TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Երևանի գլխավոր ճարտարապետը խոսել է մետրոյի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման մասին

11:52 15.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ մայրաքաղաքում փորձ է արվում կյանքի կոչել գլոբալ ծրագրերը, ինչպես մետրոպոլիտենի նոր կայարանների, այնպես էլ ճոպանուղու կառուցումը: «Աշխարհում չկա մի երկիր, որտեղ նման ծրագրերն իրականացվեն ոչ բյուջետային միջոցներով, սակայն մենք կփորձենք դա անել»,- ասել է Մեսչյանը՝ շեշտելով, որ հիմա տարբեր մասնագետների հետ ակտիվ այդ ուղղությամբ աշխատում […]

̰
Շիրակի մարզի դատախազության քրեական վարույթներով բացահայտվել է պետությանը պատճառված մոտ 85 մլն դրամի վնաս

11:38 15.05.2019

2019 թվականի առաջին 4 ամիսներին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության տակ գտնվող վարույթներով հարուցվել է կոռուպցիոն բնույթի 26 քրեական գործ՝ բոլորն էլ դատախազների կողմից: Նշված քրեական գործերով նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու,  խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս […]

̰
Բողոքի ակցիա՝ ընդդեմ և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի

11:38 15.05.2019

Այսօր՝ մայիսի 15-ին, շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը: Նիստը նշանակված է ժամը 13։30-ին: Առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ ակցիաների մասնակիցները: Հիշեցնենք, որ դատավարության 3-րդ նիստն է, որի ընթացքում պետք է որոշվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը: Նախորդ նիստերն անցել […]

̰
Դատարանի տարածքում Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

11:26 15.05.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Ավան-Նոր Նորք» նստավայրի տարածքում, մայիսի 13-ին, Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ վերջինիս ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

11:09 15.05.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 2018 թ. հունիսի 30-ից […]

̰
Արենիի ավագանին արգելել է մետաղական հանքարդյունաբերությունը համայնքի վարչական տարածքում․ ՀԲՃ

10:42 15.05.2019

Ուղիղ ժողովրդավարության գործընթացը շարունակում է թափ հավաքել Հայաստանում։ 2019թ․ մայիսի 6-ին Արենի խոշորացված համայնքի ավագանին ընդունել է «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» որոշում։ Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը: Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Որոշման մեջ նշված է հետևյալը․ ․«Ղեկավարվելով […]

̰
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրանի պատճառով բարձրացրել է մարտունակությունը

07:55 15.05.2019

Վաշինգտոնն Իրաքում պատրաստվում է ամերիկյան ուժերի նկատմամբ Թեհրանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի։ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան բարձրացրել է մարտական պատրաստվածությունն Իրաքի տարածքում՝ կապված տարածաշրջանում իրանցի զինվորականների ներկայության պատճառով ամերիկյան զորքերի համար առկա սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, կապիտան Բիլ Ուրբանին։ Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի […]

̰
Հեղեղումներ Բոսնիայում և Խորվաթիայում

07:33 15.05.2019

Բոսնիայում և Խորվաթիայում գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել մի քանի տասնյակ տներ ու ճանապարհներ։ Այս մասին հայտնում է Европейская правда-ն։ Բոսնիայի հյուսիսային  և կենտրոնական հատվածներում մի քանի համայնքներ ստիպված են եղել արտակարգ միջոցառումներ ձեռնարկել։ Գետերի մոտ բնակվող մարդկանց կոչ են արել լքել տները։ Որոշ դպրոցներում պարապմունքները չեղարկվել են։ Ջրամատակարարումը խաթարվել է։ Տեղումները սողանքներ […]

̰
Իրանը մտադիր չէ պատերազմել ԱՄՆ-ի հետ․ այաթոլլա Խամենեի

07:17 15.05.2019

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի ձգտում ԱՄՆ-ի հետ ռազմական առճակատման։ Այս մասին փոխանցում է Fars գործակալությունը։ «Պատերազմ չի լինի, իրանցի ժողովուրդն ընտրել է Ամերիկային դիմակայելու ուղին, և այդ դիմակայությունը կստիպի նրան նահանջել»,- ընդգծել է Խամենեին։ Նա նաև նշել է, որ դիմակայությունը չի կրում ռազմական բնույթ, և զինված բախում չի […]

̰
Ինչ ուղերձով է Պոմպեոն այցելել Ռուսաստան

00:33 15.05.2019

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր շահեր ունեն, և կան հարցեր, որոնց շուրջ երկրները կարող են համատեղ աշխատել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այս մասին փոխանցում է RIA novosti-ն։ «Մենք ընդհանուր շահեր ունենք, ինչպես նաև կան հարցեր, որտեղ կարող ենք համագործակցել, արդյունավետ աշխատել։ Մենք կարող ենք միասին աշխատել, որ մեր […]

̰
«Վաղը պաշտոնական բողոք պետք է ներկայացնեմ». Փայլանը՝ կրոնափոխ եղած երեխայի խնդրի մասին

00:16 15.05.2019

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը պատրաստվում է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ պաշտոնական բողոք ներկայացնել: Այս մասին Փայլանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով օրեր առաջ թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայկական արմատներով քրիստոնյա, 13-ամյա Արթուրի կրոնափոխության հարցին: «Հանդիպել եմ Նիհաթ Հաթիպօղլուի կողմից շահագործված Արթուրի մոր հետ։ Նա հայտնեց, որ տվյալ հաղորդման մեջ իր զավակի […]

̰
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը. այսօր Մարկ Ցուկերբերգի ծննդյան օրն է

22:30 14.05.2019

Ցուկերբերգի տեսլականը Ամեն տարի Մարկ Ցուկերբերգն իրեն նոր մարտահրավեր է նետում: 2009 թվականից սկսած՝ ամեն առավոտ իրեն ստիպում է փողկապ կապել: 2010 թվականից ամեն оր ժամանակ է հատկացնում չինարեն սովորելուն: Սիրում է քնել հատակին գցված ներքնակի վրա, հաճախ գրասենյակ է գնում հեծանվով կամ ոտքով: Չի մոռանում նաև ամենօրյա վազքի մասին: Երիտասարդ միլիարդատերը հագուստի ընտրության հարցում […]

̰
Նիկոլայ Գրիգորյանը Տավուշի մարզպետի խորհրդական է նշանակվել

21:08 14.05.2019

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Տավուշի մարզպետի խորհրդական է նշանակվել: «Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջևանեց Տավուշում: Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, և այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ: Գործունեությանս ոլորտն՝ […]

̰
Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է տիտղոսներից

20:54 14.05.2019

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից։ Այս մասին հաղորդում է armsport.am-ը՝ հղում անելով կառույցի պաշտոնական կայքին։ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանը մրցումների դոպինգ-փորձանմուշների վերստուգումից և դրանց դրական լինելուց հետո վերադարձրել էր մեդալը։ Այժմ հայ ծանրորդուհին […]

̰
«Կոչ եմ անում հայերին վերադառնալ Սիրիա»․ Դամասկոսում Բաշար ալ Ասադն ընդունել է Արամ Ա-ին

20:48 14.05.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքում հանդիպել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Այս մասին  SHANTNEWS-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից։ Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և նվիրվել  Սիրիայի ներկայիս կացության և երկրի հայ համայնքին առնչվող հարցերի և ծրագրերի քննարկմանը։ Նախագահ Ասադը, մասնավորապես, կոչ է ուղղել  սիրիահայերին, […]

̰
Շիրակի մարզում գործազրկության մակարդակը բարձր է, աշխատանքի տեղավորման ցուցանիշը՝ ցածր

20:00 14.05.2019

Գործազրկության մակարդակը Շիրակի մարզում շարունակում է մնալ հանրապետությունում ամենաբարձրը։ Թեմայով հերթական քննարկումն է անցկացվել երկխոսությունների «Մեդիա» կենտրոնում։ Միայն Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է ավելի քան 10.000 գործազուրկ։ Անցած տարի ընդամենը 1316 մարդ է զբաղվածության կենտրոնի միջոցով աշխատանքի տեղավորվել։ Պետական ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվում գործազուրկների ուսուցման, մասնագիտություն և հմտություններ ձեռք բերելու, նաև գործատուներին ֆինանսավորելու համար, […]

̰
Ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է. ԱԱԾ

19:58 14.05.2019

2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:  ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ էր: Ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման […]

̰
Սոչիում մեկնարկել է Պոմպեո-Լավրով համատեղ ասուլիսը

19:50 14.05.2019

Սոչիում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Սոչիում մեկնարկել են Պոմպեոյի և Լավրովի երկկողմ բանակցությունները:

̰
Մի սեղանի շուրջ էին գտնվում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. Վլադիմիր Կարապետյան

19:47 14.05.2019

Չինաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Եվրամիության ղեկավարությունը կազմակերպել էր պաշտոնական միջոցառում` ի պատիվ Արևելյան գործընկերության կազմում ընդգրկված 6 երկրների: «Իսկապես մի սեղանի շուրջ էին գտնվում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են շփման գծում ստեղծված իրավիճակը և շատ ոչ խորացված քննարկում է տեղի […]

̰
Զինծառայող Արարատ Խեչումյանը մահացել է «Ուրալ»-ի կողաշրջվելու հետևանքով. ՔԿ

19:40 14.05.2019

2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների, մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու՝ «Ուրալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է: SHANTNEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ […]

̰
98 մլն դրամ արժեքով զարդերի գողության դեպքը բացահայտվել է․ կան կալանավորվածներ

19:10 14.05.2019

Ոստիկանները բացահայտել են 98.000.000 դրամ արժեքով զարդերի գողության դեպքը. երկու անձ կալանավորվել է: Մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն դիմած անձը հայտնեց, որ բացել են իրենց մեքենայի դուռն ու սրահից գողացել ոսկե և ադամանդե զարդեր, որոնց ընդհանուր արժեքն, ըստ տուժողի՝ գերազանցում էր 200.000 դոլարը։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ գողության հատկանիշներով։ Մեքենայի տերը ոսկու առ ու […]

̰
Առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ Լոռու մարզի Միխայլովկա և Ձորամուտ համայնքների դպրոցներում

19:05 14.05.2019

Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Միխայլովկա վարչական շրջանի «Միխայլովկայի միջնակարգ դպրոց» և Սարչապետ […]

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանական խումբը կներկայացնի վաղը

19:00 14.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստն այսօր հետաձգվեց՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 15-ին՝ ժամը 13:30-ին: Հիշեցնենք` այսօրվա դատական նիստում դատարանը մերժեց պաշտպանական խմբի կողմից նախագահող դատավորին հայտնած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը, ինչից հետո սկսվեց խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը: Ավելի վաղ հայտնել էինք` […]

̰
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա Գերմանիայի Բունդեսլիգայում

18:51 14.05.2019

Հայաստանի հավաքականի 25-ամյա  հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Գերմանիայի առաջին Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» ակումբում: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Ադամյանը Գերմանիայի առաջնությունում այս պահին 8-րդ տեղը զբաղեցնող ակումբի հետ պայմանագիր է կնքել 3 տարով՝ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Ադամյանը 2017 թվականից հանդես էր գալիս Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգ» ակումբում: […]

̰
Զինծառայող է մահացել

18:26 14.05.2019

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մահացել է զինծառայող Արարատ Սիմոնի Խեչումյանը։ «Խոր ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ., Կապանի ԶԿ: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

̰
Ի՞նչ է պարզվել Կոնսերվատորիայում անցկացված աուդիտի արդյունքում

18:05 14.05.2019

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցած ընտրությունից հետո լրագրողները հետաքրքրվել են նորընտիր ռեկտորից, թե ինչ արդյունք ունեցավ աուդիտը, որն անցկացվել է Կոնսերվատորիայում: «Աուդիտի արդյունքները հրապարակել չի թույլատրվում: Այն թերությունները, որոնք իրենց ներկայացվել են կետ առ կետ, ես այդ ուղղություններով աշխատում եմ: Ես չեմ կարող այդ կետերին չարձագանքել: Ավելին ասեմ, մեր իրավաբանն անընդհատ հաշվետվություն է […]

̰
Քոչարյանի պաշտպանական կողմը հանդես է եկել խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ

17:55 14.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զինված ուժերի շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը: Ինչպես հայտնի է, դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Պաշտպանական կողմը հանդես է եկել նաև անձնական երաշխավորությամբ` միջնորդելով […]

̰
Ոչ ոք իրավունք չունի ինքնագլուխ որոշումներ կայացնել. Լևոն Ջուլֆալակյանը պատասխանել է Միհրան Հարությունյանի հայտարարություններին

17:40 14.05.2019

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են հունիսին Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել են հավաքականների գլխավոր մարզիչները: Ասուլիսի բուն նպատակը, սակայն, այլ էր: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայում, մարզիչների և մարզիկների շրջանում զայրույթ են առաջացրել Օլիմպիական խաղերի և Եվրոպական առաջին խաղերի փոխչեմպին Միհրան Հարությունյանի արած հայտարարությունները: Վերջին մի քանի հարցազրույցներում նա նշել էր, որ […]

̰
Կարևոր խոսակցություն ունեցանք Չինաստանի նախագահի հետ. Նիկոլ Փաշինյան

17:28 14.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Կարևոր խոսակցություն ունեցանք Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ»:

̰
Սոչիում մեկնարկել է Պոմպեո-Լավրով հանդիպումը

16:50 14.05.2019

Սոչիում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինությունների հետ կապված հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Նշենք, որ վերջին անգամ երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին անցած շաբաթ Ֆինլանդիայում՝ «Արկտիկական խորհրդի» շրջանակում: […]

̰
BACK_TO_TOP