11:06 24.10.2018
ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ ինքը պաշտոնավարման 5.5 ամսվա ընթացքում բազմիցս հիասթափություն է ապրել ոչ միայն պետական պաշտոնյաներից, այլև հենց իր կողքին կանգնած բազմաթիվ մարդկանցից, որոնք, ոգևորված լինելով հեղափոխությամբ, մի քանի ամսվա ընթացքում «քանդուքար» են եղել: «Մեզ մեղադրում են և՛ անփորձներին, և՛ փորձվածներին նշանակելու մեջ, բայց […]
10:56 24.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում իր դիմումը, […]
10:40 24.10.2018
ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունում օգտագործվել է նախկին իշխանությանը հատուկ քրեական ուժերի հնարավորությունը: Ըստ Փաշինյանի՝ քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ: «Հարց է առաջանում, թե ինչու […]
10:31 24.10.2018
«Ազգային ժողովը պետք է լինի էնպիսին, որ ժողովուրդն այն պաշարելու անհրաժեշտություն չունենա, ժողովուրդը համարի, որ Ազգային ժողովի դահլիճում իր ներկայությունը լիարժեք ապահովված է։ Մեր իրավիճակի աբսուրդն այն է, որ ժողովուրդը տեսնում է, որ Ազգային ժողովի դահլիճում ինքն առնվազն մեծամասնությամբ ներկայացված չի»,- այս մասին այսօր ԱԺ նիստից առաջ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով […]
10:24 24.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խմբակցության նախագահ Լենա Նազարյանը, իրենց թեկնածուին ներկայացնելով, նշեց, որ այս առաջադրումը ձևական բնույթ է կրում, իրենք բոլորովին նպատակ չունեն այժմ նրան ընտրելու: Նազարյանի խոսքերով՝ սա արվում է Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումն ապահովելու համար, հետագայում տարընթերցումներից ու անիմաստ բանավեճերից խուսափելու համար: Նա […]
08:45 24.10.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները Shantnews.am-ին փոխանցում են, որ սահման են գնում՝ Բագրատաշենում ակցիան շարունակելու համար։ Նախաձեռնության անդամներից մի քանիսը Երևանում են մնացել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն գնալու համար։ Ինչպես հայտնի է, պայմանավորվածության համաձայն՝ այսօր պետք է կայանար խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների և նախաձեռնության անդամների հանդիպումը։ Shantnews.am-ին «Ղեկը աջ» նախաձեռնությունից հայտնում են, […]
08:13 24.10.2018
Հռոմի մետրոյում շարժասանդուղքը, որի վրա գտնվել են ֆուտբոլային երկրպագուներ, շարքից դուրս է եկել։ Հաղորդվում է 30 վիրավորի մասին, որից 7-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Ականատեսների խոսքերով՝ դեպքի պահին շարժասանդուղքի վրա ռուս երկրպագուների մեծ խումբ կար։ Շարժասանդուղքը սկսել է արագ շարժվել, ուղևորները չեն հասցրել իջնել։ Մարդիկ ընկել են միմյանց վրա։ Դեպքը […]
22:44 23.10.2018
Վերջին օրերի քաղաքական իրադարձություններն ավելի քան բուռն էին, իսկ որոշ դեպքերում՝ զվարճալի նաև։ Հերթական անգամ ականատես եղանք նոր իշխանության առաջնորդի «լայվերին» ու սպառնալիքներին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգից հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովը։ «Հարգելի հայրենակիցներ. գործուղման լինելու պատճառով հայտարարությունս անում եմ ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ Սանկտ Պետերբուրգից։ Վերջին օրերի քաղաքական […]
21:44 23.10.2018
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 20-ին իրենց կենտրոնում նորածնի մահվան վերաբերյալ։ «Սույն թվականի հոկտեմբերի 20-ին «Շենգավիթ» ԲԿ է ընդունվել 23 տարեկան Տաթև Ահարոնի Հովսեփյանը` ծննդալուծման: Առաջին փուլը (ակտիվ կծկանքների շրջան) ընթացել է առանց բարդությունների, սակայն երկրորդ փուլի սկզբում (ճիգային շրջան) պտղի գլխի ծկլթման ժամանակահատվածում (պտղի գլուխը փոքր կոնքի հատակում է) խիստ տուժել է […]
21:13 23.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: «Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: «Horasis»-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, […]
19:37 23.10.2018
Ուրցաձորցիները համայնքի ղեկավարի՝ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականից ու ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո դարձյալ դժգոհում են: Նրանք նույնիսկ չեն թողնում, որ ժամանակավոր պաշտոնակատարը մտնի համայնքապետարան և իր աշխատանքով զբաղվի: «Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ներկայացվել Արմավիրի մարզպետարանից գյուղապետի դեմ կազմակերպված ցույցի մասնակիցներից մեկը՝ Գևորգ Ավետիսյանը: Հիմա գյուղում նորից լարված մթնոլորտ է: Երկու օր է, ինչ ժամանակավոր պաշտոնակատարին […]
19:27 23.10.2018
Քվորում չապահովելու դեպքում, երբ անցնի 2-րդ 7-օրյա ժամկետը և համարեն, որ իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարված է, Հանրապետականը կարող է վիճարկել ինքնալուծարման գործընթացը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը: «Կարող է հենվել այն բանի վրա, որ, տեսեք, Սահմանադրությունն ասում է՝ քվեարկությունից հետո 7-րդ օրը պետք է տեղի ունենա […]
19:17 23.10.2018
Համաներում հայտարարելու մասին արդարադատության նախարարության մշակած նախագիծը, թեև դեռ չի հրապարակվել, արդեն քննարկումների առիթ է դարձել: Դատապարտյալների ո՞ր խմբի վրա է ազդելու, քանի՞ անձ համաներման կարժանանա ու արդյո՞ք ցանկում նաև հանրությանը հայտնի անուններ կլինեն, ինչպես, օրինակ, Շանթ Հարությունյանը: Լրատվամիջոցներում այդ հարցերի պատասխանը տրվում է միայն ոչ պաշտոնական՝ «մեր աղբյուրների փոխանցմամբ» կամ «մեր տեղեկություններով» ձևակերպմամբ: Այդ […]
18:45 23.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել աղմկահարույց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը: Նախագահը դիմել է Սահմանադրական դատարան: «Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից նախագահ Արմեն Սարգսյանն իր պարտականությունների կատարման ընթացքում ներմուծեց նոր մշակույթ՝ յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի հստակ նպատակի իրականացմանը և հիմնված լինի իրավունքի գերակայության […]
18:44 23.10.2018
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորվել է ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
18:38 23.10.2018
Հյուսիս-հարավ արագընթաց մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությամբ զբաղվող նախկին ենթակապալառու «Սթոնս» շինարարական ընկերության աշխատակիցներն այսօր ևս փակել էին Գյումրի-Երևան մայրուղին ու պահանջում վճարել իրենց երեք ամսվա աշխատավարձերը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ընկերության փոխտնօրենը հավաքվածներին տեղեկացրեց, որ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով իրենց հաշիվները կալանքի տակ են ու իր անձնական միջոցներից 3 միլիոն դրամ է բերել, որով […]
18:30 23.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է դիմել գրությամբ ու այժմ արձագանքի է սպասում: «Քիչ առաջ գրությամբ դիմել եմ վարչապետին՝ աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերից ստացված դիմումի կապակցությամբ: Մասնավորապես, ինչպես շատերդ տեղեկացված եք, հոկտեմբերին ուժի մեջ մտած օրենքի պատճառով նրանք չեն կարողանում […]
17:58 23.10.2018
ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նախագահ, Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Մուրատ Մայկեևի նախագահությամբ հոկտեմբերի 26-ին Ալմաթի քաղաքում կկայանա ՀԱՊԿ ռազմական կոմիտեի 13-րդ նիստը` նվիրված ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմական համագործակցության զարգացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից: Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ-երկրների զինված ուժերի ԳՇ ղեկավարները, Ղրղըզստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ […]
17:49 23.10.2018
Հետխորհրդային տարածքում առաջացած հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ Նա, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է՝ ՌԴ-ին հակամարտություններ պետք չեն, կայուն իրավիճակ է հարկավոր: «Մենք շահագրգռված ենք, որ որևէ հակամարտություն չլինի, լինի կայուն, բարեհաջող զարգացում»,- նշել է պաշտոնյան: ՌԴ նախագահի խորհրդականի համոզմամբ՝ եթե […]
17:24 23.10.2018
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանի նախին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին՝ Արամ Աբրահամյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի […]
16:58 23.10.2018
Ազգային ժողովի այսօրվա նիստերի ամենասկզբում՝ օրակարգային հարցերից առաջ, թեժ բանավեճի առիթ դարձավ այն, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չեն անցել, քանի որ դրանց կողմ արտահայտված խմբակցությունների պատգամավորների մի մասը բացակայել է քվեարկությունից, ինչի պատճառով էլ բավարար թվով ձայներ չեն հավաքվել։ Դաշնակցություն խմբակցության անդամներից Սուրեն Մանուկյանը ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին դաշնակցականներին սաբոտաժի մեջ մեղադրողներին կոչ արեց դադարեցնել […]
16:18 23.10.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց շրջանում անցկացված դիտարկումների առնչությամբ: ՊԵԿ հայտարարությունում ասվում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները, և ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն: ՊԵԿ-ը նաև տեղեկացված է ՀՀ փաստաբանների պալատի կողմից […]
15:29 23.10.2018
«Երկուշաբթի մենք Ընտրական օրենսգիրքը նորից կտեսնենք օրակարգում, գործընացը սկսված է, փաստաթուղթը քիչ անց կհանձնվի»,- խոսելով Ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ քննարկումների մասին՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության պատգամավոների հետ հնարավոր պայմանավորվածության մասին՝ պատգամավորն ասել է, որ այդ պայմանավորվածություններից տեղյակ չէ, նման բաներով չի զբաղվում ու […]
15:28 23.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Հայցը վարույթ է ընդունել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը: Հայցադիմումը վերնագրված է «զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին», իսկ խնդրառական մասում նշվել է «պարտավորեցնել պատասխանողին […]
15:25 23.10.2018
Ազգային ժողովի նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պաշտոնապես հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ «Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, և մեր նպատակն է ընդամենը Սահմանադրությամբ սահմանված որոշակի ընթացակարգերի լիարժեք ապահովումը։ Մենք կոչ ենք անելու Ազգային ժողովին չընտրել վարչապետին այս անգամ, որպեսզի մենք գնանք Ազգային ժողովը լուծարելու […]
15:16 23.10.2018
«Ընտրական օրենսգիրքը, որն առաջարկվում էր, անգամ ավելի լավն է, քան գործողը և, ըստ էության, հակաքաղաքական, հակակուսակցական օրենսգրքին պետք է փոխարիներ հենց քաղաքական, կուսակցությունների կայացմանը նպաստող, իսկապես ազատ և արդար ընտրություններին նպաստող օրենսգիրքը: Իրավիճակն այնպիսին է, որ ՀՀԿ-ն սաբոտաժային քայլեր է անում, կարծեք թե այլ մարդիկ էլ նախապես հայտարարել էին, որ պետք է լինեին, բայց չեն […]
15:08 23.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր առավոտյան խորհրդարանի մուտքի մոտ են հավաքվել ցմահ ազատազրկվածների հարազատները, ընկերներն ու փաստաբանները: Ըստ նրանց տեղեկությունների՝ համաներման նախագծում ցմահ դատապարտվածները ներգրավված չեն: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա: Մասնավորապես, նրանք պահանջում են համաներման վերաբերյալ օրենսդրական նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները. 1. «Փոխել 2-րդ հոդվածի 12-րդ մասը՝ […]
14:54 23.10.2018
Այսօր` ժամը 18։00-ին, լրանում է ԱԺ խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը: Այս առիթով «Ելք» խմբակցությունը նիստ է գումարել և որոշել Նիկոլ Փաշինյանին առաջադրել վարչապետի թեկնածու։ Այդ ճանապարհն ընտրել են իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո, քանի որ խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է, որպեսզի առաջին փուլում թեկնածու առաջադրվի և չընտրվի: Այսպես, վաղը իրավունքի […]
14:47 23.10.2018
Հայաստանի նախագահի քվոտայով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը չի հավաքել խորհրդարանի պատգամավորների բավարար թվով ձայներ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից փակ՝ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 53-ը, որևէ անվավեր ձայն չի եղել։ 30 կողմ և 23 դեմ ձայներով Գրիգորյանը չի ընտրվել, քանի որ նրա ընտրության համար անհրաժեշտ էր պատգամավորների թվի […]
14:34 23.10.2018
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանի գնահատմամբ` նոր Ընտրական օրենսգիրքն իր էությամբ բավական առաջադիմական է նախորդի համեմատ, կան նոր առաջարկներ, որոնք ավելի ժողովրդավար են, նպաստում են կուսակցական բազմակարծության ապահովմանը: Դաշնակցությունը, սակայն, առաջարկում է մեխանիզմ խախտումների ծավալը գնահատելու համար, այն է` ընտրանքային, այսինքն` պատահականության սկզբունքով ընտրել X քանակության տեղամասեր, կատարել վերահաշվարկ` անկախ նրանից` վերահաշվարկի դիմում կա՞ր, […]