18:45 08.06.2019
Երևանն ամռանը զբոսաշրջիկների և քաղաքացիների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Միջոցառումների անցկացման և թեմատիկ բովանդակության մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի հետ:
«Ինչպես յուրաքանչյուր ամառ, այս տարի ևս Երևան քաղաքում ամռանը սպասվում են մի շարք միջոցառումներ: Քանի որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, այնտեղ այցելում են շատ զբոսաշրջիկներ, բացի դրանից, ամռանը շատ են այցելում սփյուռքահայեր, այդ իսկ պատճառով Երևանի քաղաքապետարանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ամռանը շաբաթ օրերին գեղեցիկ ձևաչափերով միջոցառումներ լինեն»,- տեղեկացրել է Օրբելյանը:
Ներկայացնենք միջոցառումների ցանկը.
Հունիսի 15 – «Ուտեստ-ֆեստ» ազգային տոնագիտական ուտեստների փառատոն: Միջոցառումն անցկացվելու է Հանրապետության հրապարակի մետրոյի հարևանությամբ, այն իրականացվում է «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ի հետ համատեղ:
Հուլիս 27 – «Տարազ-Ֆեստ» փառատոն, որը կանցկացվի Հյուսիսային պողոտայում: Այն բաղկացած է 2 մասից՝ տոնավաճառ ազգային տարազային նախշերով և բեմական ցուցադրություն, որտեղ դիզայներները կներկայացնեն ազգային տարազներով հավաքածուներ:
Օգոստոսի 3 – Գարեջրի փառատոն, որում կներկայացվեն հայկական գարեջրի գործարանները, փաբերը:
Դրանից բացի, հուլիսի 15-ից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր, մոտ 6 շաբաթ տեղի կունենան համերգներ: Դրանք նվիրված կլինեն ջազին, ռոքին, ազգային երաժշտությանը:
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...
19:45 05.08.2025
Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...