15:15 11.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, բանկային […]
15:09 11.05.2019
Գնալով ավելի են լարվում ԱՄՆ-Իրան հարաբերությունները: BBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում Patriot զենիթահրթիռային համակարգեր: Աղբյուրը նշում է, որ այդ համակարգերը ուղարկվում են «Առլինգտոն» ռազմանավով, որը Պարսից ծոցում կմիանա այնտեղ հասած ռազմանավերի հարվածային խմբին: Ի դեպ, Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան B-52 ռմբակածիչներն արդեն հասել են Պարսից ծոց՝ Կատար: ԱՄՆ-ն հայտնել է, որ այս […]
14:43 11.05.2019
Աշտարակ քաղաքում ծանր վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացել է. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացրեց, որ երեխան մինչ տեղափոխվելու պահը ուներ ծանր, կյանքի հետ պրակտիկորեն անհամատեղելի վնասվածք, 3-րդ օրն էր՝ կոմայի մեջ էր: «Երեխայի վիրահատությամբ զբաղվել են ոչ միայն «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի մասնագետները, այլև Սանկտ Պետերբուրգից […]
14:30 11.05.2019
Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր […]
14:20 11.05.2019
Բելառուսի նախագահը ստորագրել է երկրի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք խստացնում են կոռուպցիայի դեմ պայքարը։ Ըստ նոր օրենքի՝ այսուհետ կոռուպցիայի համար դատապարտվածները չեն կարողանա դիմել պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի մեղմացման համար։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Այս նախաձեռնությունը Լուկաշենկոն սկսել է դեռ նոյեմբերին, երբ հայտարարեց, որ թեև ամեն տարի տասնյակից ավելի պաշտոնյաներ են […]
14:07 11.05.2019
«Մի արտահայտություն կա` կապիտալը հայրենիք չունի: Սա այն դեպքն է, որ պետք է Հայաստանից բացառենք իրականում: Հայաստանում անհրաժեշտ է կապիտալ, որն ունի հայրենիք և պատասխանատվություն՝ Հայաստանում ապրող մարդու, Հայաստանի հողի և ապագայի նկատմամբ»,- «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Նա տեղեկացրեց՝ այն փոփոխությունները, որ առաջիկայում հարկային […]
14:06 11.05.2019
Գերմանական Bild լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայում իր աղբյուրներին, երեկոյան հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը որոշել է հրաժարվել ռուսական Ս-400 համակարգեր գնելու գործարքից։ Այս հրապարակմանն ավելի ուշ արձագանքել է Թուրքիայի նախագահի խոսնակն ու հերքել տեղեկությունը։ «Ձեր աղբյուրները սխալվել են։ Ճշտեք դա ինձնից՝ Ս-400 համակարգեր պատվիրելը ավարտված գործարք է»,- իր թվիթերյան էջում լրատվամիջոցի հրապարակմանն արձագանքել է Թուրքիայի […]
13:47 11.05.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների մասին. «Բարի առավոտ, Կոտա՛յք։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից` Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ այլևս ունենք 6 գրանցված թեկնածուներ։ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է գրանցված յուրաքանչյուր թեկնածուի առաջադրման և ընտրապայքար ծավալելու անքակտելի իրավունքը, ըստ այդմ էլ`ինքս էլ որպես Աբովյանի քաղաքացի նաև, ողջունում եմ […]
13:38 11.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «ՀՀ կառավարական պատվիրակություն կգործուղվի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Բելգիայի Թագավորություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն»: Որոշման համաձայն՝ նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա: «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Բելգիայի Թագավորություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ […]
13:30 11.05.2019
«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ Ռուսաստանից ժամանած գործարարներից մեկը նշեց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, իր հետ շատ այլ հայեր և գործարարներ, հողերի բաշխման հետ կապված որոշ մտահոգությունների մասին բարձրաձայնեց: «Քանի դեռ դրանք մշակված չեն, նորմալ է, հենց փորձում ես մշակել, սեփականատերերը դուրս են գալիս»,- ասաց նա: Գործարարը նաև մտահոգություն հայտնեց, որ իր […]
13:24 11.05.2019
Այսօր` ժամը 11.00-ին, մեկնարկել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ թեկնածուները չորսն են ՝ ՇՊՀ կենսաբանության ամբիոնի դասախոս, նախկին պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դասախոս, դոցենտ Արամ Կարապետյանը, ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, դոցենտ Անդրանիկ Սարգսյանը և «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար […]
13:03 11.05.2019
Վրաստանում մարմնավաճառությունը օրինականացնելու իրենց նախաձեռնությունը կյանքի կոչելու համար տեղական «Գիրչի» կուսակցությունն իր գրասենյակում առանձնացրել է սենյակ, որը որպես ծառայեցնելու է որպես հասարակաց տուն՝ «Պիոներ» անունով։ Սենյակը կահավորել են տարբեր սեքսուալ հակումներ ունեցողների քիմքին հարմար աքսեսուարներով՝ ձեռնաշղթաներ, մտրակներով, ինչպես նաև պահպանակներով և այլ անհրաժեշտ իրերով։ Սենյակը մարմնավաճառության համար տրվելու է վարձակալությամբ՝ մոտ 18 դոլարով։ Այս կուսակցությունը, […]
12:57 11.05.2019
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը երկու օր առաջ մեկնել է Գեղարքունիքի մարզ, ծանոթացել մարզի գրավչությանն ու հնարավորություններին: «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ Լապշինը ելույթ ունեցավ՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր շրջաններից է Սևանա լճի, բազմաթիվ պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների գոյության շնորհիվ: «Ես կարծում եմ, որ Գեղարքունիքի մարզը մեծ պոտենցիալ ունի»,- ասաց նա:
12:50 11.05.2019
Մայիսի 10-ի՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում: Խուզարկության արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են 12 հեռախոս, հեռախոսի 17 լիցքավորիչ, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն խաղաթուղթ, 4 զույգ զառ և 5 դանակ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են` մայիսի 8-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ […]
12:20 11.05.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառմանը. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հարգարժան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր էջում տեղադրել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակը՝ հետևյալ բնաբանով. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի միջից մի կերպ շնչող Երևան ու 7 հերոսական քայլ […]
12:06 11.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ ընդգծեց՝ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է: «Սևանա լիճը մեր երկրի ամենագեղատեսիլ վայրը, բայց պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը, նրա շրջապատը և ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը, հետազոտողը կարող է հստակ արձանագրել՝ […]
11:54 11.05.2019
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած երկրների միջև լարվածությանը, իրավունք ունի մասնակցել Բաքվում կայանալիք ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը: «Ադրբեջանում մարզական մեծ իրադարձություններ շատ են եղել, որոնց մասնակցել են հայ մարզիկնեը: Սպորտը քաղաքականությունից դուրս է»,- ասել է Աբդուլաևան: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի […]
11:34 11.05.2019
Գեղարքունիքի մարզում այսօր անցկացվում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդգծեց՝ այս մարզի կազմավորումից՝ 1996-ից ի վեր առաջին անգամ է նման համաժողով անցկացվում: «Դուք եկել եք ոչ միայն ՀՀ ամենամեծ մարզ, այլև ՀՀ ամենամեծ ջրային պաշարը ամբարող մարզ, որը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը: Համոզված եմ, […]
10:38 11.05.2019
Թբիլիսիից մեկնած ռազմատրանսպորտային Ан-12 ինքնաթիռի օդաչուին Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ստիպել են Ջայպուրում հարկադիր վայրէջքի գնալ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Նյու Դելի է ուղևորվել պակիստանյան Կրաչի քաղաքով։ Օդանավը մի քանի ժամ խուզարկել են։ Ոստիկաններն անձնակազմին հարցաքննել են, որից հետո թույլ են տվել շարունակել թռիչքը։
10:03 11.05.2019
Իրկուտսկում 52 տարեկանում մահացել է ոուս ռեժիսոր Նիկոլայ Թարխանովը։ Այդ մասին հայտնել է երգիչ Արկադի Ստարոդուբցևը, փոխանցում է Gazeta.ru-ն։ «Մեծ վիշտ է, մահացել է Նիկոլայ Թախանովը»,- ասել է Ստարոդուբցևը։ Նրա խոսքերով՝ Թարխանովի մահվան պատճառը, հավանաբար, զարկերակային ճնշման կտրուկ տատանումն է եղել։ Այլ մանրամասներ դեռևս չկան։
09:32 11.05.2019
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հոր նախկին կինը հայտարարել է, որ Թոմաս Մարքլը «սարսափելի» ծնող է եղել։ Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը։ Ռոսլին Մարքլի խոսքերով՝ իր նախկին ամուսինը չէր հետաքրքրվում երեխաներով, դավաճանում էր։ Նա կարծում է, որ հիմա էլ դժվար թե որևէ բան փոխվի։ Նա կոչ է արել Թոմաս Մաքլին հեռու պահել երեխայից։ Ռոսլին Մարքլը […]
22:55 10.05.2019
Լրագրող Սերգեյ Դորենկոյի դուստրերը դիմել են իրավապահ մարմիններին՝ խնդրելով հետաքննել հոր մահվան հանգամանքները։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է պրոդյուսեր Անդրեյ Ռազինը, որը զրուցել է Դորենկոյի դուստրերի հետ։ «Նրանք կարծում են, որ հորը թունավորել են, և դիակիզելու դեպքում սպանության հետքերը կվերանան»,- հայտնել է Ռազինը։ Այսօր որոշվում էր Տրոեկուրյան գերեզմանոցում Դորենկոյին հուղարկավորելու հարցը, սակայն նրա դուստրերի […]
22:13 10.05.2019
Ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։ Այս մասին Քարդաշյանը հայտնել է Twitter-ի իր էջում։ Նա գրել է․ «Նա կարծես Չիկագոյի երկվորյակը լինի։ Վստահ եմ դեռ շատ կփոխվի, սակայն այժմ նա այդպիսին է»։ He’s also Chicago’s twin lol I’m sure he will change a lot but now he looks just like her ✨ […]
21:08 10.05.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել։ SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Mercedes մակնիշի մեքենան Սարալանջի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, մոտ 30 մետր գլորվելով, հայտնվել Ավետիսյան փողոցում, որտեղ էլ բախվել է Тօyota մակնիշի ավտոմեքենային։ Նախնական տեղեկություններով՝ մեքենայում միայն վարորդն է եղել, որը արգելափակվել է մեքենայի մեջ։ […]
20:43 10.05.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ մեքենան 20 մետրից գահավիժել է։ «Սարալանջը շրջանցեք, խոշոր վթար է»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:32 10.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում հեծանվով երթևեկելով, ամփոփել է հեծանվային օրը։ Նա ասաց, որ առավոտյան մոռացել էր սաղավարտը, սակայն այն շատ կարևոր է․ «Խորհուրդ եմ տալիս առանց սաղավարտի հեծանիվ չվարել»։ Նա ընդգծել է, որ ավելորդ քաշի հետ խնդիր ունի, և մտադիր է հեծանիվը լիարժեք օգտագործել այդ նպատակի համար․ «Շատ կարևոր է, որ քաղաքում հեծանիվները […]
20:15 10.05.2019
Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա եպիսկոպոսների ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի կարժանանան Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը և Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ […]
19:10 10.05.2019
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանն այսօր պարզաբանել է, թե ինչն է պատճառը, որ ասֆալտապատման աշխատանքները չեն իրականացվում երեկոյան ժամերին և հանգստյան օրերին, ինչի պատճառով մայրաքաղաքի տարբեր փողոցներում խցանումներ են առաջանում: Արդեն 3-4 օր է, ինչ ասֆալտապատում է իրականացվում Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Կիևյան կամրջի վրա: Երեկոյան ժամերին աշխատել թույլ չի տալիս նաև […]
18:31 10.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը խոսել է վերելակների խնդրի մասին: Նա անդրադարձավ երեկ Աջափնյակում՝ 16 թաղամասում, բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկի պոկվելու դեպքին: «Նշված վերելակն ուներ 4 ճոպան և ճոպաններից մեկը, որ ամրացված էր հակակշռի ստորին մասում, պոկվել էր: Դա չէր կարող […]
17:41 10.05.2019
ՌԴ ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին Բիշքեկյան արձանագրության՝ ուժի մեջ մտնելու 25-ամյակի առթիվ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «ԼՂ հակամարտության կարգավորումը բարդ գործընթաց է: Այն անկումներ ու թռիչքներ է ունենում: Հակամարտության կարգավորման բոլոր առանցքային հարցերում ընդհանուր հայտարարի գալու համար ժամանակ է պահանջվում և հակամարտության մասնակիցների քաղաքական կամքը: Մենք […]