18:37 12.05.2019
Բեյրութի «Հոթել տիո» հիվանդանոցում վաճանվել է Մարոնի համայնքի նախկին պատրիարք, կարդինալ Սֆեյրը։ Այս մասին Shantnews-ը տեղեկացավ Բեյրութից։ Լիբանանում առաջատար դեր ունեցող Մարոնի համայնքը համարվում է երկիրը կառավարող համայնքների գլխավորագույնը, իսկ Մարոնի համայնքի պատրիարքական աթոռը կարևոր և կենտրոնական դեր է խաղում մարոնացի նախագահ ունեցող երկրում։ Խոսելով պատրիարքի գործունէության մասին՝ հարկ է նշել, որ նա հովանավորել է […]
18:07 12.05.2019
Մյանմարի Մանդալայ քաղաքի միջազգային օդանավակայանում Embader ERJ-190LR ուղևորատար ինքնաթիռը գլխիվայր վթարային վայրէջք է կատարել։ Դեպքի վայրից տեսանյութը հրապարակել է РЕН ТВ-ն։ Կոշտ վայրէջքի պատճառ է հանդիսացել այն, որ ինքնաթիռի առջևի շասսին չի բացվել։ Ինքնաթիռն իրականացնում էր ներքին չվերթ՝ Յանգոն քաղաքից։ Ինքնաթիռում եղել է 82 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
15:35 12.05.2019
Երևանից Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսը Ստավրոպոլի երկրամասում՝ Մինվոդի – Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կիլոմետրին կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է rusarmninfo.ru-ն՝ հղում անելով երկրամասի ԱԻՆ լրատվական կենտրոնին։ Nissan Elgrand-ի վթարը տեղի է ունեցել անիվներից մեկի վնասման հետևանքով։ Մեքենայում եղել է 8 մարդ։ Հաղորդվում է 3 տուժածի մասին։ Նրանք ստացել են թեթև վնասվածքներ։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
14:38 12.05.2019
Ֆրանսիացի ճարտարապետները ներկայացրել են Փարիզի Աստվածամար տաճարի վերականգնման նախագիծ: Տաճարը հրդեհի ժամանակ լուրջ վնաս էր կրել: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ճարտարապետական բյուրոյի պաշտոնական Vincent Callebaut Architectures կայքը: Նախագիծն անվանել են Palingenesis-ը, որը թարգմանաբար նշանակում է վերածնունդ: Ճարտարապետներն առաջարկել են կտուրն ու զանգակատունն ապակյա դարձնել, որը նաև էլեկտրաէներգիա կգեներացնի։ Առաջարկվել է նաև տաճարի կտուրին փոքրիկ […]
14:05 12.05.2019
«Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն դատի է տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մխչյան ֆիշ» ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին։ Պետռեգիստրի բազայից տեղեկացանք նմանատիպ մեկ այլ ընկերության՝ «Մխչյան ֆիշ ֆուդ»-ի մասին, որն էլ գրանցված է Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի անունով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանի վարորդին պատկանող «Մխչյան […]
13:47 12.05.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժքույրերին՝ մասնագիտական տոնի առթիվ․ «Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա ծանր ու պատասխանատու աշխատանքի համար։ Սիրելի բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, կարևոր է Ձեր առաքելությունը՝ գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել։ Դժվար […]
12:50 12.05.2019
ԱՄԷ-ի հյուսիսային Ֆուջեյրա նավահանգստում առնվազն 7 նավթային լցանավերում պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։ Նշվում է, որ պայթյունները եղել են հզոր և հաջորդական, դրանք որոտացել են ժամը 4:00-ից մինչև 7:00-ն։ Ականատեսները հայտնել են նավահանգստի երկնքում երևացած ամերիկյան և ֆրասիական մի քանի ռազմական ինքնաթիռների մասին։ Պայթյունների պատճառը հայտնի չէ։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում […]
12:19 12.05.2019
2019թ․ մայիսի 12-ին լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադարարի ռեժիմի հաստատման 25-ամյակը։ 1994թ. մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջև ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը ճանապարհ հարթեց ռազմական գործողությունների դադարեցման և դրան հաջորդած 1994 և 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար: Հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ մեր խորը գնահատանքն ու երախտագիտությունն ենք վերահաստատում […]
10:27 12.05.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 2018 թ. […]
10:11 12.05.2019
Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով ուղերձ է հղել։ «Հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այս կարևորագույն փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը՝ 1994-ի մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մայիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ մայիսի 11-ին: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն […]
09:58 12.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեխաների հետ ֆուտբոլ է խաղացել մայիսի 11-ին Մեյդենհեդ քաղաք այցի ժամանակ։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է իր թվիթերյան էջում։ Մեյը պատմել է, որ ընտրաշրջանում հիանալի օր է անցկացրել, որի շրջանակում այցելել է կանանց տեղի ֆուտբոլային թիմին։ Հանդիպման ժամանակ վարչապետն անցած շաբաթն անվանել է անգլիական ֆուտբոլի համար պատմական՝ մատնանշելով «Լիվերպուլի», «Տոտենհեմի», […]
09:21 12.05.2019
Ամառն ուր որ է՝ կհասնի, իսկ լրահոսը նախազգուշացնող է: Օրերս ձերբակալվեց զբոսաշրջային մի ընկերության աշխատակից. Նա ամրագրումներ էր արել Հայաստանի ու արտերկրի հյուրանոցներում, իբր կազմակերպել նրանց հանգիստը, իսկ իրականում հափշտակել էր խոշոր չափի գումար: Իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում, երբ միջազգային վիճակագրությունն ես թերթում. միայն նախորդ տարի աշխարհում 5000 զբոսաշրջիկ է տուժել խաբեբաներից։ Ինչպես անել, […]
23:46 11.05.2019
Անհայտ անձինք հայտնել են Կիևի օդանավակայանի և Ուկրաինայի մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում «ականապատման» մասին, փոխանցում է Gazeta. ru-ն՝ հղում անելով Կիևի ոստիկանության մամուլի ծառայությանը։ УНН–ի փոխանցմամբ՝ «ականապատման» մասին տեղեկությունը ստացվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության էլեկտրոնային փոստին, որից հետո շենքերն ամբողջությամբ տարհանվել են։ Գերատեսչությունից հայտնել են, որ տեղում աշխատում են պայթյունատեխնիկներ, կինոլոգներ և օպերատիվ քննչական խումբը։
23:06 11.05.2019
Ստեփանավանի անտառտնտեսությունում միայն հունվար-փետրվար ամիսների ընթացքում միևնույն անձանց կողմից շուրջ 100 ծառ է հատվել: Այս մասին տեղեկանում ենք բնապահպանների ու ՀՀ ոստիկանության՝ մայիսի 10-ին բացահայտած դեպքերի լուսաբանման արդյունքում: Թե որքան կոճղ է ավելացել անտառներում այս ընթացքում՝ դժվար է հստակ սահմանել, սակայն, մոտավոր պատկերացում կարելի է կազմել՝ վերջին մեկ ամսվա ընթացքում բնապահպանների ու իրավապահների կողմից հայտնաբերված […]
22:06 11.05.2019
Ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) դարձավ Կիևում անցկացվող ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարի արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Եզրափակչում հայ ըմբիշը մրցեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի հետ և պարտվեց ժամանակից շուտ՝ 0:11: Եզրափակչի ճանապարհին Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթել էր թուրք Թոլգա Աքյուզին (2:0), ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին (2:2) և բելառուս […]
21:55 11.05.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով` մայիսի 10-ին ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Խաչիկ Բադալյանի որոշմամբ՝ Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարչական տարածքում անօրինական գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել էին և իրենց մտահոգությունը հայտնել, որ Արագածոտնի մարզի […]
20:47 11.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ տեղի կունենա երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով այցի օրակարգը: Նշվում է, որ Լյուքսեմբուրգի […]
20:22 11.05.2019
Շուրջ 9 ժամ տևած մրցույթի արդյունքներով՝ նորից ՇՊՀ ռեկտոր չի ընտրվել։ Ռեկտորի թեկնածուները 4-ն էին: Նախ փակ և գաղտնի քվեարկությամբ 4 թեկնածուներից առավելագույն, բայց հավասար 6-ական ձայն ստացան Անդրանիկ Սարգսյանը և Լուսինե Ֆլջյանը, որից հետո հայտարարվեց մրցույթի երկրորդ փուլ, սակայն երկու թեկնածուից ոչ մեկը չստացավ, ըստ կանոնադրության, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելիի՝ 13 ձայնը։Անդրանիկ Սարգսյանի […]
20:11 11.05.2019
Արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Մյասնիկյան պողոտայում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, մահվան ելքով վրաերթից հետո հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС […]
19:21 11.05.2019
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները, դրանց օդաչուներն ու տեխնիկական անձնակազմը մեկնել են Թուրքիայի կնետրոնական Քոնյա քաղաք՝ այնտեղ անցկացվող Anatolian Phoenix-2019 միջազգային զորավարժությանը մասնակցելու։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Այդ զորավարժությունը ներկայացվում է որպես փրկարարական վարժանք, ինչը տարօրինակ է դարձնում այն հանգամանքը, որ ադրբեջանական ՊՆ կայքում որպես զորավարժության մասնակցող զինտեխնիկա ներկայացրել են նաև «Մի-35» հարվածային […]
19:00 11.05.2019
Եվ ծնվեց «սպիտակ տղա»-ն 50-ականների վերջին Ճամայկայի ամենագեղեցիկ կանանցից մեկն իր 5-ամյա որդու հետ Սուրբ Աննայի թաղամասից տեղափոխվեց Թրեյչթաուն և երդվեց այլևս չվերադառնալ այնտեղ, որտեղ հանդիպել էր բրիտանական կայսրության շիկահեր կապիտանին` Նորվալ Մարլիին: 50-ամյա կապիտանի և 18-ամյա սևամորթ գեղեցկուհու կապից 1945 թվականի փետրվարի 6-ին ծնվեց Բոբ Մարլին: Եվ չնայած անգլիացի կապիտանը ֆինանսապես ապահովում էր ընտանիքին, […]
18:39 11.05.2019
Մայիսի 11-ին «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիրգրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը (Ամենամեծը՝ Արփի լճում է)։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]
17:21 11.05.2019
«Իմ քայլը՝ հանուն մարզի» ներդրումային համաժողովի անցկացման հերթն այսօր Գեղարքունիքի մարզինն էր: Համաժողովի շրջանակներում այստեղ նաև Expo ցուցահանդես էր բացված, որտեղ հայկական արտադրանք էր ներկայացված: Վարչապետը շրջեց տաղավարներով, ծանոթացավ արտադրանքին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:04 11.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` ժամը 11.00-ին, մեկնարկել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար ընթացող մրցույթում բոլոր չորս թեկնածուները ներկայացրեցին իրենց բուհի զարգացման ծրագրերը, որոնք նախապես հրապարակված էին նաև բուհի պաշտոնական կայքում։ Թեկնածուներից յուրաքանչյուրն իր ելույթում ներկայացրեց համալսարանի ֆինանսական խնդիրները հաղթահարելու մոտեցումները, անդրադարձ կատարվեց […]
16:28 11.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի շրջանակում բանաստեղծուհի Անուշ Նագաշյանն անդրադարձել է Սուրբ Զատկի տոնին հայ և հույն կղերականների միջև ծագած վեճին: «Այդ ամենն ունի երկար տարիների, դարերի պատմություն: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ հույնը մեզ միշտ դավաճանել և նախահարձակ է եղել: Երուսաղեմի դեպքում մենք մեր իրավունքները անգամ արյան գնով կպահենք: Մենք վստահ ենք, որ […]
16:18 11.05.2019
Իրան-իրաքյան սահմանին 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնն էլ գտնվում է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք: Տուժածների և ավերածությունների մասին առայժմ չկան տեղեկություններ:
15:15 11.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, բանկային […]
15:09 11.05.2019
Գնալով ավելի են լարվում ԱՄՆ-Իրան հարաբերությունները: BBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում Patriot զենիթահրթիռային համակարգեր: Աղբյուրը նշում է, որ այդ համակարգերը ուղարկվում են «Առլինգտոն» ռազմանավով, որը Պարսից ծոցում կմիանա այնտեղ հասած ռազմանավերի հարվածային խմբին: Ի դեպ, Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան B-52 ռմբակածիչներն արդեն հասել են Պարսից ծոց՝ Կատար: ԱՄՆ-ն հայտնել է, որ այս […]
14:43 11.05.2019
Աշտարակ քաղաքում ծանր վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացել է. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացրեց, որ երեխան մինչ տեղափոխվելու պահը ուներ ծանր, կյանքի հետ պրակտիկորեն անհամատեղելի վնասվածք, 3-րդ օրն էր՝ կոմայի մեջ էր: «Երեխայի վիրահատությամբ զբաղվել են ոչ միայն «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի մասնագետները, այլև Սանկտ Պետերբուրգից […]