15:38 13.05.2019
Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Լյուքսեմբուրգի վարչապետը ողջունել է Հայաստանի իր գործընկերոջը և շնորհակալություն հայտնել այցի համար: Քսավյե Բեթելը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով և համոզմունք հայտնել, որ հայ ժողովրդի կողմից ստացած մեծ վստահությունը թույլ կտա […]
15:30 13.05.2019
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հաղորդում է տվել ոստիկաններին իրեն հարվածելու համար։ «Իրավապահներն անգործություն ցուցաբերեցին, և այս խուժանը ջրի շշով հարվածեց դեմքիս, իրենք դա չկանխեցին, և ես հիմա սպասում եմ այստեղ, որ իմ կողմից հաղորդագրություն ընդունեն հանցագործության մասին»,- ասաց Գասպարին՝ Ռոբերտ Քոչարյանի աջակցի մասին: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:
15:17 13.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Լյուքսեմբուրգից հայտնում է, որ վարչապետը հանդիպումից հետո մի փոքր շրջել է Լյուքսեմբուրգով, քայլել քաղաքապետարանի ուղղությամբ, որտեղ արարողակարգային կարճ հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի քաղաքապետի հետ: Հայտնի է, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից, ի պատիվ վարչապետ […]
15:10 13.05.2019
Հայաստանի վարչապետն այսօր կարող է հանդիպել Ադրբեջանի նախագահին, կարող է և չհանդիպել։ Նրանք երկուսն էլ մասնակցելու են ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, ու Նիկոլ Փաշինյանը նախապես ասել է, որ հանդիպում նախատեսված չէ, բայց եթե պատեհ լինի, կզրուցի Իլհամ Ալիևի հետ։ «Իլհամ Ալիևի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, բայց եթե [պատահաբար] հանդիպենք, չեմ բացառում, որ մի քանի […]
14:52 13.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Նիստին Ռոբերտ Քոչարյանը ևս ներկա է: Դատարանում է նաև նրա որդին՝ Լևոն Քոչարյանը: Դատարանում է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մինչ դատական նիստի […]
14:10 13.05.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկացրել, որ Երևան դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են Երևան քաղաքի դատախազությունում: «Ուսումնասիրությամբ նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ […]
14:04 13.05.2019
«Մենք ուզում ենք մեր բժշկական ցանկից հանել այնպիսի մասնագիտություններ, որոնք ապացուցված չեն, որ որևէ կերպ օգնում են հիվանդներին»,- մայիսի 13-ին լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նաև ընդգծեց, որ պետք է նայել, թե մինչ այդ ինչքան նման մասնագետներ են պատրաստվել ուսումնական հաստատությունների կողմից: «Որևէ չապացուցված, արդյունք ցույց չտվող մեթոդ, լինի դիագնոստիկ՝ վերջացրած ինչ-որ […]
13:38 13.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղեկացրել է` Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լյուքսեմբուրգ: Նիկոլ Փաշինյանին ընդունել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը: Հատկանշական է այն, որ ջերմ ընդունելությունից հետո, ձեռքսեղմման ժամանակ Լյուքսեմբուրգի վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես կարող է ասել «շնորհակալություն» բառը հայերեն: Նիկոլ Փաշինյանը հայերենով արտաբերեց «շնորհակալություն», իսկ Լյուքսեմբուրգի վարչապետը անգամ մի քանի փորձից հետո […]
13:23 13.05.2019
Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»: Այս մասին РБК ТВ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սակայն այդ հեղափոխության ժամանակ, միևնույնն է, անհրաժեշտ էր գումար ծախսել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է: «Ես կարող եմ ձախողել, բայց ժողովուրդը կհաջողի». Նիկոլ Փաշինյան […]
13:16 13.05.2019
Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնում տեղի ունեցած դեպքի մասին առողջապահության նախարարությունը տեղյակ է, իրականությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ ուրբաթ օրվա տվյալներով` ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում որոշելու համար՝ քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ: «Տեղեկացվել է նաև Առողջապահական և աշխատանքի […]
12:52 13.05.2019
«Հայաստանը շարունակելու է իր քայլերը «Գարդասիլ» պատվաստանյութի ուղղությամբ և շարունակելու է փրկել կյանքեր՝ անկախ դրա դեմ անհիմն մեղադրանքներից, որոնք մինչ օրս որևէ կերպ հիմնավորված չեն եղել»,- մայիսի 13-ին, ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Գարդասիլ» պատվաստանյութին: «Գարդասիլի» մասին հարցը նախարարին դուր չեկավ, նշեց, որ պատասխանում է վերջին անգամ և […]
12:20 13.05.2019
«Չկա առողջություն առանց հոգեկան առողջության»,- մայիսի 13-ին, ամփոփելով աշխատանքային պաշտոնավարման մեկ տարին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը կարևորեց հոգեկան առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները` նշելով, որ հայեցակարգային առումով գնում են դեպի համայնքային հոգեկան առողջության և ոչ թե աշխատում են միայն կոնկրետ հաստատությունների զարգացման ուղղությամբ: Արդյունքում հիվանդներն իրենց բուժումը և հսկողությունը կստանան հոգեկան առողջության համայնքային […]
12:12 13.05.2019
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ասել է, որ անկարելի է իրար հակադրել ՀՀ և Արցախի շահերը: «ՀՀ և Արցախի իշխանությունները պետք է աշխատեն իրար նկատմամբ մեծ հարգանքով, անգամ եթե ամենավատ սցենարով` Արցախում իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը»,-ասել է Գևորգ Գորգիսյանը:
12:05 13.05.2019
Մայիսի 12-ին` ժամը 16:40-ին, ՃԿԱԿ-ում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է հաղորդվել, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժել են ՀՀ քաղաքացիներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ի ՕՀ-ի հետ. պարզվել է, որ մայիսի 12-ին` ժամը 08։30-ի սահմաններում Ստավրոպոլի տարածաշրջանի Կոչուբեյ-Նեֆտեկումսկ-Զելենոկումսկ-Միներալնիե Վոդի ավտոճանապարհի 257-րդ կմ-ին՝ […]
11:55 13.05.2019
Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ Արցախի հանրությունը լավ է ընդունում ՀՀ իշխանություններին, հնարավոր է, որ ինչ-որ ուժեր փորձեն Արցախը դարձնել պլատֆորմ ՀՀ իշխանության դեմ պայքարելու համար, սակայն այդպիսի միտումներ չկան: «Եթե նման միտումներ լինեն, Արցախի իշխանությունը բնօրրանում կխեղդի»,- ասել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ այն ուժերը, որոնք կփորձեն […]
11:09 13.05.2019
ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն: STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետականչափորոշիչները կվերանայվեն ինչի նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» […]
10:10 13.05.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile-Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի հայերի միության» (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին: Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը Արա Աբրահամյանը պատմել է մայիսի 12-14-ին Հայաստանում անցկացվող «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողովի մասին: Աննա […]
09:59 13.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն: Նրանց դիմավորել է Հայաստանի դեսպանը: Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ տեղի կունենա երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կտրվի ճաշ: Փաշինյանն այդուհետ կհանդիպի […]
09:48 13.05.2019
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կրստեր դստեր հետ լուսանկար է հրապարակել: Հատուկ նրանց համար, ովքեր երեք կամ ավելի դուստր ունեն, նախարարը գրել է. «Երրորդ աղջիկը քառակի երջանկություն է, մտածեցի ասեմ՝ իմանաք»: Ի դեպ, նախարար Արշակյանի ֆեյսբուքյան էջում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումներ նրա դուստրերի մասին: Օրինակ՝ կարելի է տեսնել, թե ինչպես է […]
08:30 13.05.2019
Շրի Լանկայի կառավարությունն արգելափակել է սոցցանցերը, մասնավորապես Facebook-ն ու WhatsApp-ը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սոցցանցերի ժամանակավոր արգելափակման որոշումը կայացվել է երկրում ահաբեկչությունների շարքից հետո բռնության աճի պատճառով։ Վերջին դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ն, երբ Facebook-ում ծագած վեճից հետո անհայտ անձինք քարեր են նետել մզկիթների ու մահմեդականներին պատկանող խանութների ուղղությամբ։
08:14 13.05.2019
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Հանզադին կոչ է արել ԱՄՆ-ին լքել Մերձավոր Արևելքը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ «Այդ ներկայությունը մոտեցել է ավարտին, և նրանք պետք է լքեն Մերձավոր Արևելքը»,- ասել է Հանզադին՝ մեկնաբանելով տարածաշրջան Arlington ավիակիր ուղակելու Վաշինգտոնի որոշումը։ Նրա խոսքով՝ ավիակրի ուղարկման մասին խոսակցությունները նոր չեն։ Զինվորականը նաև մեղադրել է ԱՄՆ-ին […]
07:34 13.05.2019
Փարիզում էկոակտիվիստներն ակցիայի ժամանակ 300 լիտր բուտաֆորային արյուն են թափել Տրոկադերո հրապարակի աստիճանների վրա՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել Երկրի վրա կենսաբազմազանության վերացման տեմպերի արագացման վրա։ France 24-ի հաղորդմամբ՝ ակտիվիստները կոչ են արել իշխանություններին միջոցներ ձեռնարկել կենսաբազմազանության պահպանման համար։ Ֆրանսիական մեկ այլ՝ Բորդո քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Extinction Rebellion շարժման 6 ակտիվիստի, ովքեր պայքարում են կլիմայի […]
23:41 12.05.2019
Արթուր անունով 13-ամյա հայ մի տղա (լուսանկարում) թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել է իր կրոնն ու անունը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ Արթուրն ընտրել է Նիհաթ մահմեդական անունը: Այդ մասին հայտարարվել է մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի առթիվ հեռարձակվող տոնական հաղորդումներից մեկի ժամանակ: Թուրք հոգևորականը տղային հարցնում է՝ պատրա՞ստ ես իսլամ ընդունել, տղան պատասխանում […]
22:28 12.05.2019
Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ֆուջայրայի շրջանում 4 առևտրային նավ վանդալիզմի է ենթարկվել։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն։ WAM գործակալության տվյալներով՝ տարբեր երկրների նավերը ենթարկվել են «վանդալիզմի»։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հետաքննություն է ընթանում՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄԷ-ի հյուսիսային Ֆուջայրա նավահանգստում առնվազն 7 նավթային լցանավերում պայթյուններ են […]
21:27 12.05.2019
Հասցեն՝ Աշտարակից Ապարան տանող ճանապարհ, Արագածոտնի մարզ, Արայի լանջեր: Քարքարոտ, տեղ-տեղ կիսաքանդ, առանց ցուցանակների և ուղենիշերի ճանապարհ: Միակ ուղեցույցը հեռվից՝ քարայրերի արանքից երևացող սպիտակ դուռն է: Բնական քարանձավի մեջ գտնվող մատուռ՝ «Ծաղկեվանք»։ Հայ առաքելական եկեղեցին այն նաև կույս Վառվառայի մահարձան է կոչում։ Ավանդազրույցը պատմում է…. Բնական քարանձավում գտնվող այս մատուռի ստեղծման մի քանի ավանդազրույց կա: […]
20:14 12.05.2019
Իրանը կհարվածի «ԱՄՆ-ի գլխին», եթե Վաշինգտոնը հանրապետության դեմ ձեռնարկի որևէ ուժային գործողություն։ Այս մասին հայտարարել է Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի բրիգանդի գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն՝ մեկնաբանելով Պարսից ծոցում ամերիկացիների ռազմական ներկայությունը։ «Եթե նրանք քայլ անեն, մենք կհարվածենք նրանց գլխին»,-ասել է զինվորականը, ում խոսքերը մեջբերում է Al Arabia-ն։ Հաջիզադեն ընդգծել է, որ նախկինում Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական […]
18:45 12.05.2019
Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայրաքաղաքի թաղամասերից մեկի աղբահանության խնդրին։ «Գրողը տանի Սանիթեքին, քաղաքապետարա՛ն, Քանաքեռի Կաթոլիկ եկեղեցու դիմաց կուտակված այս աղբի սարը ե՞րբ եք վերացնելու, վաղուց Երևանն այսքան աղտոտված չի եղել»,-ասված է գրառման մեջ։