Ուժեղացված ռեժիմ Սևանա լճի լողափերում. Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ուժեղացված ռեժիմ Սևանա լճի լողափերում. Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում

15:39 08.06.2019

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին:

ԱԻ նախարարի այցելել է ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջել է վարչության տարածքով, ծանոթացել շենք-շինության պայմաններին, վարչության անձնակազմին, նրանց աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին ու կարիքներին: Մարզի ընդհանուր աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար Ֆ. Ցոլակյանն առաջարկել է քննարկել մարզային վարչության շենքում այլ շահագրգիռ կառույցներին աշխատանքային տարածք հատկացնելու հարցը: Բացի այդ, նախարարը հանձնարարեց բարեկարգել վարչության շրջակա տարածքը և կանաչապատ գոտին:

Հետո ԱԻ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն են անցկացրել մարզպետարանի դահլիճում, որին մասնակցում էին Բնապահպանության փոխնախարար Ի. Ղափլանյանը, «Սևան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Ա. Հունանյանը, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ՄՓՎ-ի աշխատակիցներ և այլք:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի ավազանի հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական ուժեղացված ծառայության անցնելուն ու նոր հենակետերի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր: Խնդրի կարևորությունն այն է, որ այս տարի անցկացվելիք համահայկական խաղերի առնչությամբ մարզը կընդունի շուրջ 4000 մարզիկներ և հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:

«Սևան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Ա. Հունանյանն ասել է, որ մասնավոր սեփականություն հանդիսացող լողափերում փրկարարական ջոկատներ չկան, և անհրաժեշտություն կա ԱԻՆ-ի հետ համագործակցության միջոցով մասնագետներ պատրաստել ջրափրկարարական աշխատանքների համար:

Ֆ. Ցոլակյանը նշել է, որ այս հանդիպման առանցքային նպատակն է հստակեցնել բոլոր շահառու կողմերի գործառույթները: Նախարարը հետաքրքրվեց, թե ինչպես են իրականացվում Գավառի, Մարտունու և Շորժայի հարակից լողափերի փրկարարական աշխատանքները: Նա ընդգծել է, որ հնարավոր ամեն եղանակով պետք է լուծվի այս գոտիներում հենակետերի ստեղծման հարցը՝ կլինի դա նոր հաստիքների համալրման, թե գործուղումների միջոցով: Նախարարը հանձնարարել է կրկնակի բարձրացնել ջրասուզակների աշխատավարձը, բացի այդ, մեծ ուշադրություն դարձնել առաջին բուժօգնության տրամադրման հնարավորություններին:

«Շատ կարևոր է գործին խղճով մոտենալը: Սրտանց և մարդկային պետք է կատարել փրկարարի աշխատանքը: Մենք միայն կրակ մարող չենք: Բնակչության պաշտպանությունը պետք է իրականացվի բոլոր առումներով ու համընդգրկուն»,- ասել է նախարարը:

Նա հանձնարարել է նաև բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Նախարարի խոսքով՝ հանգստյան գոտիներում պետք է լինեն տեղեկատու վահանակներ ու ցուցանակներ:

Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարել է 10 օրվա ընթացքում ներկայացնել ջրափրկարարական աշխատանքների բարելավման առաջարկների փաթեթ՝ բոլոր շահառու կողմերի հստակ դերաբաշխումով:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին

16:50 01.08.2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝  փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել […] ...

53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահում

16:43 01.08.2025

53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահում

Բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...

Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթող

16:38 01.08.2025

Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամ

16:30 01.08.2025

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողի

16:25 01.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողի

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

16:07 01.08.2025

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...

BACK_TO_TOP