TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Գլխավոր

Պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում, ի՞նչ է լինելու աշխարհի հետ. Արմեն Սարգսյանի ելույթը գագաթնաժողովում

16:22 08.06.2019

«Մտքերի գագաթնաժողովը» մի գագաթնաժողով է, որի հարկի տակ ամեն տարի հավաքվում է 200-300 մարդ աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարևոր բաների մասին։ Եթե նայեք այս լուսանկարի վրա առկա Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» լոգոյին, կտեսնեք Արարատ սարը։ Երբ ես մտածում եմ «Մտքերի գագաթնաժողովի» մասին և նայում Արարատի այս նկարին, այն ինձ […]

̰
81-ամյա Լյովա Բադալյանի մշակած այգին և համաքաղաքային շաբաթօրյակը Երևանում

16:14 08.06.2019

81-ամյա Լյովա Բադալյանի համար էական չէ՝ Երևանում շաբաթօրյա՞կ է, թե՞ սովորական աշխատանքային օր: Ինքնակամ ստանձնել է շենքի բակի բարեկարգման, մաքրման, խնամքի աշխատանքները: Այսօր էլ նույն հոգատարությամբ է խնամում հողը, մաքրում ավելորդ ճյուղերից, ջրում ու գոհունակությամբ ժպըում: Միայն մի խնդիր է տեսնում`ոռոգման ջրի պակասը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմում է կատարած աշխատանքների ու նշված խնդրի մասին: «Ջուր […]

̰
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթարդյունաբերական հսկայի դեմ

15:45 08.06.2019

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների փաթեթ է սահմանել Իրանի խոշոր նավթարդյունաբերական ընկերություններից մեկի նկատմամբ։ Վաշինգտոնի թիրախում է հայտնվել «Պարսից ծոցի նավթաքիմիական արդյունաբերության ընկերությունը» (PGPIC), որի տիրապետության տակ են Իրանի նավթարդյունաբերական հզորությունների 40 տոկոսը և Իրանից նավթի արտահանման 50 տոկոսը։ Վաշինգտոնն այս կազմակերպությանը մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցելու մեջ։ Այս ռազմական կառույցը […]

̰
Լևոն Արոնյանն առայժմ 3-րդն է. Altibox Norway Chess 2019

15:43 08.06.2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Մեկ օր ընդմիջումից հետո այսօր կկայանան չորրորդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը այսօր կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով հաղթել էր ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Մրցաշարային աղյուսակն առայժմ հետևյալ տեսքն ունի. 1. Մագնուս Կարլսեն –  5 միավոր 2. Դինգ […]

̰
Ուժեղացված ռեժիմ Սևանա լճի լողափերում. Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում

15:39 08.06.2019

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին: ԱԻ նախարարի այցելել է ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջել է […]

̰
Խցանումներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում

15:29 08.06.2019

Այսօր առավոտյան մայրաքաղաքում, մասնավորապես Արշակունյաց պողոտայում, մեծ խցանում է եղել: Տևական ժամանակ ավտոմեքենաները չեն կարողացել դուրս գալ խցանումից: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձել են հարթել իրավիճակը և կարգավորել երթևեկությունը: Նշենք, որ նման խցանումները շաբաթ օրվան այնքան էլ բնորոշ չէին: Հատկանշական է, որ այդ խցանումների ընթացքում ճանապարհի երկայնքով տեղի էին ունենում ծառերի էտման աշխատանքներ, որոնք ևս որոշակի […]

̰
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ծանր հանցագործությունների համար հետախուզվողի հետ բանակցել է Վալերիյ Օսիպյանը

15:15 08.06.2019

Հունիսի 8-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Մանվել Գևորգյանը։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը: Ոստիկանության կողմից իրականացվող «Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ոստիկանության վարչություններից մեկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մ. Գևորգյանը գտնվում […]

̰
Գավառում տեղացած կարկուտը հողագործին կրկին փաստի առաջ է կանգնեցրել

15:14 08.06.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Հովակիմյանը Գավառում տեղացած կարկուտից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքում՝ կից հետևյալ գրառմամբ. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Գավառում նոր տեղացած կարկուտը հողագործին կրկին կանգնեցրեց փաստի առաջ»:

̰
Մարզերում ակտիվորեն ընթանում են համապետական մաքրության աշխատանքները

15:00 08.06.2019

Մարզերում այսօր՝ համապետական մաքրության օրվա շրջանակում, իրականացվել են աղբահեռացման և բարեկարգման աշխատանքներ: Ինչպես հաղորդում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ համայնքների բնակիչների, մարզային, համայնքային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական, առողջապահական հաստատությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների, քաղաքացիների մասնակցությամբ մաքրվել ու բարեկարգվել են միջպետական և միջհամայնքային ճանապարհների հարակից տարածքները, կանաչ գոտիները, քաղաքային պուրակներն ու զբոսայգիները, […]

̰
ՊԵԿ-ը կոչ է անում տուրիստական հոսքերի աճի ժամանակ օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից

14:51 08.06.2019

Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում: Այս պատճառով, խցանումներից խուսափելու և սահմանահատման գործընթացում սպասարկման պատշաճ որակ ապահովելու նպատակով, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում […]

̰
Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար. Ըմբշամարտի ԵԱ

14:19 08.06.2019

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր  ազատ  ոճի մրցաշարում բրոնզե մեդալների համար կպայքարեն 70 կգ քաշային կարգում` Արման Անդրեասյանը, իսկ 79 կգ քաշայինների կարգում` Արման Ավագյանը: Եվս 4 հայ մարզիկներ այսօր են սկսում պայքարը՝  74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը,  86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը, 125 կգ քաշային Աշոտ Ամիրխանյանը, իսկ 61 […]

̰
Սննդային թունավորման ախտանշաններով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ

14:10 08.06.2019

Հունիսի 8-ի առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13 հիվանդ։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորը հունիսի 6-ին վերջիններս  մասնակցել են տանը կազմապերված խնջույքի։ Պարզվել է, որ նախնական և հավանական պատճառը տնային պայմաններում աղցանի համար պատրաստված ձվով սոուսն է։ Հիվանդների  […]

̰
ԱՄՆ-ն ու Մեքսիկան համաձայնության են եկել ներգաղթյալների և մաքսատուրքերի հարցերում

13:45 08.06.2019

Միացյալ Նահանգներն ու Մեքսիկան ներգաղթյալների և մաքսատուրքերի հարցերում եկել են փոխհամաձայնության: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: I am pleased to inform you that The United States of America has reached a signed agreement with Mexico. The Tariffs scheduled to be implemented by the U.S. on Monday, against Mexico, are […]

̰
Մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն. Արթուր Վանեցյան

13:20 08.06.2019

«Հստակ ցուցումը  տրվել է, և ոստիկանությունը այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ -ն իր մասով, կատարում են համապատասխան գործողություններ: Այլ մեկնաբանություն ես տալ չեմ կարող»,- «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ` լրագրողների հետ ճեպազրուցում, ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս տրված հանձնարարականի վերաբերյալ՝  վնասազերծել սևազգեստ, ատելության ու բռնության քարոզ անող մարդկանց: «Շրջանակը մեզ […]

̰
Պուտինի թիկնապահները Սի Ծինփինին «փրկել են» բեմից ընկնելիս

13:15 08.06.2019

Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ երկրների ղեկավարների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պանել-քննարկումից հետո առաջնորդները ողջունել են հյուրերին՝ բեմից սեղմելով նրանց ձեռքերը։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի թիկնապահները պահել են Չինաստանի ղեկավարին, երբ նա ընկնում էր այնտեղից։ Սի Ծինփինը բարձր բեմի վրայից խոնարհվել էր հանդիսատեսի ձեռքսեղմումներին պատասխանելու համար, երբ կորցրեց հավասարակշռությունը։ Ռուսաստանի նախագահի թիկնապահները, որ այդ […]

̰
Հակառակորդը ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ կիրառել է արկեր և նռնականետ

13:12 08.06.2019

Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 4-ին ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ) […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Թերեզա Մեյին թագուհու ծննդյան օրվա առթիվ

12:50 08.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով բրիտանացի բարեկամ ժողովրդին խաղաղություն և հետագա առաջընթաց։ Ուրախ եմ արձանագրել, որ սերտ պատմական կապերի վրա խարսխված […]

̰
Հայաստանը պետք է գիտակցի, թե աշխարհում ինչ է կատարվում. Արմեն Սարգսյան

12:38 08.06.2019

Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու […]

̰
Մանրամասներ Աբովյանում գույքի վնասման դեպքի մասին

12:32 08.06.2019

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: 2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի […]

̰
Կինն իր վրա բենզին է լցրել, սակայն պատահաբար է ինքնահրկիզվել. մանրամասներ դժբախտ դեպքից

12:19 08.06.2019

Ինչպես երեկ հայտնել էինք, Երևանում` Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ-ի դիմաց կին է ինքնահրկիզվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Ըստ հաղորդագրության՝ մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան կլինիկայում չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում: Նրան ասել […]

̰
21-րդ դարը Հայաստանի և Հայաստանի քաղաքացու դարն է. Նիկոլ Փաշինյան

12:12 08.06.2019

Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք  նավթ  չունեինք, երբ  բախտի դար էր, մենք բախտ  չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք,  և ահա, եկել է մտքի  դարը: Որևէ կասկած չունենք, որ մենք միտք ունենք և մեր հիմնական  անելիքը, ըստ  այդմ, որոշված է՝ մենք պետք է զբաղվենք մեր մտքի […]

̰
Արփինե Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ

12:10 08.06.2019

Ֆիջիում՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը, գերծանրքաշային աղջիկների (+87 կգ) մրցապայքարում Արփինե Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Արփինեն բարձրացրել է 140 կգ կշռող ծանրաձողը և այս արդյունքով դարձել փոքր բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Արփինեի ցուցանիշը (101 կգ) չորրորդն էր: Երկամարտում նույնպես Արփինեն դարձել է չորրորդը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը […]

̰
Ավանում 7-րդ հարկից ընկած 2-ամյա աղջնակի կյանքին վտանգ է սպառնում

11:58 08.06.2019

Ինչպես երեկ հայտնել էինք` Ավանում 2-ամյա աղջնակը երեկ երեկոյան ընկել է 7-րդ հարկի իրենց տան պատուհանից: Ժամը 23:00-ին ծայրահեղ ծանր վիճակով ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը: Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածներ, միացված է արհեստական շնչառության սարք: Այս պահի դրությամբ երեխայի կյանքին վտանգ է սպառնում: Երեխան գտնվում է ԲԿ-ի […]

̰
Եռաբլուրում շաբաթօրյակ է իրականացվում

11:56 08.06.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Տեսանյութն արված է Եռաբլուր պանթեոնում: Այստեղ մի խումբ մարդիկ, իրենց նախաձեռնությամբ, մաքրության աշխատանքներ են իրականացնում, որոնց, ըստ երևույթին, մասնակցում է նաև Արծրուն Հովհաննիսյանը: «Շաբաթօրյակ Եռաբլուրում»,- այսպես է նա մակագրել իր հրապարակած տեսանյութը:

̰
Հայկական հայրենասիրությունը. «France 24»-ը պատմում է Լեռնային Ղարաբաղի մասին

11:54 08.06.2019

Ֆրանսիական «France 24» հեռուստաընկերության իսպանական ծառայությունը հաղորդում է պատրաստել Լեռնային Ղարաբաղի և նրա բնակիչների մասին: «Լեռնային Ղարաբաղում հայրենասիրությունը դրսևորվում է ոչ միայն երկրի պաշտպանության մեջ, այլև ենթադրում է մեծ պատասխանատվություն այն մարդկանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհել հողի այս հատվածի համար, որտեղ այսօր ապրում է շուրջ 150 հազար մարդ»,- ասվում է հաղորդման մեջ: […]

̰
Շատ կարևոր է լսել, թե ինչ է ասում աշխարհը. Արմեն Սարգսյան

11:42 08.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» բացման ժամանակ նշեց՝ իր համար մեծ պատիվ է բացել այս գագաթնաժողովը Հայաստանում, մեծ պատիվ է, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։ Նախագահը նշեց՝ այն մի թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին, ապա ընդգծեց՝ այն մշտապես անցկացվել է մի հրաշալի վայրում՝ Շամոնիում` Մոնբլան լեռան մոտ, […]

̰
Գյումրեցի ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի չեմպիոն

11:28 08.06.2019

Ֆիջիում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ամենավերջինը մրցահարթակ են դուրս եկել գերծանրքաշային մարզիկները և փայլուն ելույթ է ունեցել գյումրեցի ծանրորդ Վարազդատ Լալայանը: Նրա 6 մոտեցումներից 5-ը եղել են արդյունավետ: Ի վերջո, 419 կգ (192+227) արդյունքով Վարազդատը դարձել է աշխարհի չեմպիոն: Վարազդատը նաև հրում վարժությունում է նվաճել փոքր ոսկե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացել փոքր արծաթե […]

̰
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում

10:27 08.06.2019

Հունիսի 8-ին` տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է […]

̰
Պատմության մեջ առաջին անգամ կայացել է Երևան-Վան չվերթ. «Հրապարակ»

10:05 08.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանից առաջին անգամ պատմության մեջ Երևան-Վան չվերթ է կայացել։ Թռիչքը տևել է 35 րոպե, վրացական ինքնաթիռով։ Մայիսի 30-ին Համահայկական խաղերի պատվիրակությունն այս չվերթով մեկնել է Արևմտյան Հայաստան՝ օգոստոսի 6-ին բացվելիք խաղերի ջահը Մուսա լեռան գագաթին վառելու։ Պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությանն ընդունել են Վանի քաղաքապետերը (վերջին […]

̰
Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել՝ ՀՀ-ում բարձր պաշտոն ստանձնելու համար․ Asbarez

09:54 08.06.2019

Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարական է ներկայացրել՝  Հայաստանում բարձր պաշտոն ստանձնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը»: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Զարեհ Սինանյանը նշանակվելու է ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար: Զարեհ Սինանյանը երկու անգամ եղել է Գլենդելի քաղաքապետ:  

̰
BACK_TO_TOP