19:30 16.05.2019
Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնել-չմեկնելու համացանցային թոհուբոհի մեջ SHANTNEWS. am-ը առանձնացրել է նորանկախ Հայաստանի պատմության մեջ աչքի ընկած հայտնի մարզիկներին, որոնք մեկնել են Բաքու: Հայ մարզիկները Բաքու են մեկնել` մասնակցելու 2015թ. Եվրոպական խաղերի ծրագրին: Ադրբեջան է մեկնել տարբեր մարզաձևեր ներկայացնող մոտ 20 մարզիկ-մարզուհի: Հենց սկզբից մարզիկների՝ Բաքու գնալ-չգնալու հարցը երկար քննարկումների արժանացավ, և Ադրբեջանի կողմից անվտանգության […]
19:27 16.05.2019
Այսօր Գյումրի է այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Գյումրի» բժշկական կենտրոնում նախարարը մասնակցել է նոր ախտորոշիչ կենտրոնի բացման արարողությանը։ Ռուսական «MRT էքսպերտ Անդրկովկաս» ընկերությունն իր ախտորոշիչ կենտրոնի մասնաճյուղն է բացել Գյումրիում։ Մարզերում բժշկական կենտրոնների համալրումը նոր սարքավորումներով և մասնագետ կադրերով մարզային առողջապահության զարգացման կառավարության հայեցակարգի պահանջ է։ Արսեն Թորոսյանը խոսել է […]
19:06 16.05.2019
Դատարանը տեղեկացրել է, որ երաշխավորագրերի հարցը կքննարկի խորհրդակցական սենյակում, իսկ մինչ այդ որոշ ժամանակ շարունակվել է դռնբաց դատավարությունը, որից հետո նիստն ընթացել է դռնփակ: Բաց ընթացակարգի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը շարունակել է իր ելույթը՝ խոսելով իր անձեռնմխելիության հարցի մասին, միջամտել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Կողմերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն: «Լրիվ համոզված եմ, որ ուղղակի […]
18:42 16.05.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում լավ լուր է հայտնել մանկապարտեզի ավարտական խումբ հաճախող երեխաների և ծնողների համար: «Քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Խոսքը 9700 երեխաների մասին է: Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս […]
18:18 16.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին հարցը, Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերահաստատեցին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: Դատարանը նրանց դարձյալ տեղեկացրեց, որ Քոչարյանը […]
18:07 16.05.2019
ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում գտնվող Երևան քաղաքի Տերյան 2 հասցեի շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի օտարման գործընթացը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ […]
17:42 16.05.2019
Գյուղատնտեսությունը Շիրակի մարզի առանցքային, բայց ռիսկային ճյուղն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Շիրակի մարզի ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային մշակաբույսերը, որոնց ռիսկայնությունը շատ մեծ է: «Շիրակի մարզում գյուղատնտեսությունը նմանեցնում եմ խաղատանը խաղադրույք կատարելուն: Վերջում ինչ կստանաս, բավականին մեծ հարցական է: Մարզում 91 հակակարկտային կայան ունենք, 2-ը վերջերս […]
17:35 16.05.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիս է հրավիրել: Ի թիվս այլ հարցերի` Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև պարգևավճարների թեմային, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Օրեր առաջ մարզպետի հրամանով պարգևատրվել էին Շիրակի մարզպետարանի վարչության ղեկավարներն ու մարզպետարանի գլխավոր քարտուղարը: Ընդհանուր հաշվով պարգևատրվել էր 142 աշխատակից, իսկ պարգևատրման գումարը կազմում էր 15 մլն […]
17:19 16.05.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Մայիսի 22-ին ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների կողմից որոշում կընդունվի 2020թ. հունվարի 1-ից Բելառուսի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներին ծանուցելու համար»,- ասել է նա: 2017թ. ապրիլից ՀԱՊԿ գլխավոր […]
17:12 16.05.2019
Ուղիղ ժամը 17.00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայր են ժամանել Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք այստեղ են երաշխավորությամբ` փոխելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը: Նրանք վաղուց էին երաշխավորագրեր ներկայացրել, սակայն դատարանը հայտնել էր, որ նրանց ներկայությունը դատարանում պարտադիր է, քանի որ պետք է նրանց տեղեկացնեն ոչ միայն […]
17:06 16.05.2019
Փաստաբան Հայկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել և ահազանգում էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող իր պաշտպանյալի՝ Զորիկ Մեսինյանի առողջական վիճակի մասին: Ավելի քան 2 տարի կալանավայրում գտնվող ամբաստանյալը մեկ տարվա մեջ 2-րդ հացադուլն է հայտարարել՝ ի նշան բողոքի, որ իրեն պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում։ Ըստ փաստաբանի` Զորիկ Մեսինյանն ունի մի շարք ծանր հիվանդություններ, որոնց […]
17:04 16.05.2019
Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարանի դահլիճում են: Նրանք երաշխավորագրեր են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով: Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունն ընթանում է դռնբաց, քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցը: Քոչարյանը հայտարարել է, որ լրագրողներին պետք է դուրս հրավիրեն դահլիճից, քանի որ ինքը պետական […]
16:14 16.05.2019
Անցնող օրերին համացանցում թեժ քննարկումների տեղիք տված Արթուր Ենգիբարյանի դեպքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: 13-ամյա երեխային իսլամի դավանորդ դարձնելու թուրք կրոնավորի փորձերը արժանանում են քննադատությունների հենց Թուրքիայում: Թուրքիայի խորհրդարանի երեսփոխան Կարո Փայլանի՝ Հաթիբօղլուի դեմ դատական հայց ներկայացնելու մասին հայտարարությանը միացել է նաև Պոլսի հայոց պատրիարքարանը: Այս մասին հատուկ հայտարարություն է տարածվել: Ի դեպ, Արթուրի […]
15:56 16.05.2019
ՄԻԵԴ այսօրվա՝ «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» վճռով ճանաչվել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը: «Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է, և դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից, և այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ […]
15:53 16.05.2019
SHANTNEWS.am-ին հայտնի է դարձել, թե ով է «ծանուցել» ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին չպայքարել ոչ ավանդական կողմնորոշման քարոզ իրականացնողների դեմ: Մեզ հետ զրույցում պատգամավորն ասաց, որ կոնկրետ տվյալ համայնքի կողմից ինքը զգուշացումներ, սպառնալիքներ կամ ցուցումներ չի ստացել: «Որևէ մեկը չի կարող ինձ հետ սպառնալիքներով խոսել կամ ցուցումներ տալ: Ցուցումներ ինձ կարող է տալ միայն իմ քաղաքական […]
15:36 16.05.2019
«Արսենալ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել մայիսի 29-ին Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու մասին հայտարարությամբ: Ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ «Արսենալ»-ը տարակուսանք է հայտնել երկրպագուների համար հատկացված տոմսերի սակավաթիվ վաճառքի վերաբերյալ: «Մենք չափազանց հիասթափված ենք այն բանից, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին տրամադրել է առավելագույնը 6000 տոմս ավելի քան 60.000 հանդիսականի համար նախատեսված […]
15:22 16.05.2019
Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան և դրա շրջանակներում, 2019 թվականի մայիսի 16-ի նիստի ընթացքում հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ: Խորհուրդն արդեն հետազոտել է վարույթի […]
15:19 16.05.2019
Արցախի մի շարք ուժեր միացյալ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ վերջին օրերին Արցախի և Մայր Հայաստանի իշխանությունների միջև նույնիսկ անզեն աչքով նկատելի խզումը մտահոգիչ է և հղի անկանխատեսելի հետևանքներով: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Չկան Հայաստանի ու Արցախի ժողովուրդներ, կա հայ ժողովուրդ, որը ինչպես միասնական էր Արցախը թշնամու ճիրաններից փրկելու օրհասական պայքարում՝ իբրև փրկագին […]
15:16 16.05.2019
Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանում շարունակում է ներկայացնել հիմքերը, որոնցով պետք է խափանման միջոցը փոխվի, և Ռոբերտ Քոչարյանն այս փուլում ազատ արձակվի: Պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ հիմքեր չկան կալանավորելու և այն բոլոր հիմքերը, որ դատախազությունը ներկայանում է Ռոբերտ Քոչարյանի դեմ, համաշխարհային պրակտիկայում օգտագործվում է […]
15:06 16.05.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հերքում է այն տեղեկությունները, որոնց համաձայն` իր տեղակալը անվտանգության հսկողությունը շրջանցելով զենք է մտցրել Ազգային ժողովի տարածք՝ ցույց տալու համար, որ անվտանգության համակարգը լավ չի աշխատում։ Գալստյանն այսօր լրագրողներին ասաց, որ նման դեպք չի եղել, դրա մասին ուղղակի քննարկում է եղել։ «Իմ տեղակալը զենք չի անցկացրել, ոչ էլ փորձել […]
14:56 16.05.2019
Համացանցում քննարկումներ են ընթանում, թե արդյոք Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին: Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու մեկնելու դեպքում ոչ մի խնդիր չի ունենա: Բուքմեյքերները իրենց հերթին Մխիթարյանի՝ Բաքու […]
14:50 16.05.2019
Շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով նախնական դատական նիստը: Արդեն չորրորդ օրն է, ինչ դատարանի առջև՝ դատական նիստին զուգահեռ, ընթանում են ակցիաներ: Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմախոսները փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը:
14:30 16.05.2019
Այսօր ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այսօր առավոտյան ՀՀ վարչապետը հանդիպել է չինական ընկերություններից մեկի ղեկավարի հետ, քննարկումներ ունեցել, ապա հարցազրույց տվել չինական լրատվամիջոցներին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում կլինի այսօր երեկոյան:
14:29 16.05.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը շարունակվում է: Ինչպես արդեն հայտնել էինք, Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են հիմնավորումներ, ըստ որոնց` այս փուլում կալանավորումը որպես խափանման միջոց չպետք է կիրառվի: Ե՞րբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման […]
14:00 16.05.2019
Չնայած հրամանագրվում կոնկրետ երկրներ կամ ընկերություններ չեն նշվում, սակայն այս հրամանագիրն ուղղված է չինական Huawei ընկերության դեմ:
13:40 16.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի որոշումը, որը, մեկնաբանելով քրեական դատավարության օրենսգիրքը, ասում է հետևյալը` որպեսզի անձը լինի մեղադրյալ, անհրաժեշտ է 5 գործողություն՝ պետք է որոշում կայացվի մեղադրանք առաջադրելու մասին, դրա մասին հայտնվի մեղադրյալին, պարզաբանվի մեղադրանքի էությունը և հանձնվի մեղադրանքի մեկ օրինակ: Նրա խոսքերով` երեկ պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել […]
13:30 16.05.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված խնդիրը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պայմանավորված՝ ներկայացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության հարցը: «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը քննարկման ժամանակ հայտարարեց, որ այն երկրներում, որտեղ 2008 թվականից հետո եղել են «Գարդասիլ»-ի պատվաստումներ, պապիլոմա վիրուսի […]
13:10 16.05.2019
Թրամփը նաև հերքել է ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե ԱՄՆ վարչակազմի ներսում տարաձայնություններ կան Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականության շուրջ:
12:54 16.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը: Այսօր կալանքը փոխելու հիմնավորումներ է ներկայացնում պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նա ներկայացրեց Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանների համապատասխան որոշումները, որոնք առնչվում են կալանավորման հիմքերին: «Կալանավորման անհրաժեշտությունը պետք է հաստատվի փաստական, այդ թվում` քրեական հետապնդումը բացառող հանգամանքները հերքող տվյալներով և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը` […]