TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

Գլխավոր

Սյունիքի մարզում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

10:03 10.05.2019

Սույն թվականի մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 09:21-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.290 և արևելյան երկայնության 46.030աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Դաստակերտից 10 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի […]

̰
30-ամյա կնոջ սպանության դեպքը բացահայտվել է. մեկ անձ ձերբակալվել է

09:53 10.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիս քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 30-ամյա կնոջ սպանության դեպքը: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 9-ին՝ ժամը 00:45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ծեծի ենթարկված վիճակում Մասիսի ԲԿ է տեղափոխվել երիտասարդ կին, ով հավանաբար մահացած է: Անմիջապես […]

̰
Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ․ Փաշինյան

08:59 10.05.2019

Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում․ «Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնացել «հակահեղափոխական» հեծանվով

08:50 10.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնացել հեծանվով։ «Անցած անգամ հեղափոխական հեծանվով էի եկել աշխատանքի, այս անգամ՝ հակահեղափոխական»,- ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։

̰
Ճապոնիայում 1 ժամ տարբերությամբ 2 ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

08:45 10.05.2019

Ճապոնիայի ափերի մոտ 6․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Կյուսյու կղզու հարավ-արևելքում։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։ Էպիկենտրոնը գտնվել է Միյաձակի քաղաքից 39 կմ արևելք, օջախը եղել է 40 կմ խորությամբ։ Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Դրանից 1 ժամ առաջ նույն […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարի շրջակայքն աղտոտված է կապարով

08:16 10.05.2019

Ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո շրջակայքի հողային զանգվածի ուսումնասիրությամբ արձանագրվել է կապարի բարձր պարունակություն։ Այս մասին հայտնում է BFM TV հեռուստաալիքը։ 1 կգ հողում առկա է մոտ 10-20գ մետաղ, մինչդեռ թույլատրելի ցուցանիշ է համարվում 0․3 գ-ը։ Նշվում է, որ մետաղի բարձր պարունակություն է հայտնաբերվել այն վայրերում, որտեղ հասանելիությունը սահմանափակված է։ Կապարով աղտոտվածություն […]

̰
Ելույթի ժամանակ Ֆիլիպինների նախագահի հագուստի վրա խոշոր խավարասեր է հայտնվել

08:02 10.05.2019

Սենատի առջև ելույթի ժամանակ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ուսին խոշոր խավարասեր է հայտնվել։ Rappler պորտալի հրապարակած կադրերում երևում է, որ նախագահն ուշադրություն չի դարձրել միջատին։ Վայրկյաններ անց մոտ է վազել նրա օգնականն ու փորձել թղթերի կապոցով ցած նետել խավարասերին։ Այնուհետև Դուտերտեն անձամբ է միջատին հեռացրել իր հագուստի վրայից։ Պետության ղեկավարը կատակել է՝ ասելով, որ իր […]

̰
ԱՄՆ-ն առաջին անգամ հյուսիսկորեական նավ է կալանել

07:46 10.05.2019

ԱՄՆ-ն առաջին անգամ հյուսիսկորեական նավ է կալանել՝ միջազգային պատժամիջոցային ռեժիմի խախտման պատճառով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։ Բեռնանավը Հյուսիսային Կորեայից ածուխ էր մատակարարում այլ երկրներ, ինչն արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Նշվում է, որ կալանքի տակ է հայտնվել հյուսիսկորեական խոշորագույն բեռնանավերից մեկը՝ Wise Honest-ը, որի սպասարկման և արդիականացման համար վճարները […]

̰
Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում թեկնածու է առաջադրել

07:32 10.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանին հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ «Շանահանը վերջին մի քանի ամիսներին ապացուցել է, որ բավականին որակավորված է՝ նախարարության ղեկավարումը շարունակելու համար»։ Շանահանն իր հերթին թվիթերյան էջում գրել է, որ իր համար […]

̰
Ավստրալիայում վրիպակով 46 մլն թղթադրամ են թողարկել

07:18 10.05.2019

Ավստրալիայի բանկը թողարկել է 50 դոլար անվանական արժեքով 46 մլն թղթադրամ, որոնցում տեղ է գտել վրիպակ։ Այն նկատվել է շրջանառության մեջ դրված թղթադրամների դիմային հատվածի միկրոտեքստում։ Մայրցամաքի առաջին կին պատգամավոր Էդիտ Քոուենի մեջբերված խոսքում responsibility (պատասխանատվություն) բառը գրված է հետևյալ կերպ՝ responsibilit։ Այս մասին հայտնում է ABC հեռուստառադիոկորպորացիան։ Կարգավորիչ մարմինը խոստովանել է, որ թղթադրամներում տեղ […]

̰
«Արսենալ»-ը դուրս եկավ «Եվրոպա» լիգայի եզրափակիչ

01:10 10.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ պատասխան խաղում 2:4 հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին և երկու խաղերի ընդհանուր՝ 7:3 հաշվով հաղթելով մրցակցին՝ դուրս եկավ եզրափակիչ: Լոնդոնցիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նրա օգնությամբ Օբամեյանգը ձևակերպել է խաղի վերջնական հաշիվը: Նշենք, որ «Եվրոպա» […]

̰
Մահացել է Սերգեյ Դորենկոն

23:10 09.05.2019

Մոսկվայում 59 տարեկանում մահացել է լրագրող, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն։ Այդ մասին հաղորդում է  ТАСС -ը՝ հղում անելով բուժհաստատությունում իր աղբյուրին։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ սրտի կանգ է եղել, երբ նա նստած է եղել մոտոցիկլի ղեկին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ընկել է մոտոցիկլից, անցորդները շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը […]

̰
Մահացել է վաստակաշատ մանկավարժ Գեորգի Կուտոյանը

21:42 09.05.2019

Երկարատև հիվանդությունից հետո 87 տարեկանում կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ, Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի նախկին տնօրեն Գեորգի Մաթևոսի Կուտոյանը: Հոգեհանգիստը կկայանա մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ին՝ նույն վայրից:

̰
Արտակարգ դեպք 16 թաղամասում․ վերելակը, որում 4 հոգի է եղել, պոկվել է

21:15 09.05.2019

Աջափնյակում՝ 16 թաղամասում, բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակը սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ, որտեղ դռները բացվել են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չունեն»,- գրել է նա։  

̰
Երուսաղէմի Նուրհան Պատրիարքը շնորհաւորութիւն յայտնած է Իսրայէլի նախագահին

20:43 09.05.2019

9 մայիսին Երուսաղէմի Հայոց  Պատրիարք Ամեն. Տ.Նուրհան արք. Մանուկեանը այցելած է Իսրայէլի նախագահական պալատ եւ մասնակցած Իսրայէլի անկախութեան տօնի արարողութեանց։ Այս մասին տեղեկութիւնը  տրուած է «Երուսաղէմն   այսօր» դիմատետրի էջը, որ նաեւ յայտնած է, թէ Նուրհան պատրիարքն այս առթիւ շնորհաւորութիւններ  յայտնած է նախագահ Ռեուվեն Ռիվլինին։

̰
1941-1945թթ. զոհված լենինականցիների անունները` Գյումրիում պատրաստված 50 կգ-անոց պղնձաձույլ գրքում

20:00 09.05.2019

Լենինականում «Մայր Հայաստան» հուշահամալիրի կառուցմանը զուգահեռ այդ տարիներին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով պատրաստվում է իր տեսակով ու չափերով եզակի մի գիրք, որը հետագայում տեղադրվում է հուշարձանի` 21 մետր բարձրություն ունեցող պատվանդանի ներսի հատվածում գտնվող թանգարանում։ Այդ գրքում գրված են 1941-1945 թվականերին պատերազմ մեկնած ու չվերադարձած գյումրեցիների անունները: Հաստափոր գիրքը հիմա գտնվում է Գյումրիի […]

̰
Ինչո՞ւ Երևանի համար կառուցված «Մայր Հայաստան» հուշարձանը տեղադրվեց Գյումրիում և ո՞վ է պատկերված

19:30 09.05.2019

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծերով 1960-ականներից Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, շրջկենտրոններում ու գյուղերում կառուցվում էին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, որոնք ունեին միանման  հորինվածքներ ու ճարտարապետական լուծումներ: Բայց Գյումրիում այդ տարիներին կարմիր ու սև տուֆից, ստանդարտ աստիճանահարթակներով հուշահամալիր չկառուցվեց: Որոշում են Սև բերդի հարակից բարձունքում տեղադրել Մայր Հայաստանի հավերժության խորհրդանիշ հուշարձանը: […]

̰
ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների ու նրանց ընտանիքի անդամների ուղեբեռը չի ստուգվի

19:20 09.05.2019

ՀՀ կառավարության՝ մայիսի 10-ի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաև «2017 թ. ապրիլի 11-ի ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու հարցն է: Արձանագրության նախագծին հավանություն է տրվել Եվրասիական տնտեսական խորհրդի 2018թ. դեկտեմբերի 5-ի թիվ 40 կարգադրությամբ և ներկայացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ներպետական համաձայնեցման ընթացակարգերն ապահովելու համար: […]

̰
Նիկոլ Փաշինյանը Շուշիում միացել է շուրջպարին

18:56 09.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արցախ` մասնակցելու Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Նիկոլ Փաշինյանը Շուշիում մասնակցել է շուրջպարի: Շուրջպարին մասնակցում են նաև Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը, մի շարք զինծառայողներ: Հատկանշական է, […]

̰
Նապոլեոնը սխալվեց… Մեր հարսանիքը տևեց 26.5 ժամ. պատմաբան

17:23 09.05.2019

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանան Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նապոլեոնն ասում էր, որ բոլոր հարսանիքները բերում են բլոկադայի… մարդու, երկրների, մայրցամաքների… Ասում են նաև, թե հարսանիքները մի քանի ժամ են տևում ընդամենը… Մեր հարսանիքը տևեց քսանվեցուկես ժամ… Այն լեռներում էր… Նապոլեոնն էլ սխալվեց… այս հարսանիքը սկիզբն էր մեր ազատության… Շնորհավո’ր ազատությունդ, Շուշի»: SHANTNEWS.am-ի […]

̰
Անձնագրերը վերցրել են ու չեն տալիս. Բագրատաշենի անցակետում ավտոբուսներին չեն թողնում սահմանը հատել

17:10 09.05.2019

Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսներին չեն թողնում սահմանը հատել: 100-ից ավել մարդ չի կարողանում սահմանը հատել: «Թուրքիայից եկած ուղևորներին թույլ չեն տալիս սահմանված 25 կգ իրենց ուղեբեռը անցկացնել: Ասում են` ձեզ ապրանք չի հասնում: Հիմա էլ անձնագրերը վերցրել են ու չեն տալիս, ամբողջ սահմանը փակված է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կրոյան Արթուրը, որն այս […]

̰
Գյումրի´, պատրաստվի´ր մեծ թվով հյուրեր ընդունել. Անկախության տոնը կնշվի Գյումրիում

16:26 09.05.2019

«Սեպտեմբերի 21-ին բոլորս դեպի Շիրակի մարզ: Գյումրի՛, պատրաստվի՛ր մեծ թվով հյուրեր ընդունել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի Շիրակի մարզում են անցկացվելու տոնական միջոցառումները: «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 28-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների էպիկենտրոնը լինելու է Շիրակի մարզում, մասնավորապես՝ ՀՀ մշակութային մայրաքաղաք […]

̰
«Մեր զինվորի հետ». Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը լուսանկար են հրապարակել

16:18 09.05.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննան Հակոբյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում պատկերված է որդու` Աշոտ Փաշինյանի հետ: «Զինվորիս հետ»,- լուսանկարը մակագրել է Աննա Հակոբյանը: Լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Ինչ եղավ, երբ հայ մարշալները խմեցին «իշակի մահը». Բաբաջանյան և Տեր-Օգանով

16:04 09.05.2019

Մարշալ Համազասպ Բաբաջանյանն ամենահայտնի հայ տանկիստներից մեկն է: Նա իր անջնջելի անունն է թողել խորհրդային բանակի պատմության մեջ և իր ամբողջ կյանքը նվիրել է զինված ուժերին: Նա ծնվել է 1906 թվականին՝ Խաչիսար գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925-ին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։ 1938-ին նշանակվել է գնդի փոխհրամանատար, մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել […]

̰
Հայ ադմիրալը. ի՞նչ ասաց Ստալինն Իսակովին

14:09 09.05.2019

Գիտնական, գրող, ծովակալ. ի՞նչ գիտենք մեծ զորավարի մասին: Հովհաննես Իսակովը Խորհրդային միության հերոս է, ում շնորհվել է ծովակալի կոչում: Նրա անունն է կրում Երևանի ամենամեծ պողոտաներից մեկը: Անպարտ զորավարը ֆաշիստական բանակի դեմ պայքար է մղել ծովում՝ կոտրելով այն կարծրատիպը, որ լեռներում ծնված զորավարը չի կարող պայքար մղել ծովում: Նրա պատերազմական սխրանքների մասին շատերը գիտեն, սակայն […]

̰
Եռատոնին նվիրված քայլերթ Հայաստանի և Արցախի ղեկավարների գլխավորությամբ

13:20 09.05.2019

Եռատոնին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը Արցախում վաղ առավոտից է տրվել: Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված […]

̰
Ամբողջ կյանքում սիրել է խորոված և իր միակ կնոջը. անհայտ փաստեր Մարշալ Բաղրամյանի կյանքից

12:23 09.05.2019

Հովհաննես Բաղրամյանը Հայրենական մեծ պատերազմի մարշալներից էր. մարդ, ով կարողացավ հաղթանակ տանել ֆաշիստական Գերմանիայի դեմ և իր անունը դաջել հայոց և համաշխարհային պատմության մեջ: Հովհաննես Բաղրամյանին ճանաչում են բոլորը, նրա անունն է կրում Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկը, Երևանի գլխավոր պողոտաներից մեկը: Ներկայացնենք 5 հետաքրքիր փաստ մարշալի կյանքից. 1. Մարշալ Բաղրամյանի անձնական իրերը պահվում են «Մայր […]

̰
Նախագահը և Ամենայն հայոց կաթողիկոսը Հաղթանակ զբոսայգում մասնակցել են տոնական հանդիսավոր արարողությանը

12:22 09.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք առավոտյան այցելել են Հաղթանակի զբոսայգի` մասնակցելու տոնական հանդիսավոր արարողությանը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հայաստանը՝ մեկ տարի առաջ և այսօր. հայացք դրսից

12:03 09.05.2019

Մեկ տարի առաջ Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից ընտրվեց հանրապետության վարչապետ: Հայաստանում վերջին մեկ տարում տեղի ունեցած փոփոխությունների մասին Rusarminfo-ն զրուցել է ռուսաստանցի հայտնի գործիչների հետ, Հայաստանի հետ սերտ կապ պահպանող մարդկանց հետ, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում: Հայտնի քիմիկոս Արտեմ Օհանովը կարծում է, որ չնայած նոր կառավարության տված խոստումներին՝ […]

̰
Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի շքերթը

11:30 09.05.2019

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առիթով Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր վաղ առավոտյան մեկնարկել է ամենամյա Հաղթանակի շքերթը: Մոսկվայի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 11:00) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կարմիր հրապարակ և մեկ-մեկ ձեռքով ողջունել պատերազմի վետերաններին: Ապա հայտարարվել է Հաղթանակի շքերթի մեկնարկը: Մառախուղի պատճառով ժամանակավոր չեղարկվել է կործանիչների շքերթը, ապա հրապարակ է մտել […]

̰
BACK_TO_TOP