13:19 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց իր կոչին արձագանքած և ՀՀ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակած ՀՀ քաղաքացիներին: Նա մանրամասնեց, թե ինչ նպատակ ուներ իր այդ կոչը: Իսկ նպատակն, ըստ վարչապետի, անկախ դատական համակարգ ունենալու ժողովրդական պահանջն արձանագրելն էր, և որ այդ պահանջի մեջ ժողովուրդն ու կառավարությունը միասնական են: Նա հայտարարեց՝ սկսվում են […]
13:13 20.05.2019
Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներում այսօր մեկնարկել է օրեր առաջ ազդարարված խոշոր զորավարժություն, որի սցենարի համաձայն՝ «հակառակորդն» է սկսել մարտական գործողություններ, իսկ ադրբեջանցիները, ըստ նույն սցենարի, պաշտպանվում, ապա հակահարձակվում են։ Վարժանքները տևելու են մինչև մայիսի 24-ը։ Սա ադրբեջանական բանակի սեզոնային խոշոր զորավարժություններից է։ Զորաշարժերին, ըստ պաշտոնական աղբյուրների, ներգրավված է 10 հազար զինծառայող, ինչպես նաև մեծ թվով զինտեխնիկա․ […]
13:12 20.05.2019
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը՝ Երևանում: Այս առաջարկը մայիսի 20-ին պաշտպանել Է Խորհրդաժողովի խորհուրդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ցանկանում եմ առաջարկել «…» Խորհրդի հերթական նիստը և ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը»,- ասել Է Պետդումայի խոսնակ, […]
12:56 20.05.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ վաղ առավոտից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության ու վարչական դատարանների մուտքերն արգելափակած քաղաքացիները դրսում տեղադրված բարձրախոսի միջոցով լսեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը` ուղղված ժողովրդին: Դատարանի մուտքն արգելափակած քաղաքացիները ծափերով ընդունեցին դատավորների հրաժարականի պահանջը ու հիմա սպասում են վարչապետի խոստացած ֆեյսբուքյան լայվին, որից հետո միայն կհստակեցնեն իրենց հետագա քայլերը։
12:41 20.05.2019
Քիչ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով կդիմի ժողովրդին: Այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով Փաշինյանը նշել էր, որ եկել է ՀՀ դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, թվարկել քայլերը: Ուղիղ եթերում վարչապետը խոսել է նաև ՀՀ և Արցախի միջև սեպ խրելու անհաջող փորձերի մասին, ապա հայտարարել, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով […]
12:34 20.05.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ևս միացել է ցուցարարներին: Նա լրագրողների հետ կարծիք է հայտնել, որ ՀՀ-ում հարյուրավոր գործերով փաստաբանները դիմել են ԲԴԽ-ին ու որևէ արդյունք չի եղել: «Ես կոչ կանեի բոլոր դատավորներին սեփական կամքով հրաժարականի դիմում գրել և ձևավորվի նոր իշխանություն, ԲԴԽ-ն հաշվի առնելով խոստովանությունը սեփական անճարակության վերաբերյալ, երեկ […]
12:27 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով դիմելով ժողովրդին` խոսեց ՀՀ և Արցախի միջև սեպ խրելու անհաջող փորձերի մասին, ապա հայտարարեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակն է՝ հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար: Փաշինյանն անդրադարձավ նաև դատական համակարգի՝ հանրային վստահություն չունենալու խնդրին, ներկայացրեց այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի հաջորդականությունը:
12:22 20.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղ առավոտից քաղաքացիներն ու ակտիվիստները փակել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության ու վարչական դատարանների մուտքերը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` Շիրակր մարզի ընդհանուր իրավասության և Վարչական դատարանների աշխատակիցները վաղ առավոտից են եկել աշխատանքի: Այս մասին են վկայում բակում կայանած ավտոմեքենաները։
12:20 20.05.2019
Եկել է ՀՀ դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այս մասին այսօր, ժողովրդին ուղերձով դիմելով, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այդ նպատակին միտված քայլերի հետևյալ հաջորդականությունը թվարկեց. 1. ՀՀ-ում գործող բոլոր դատավորների մասին հանրությունը պետք է ամբողջ տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում ու նախորդ ժամանակաշրջանում ծավալած գործունեության, անհատական […]
12:06 20.05.2019
Վաղ առավոտից քաղաքացիներն ու ակտիվիստները փակել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության ու վարչական դատարանների մուտքերը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Ակտիվիստներին են միացել նաև Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորներ։ Սակայն ակտիվիստներից Ղարիբ Հարությունյանը և Կարեն Պետրոսյանը հայտնեցին, որ դատարանի շենքի մոտ հավաքվելիս նկատել են, թե ինչպես են դատավորներն ու աշխատակիցները մուտք գործում աշխատավայր։ […]
12:01 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ անց ուղերձով կդիմի ժողովրդին: Տեղեկացնենք, որ վարչապետի կոչին հետևելով՝ այսօր վաղ առավոտից քաղաքացիները փակել են ՀՀ դատարանների մուտքերը: Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է դատարանների դռների մուտքն ու ելքը փակելու իր հայտարարության մասին ու հայտնել, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ:
11:49 20.05.2019
Պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության և հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին […]
11:39 20.05.2019
Կիրակի երեկոյան դանակներով և այլ սուր գործիքներով զինված մոտ երեսուն կալանավոր պատանդ են վերցրել բանտի 3 hսկիչներին:
11:35 20.05.2019
Քիչ առաջ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարներն արգելել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մուտք գործել դատարան: Վերջինս խնդրել է մտնել և ստանալ համապատասխան ակտը, որը շատ կարևոր է իր պաշտպանյալի գործի համար: Ցուցարարները փաստաբանին թույլ չեն տվել ներս մտնել: Ցուցարարներից մեկն ասել է. «Ձեր պաշտպանյալի իրավունքները խախտվել են, որովհետև Հայաստանում արդարադատություն չկա, […]
11:14 20.05.2019
Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթղթերի լուսանկարներ է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին: Խոսքը դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան խոչընդոտելու մասին է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատավոր Դավիթ Բալայանն այսօր փորձել է դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտել են։ Դատավորը ընկել է։
10:38 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև իր ելույթը միացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրի մոտ հավաքվածներին: Վերջիններս վարչապետին դիմավորել են վանկարկումներով: Վարչապետն էլ հարցրել է նրանց որպիսության մասին: «Հո չե՞ք մրսել: Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն […]
10:19 20.05.2019
Եղանակն առավոտից այնքան էլ բարեհաճ չեղավ ցուցարարների նկատմամբ: Վարչապետը,թեև հորդորեց անձրևանոցը չմոռանալ,ակնհայտ է, որ շատերն են շատ բան մոռացել և առաջինը հենց տաք հագուստը: Ցուցարարներից մեկին , օրինակ, օգնության են հասել հարևան շենքերի բնակիչները՝իրենց տաք ծածկոցներով:Ցուցարարների մի մասն էլ անձրևից պաշտպանվել է պոլիէթիլենով:
10:13 20.05.2019
Հանրապետության տարածքում` Մայիսի 20-21-ը շրջանների զգալի մասում, 22-24-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 22-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է […]
10:11 20.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ևս Նոր նորքի դատարանի դիմաց է: Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ բացառապես մեկ հարցի կպատասխանի՝ ինչու է եկել դատարան: «Տեսա ուղիղ եթերում, որ մեր քաղաքացիները Նոր Նորքի դատարանի առջև են ու այստեղ եմ, որպեսզի հնարավոր բոլոր տեսակի սադրանքներից զերծ պահեմ քաղաքացիներին: Այսինքն՝ հաշվի առնելով ռիսկերը, որ […]
09:35 20.05.2019
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ է նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ եկել է՝ հնարավոր բախումները կանխելու համար: «Ես այստեղ եմ, որպեսզի լինեմ ժողովրդի կողքին, իմ ընտրատարածքն է։ Քանի որ գիտեմ, որ այսպիսի կոչ է եղել, եկել եմ, որպեսզի հնարավոր բախում լինելու դեպքում հանդարտեցնեմ ժողովրդին, նպատակս դա […]
08:48 20.05.2019
Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտեցին։ Դատավորը վայր ընկավ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առավոտյան ցուցարարները մեքենաներով արգելափակել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը։ Ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել դատավոր Դավիթ Բալայանին մուտք գործել աշխատավայր։
08:15 20.05.2019
Առավոտյան ցուցարարները մեքենաներով արգելափակել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը։ Ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել դատավոր Դավիթ Բալայանին մուտք գործել աշխատավայր։ Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքեք տեղի ունեցողին, ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ, դատավորը պատասխանել է․ «Նախաձեռնողներին հարցրեք, ես էս գործը կարողա վաղը քննեմ»,-ասել է նա։
07:58 20.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ Կանադայից և Մեքսիկայից ներկրվող պողպատի ու ալյումինի մաքսատուրքերը չեղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «ԱՄՆ-ը հաջողությամբ ավարտվել է բանակցությունները Կանադայի ու Մեքսիկայի հետ՝ ազգային անվտանգության համար առկա սպառնալիքների վերացման այլընտրանքային միջոցների վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրությունում։ 2018 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանում […]
07:31 20.05.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, պարտվել է Զուգդիդիի (Սամեգրելո երկրամաս) քաղաքապետի ընտրություններում՝ հավաքելով ձայների 42․75 տոկոսը, մինչդեռ նրա մրցակիցը հավաքել է 54․45 տոկոս ձայն։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային։ Ռուլովսի մրցակիցն էր իշխող «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածու Գեորգի Շենգելիան։ Հիշեցնենք, որ օրեր առաջ […]
07:17 20.05.2019
Չինաստանի հարավային Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում բարի շենքի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 77 մարդ։ Նրանցից 52-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Այս մասին հայտնում է CGTN-ը։ Փլուզումը տեղի է ունեցել Բայսե քաղաքում անցած գիշեր։ Հայտնի չէ, թե փլատակների տակ քանի մարդ է մնացել։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 65 մարդու։ Որոնողափրկարարական […]
00:39 20.05.2019
Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի […]
00:16 20.05.2019
Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։ Ուստի կոչ եմ անում […]