16:22 07.06.2019
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է, որ դրա ընդունումից հետո աշխատավարձ ստացողներն իրենց եկամտից վճարելու են 23 տոկոս հարկ՝ անկախ նրանից, թե որքան աշխատավարձ են ստանում՝ 100 հազար, թե 2 միլիոն։ Սրա վերաբերյալ որոշակի ընդդիմախոսություն կա, որին այսօր ԱԺ-ում հակադարձեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքերով՝ բարոյական տեսանկյունից առաջնորդվելիս պետք է հարկերը ավելի բարձր […]
16:18 07.06.2019
Այստեղ ներկայացուած լուսանկարը առնուած է Սողոմոն Թեհլիրեանի՝ Պերլինի մէջ դատավարութեան նիստերէն մէկուն ընթացքին, 2 կամ 3 Յունիս 1921ին: Հայոց Ցեղասպանութեան թանգարան – հիմնարկը հրապարակած է սոյն լուսանկարը՝ ներկայացնելով պատմական ակնարկ մը. «15 Մարտ 1921ին, Սողոմոն Թեհլիրեան Պերլինի մէջ գնդակահարեց Օսմանեան կայսրութեան ներքին գործոց նախկին նախարար Թալէաթը: Վերջինս ծպտուած Գերմանիա տեղափոխուած էր՝ փոխելով արտաքինը եւ անձնական […]
16:14 07.06.2019
Ախալքալաքում երեկ տեղի է ունեցել միջադեպ. ոստիկաններն ու քաղաքացիները բախվել են: Ինչպե՞ս է ամեն ինչ եղել, ինչի՞ց է սկսվել բախումը, այս ամենի մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է հաղորդել Jnews.ge կայքի լրագրող Աղունիկ Այվազյանը: «Երեկ՝ մոտավորապես ժ. 16:30-17:00-ի սահմաններում, ականատեսները մեզ զանգահարեցին, ասացին, որ ինչ-որ ընդհարում, միջադեպ է տեղի ունենում ոստիկանների ու խաղաղ քաղաքացիների միջև, մենք անմիջապես […]
15:43 07.06.2019
Հայաստանում 1320 մարդ ամսական 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ է ստանում։ Սա բոլոր աշխատավարձ ստացողների 0,2 տոկոսն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգիրքը ներկայացնելիս հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Իսկ 1 միլիոն դրամից բարձր աշխատավարձ, ըստ Պողոսյանի, ստանում է մոտ 6200 մարդ, և սա էլ բոլոր աշխատավարձ ստացողների մոտ 1 տոկոսն է։ Ի […]
15:40 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովը մեկնարկել է Հայաստանի ժամանակով 15:15-ին: Ռուսաստանի, Չինաստանի, Բուլղարիայի նախագահների ելույթներից հետո ելույթով հանդես է գալու նաև ՀՀ վարչապետը:
15:08 07.06.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերին։ Նա հրաժարվել է պատասխանել, թե Մարտի 1-ի գործով հարցաքննվե՞լ է արդյոք՝ շեշտելով, որ այդ հարցերը պետք է ուղղել իրավապահ մարմիններին։ Ծառուկյանը, սակայն, պատմել է, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ իրեն կանչել են կառավարություն:
14:54 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գինը: Փաշինյանի խոսքերով՝ կարևոր է, որպեսզի համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության տնտեսության աճի տեմպերը: «Սա իսկապես շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, որովհետև կարծում եմ, որ այդ հարցը մենք քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության […]
14:45 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է զենքի մատակարարման հարցը: «Մենք լավ համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում և, իհարկե, ունենք ինչ-ինչ պայմանավորվածություններ: Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն այս ոլորտում զարգանում են ծրագրվածի պես»,- ասել է Փաշինյանը: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է […]
14:06 07.06.2019
Խորհրդարանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մի խումբ սևազգեստ մարդիկ փորձում են անկառավարելի իրավիճակ ստեղծել Հայաստանում՝ այդկերպ ցույց տալով, թե գործող իշխանությունն անարդյունավետ է աշխատում: ԲՀԿ առաջնորդն ասել է, որ դեմ է բռնության բոլոր տեսակի կոչերին, իսկ օրենքից դուրս գործողները պետք է պատժվեն: Հարցին, թե ինքը գիտի՞ արդյոք […]
13:50 07.06.2019
Ազգային ժողովի արտահերթ նիստին առաջինը ելույթ ունենալիս ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը երեկ տեղի ունեցած դեպք պատմեց, երբ, նրա խոսքերով, ոստիկանները ծեծել են քաղաքացու։ Գորգիսյանի խոսքերով՝ հարբած մարդիկ մոտեցել են քաղաքացուն, որ իր վարձակալած տարածքի դռներն էր փակում։ Նրանք որոշել են, որ նա փորձում է ապօրինի մուտք գործել տարածք, ծեծել են նրան, ապա նստեցրել մեքենա, տարել […]
13:37 07.06.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ում այսօր անդրադարձել է Հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ նշելով, որ դա շարունակական գործընթաց է: «Եթե ինձ մնար, ես նոր Հարկային օրենսգիրք կգրեի»,- ասել է Դավիթ Անանյանը՝ նշելով, որ իրենք ստիպված են օրենսգրքում բարեփոխումենր անել այնքան ժամանակ, մինչև այն լինի ցանկալի տարբերակով:
13:33 07.06.2019
Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են 2018 թվականի բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվությունները՝ ըստ ոլորտների։ Բայց, քանի որ Ազգային ժողովն այսօր սկսել է արտահերթ լիագումար նիստ, հանձնաժողովային այդ նիստերն անցկացվել են շտապողականությամբ, իսկ որոշ զեկույցներ ուղղակի հետաձգվել են։ Բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, որ համանախագահում էր հանձնաժողովային նիստերը, այսօր ԱԺ […]
13:23 07.06.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել. «Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն […]
13:20 07.06.2019
Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ անդրադարձել է այգու ուղտերի արտաքին տեսքի հետ կապված անհանգստություններին: «Հաշվի առնելով, որ բազմիցս տարբեր կարծիքներ են հնչում Այգու ուղտերի արտաքին տեսքի մասին` սիրով տեղեկացնում ենք, որ մեր ուղտերը կլինիկապես առողջ են։ Մազաթափությունը (բրդաթափում) սեզոնային է` կապված տարվա շոգ եղանակի հետ: Աշնանը բրդի շերտը կվերականգնվի»,- ասված է այգու հայտարարության […]
13:12 07.06.2019
Խորհրդարանում լրագրողները հարցեր են ուղղել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին նրա հնարավոր հրաժարականի կամ պաշտոնանկության վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին: ՊԵԿ նախագահն ասել է, որ ինքը այդ մասին առաջին անգամ է լսում` ավելացնելով, որ ցանկացած դեպքում ինքը կմնա ոլորտում:
12:54 07.06.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության բաժնից: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: Այս մասին մայիսի 31-ի նիստում հայտնել էր ԱԺ նախագահը: […]
12:50 07.06.2019
Հայաստանը Հեռահաղորդակցային միջազգային միության անդամ է և իրավունք ունի գեոստացիոնար մակարդակում ունենալ ուղեծիր, և ունի այդ ուղեծիրը։ Այլ հարց է, որ այդ ուղեծրում Հայաստանը չունի արբանյակ։ Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով՝ արբանյակ թողարկելու համար մեծ գումարային միջոցներ են անհրաժեշտ, և այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում մի քանի ուղղություններով։ […]
12:50 07.06.2019
Վրաստանը ողջունում է հունիսի 4-ին ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում Վրաստանի առաջարկած Աբխազիայից և Հարավային Օսիայից բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին բանաձևի հետ կապված Հայաստանի մոտեցումը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Բանաձևը շրջանառության մեջ է ՄԱԿ-ում դեռևս 2008 թվականից: Այս տարի առաջին անգամ Հայաստանը չի մասնակցել քվեարկությանը: Նախկինում այն մշտապես դեմ էր քվեարկում փաստաթղթին: Պաշտոնական Երևանը անդրադառնալով այս […]
12:44 07.06.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Դատարանն արձանագրել է, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու պաշտպանի միջնորդությունը, դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, մասնակի բավարվեց։ Դատարանը արձանագրել է, որ […]
12:31 07.06.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունն այսօր հետաձգվեց: Պաշտպան Արսեն Մկրտչյանը դատական նիստից հետո տեղեկացրեց, որ հետաձգումը պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով՝ անհրաժեշտ փաստաթղթեր են պակաս: Դատարան այսօր լսել է կողմերից մեկին: Դատական նիստը կշարունակվի հունիսի 11-ին: Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական […]
12:19 07.06.2019
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «Որպեսզի «վստահելի» աղբյուրներից չտեղեկանաք, ապա ստորև ներկայացնեմ իմ հրաժարականի տեքստը. «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ Հարգարժան գործընկերներ, Խնդրում եմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընդունեք իմ […]
11:54 07.06.2019
Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար: Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի բժշկի եզրակացությունը նրա առողջական վիճակի կայուն ծանր լինելու վերաբերյալ, դրա հիման վրա Մ. Գրիգորյանի բժշկի ցուցումը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մասնագիտական ուսումնասիրությունները՝ Մանվել Գրիգորյանի […]
11:42 07.06.2019
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում «սևազգեստ մարդկանց» ոստիկանություն տանելու մասին: SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Երեկ հասարակական կարգի ապահովման, Ճանապարհային երթևեկության կարգավորման նպատակով իրականացվել է ծառայություն, տարբեր իրավախախտում կատարելու համար ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են տարվել անձինք»,- տեղեկացրին մեզ:
11:34 07.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետի հանդիպումը Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ: Իսրայելական պատվիրակության հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից: Հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով: […]
11:33 07.06.2019
Սիրուշոն Instagram-ի իր էջում սիրառատ լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ: «10 տարի»` լուսանկարին կից գրել է երգչուհին: https://www.instagram.com/p/ByYQfyUg2IN/?utm_source=ig_web_button_share_sheet
11:26 07.06.2019
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Գրիգորյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նրա արյան մեջ շաքարի մակարդակը նորմայից մի քանի անգամ բարձր է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր, նրան գիշերը տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վերաքննիչ դատարանն այսօր քննում է Մանվել Գրիգորյանի […]
11:26 07.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր առավոտից մի շարք ակտիվիստներ և կենդանասերներ հավաքվել են կառավարության դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Կենդանասերներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երևանի կենդանաբանական այգու հարցն արդեն մի քանի ամիս է` օբյեկտիվ պատճառներով չի լուծվում և այստեղ հավաքվելու նպատակը վարչապետ […]
11:12 07.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ: Վարչապետը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ […]
10:37 07.06.2019
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Լիդիան Ինթերնեյշնլի» գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019թ. հունիսի 12-ից ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։Մենք շնորհակալություն ենք հայտնում պրն․ Կարրելոյին […]
10:33 07.06.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում […]