21:13 20.05.2019
Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբին Զելենսկու երդմնակալության ավարտից հետո ասաց՝ «շնորհակալություն, ուրախ անցավ»:
20:46 20.05.2019
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից կասեցման մասին. «Սիրելի ընկերներ, քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Ո՛չ ես, […]
20:38 20.05.2019
Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Մինչ նիստը սկսվելը ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների ղեկավարներին […]
20:30 20.05.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հրապարակում է` ելնելով ՀՀ օրենսդրությամբ այդպիսի իրավական պահանջի առկայությունից: Ընդ որում, ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի թիվ 783-Ն որոշմամբ է սահմանված «Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունների վերաբերյալ» հրապարակման ենթակա ցանկի ձևաչափը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի […]
20:00 20.05.2019
Գյումրիի Եվրոպայի հրապարակում նշվել է Եվրոպայի օր միջոցառումը։ Միջոցառմանը հայկական ու եվրոպական խոհանոցին բնորոշ ուտեստներ են ցուցադրվել: Հայկական երգ ու պարն էլ անպակաս էր: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-թղթակիցը։ Առաջին տաղավարում ֆրանսիական հացաբուլկեղենն էր ներկայացված, հայ հրուշակագործները տեղում արագ պատրաստում էին թխվածքաբլիթներ ֆրանսիական բաղադրատոմսերով: Ֆրանսիական քաղցրավենիքները ճաշակեցին հյուրերը: Կից տաղավարում արդեն հայկական արհեստագործության մեկ ճյուղն […]
19:12 20.05.2019
«Գահերի խաղ» հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիան արդեն ցուցադրվել է: SHANTNEWS.am-ը մի շարք ռեկորդներ գրանցած սերիալի մասին մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում: Եվ սկսվեց… Երբ ամերիկացի գրող Ջորջ Մարտինը դեռ 1996թ. հրատարակեց իր «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործությունը, չէր էլ ենթադրում, որ տարիներ անց ու տարիներ շարունակ, այն լինելու է ամենապահանջված գրքերից մեկը: Վաճառքի […]
19:11 20.05.2019
Առաջին ատյանի դատարանը, որտեղ քննվում է Մարտի 1-ի գործը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կասեցրել է այդ գործով քննությունը ու 300․1 հոդվածի վեճը ուղարկել Սահմանադրական դատարան։ Այս մասին տեղեկությունները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Պաշտպանը բացատրեց, որ այս փոփոխությունը կապված է իրենց բողոքների հետ․ պաշտպանները պնդում էին, […]
19:05 20.05.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ստորագրահավաք անցկացնելու հանգամանքը: «Մենք բովանդակային ուրիշ առաջարկով հանդես եկանք, որը չընդունվեց, բայց մենք կարևորում ենք այդ թեմայով հանրային քննարկումը և անպայման կկազմակերպենք, բայց ստորագրահավաքին չենք միանալու, քանի որ մեզ համար կային ստորագրահավաքի նպատակի […]
19:00 20.05.2019
«Ես մեծացել եմ աղքատության մեջ և միշտ այն ներքուստ զգում եմ: Դա նման է գեր կնոջը, որը կորցրել է 250 կգ, բայց, միևնույն է, ներքուստ իրեն գեր է զգում»: Ես չեմ պատրաստվում ինքս ինձ ինչ–որ խորհուրդ տալ, քանի որ «խորհուրդ» ասվածը հիմարություն է: Ուղղակի խորը շունչ եմ քաշում և վերջ. սրտիս մոտ չեմ ընդունում» Ամերիկյան […]
18:48 20.05.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախում կան ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել, տարածքներ հանձնել ու դրա մեղքը բարդել ՀՀ կառավարության վրա։ «Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց։ Եվ եթե կա այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ […]
18:40 20.05.2019
«Այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու, ընդհակառակը, այդ քայլը նպատակ էր հետապնդում, եթե կա լարվածություն, այդ լարվածությունը թուլացնելու»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու իրենց միջնորդության մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Նրա խոսքերով՝ միջնորդության մեջ նշված է եղել, որ դա ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու քայլ […]
18:13 20.05.2019
Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Վերջինս տեղեկացրել է` Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը բողոքարկվելու է, ներկայումս բողոքն է պատրաստվում: Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր […]
18:12 20.05.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում «վիրահատական միջամտություններ անելու» մասին հայտարարությանը, և, մասնավորապես, վեթթինգին: «Ինձ համար առավել քան անհասկանալի էր դատաիրավական փոփոխությունների ճանապարհային քարտեզը ներկայացնելու համար դատարաններն արգելափակելու, դատարանների աշխատանքը խոչընդոտելու ակցիան: Եթե խոսքը դատաիրավական բարեփոխումների իրավական ճանապարհի մասին է, ապա 15-20 հոգի ակտիվիստներով դատարանների […]
17:43 20.05.2019
Sky Sports-ի լրագրող Կավեհ Սոլհեկոլը թվիթերյան իր էջում հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն իրեն վստահեցրել է, որ անձամբ է երաշխավորում Մխիթարյանի անվտանգությունը: «Հենց նոր հարցազրույց արեցի Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեի հետ: Նա անձամբ երաշխավորում է Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև «Արսենալ»-ի և «Չելսի»-ի բոլոր ֆուտբոլիստների և երկրպագուների անվտանգությունը […]
17:26 20.05.2019
Հայաստանի զինված ուժերում այս օրերին անցկացվել է մի քանի զորավարժություն, որոնցից մեկին հետևել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում ավարտվել է մայիսի 14-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունը: Զորավարժության արդյունքներն ամփոփել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և տվել հանձնարարականներ: Մայիսի 14-ից 17-ը 1-ին զորամիավորումում՝ […]
17:10 20.05.2019
Ճիշտ պահին արված կադրը կարող է հեղինակին հասցնել փառքի գագաթնակետին և համաշխարհային ճանաչում ապահովել: Հայ լուսանկարիչների գործերը բազմիցս արժանացել են ուշադրության ու ստացել են բազում հեղինակավոր մրցանակներ: Առանձնացնենք մի քանի լուսանկար, որոնք արվել են հայ լուսանկարիչների կողմից: Օբաման հաղթանակից հետո 2011-ին նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Բարաք Օբաման հրապարկել էր կնոջ հետ այս հաղթական լուսանկարը, որը […]
16:40 20.05.2019
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին ճանապարհային շինարարությամբ զբաղվող ընկերությունը Կապանի Սյունիք բնակավայրին հարակից Ողջի գետի ափից, ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ, արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ։ Պարզվել է նաև, որ 2009-2019 թվականների […]
16:25 20.05.2019
ՀՀ վարչապետն այսօր ակնարկեց, որ ժամանակն է ստեղծել մի հանձնաժողով, որը պետք է քննի Ապրիլյան պատերազմի դրվագները, պատճառները, մեղավորներին։ Կա՞ արդյոք թաքնված նպատակ, և ինչպե՞ս պահել անաչառությունը։ Այս մասին զրուցեցինք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Հակոբյանի կարծիքով՝ իրական քննություն անցկացնելու մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ այդ հանձնաժողովը լինի բազմակուսակցական, ու նրա կազմում լինեն փորձագետներ, […]
16:04 20.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով` Արարատի մարզի երկու փոխմարզպետներ` Արթուր Մկրտչյանը և Տիգրան Պարսիլյանը, ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումներից: Որոշումների մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Պարսիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության […]
15:35 20.05.2019
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չեմպիոնական տոնակատարության ժամանակ հարվածել է որդուն: Միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրի «Ատալանտա»-ի (1:1) հետ հանդիպումից հետո: Ռոնալդուն չեմպիոնական գավաթով ընտանիքի հետ լուսանկարահանման ժամանակ չի կարղացել պահել գավաթը և պատահաբար հարվածել է Կրիշտիանու-կրտսերի դեմքին: Cristiano Ronaldo gives his son a first taste of silverware ? pic.twitter.com/udrfx99Jp5 […]
15:09 20.05.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր լինելու է ՀՀ ԱԺ-ում: Նա հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Հանդիպումը տեղի է ունենալու երեկոյան։ Չի բացառվում, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվի նաև Բակո Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորության հարցը: Հիշեցնենք, որ նրանք էին երաշխավորություն ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու հարցով։
15:06 20.05.2019
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ: «Մինչ այդ տեղեկացնեմ, որ Դաշնակցությունը մայիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում է է հանրահավաք։ Հ․Գ․ ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն, գիտակից […]
14:58 20.05.2019
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս պահին վստահություն չկա ասելու` դատավորների իրենց «նախկին տերերի» կողմից ենթարկվո՞ւմ են ճնշումների կամ իրականացնո՞ւմ են պատվերներ, թե՞ ոչ: «Մենք էսպես չենք կարող շարունակել: Որպեսզի մենք նոր Հայաստանին վայել դատարան ունենանք, պետք է վարչապետի նշված կետերը իրագործվեն: Ժողովուրդը պետք է իմանա, թե դատավորները, ստանալով […]
14:44 20.05.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու և […]
14:38 20.05.2019
«Ոստիկանությունը զեկուցեց, որ ժամը 13.30-ին բոլոր դատարանները ապաշրջափակվել են: Շնորհակալ եմ, ժողովո՛ւրդ ջան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դիմել էր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակած հայրենակիցներին` խնդրելով ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը: «Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և […]
13:59 20.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել այսօր` մայիսի 20-ի առավոտյան, ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն պարզել է, թե ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին: Ժամը 8:40-ից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հավաքված է մոտ 150 ցուցարար, 4 մեքենա […]
13:35 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղերձով դիմելով ժողովրդին, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ դատարանների դռներն արգելափակելու իր կոչին արձագանքած ՀՀ քաղաքացիներին: «Առավոտը մի քիչ թրջվեցիք, ես չհասցրի գամ, հենց որ եկա թրջվելու, արդեն անձրևը կտրվեց: Հույս ունեմ՝ չեք մրսել: Տաք թեյ խմեք անպայման և ամենակարևորը՝ դուխով: Ես երաշխավորում եմ, որ ձեր հաղթանակը, քաղաքացու հաղթանակն անշրջելի […]
13:33 20.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ավանդական բարեկամության վրա խարսխված հայ-ուկրաինական կապերը շարունակաբար զարգացել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Միաժամանակ պետք է նշեմ, որ երկուստեք հարաբերություններում առկա զգալի ներուժն իրացված չէ: Հայաստանը […]
13:20 20.05.2019
Բողոքի ակցիաներ իրականացվել են նաև մարզերում: SHANTNEWS.am-ը նկարահանող խմբերն արձանագրել են վիճակը մի շարք մարզային դատարաններում: Ցուցարարների խմբերն առավոտյան արգելափակել են դատարանների մուտքերը, սակայն ոչ բոլոր դեպքերում են կարողացել խոչընդոտել դատավորների մուտքը: Օրինակ` Գյումրիում դատավորներն այսօր աշխատանքի են գնացել սովորականից բավականին շուտ, երբ մուտքի մոտ դեռ ցուցարարներ չեն եղել: Ավելի վաղ հայտնել էինք` քաղաքացիները վաղ […]