TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց քոչարին. Նիկոլ Փաշինյան

18:18 15.05.2019

«Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց հայկական Քոչարին՝ ասիական մշակութային փառատոնում»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Արգելվել է թռչնամսի ներմուծումը ՌԴ Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից

18:15 15.05.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե […]

̰
Թեպետ Հայաստանը պատմությամբ կապված է Ռուսաստանի հետ, սակայն դուք արժեքներով կապված եք Արևմուտքին. ԱՄՆ դեսպան

17:59 15.05.2019

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ներկայացրել է ՀՀ-ում իր գործունեության ծրագրերը, ինչպես նաև հակիրճ ամփոփել մինչ այս ԱՄՆ դեսպանության Հայաստանում իրականացված ծրագրերի արդյունքներն ու ազդեցությունը: Դեսպանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: «Մենք գիտակցում ենք, որ մեր հարաբերությունները վակուումային միջավայրում չեն: Մենք հասկանում և արժևորում ենք Հայաստանի երկկողմ և բազմակողմ միջազգային հարաբերությունների լայն տիրույթը: […]

̰
Եգիպտոս անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների. նախարարության զգուշացումը

17:38 15.05.2019

Եգիպտոս մեկնող մեր համաքաղաքացիներին տեղեկացնում ենք, որ անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. պարտադիր է, որպեսզի առաջնային փաթեթավորումն ամբողջական լինի […]

̰
Դատավորը հորդորեց Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին վաղը գալ դատարան

17:33 15.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց, որ դատարանը հնարավոր համարի երաշխավորագիր ներկայացրած Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին հանդես գալ ոչ թե դատարանում, այլ տեսակապով, քանի որ գործող նախագահը օրակարգային խիտ աշխատանքային գրաֆիկ ունի, սակայն դատավորը […]

̰
Հայաստանն աշխարհում առանձնանում է իր մարդկային կապիտալի պաշարով. ԱՄՆ դեսպան

17:30 15.05.2019

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ներկայացրել է իր առաջիկա անելիքներն ու  ծրագրերը: «Մեր երկու երկրների բազմաթիվ ընդհանրական արժեքներից մեկն էլ այն է, որ մենք կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ուղղությամբ ներդրումներն ու նորարարությունը՝ որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ: Հայաստանն աշխարհում առանձնանում է իր մարդկային կապիտալի պաշարներով: […]

̰
Ես ուզում եմ հայ լինեմ. SHANTNEWS.am-ի բացառիկ զրույցը «իսլամ ընդունած» 13-ամյա հայ տղայի հետ

17:22 15.05.2019

Թուրքիայի հեռուստատեսության ուղիղ եթերում իսլամ ընդունած 13-ամյա երեխան՝ Արթուրը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչպես է ամեն ինչ եղել: «Իրենք ինչ ասեցին, ես էլ էդ ասեցի: Ես առանց իմանալու եմ արել ամեն ինչ»,- ասաց նա: Մայրը՝ Ալինան, պարզաբանեց. «Այսինքն՝ առանց հասկանալու է արել, ասում է՝ առանց իմանալու»: Արթուրն ասաց, որ բարձրացել է բեմ, […]

̰
Մեր տնտեսական հարաբերություններում դեռ շատ է չիրացված ներուժը. Լին Թրեյսի

17:14 15.05.2019

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր ելույթով է հանդես եկել և ներկայացրել ՀՀ-ում իր գործունեության ուղղություններն ու առաջիկա ծրագրերը: «Ինձ հատկապես ոգևորում են կառավարության ջանքերն ուղղված կոռուպցիան արմատախիլ անելուն և թափանցիկությանը: Սա թույլ կտա խաղի հավասար պայմաններ ապահովել և ազդակ դառնալ միջազգային հանրության համար, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ հարգվում է իրավունքի գերակայությունը և […]

̰
Ինքնիշխան, ժողովրդավար պետության կայացմանն աջակցելը բխում է մեր շահերից. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

17:08 15.05.2019

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ելույթ  է ունեցել և ներկայացրել է ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու առաջիկա անելիքները: «Հայաստան ժամանելուց ի վեր ինձ հաճախ են հարցնում իմ պլանների մասին և թե որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան ինչ ձեռքբերումներ եմ ցանկանում արձանագրել: Հակիրճ պատասխանը հետևյալն է. Աշխատանքի բերումով ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգների շահերը Հայաստանում և […]

̰
ԱՄՆ ՄԶԳ-ի նոր նախաձեռնությունն աջակցելու է հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին. Լին Թրեյսի

16:40 15.05.2019

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այսօր ներկայացնում է իր գործունեության ծրագրերը և պլանները: Պետական և հասարակական սեկտորի ներկայացուցիչների, գործարարների առաջ ելույթ ունենալիս՝ դեսպանը մասնավորապես ասել է հետևյալը. «Հենց անցած շաբաթ մեր երկու կառավարությունները Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում վերահաստատեցին մեր հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ամերիկյան բարձրաստիճան […]

̰
Մենք նպաստում ենք, որ «Վերածնունդ» թաղամասը հնարավորինս շուտ կառուցվի. Արթուր Մեսչյան

16:16 15.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ինքը խոչընդոտում է «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինարարությանը: «Հակառակը: Մենք հնարավորին չափ նպաստում ենք, որ «Վերածնունդ» թաղամասը շուտ կառուցվի, որովհետև բավական ընտանիքներ սպասում են շինարարության ավարտին: Մենք արդեն զրոյական նիշի շինարարության թույլտվությունը տվել ենք, շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Ես չգիտեմ՝ […]

̰
Ոստիկանությունը Վարդգես Գասպարիի մասին պարզաբանում է տարածել

16:06 15.05.2019

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, խորհրդակցելով կարգադրիչների հետ, որոշում են կայացրել ավելորդ լարվածությունից զերծ մնալու համար ձեռնպահ մնալ Վարդգես Գասպարիի մուտքը դատարան թույլատրելուց: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: Հաղորդվում է, որ Վարդգես Գասպարին չի համաձայնել այդ որոշման հետ և կոչով դիմել է ՀՀ ոստիկանության պետին: «Վալերիյ […]

̰
Հայաստանում թոքի քաղցկեղից տարեկան 1000-ից ավելի մահվան դեպք է գրանցվում

15:58 15.05.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մայիսի 31-ն առանց ծխախոտի օր են հայտարարում: Լուսանկարին կից նախարարը հրապարկել է այս տեղեկատվությունը. «Տարեկան 1000-ից ավելի մահվան դեպք է գրանցվում Հայաստանում թոքի քաղցկեղից։ Այսինքն` տարեկան մի ամբողջ գյուղ ենք կորցնում միայն այս հիվանդությունից, որի հիմնական պատճառը ծխելն է»,- գրել է Թորոսյանը։

̰
Քոչարյանի գործով դատական նիստը կարող է դռնփակ շարունակվել. միջնորդությունը քննվում է

15:43 15.05.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատախազը միջնորդեց նիստերը դռնփակ անցկացնել: «Պատճառաբանությունը հետևյալն է, որ ցուցմունքից հատվածներ կարող են հրապարակվել, չնայած նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությունը հաստատելով, և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, բացի այդ, հրապարակված նյութերի մեջ նաև պետական գաղտնիքի խնդիր չկա», – լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Ըստ […]

̰
Ադրբեջանում նոր, խոշոր զորավարժության սցենարի համաձայն՝ հայկական կողմն է առաջինը հարձակվում

15:25 15.05.2019

Ադրբեջանի զինված ուժերի 10 զինծառայողի մասնակցությամբ երկուշաբթի սկսվելու է հերթական, այս տարվա մեջ արդեն երկրորդ խոշոր զորավարժությունը։ Այն ղեկավարելու է անձամբ երկրի պաշտպանության նախարարը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Ի տարբերություն նախորդ զորավարժությունների` այս անգամ խաղարկվում է պաշտպանական-հակահարձակողական սցենար․ այսինքն` ենթադրվում է, որ «հակառակորդի» բանակն է առաջինը սկսելու հարձակում, իսկ ադրբեջանցիները պաշտպանվելու […]

̰
Ամերիկացի պաշտոնյան ԱՄՆ նախագահի նկարով գուլպայով է դիմավորել Թրամփին

14:56 15.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպել է Լուիզիանա նահանգի փոխնահանգապետ Բիլլի Նանգեսերի հետ և քննարկել էներգետիկ ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է businessinsider.com կայքը: Նշենք, որ Նանգեսերը Թրամփին դիմավորել է 25 դոլարանոց գուլպայով, որի վրա պատկերված է Դոնալդ Թրամփը: Գուլպայի վրա  աչքի է զարնում ԱՄՆ նախագահի հայտնի սանրվածքը: ԱՄՆ նախագահը փոխնահանգապետի այս արարքը չի […]

̰
Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները չեն կարող կասեցվել, եթե տնօրենը չի վայելում կենդանասերների վստահությունը. Վիրաբյան

14:10 15.05.2019

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ հանդիպման ավարտին կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները խնդրել են իրենց տեղեկացնել Կենդանաբանական այգում կատարված ստուգումների արդյունքները: Բացի դրանից՝ նրանք նշել են, որ շարունակելու են պայքարը: «Կենդանասերները կշարունակեն իրենց պայքարը, դա մեր սահմանադրական իրավունքն է»,- ասաց խմբի անդամներից մեկը՝ նկատի ունենալով Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունների կասեցումը: Ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասաց, որ Աշխատանքային […]

̰
Ուղիղ եթերում հայ պատանուն իսլամացրած հաղորդավարին դատի են տալու

13:53 15.05.2019

Թուրքիայի Մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունը (İHD) հայտարարել է, որ մայիսի 11-ին հեռուստահաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն կրոնափոխ արած իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց են ներկայացնելու։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Երեխայի մայրը զանգահարել է Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին և հայտնել, որ ինքը համաձայնություն չի տվել, և այդ ամենը […]

̰
Եթե նայենք աստիճանական կարգով, նաև մենք ենք շատ տուժել. Լևոն Քոչարյան

13:48 15.05.2019

«Շատ ցավում եմ զոհերի համար, բայց ինձ թվում է` զոհերի ընտանիքներից, տուժածներից հետո աստիճանական կարգով, եթե նայենք, նաև մենք ենք շատ տուժել: Բոլորն էլ գիտեն, թե ոնց է 10 տարի էս ամենը կապվում մեր ընտանիքի հետ»,- մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը մասնակցելու նպատակով դատարան եկած Լևոն Քոչարյանը, երբ լրագրողները հարցրին Մարտի […]

̰
Շնորհավոր Ընտանիքի միջազգային օրը

13:32 15.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը լուսանկար է հրապարակել, որում պատկերված են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նրա կինը` Նունե Սարգսյանը և երեք թոռնիկները: «Շնորհավոր Ընտանիքի միջազգային օրը»,- ասվում է լուսանկարին կից արված գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` շնորհավորելով Ընտանիքի օրվա առիթով:

̰
Նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը

13:20 15.05.2019

Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Ավելի վաղ հայտնել էինք` նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Ապրիլի 16-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքում Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ […]

̰
Շատ արդյունավետ զրույց ունեցանք Չինաստանի վարչապետի հետ. Փաշինյան

13:00 15.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ արդյունավետ զրույց է ունեցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանի հետ: «Շատ արդյունավետ զրույց ունեցանք Չինաստանի պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ»,- գրել է վարչապետը:

̰
Առանձնազրույց ունեցե՞լ են Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը

12:55 15.05.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ առանձնազրույց ունեցե՞լ է արդյոք, նշեց. «Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում՝ այո։ Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք […]

̰
Բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է. ԿԳՆ խոսնակը հանգստացնում է ծնողներին

12:51 15.05.2019

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խոսնակ Անժելա Կժդրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: «Այս խնդրի հետևանքով մեկ […]

̰
Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է Արցախի՝ բանակցային սեղան վերադարձին, Հայաստանը՝ սկզբունքորեն կողմ. Զոհրաբ Մնացականյան

12:38 15.05.2019

«Մամեդյարովն այսօր նորից պնդեց, որ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձին, որովհետև ասում է, որ Հայաստանի իշխանությունները գալիս և իրենց ներկայացնում են՝ ինչ են բանակցում»,- Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողներն այս հարցով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: «Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։ Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել […]

̰
«Սիրում ենք բոլորիդ». վարչապետը շնորհավորել է Ընտանիքի օրվա առիթով

12:36 15.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` շնորհավորելով Ընտանիքի օրվա առիթով: «Սիրելի հայրենակիցներ. շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առիթով: Ձեր բոլորիդ ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն, բարեկեցություն: Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ և խոնարհվում ենք բոլորիդ առաջ»,- գրել է վարչապետը:  

̰
Մենք երրորդ կողմ ենք այստեղ. Զոհրաբ Մնացականյանը՝ ԵՄ-Ադրբեջան բանակցությունների մասին

12:20 15.05.2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, անդրադարձել արդիական հարցերի լայն շրջանակի: Հարց. Առաջին հարցը. ըստ էության պարզ դարձավ, որ Ադրբեջանի յուրօրինակ վետոյի շնորհիվ ձախողվել է ընդունել երեք հռչակագիր և անհրաժեշտ փաստաթղթեր, քանի որ նրանք ցանկանում էին, ինչպես այսօր բացահայտեց պարոն Մամեդյարովը, որ տարածքային ամբողջականության […]

̰
Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները կրկին պահանջում են կասեցնել տնօրենի լիազորությունները

12:14 15.05.2019

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի մոտ: «Խնդրում ենք, որ Երևանի քաղաքապետարանը կատարի խոստումը և կրկին կենդանասերներին տրամադրի քաղաքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի արդյունքում կատարած ուսումնասիրությունների եզրակացությունը, որը պետք է ավարտված լիներ դեռևս 3 ամիս առաջ: Նպատակն այն է, որպեսզի կարողանանք այդ արձանագրությունները, եզրակացություններն ուսումնասիրենք և մեր դիրքորոշումը հայտնենք: Երևանի քաղաքապետարանում, […]

̰
Ես մենակ «այո՛», «այո՛» էի ասում, չեմ պատկերացրել, որ նման բան ա եղել. «իսլամ ընդունած» երեխայի մոր պարզաբանումը SHANTNEWS-ին

12:03 15.05.2019

Օրեր առաջ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց Արթուր անունով 13-ամյա հայ տղան, ով թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել էր իր կրոնն ու անունը: Այս տեսանյութը բուռն արձագանք ստացավ: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Արթուրի և նրա մոր հետ, ովքեր պարզաբանումներ ու մանրամասներ են ներկայացրել: «Սյուզան անունով մի կին էր, ասաց՝ ինչ ասեմ նրան: Ասաց՝ էսօր ծնունդն է, […]

̰
Եթե իմ աշխատողների աշխատավարձը մոտ ապագայում չբարձրանա, նրանց ժամը 6-ից հետո ուղարկելու եմ տուն. Արթուր Մեսչյան

11:56 15.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է քաղաքապետարանի աշխատանքի մասին՝ նշելով, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Մեսչյանն ասել է, որ իրենք, օրինակ, նախաձեռնել են մայրաքաղաքի շենքերի վերնահարկերի արտաքին տեսքի փոփոխում, սակայն չեն կարողանում դա անել, քանի որ անհրաժեշտ է շենքերի բոլոր բնակիչների ստորագրությունը, ինչը հնարավոր չէ իրականացնել: Մեսչյանը դժգոհել է, որ ավագանին […]

̰
BACK_TO_TOP