-ը: Օրինակ՝ միջին […]
20:24 16.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընդմիջմանը Երևանի այգիներից մեկում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Խաչատրյանը և կից տեսանյութ հրապարակել։ Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը Опубликовано Artur Khachatryan Воскресенье, 16 июня 2019 г.
19:57 16.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հոլովակ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Ես ձեզ երաշխավորում եմ, որ առողջ ապրելակերպ վարելով, մենք կունենանք ոչ միայն առողջ հասարակություն, այլև ամուր տնտեսությամբ պետություն»:
18:34 16.06.2019
Եվրոպական միության կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք մարզերը ՝ Շիրակ, Լոռի և Տավուշը։ Ինչպես փոխանցում է Ինչպես «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 16-ին, Աշոցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին արդեն մենք կկարողանանք […]
18:02 16.06.2019
Հալիձոր գյուղի հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից: Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: ԱԻՆ-ից հորդորում են, անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
17:43 16.06.2019
Անծանօթներ ինքնաշարժի արկածի ենթարկած են իրաքցի յայտնի աքթիւիստ Հաննա Էտուարը։ Այս մասին լուրը հաղորդեց «Ալ Արապիա» կայանը՝ նշելով, որ Հանա Էտուար, որ աւելի վաղ ելոյթ ունեցած է Իրաքի խորհրդարանին առջեւ, իր տունդարձին ծանր արկածի ենթարկուած է։ Շտապ օգնութեան մարմինները ծանրօրէր վիրաւորուած աքթիւիսթը փոխադրած են հիւանդանոց, որ ներկայիս կը գտնուի բժիշկներու խնամքին տակ։Կը նշուի նաեւ, որ […]
17:27 16.06.2019
Եմենի «Անսար Ալլահ» կազմակերպության գրոհայինների կողմից թողնված ԱԹՍ-ները գրոհել են Սաուդյան Արաբիայի «Աբխա»և «Ջիզան» օդանավակայանները, գրում է Tass-ը: Սաուդյան Արաբիայի գեներալ Յախյա Սարիայի տեղեկություններով՝ դա եղել է ի պատասխան Էր Ռիադի գլխավորած օդային ուժերի՝ Թաիզ նահանգի վրա գործած հարձակման: Հուսիթները հայտարարում են, որ Սաուդյան օդային ուժերը խախտել են նախորդ տարվա դեկտեմբերին Էլ-Խոդեյդում կնքված հրադադարի պահպանման […]