TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

Աբխազիայի հավաքականը բրոնզե մեդալներ նվաճեց ֆուտբոլի CONIFA-ի Եվրոպայի առաջնությունում

13:08 09.06.2019

Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 8-ին կայացել է Աբխազիայի և Չամերիայի հավաքականների հանդիպումը: Հհմնական  խաղաժամանակն  ավարտվել  է   0-0  հաշվով, և նշանակվել է 11 մ-ոց    հարվածաշար, որն ավարտվել  է    4-5  հաշվով՝ հօգուտ Աբխազիայի: Ֆուտբոլային  մրցապայքարում  Աբխազիան  զբաղեցրել  է  3-րդ  տեղ` արժանանալով  բրոնզե  մեդալի, իսկ  Չամերիան՝  4-րդ: Խաղի ավարտից հետո CONIFA-ի […]

̰
Ապագա պատերազմները լինելու են ցանցահարթակակենտրոն. Արծրուն Հովհաննիսյան

13:00 09.06.2019

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Ապագա պատերազմները լինելու են ցանցահարթակակենտրոն, որում գերակայելու են էլեկտրոկրակային մարտն ու ռազմագործողությունը: Ավելանալու են մարտի տեսակներն ու ոլորտները, դրանք կարող են լինել ավելի քիչ արյունալի, սակայն ավելի ազդեցիկ ու որոշիչ»:

̰
Ջան ասում, ջան լսում ենք. իրավիճակը Աբովյանի 29/02 ընտրատեղամասում

12:46 09.06.2019

Աբովյանում տեղակայված 29/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարիկ Սուքիասյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նորմալ է գնահատում ընտրությունների ընթացքը: Խոսելով այն մասին, թե արդյոք այս տեղամասում խախտումներ գրանցվել են, քանի որ մարզպետն էր խոսել այդպիսի երկու դեպքի մասին, ասում է. «Մենք ունենք վստահված անձինք, դիտորդներ, խախտում չունենք, ժ. 10.10 դրությամբ, 142-ն ընտրել են, ունենք 1864 ընտրող, մինչև հիմա […]

̰
Տեղամասերի 66․67%-ը դժվարամատչելի է հաշմանդամություն ունեցող ընտրողների համար. «Ականատես»

12:28 09.06.2019

«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վաղ առավոտից մեկնարկած ՏԻՄ ընտրությունների ընտրատեղամասերի 66․67%-ը դեռևս դժվարամատչելի է հաշմանդամություն ունեցող ընտրողների համար: Հիշեցնենք` այսօր համայնքի ղեկավար ու ավագանու անդամ կընտրեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մի շարք համայնքներում: 14 համայնքում հերթական ընտրություններ են, որից` 7-ում՝ համայնքի ղեկավարի, իսկ 8-ում՝ ավագանու անդամի: 9 […]

̰
Աբովյանում կլանային կառավարման և քաղաքացիական ինստիտուտների կայացման գործընթացներ են ընթանում. Կոտայքի մարզպետ

12:15 09.06.2019

Այստեղի բնակիչ եմ, շրջում եմ ընտրատեղամասերի մեծ տարածքներում` տեսնելու արդյո՞ք օրինականությունը պահպանվում է, արդյո՞ք ոստիկանությունն իր դիրքերում է, արդյո՞ք մեր քաղաքացիներն ու վստահված անձինք իրենց քաղաքացիական պահվածքով մեր դավանած արժեքների մեջ են, թե՞ ոչ: Եթե որևէ ինստիտուտ իր դիրքերում չէ, ապա ես ի պաշտոնե պետք է հակադարձեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ […]

̰
Հայաստանի 23 համայնքներից 9-ում ՏԻՄ ընտրությունները արտահերթ են. ԿԸՀ

11:43 09.06.2019

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են […]

̰
Թեմատիկ քննարկումներ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում

11:36 09.06.2019

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի երկու օրերի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, 4-րդ արդյունաբերական հեղափոխության, ձեռնարկատիրության ու նորարարությունների, 21-րդ դարի առաջնորդության ու քաղաքակրթությունների երկխոսության, արժութային ու ներդրումային քաղաքականության, աշխարհի առջև ծառացած ռիսկերի ու մարտահրավերների վերաբերյալ: Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից Դիլիջան ժամանած նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչները, […]

̰
Հաղպատի վանական համալիրում այրվել է կացարանի և գույքի մի մասը

10:33 09.06.2019

Հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվող մեկհարկանի շինությունում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ հաղորդած տվյալների՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Այրվել է վանական […]

̰
Աբովյանի 29/10 ընտրատեղամասում ընտրողների միջև կոնֆլիկտներ չեն գրանցվել

10:30 09.06.2019

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 29/10 ընտրատեղամասն ունի 1568 ընտրող: Այստեղ ևս չկան հարմարեցված պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Անվասայլակով տեղաշարժվող մարդկանց պետք է օգնեն ոստիկանները, եթե նրանք մասնակցեն ընտրությունների: Այս անգամ քաղաքի ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվել: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց՝ դրանց առկայությունը դրական ազդեցություն էր ունենում՝ մարդիկ իրենց ավելի կարգապահ էին պահում ընտրատեղամասերում: Նա հայտնեց, […]

̰
Աբովյանի 29/16 ընտրատեղամասում հուսով են՝ ընտրությունները հանգիստ կընթանան

10:00 09.06.2019

Ժամը 08:00-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում բացվել են տեղամասերը, սկսվել է քվեարկությունը: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 29/16 ընտրատեղամասը չունի թեքահարթակներ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց մուտքը քվեարկության սրահ հեշտացնելու համար, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Սակայն առկա են խոշորացույցներ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ տարիներին էլ է […]

̰
Աբովյանի թիվ 29/20 ընտրատեղամասում վաղ առավոտից մարդիկ մասնակցում են ընտրություններին

09:20 09.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի մի շարք համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են, մասնավորապես քաղաքապետ են ընտրելու Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Աբովյանում կա 26 ընտրատեղամաս: Աբովյանի թիվ 29/20 ընտրատեղամասում կա 1884 ընտրող: Հանձնաժողովի նախագահը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ այս ընտրատեղամասում, ինչպես և մյուսներում, չկան տեսախցիկներ: Նրա խոսքով՝ ինքը տարիներ շարունակ եղել է հանձնաժողովի […]

̰
Ինչպես է Արմեն Սարգսյանը պարում օտարերկրացի հյուրերի հետ

09:03 09.06.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարում օտարերկրացի հյուրերի հետ: Հիշեցնենք՝ երեկ Դիլիջանում տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել էր հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների […]

̰
Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

08:00 09.06.2019

Հայաստանի 23 համայնքներում այսօր՝ հունիսի 9-ին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ժամը 08:00-ին բացվել են տեղամասերը, մեկնարկել է քվեարկությունը: Այսօր համայնքի ղեկավար ու ավագանու անդամ կընտրեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մի շարք համայնքներում: 14 համայնքում հերթական ընտրություններ են, որից` 7-ում՝ համայնքի ղեկավարի, իսկ 8-ում՝ ավագանու անդամի: 9 համայնքում արտահերթ ընտրություններ […]

̰
Նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն․ ՔՊ

00:21 09.06.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել․ «ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին ՔՊԿ թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի բնակարանի մուտքի դուռն ու ավտոմեքենան: Բարեբախտաբար, ծանր տուժածներ չկան: Այս գործի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ ու համոզված ենք, որ շատ շուտով […]

̰
 Հալէպը ունի նոր Առաջնորդ

23:43 08.06.2019

Մեծի Տանն Կիլիկիոյ միաբաններէն Տ. Մասիս եպս. Զօպույեան ընտրուած է Բերիոյ (Հալէպ) Թեմի Առաջնորդ։ Այս  մասին SHANTNEWS տեղեկութիւն ստացաւ Հալէպէն։ Յիշեցնենք, որ  Հալէպի թեմի նախկին առաջնորդ Տ. Շահան արք. Սարգիսեան, վերջերս հրաժարական տուած էր իր պաշտօնէն  Հալէպի մէջ 15 տարուան ծառայութիւն ունենալէ ետք, իսկ նորընտիր առաջնորդը մինչեւ այս պաշտօնին կոչուիլը կը վարէր Քուէթի Թեմի Առաջնորդի  […]

̰
Մանրամասներ Հաղպատի վանական համալիրում բռնկված հրդեհից

22:35 08.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 19։00-ի սահմաններում, խոշոր հրդեհ էր բռնկվել Հաղպատի վանական համալիրի՝ վանահոր կացարանում: Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է հոսանքի կարճ միացման պատճառով և կարճ ժամանակում տարածվել: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, հրդեհի մարման աշխատանքներին Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից բացի, մասնակցում է ողջ գյուղը: Փրկում են վանատան գույքը, արժեքավոր գրականությունն ու […]

̰
Յուրի Խաչատուրովին արգելել են հատել հայ–վրացական սահմանը. News.am

22:23 08.06.2019

NEWS.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 8-ին, արգելել են հատել հայ-վրացական սահմանը և դուրս գալ երկրից։ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նշել է, որ Յուրի Խաչատուրովը անձնական պատճառներով այսօր պետք է մեկներ իր ծննդավայր՝ Վրաստանի Տետրիցկարո (Թեթրի Ծղարոն) բնակավայր, սակայն ժամը 17։00-ի սահմաններում սահմանակետում, առանց հիմնավոր պատճառաբանության, […]

̰
Ձերբակալել են «Ադեկվադ»-ի անդամներին․ հայտարարություն

22:15 08.06.2019

Ոստիկանները «Ադեկվադ» ՀԿ-ի անդամներին ձերբակալել ու տարել են Կենտրոնի ոստիկանություն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է անդամներից Արթուր Դանիելյանը: Ըստ նրա՝ ինչ-որ մեկը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն ահաբեկել են: Այնուհետև նրանց ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել․ «Արթուր Դանիելյանը ու Կոնստանտին Տեր-Նակալյանը և ևս 7 հոգի ձերբակալվել է Ոստիկանության բակում»: Մանրամասները՝ […]

̰
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն

22:01 08.06.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Լիխտենշտեյնի ընտրանուն։ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները 3:0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Գևորգ Ղազարյանը, Ալեքսանդր Կարապետյանը և Տիգրան Բարսեղյանը։

̰
Ում հետ է ֆուտբոլ դիտում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը

21:47 08.06.2019

Այսօր՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկել է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը: Հայաստանի հավաքականը Գևորգ Ղազարյանի ու Ալեքսանդր Կարապետյանի գոլերի շնորհիվ առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է Լիխտենշտեյնի ընտրանուն։ Հանդիպմանը ներկա է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

̰
Հաղպատի վանական համալիրում հրդեհ է բռնկվել

21:15 08.06.2019

Հունիսի 8-ին` ժամը 19։01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Հայաստանում մի հսկա ներուժ կա՝ ժողովրդի բնազդը. Հրանտ Մարգարյան

21:06 08.06.2019

Ամերիկաբնակ մտավորական, թատերագիր Հրանտ Մարգարյանը, խոսելով սփյուռքյան և հայաստանյան այսօրվա տագնապների մասին, SHANTNEWS.am-ին ասել է, որ մտավորականություն ասելով պետք է հասկանալ, որ մտահոգությունն ուղեկցում է նրան: Հրանտ Մարգարյանը նաև բեմադրություն ունի՝ նվիրված Խրիմյան Հայրիկին: Թե ինչո՞ւ է ընտրել Խրիմյան Հայրիկի կերպարը, մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ միջոցառումներ տեղի կունենան ամռանը Երևանում. SHANTNEWS-ի անդրադարձը

18:45 08.06.2019

Երևանն ամռանը զբոսաշրջիկների և քաղաքացիների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Միջոցառումների անցկացման և թեմատիկ բովանդակության մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի հետ: «Ինչպես յուրաքանչյուր ամառ, այս տարի ևս Երևան քաղաքում ամռանը սպասվում են մի շարք միջոցառումներ: Քանի որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, […]

̰
Շիրակի մարզում համապետական շաբաթօրյակ է անցկացվել

18:20 08.06.2019

Այսօր հայտարարված հերթական համապետական շաբաթօրյակին առավոտյան միացել են Շիրակի մարզային ու քաղաքային պետական կառույցների աշխատակազմերը, աշխատանքային կոլեկտիվները: Որպես սանիտարական մաքրման տարածքներ ընտրվել էին ներհամայնքային, միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների հարակից հատվածները, պատմամշակութային և զբոսաշրջային վայրերը: Առաջին հերթին մաքուր պահել համայնքների մուտքերն ու ճանապարհամերձ հատվածները. նորից նույն ուղղություններով Շիրակի մարզպետարանի աշխատակիցները մաքրել են դեպի քաղաք գլխավոր […]

̰
Հայաստանում անցկացվել է փողային գործիքների միջազգային 3-րդ փառատոնը

18:15 08.06.2019

Հայաստանում անցկացվել է փողային գործիքների միջազգային երրորդ փառատոնը, որին մասնակցել են 17 երաժիշտ-կատարողներ աշխարհի 7 երկրներից: Փառատոնը կրում է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի անունը, որը աշխարհահռչակ է դարձել իր հայտնի շեփորի կոնցերտով: Հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները 5 օր շարունակ հնչել են փողային տարբեր նվագարանների կատարմամբ: Իսկ փառատոնի եզրափակիչ համերգը տեղի է ունեցել […]

̰
Արցախի հավաքականը ConIFA Եվրո-2019-ում զբաղեցրեց 5-րդ տեղը

17:15 08.06.2019

Արցախում ընթացող չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունում այսօր 5-րդ տեղի համար խաղում հանդիպեցին Արցախի և Պադանիայի ընտրանիները: Հանդիպումն ավարտվեց Արցախի թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Արսեն Սարգսյանը և Դմիտրի Մալյական: Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 9-ին կկայանա մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որտեղ կմրցեն Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականները:

̰
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում մամուլի ասուլիս է հրավիրվել

17:10 08.06.2019

Հայաստանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, գագաթնաժողովի կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական, Jones Group International կազմակերպության հիմնադիր, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակությային համագործակցության […]

̰
Ոստիկանապետը հեռախոսազրույց է ունեցել սպանության մեղադրանքով հետախուզվողի հետ

17:04 08.06.2019

«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։ Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։ Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի […]

̰
Ոստիկանությունը բերման է ենթարկել բազմաթիվ օրինախախտների

16:58 08.06.2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 7-ին կրկին ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը նույնն էր՝ հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելը։ Ոստիկանության ծառայողները Վալերիյ Օսիպյանից հստակ հանձնարարական ունեին՝ գործել օրինականության սահմաններում, հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ՝ անկախ նրանց դիրքից […]

̰
Կոմիտասի 15 հասցեում դպրոցի մարզադաշտի տակ առանց թույլտվության ավտոկայանատեղի է կառուցվել. քաղաքապետարան

16:53 08.06.2019

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կոմիտասի 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքն ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում հայտնվեց հաստատված նախագծից ակնհայտ շեղումների պատճառով: Կառուցապատողը զավթել էր հարակից համայնքային հողատարածքները, այդ թվում՝ մայթը: «Տարբեր իրավախախտումների համար տվյալ կառուցապատողը 3 անգամ տուգանվել է մինչև 2.5 մլն դրամի չափով»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի […]

̰
BACK_TO_TOP