TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Ստամբուլում հարձակման ենթարկված Թումանյանների ընտանիքը վերադառնում է Հայաստան

17:47 10.06.2019

Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտում է օրեր առաջ Ստամբուլի Սամաթիա թաղամասում դանակահարված հայաստանցի կնոջ դեպքը: SHANTNEWS.am-ը Ստամբուլից տեղեկացավ, որ օրերս պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանն այցելել է հայաստանցի ընտանիքին, հայտնել պատրիարքարանի աջակցությունն ու տեղեկացրել, որ հետևում են հարուցված քրեական գործին և ամեն ինչ անելու են, որ հանցագործներն իրենց արժանի պատիժը ստանան: Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը, […]

̰
ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսումը, հնարավոր է, տարածվել է հարևան երկրներից մեկից․ ՔԿ ղեկավար

17:24 10.06.2019

Գաղտնալսումների գործով արդեն իսկ պարզվել է 6 եղանակ, որոնք թույլ կտային գաղտնալսել ցանկացած մարդու։ Բոլոր 6 ուղղություններով քննությունները կատարվել են, ուղարկվել են հարցումներ նաև արտասահմանյան երկրներ։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։ «Քննությամբ այս պահին կան ձեռք բերված տվյալներ, որոնք, հնարավոր է, ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից […]

̰
ԵՊԲՀ-ում գնումների, շինաշխատանքների իրականացման գործընթացներում խնդիրներ են արձանագրվել. ՊՎԾ

17:18 10.06.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։ «Համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի դրանից՝ ձեռք է բերվել 222.0 մլն արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Առկա են հիմնավոր […]

̰
ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ է տվել Արթուր Հովհաննիսյանին

17:09 10.06.2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արթուր Հովհաննիսյանին պատգամավորական մանդատ տալու մասին արձանագրություն է կազմել հունիսի 10-ին կայացած նիստի ընթացքում: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը,  հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամավոր Նարինե Խաչատուրյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների […]

̰
Նոր մանրամասներ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին

16:54 10.06.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին  SHANTNEWS.am-ին տեղեկացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժական հարցերի գծով տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը: Նա նշեց, որ այս պահին վիճակը մնում է ծանր, սակայն կայուն. կա դրական դինամիկա ընդհանուր առողջական ֆոնի համատեքստում: «Ճիշտ է ինքը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն, եթե […]

̰
Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել. ոստիկանության պարզաբանումը

16:40 10.06.2019

«Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել սպառնալիքներ հնչեցնելու համար»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Հայտնի է, որ գործով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության կենտրոնական բաժնում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ձերբակալվել է «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը:

̰
Ռուս լրագրողի ձերբակալությունը և դրա շուրջ ստեղծված աղմուկը

16:35 10.06.2019

Գոլունովին աջակցություն են հայտնել ոչ միայն  նրա գործընկերները, այլև երաժիշտներ, հաղորդավարներ և այլ հայտնի անձինք:

̰
Վարչապետի համար իմ հրաժարականն անակնկալ չէր․ Զեյնալյան

16:20 10.06.2019

Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել իր հրաժարականը։ Նախարարը չասաց՝ ինքը նախապես խոսե՞լ է վարչապետի հետ, թե՞ ոչ։ Լրագրողների հարցին՝ արդյո՞ք միայն դժգոհությունն ու տեղեկատվական հոսքերն են եղել հրաժարականի պատճառները, թե՞ նաև թերացումներ են եղել, Զեյլանյանը պատասխանեց ընդհանուր խոսքերով։ Նա ասաց, […]

̰
Իմ հրաժարականին հանգեցրել է այն, ինչ հրապարակվել է․ Զեյնալյան

16:14 10.06.2019

Այն ժամանակ, երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարում էր, որ չի տեսնում հրաժարականի հիմքեր, այդ պահի դրությամբ դա էր ճշմարտությունը։ Այլ է եղել ճշմարտությունը դրանից հետո։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց հրաժարական տված Արտակ Զեյնալյանը։ Նախարարն ասաց, որ հրաժարական տալիս առաջնորդվել է տեղեկատվական հոսքերով։ Պատճառների մասին մանրամասնելիս Զեյնալյանն ասաց․ «Այն ամենը, ինչ գիտեք, […]

̰
Արթուր Աղաբեկյանն ազատվել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից

15:55 10.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` հունիսի 10-ին ստորագրված հրամանագրով` Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Կայացավ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությունը

15:44 10.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 10-ին, ամենամյա մրցանակներ է հանձնել լավագույն և արժեքավոր ստեղծագործություններ հեղինակած, հայտնագործություններ և աշխատանքներ կատարած՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտները ներկայացնող անձանց: 2001թ-ից մինչ օրս 405 անհատներ և կազմակերպություններ արդեն արժանացել են նախագահի մրցանակների, այդ թվում 28 միջազգային: Այսօր մրցանակները հանձնել են նախագահ Արմեն Սարգսյանը և ամենամյա մրցանակաբաշխությունը նախաձեռնած «Պողոսյան […]

̰
Նոր եք ընտրվել, չգիտեք. Էդմոն Մարուքյանը «դասեր տվեց» Վլադիմիր Վարդանյանին

15:13 10.06.2019

Խորհրդարանում այսօր բյուջեի կատարողականի քննարկումները շարունակվում են: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի զեկույցի ժամանակ նրան օրակարգից փոքր-ինչ շեղվող հարցեր ուղղվեցին: Նիստը վարող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը, դիմելով ուղիղ հեռարձակմամբ նիստին հետևող քաղաքացիներին, հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ-ում շարունակվում է Պետաիրավական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստը, որի օրակարգում բյուջեի տարեկան հաշվետվություններն են: […]

̰
Հաղթել է աբովյանցին. Գագիկ Ծառուկյան

14:43 10.06.2019

«Ես նորից եմ ասում, հաղթել է աբովյանցին»,- Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին անդրադառնալով` ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նաև հայտնել է, որ ինքը չի մասնակցել իրենց թեկնածուի քարոզարշավին, բայց որ մասնակցեր, ավելի շատ կլիներ ձայների քանակությունն իրենց թեկնածուի օգտին: «Հարգելի´, սիրելի´ լրագրողնե´ր ջան, քաղաքապետի գործն ապացուցած է»,- ասել է Ծառուկյանը: Լրագրողները մեջբերել են Կոտայքի […]

̰
Մարզպետը լավ կանի, որ հրաժարական տա. Մարուքյանը՝ Կոտայքի մարզպետի մասին

14:27 10.06.2019

«Կարծում եմ` վարչապետի խոսքից հետո մարզպետի խոսքին ընդհանրապես պետք չէ հղում անել: Իսկ մարզպետը իր պահվածքով փչացրեց այդ ամբողջ ընտրությունները, երևի լավ կանի, որ հրաժարական տա, բայց իրենց թիմն է, թող իրենք որոշեն»,- ասել է Մարուքյանը` անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը: Մարուքյանը նշեց, որ պետք չէ ընտրություններին կյանքի ու […]

̰
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ 3 օրինագիծ է ընդունել

14:22 10.06.2019

Այսօր խորհրդարանում ներկայացվել ու երկրորդ ընթերցմամբ ընդունվել է երեք օրինագիծ: Նախ` երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ  և ամբողջությամբ ընդունելու հարցը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված  այն ելակետային գաղափարի կյանքի կոչման իրողությամբ, որ ՀՀ ԱՆ-ն պարտավորվում է նորմատիվ իրավական […]

̰
ՀՔԾ պետը՝ Մարտի 1-ի գործով Ծառուկյանին հարցաքննելու մասին

14:05 10.06.2019

Մարտի 1-ի գործով կա արդեն առաջին մեղադրյալը. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա, սակայն, չի պատասխանել Մարտի 1-ի գործով Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին հարցին: Խաչատրյանն, առհասարակ, հայտարարել է, որ այդ խնդրին առանձին  չի անդրադառնալու. հարցաքննվելու են բոլորը: «Չենք նշելու՝ ովքեր են քննվել և ովքեր են քննվելու: Դա […]

̰
Հենրիխ Մխիթարյանը և Սոկրատիսը խոսել են իրենց ընկերության, ակումբի և նպատակների մասին

13:08 10.06.2019

Հենրիխի խոսքով, տարիներ առաջ Սոկրատիսին տեսնելու պահից ի վեր շատ լավ տպավորություն է ստացել նրանից և ուրախ է նման ընկեր ունենալ:

̰
Նախագահն առաջնորդվել է համապետական շահերով. Էմիլ Տարասյանը` Վահե Գրիգորյանի թեկնածության մասին

12:15 10.06.2019

«Տեքստի մեջ հստակ նշված է, որ այս երկրում չկան շատ անհատ իրավաբաններ, որոնք, ըստ ՀՀ նախագահի, կարող են հավակնել այդ պաշտոնին: Մեկ տարի մենք հավաքագրել ենք թեկնածուներ և այդ եղած շրջանակից առաջարկել ենք Վահե Գրիգորյանի թեկնածությունը»,- այս մասին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Տարասյանը նշեց, որ այստեղ խնդիրը […]

̰
Աննա Հակոբյանի և երեխաների զբոսանքը նորաբաց այգում

12:07 10.06.2019

ArmDaily.am-ի թղթակիցը նախկին Մալիբու սրճարանի տեղում կառուցված նորաբաց շատրվանների այգում պատահաբար հանդիպել է առաջին տիկին Աննա Հակոբյանին: Աննա Հակոբյանը զբոսնում էր երեխաների հետ։

̰
Հեղափոխությունն արել ենք, որ իշխանական թեկնածուները մի տեղ հաղթեն, մի տեղ՝ պարտվեն. Փաշինյան

11:27 10.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-իտալական բիզնես համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Աբովյանում կայացած ընտրություններին: Նա նշեց՝ Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, հաղթել է ժողովրդավարությունը: ՔՊ թեկնածուի պարտության մասին խոսելով՝ նա նշեց. «Հեղափոխությունը դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային […]

̰
Մեկը ոսկե ձկնիկ է բռնում. Փաշինյանի անեկդոտը

11:17 10.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողները խնդրեցին պատասխանել մեկ հարցի: Երբ հարցերի թիվն աստիճանաբար ավելացավ, Փաշինյանը հիշեցրեց՝ ասել էին, որ մեկ հարց են տալու: Արձագանքին, թե բոլորը նույն թեմայով են, Փաշինյանն անեկդոտով պատասխանեց. «Էն անեկդոտը գիտե՞ք, որ մեկը ոսկե ձկնիկ է բռնում, նա ասում է՝ երեք ցանկություն պիտի ունենաս, ասում է՝ լավ, ասում է՝ ուզում […]

̰
Հայ ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադառնում են 4 մեդալով

10:58 10.06.2019

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայ ազատ ոճային ըմբիշներն առաջնությունից վերադառնում են 4 մեդալով՝ 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե: Երեկ՝ մրցաշարի վերջին օրը, մեր հավաքականը նվաճել է մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ: 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում 11-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին և դարձել է Եվրոպայի չեմպիոն: […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

09:46 10.06.2019

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝ Արարատի մարզի Սիս համայնքում ընտրացուցակներում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։ Գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը ստացել է 386 քվե, Լեռնիկ Թարխանյանը՝ 223 քվե, Սիրանուշ Աղաջանյան՝ 48: Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց ընտրություններին […]

̰
Աբովյանի գործող քաղաքապետը վերընտրվել է․ ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել

01:08 10.06.2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետության մի շարք համայնքներում հունիսի 9-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները: Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 քվե: Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն: Գրիգորյան Սասունը ստացել է 731 քվե, Ղազարյան Արթուրը՝ 139, Մկրտչյան Մանուկը՝ 435։  

̰
Victory-ին սպասելիս, որը չուշացավ․ Նաիրա Զոհրաբյան

00:00 10.06.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի լուսանկարը և կից գրառում կատարել․ «Victory-ին սպասելիս, որը չուշացավ»։ Հիշեցնենք, որ Հայաստանի 23 համայնքներում հունիսի 9-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել:    

̰
Աբովյանի գործող քաղաքապետը հայտնել է իր հաղթանակի մասին

23:43 09.06.2019

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր հաղթանակի մասին: Ստորև ներկայայացնում ենք Վահագն Գևորգյանի գրառումը. «Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։ Հաղթանակ!!! Շնորհավոր ընկերության միջազգային օրը»:

̰
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Աթենք

23:36 09.06.2019

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը: Թիմը հանգրվանել է «Դիվանի Կարավել» հյուրանոցում: Հունիսի 9-ին ազգային հավաքականը հանգստանալու է, իսկ հունիսի 10-ին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը և մեր ընտրանու […]

̰
Հարավային Օսիայի հավաքականը հռչակվեց CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող

23:30 09.06.2019

Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 9-ին կայացել է եզրափակիչ՝ Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականների հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Ֆուտբոլային տոներն Արցախում ավարտվեց՝ Հարավային Օսիան հաղթեց մրցաշարը»։  

̰
Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայողի մահվան վրեժն առնող զինծառայողներին

23:17 09.06.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել, հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի, մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջիններս բարձր որակով են կատարել վերադասի հրամանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Երկրաշարժ Ադրբեջանի Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք

23:00 09.06.2019

Հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.250 և արևելյան երկայնության 47.030 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան՝ Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է […]

̰
BACK_TO_TOP