TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Գլխավոր

Պետք է վերանայվի «Սանիթեքի» աշխատանքների կազմակերպման մեխանիզմը․ Հայկ Մարության

17:56 22.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը նախ իր գոհունակությունն է հայտնել բոլոր պատասխանատուներին՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին մասնավորապես զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը՝ բացօթյա ապօրինի առևտրի և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով: «Սանիթեք» ընկերության […]

̰
ԱԺ-ն չընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

17:53 22.10.2018

Խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում քվեարկության դրեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծը ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ չընդունվեց: Նշենք, քանի որ քվեարկության դրվող օրենքը սահմանադրական էր, ուստի պետք է ընդունվեր ձայների առնվազն 3/5-ով:

̰
Գյումրիում հայտնաբերված երկվորյակներին ընտանիք վերադարձնելու տարբերակ կա. Մանե Թանդիլյան

17:51 22.10.2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր աշխատանքային ընդլայնված նիստ է անցկացրել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը, իսկ քննարկման առանցքային ու հիմնական թեման պատասխանատու կառույցների ղեկավարների հետ եղել է Գյումրիում  հայտնաբերված երկվորյակ եղբայրների հետագա ճակատագիրը։ Փակ նիստից հետո նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ դեռ քայլեր են շարունակելու ձեռնարկել երեխաներին ընտանիք […]

̰
Ստեղծված իրողության պատճառով ազնիվ կլինի հեռանալը. Արա Սադոյանը թողնում է իր պաշտոնը

17:44 22.10.2018

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը թողնում է իր պաշտոնը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Կենտրոնի իմ շատ սիրելի՛ բնակիչներ, Ստեղծված իրողության պատճառով իմ կողմից ազնիվ կլինի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձե՛զ  և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի էր, […]

̰
Խնդիր են ունենալու այն կուսակցությունները, որոնք չունեն հանրային աջակցություն. Լենա Նազարյան

17:43 22.10.2018

«Կարևորը, որ տեղի են ունեցել ազատ, արդար ընտրություններ, և մենք չենք վիճարկում ընտրությունների արդար լինելը»,- Կապանի քաղաքապետի ընտրություններին անդրադառնալով՝ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Անդրադառնալով ԸՕ փոփոխություններին՝ Նազարյանը նշել է, որ եթե անգամ չհաստատվի ԸՕ-ի փոփոխված տարբերակը և ստիպված լինեն հին ԸՕ-ով գնալ ընտրությունների, ապա այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խնդիրներ չի […]

̰
ԱԺ նիստը, դեռ չսկսված, ընդմիջվեց

17:34 22.10.2018

Խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում շարունակեց իր աշխատանքը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց` քվեարկության դրվող օրենքը սահմանադրական է, ուստի պետք է ընդունվի ձայների առնվազն 3/5-ով: Բաբլոյանը նշեց` քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: […]

̰
Սա «Տոների և հիշատակի մասին» օրենքը չէ, Ընտրական օրենսգիրքն է. Արմեն Աշոտյան

17:12 22.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը, խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ քննարկումներին, նշեց. «Այս նիստը վկայությունն է այն բանի, որ այսպիսի ընթացակարգով ԸՕ փոփոխություններ չի կարելի կատարել: Սա սահմանադրական օրենք է, ընտրություն ապահովող օրենք, արդյո՞ք այն միջավայրը, որում մենք աշխատում ենք, երբ առավոտից կրկնաքվեարկությամբ փորձում ենք քվորում ապահովել, ԸՕ բարեփոխման […]

̰
Այն, ինչ հիմա կատարվում է, չի բխում կառավարության ծրագրից. Արմեն Ռուստամյանը՝ ԸՕ-ի փոփոխությունների և քննարկումների մասին

16:54 22.10.2018

«Դրանով գնալու ենք ընտրությունների, և որոշվելու է երկրի ապագան: Եվ Ընտրական օրենսգիրքը հապշտապ մի քանի ժամվա մեջ երկու ընթերցում անցկացնելը շատ սխալ պրակտիկա է, և հենց այդ պատճառով մենք այդ որոշմանը ձեռնպահ ենք քվեարկել»,- Ընտրական օրենսգրքի քննարկումների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը նշեց, որ ինքը դեմ է […]

̰
ԱԱԾ-ն՝ Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին բերման ենթարկելու լուրի մասին

16:52 22.10.2018

Այսօր լրատվամիջոցներից մեկը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Առաքելյաններին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Խաչատրյանը հերքեց տարածված լուրը: «ԱԱԾ-ն նման գործողություն չի իրականացրել»,- ասաց նա: SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաև […]

̰
Առաջարկում եմ քաղաքական ռասիզմի գիրկը չընկնել. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

15:56 22.10.2018

ՀՀ կառավարությունում այսօր կան շատ երիտասարդ, տարիքով մեծ, փորձված, չփորձված, նախկինում պաշտոններ զբաղեցրած և նույնիսկ երբևէ պաշտոններ չզբաղեցրած մարդիկ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին խոսեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման կադրային քաղաքականությանն ինքը կողմ է: «Դա ինձ ուրախացնում է: Ցանկացած կառավարության կազմը պետք է լինի բալանսավորված»,-ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև նախկին […]

̰
Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է. Փաշինյանը խոսել է ՏԻՄ ընտրությունների մասին

15:23 22.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ կապը սկսել է շնորհավորանքով՝ անդրադառնալով տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների անցկացմանը: «Ընտրությունները ցույց տվեցին հեղափոխության ևս մեկ շատ կարևոր արդյունք: Այդ արդյունքը հետևյալն է՝ քաղաքացիների ընտրությունն անկասելի է, այսինքն՝ քաղաքացիների որևէ ձայն չի կորսվում, իսկ սա ամենակարևորն է: Եվ ես ուզում եմ շնորհավորել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ընտրությունների […]

̰
«Գագասիկի», թաղային հեղինակության ընտրություն է. Արամ Սարգսյանը` համամասնական ընտրակարգի մասին

15:18 22.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում կոչ արեց կողմ քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին: «Արտակ Զեյնալյանը կփաստի, որ իր ներկայացումներից հետո ես երբեք մեկնաբանություններ չեմ արել, որովհետև համարել եմ, որ նա միշտ կոնկրետ է և սպառիչ: Ներկայացված օրենքին միանշանակ ասում եմ «այո՛», կուզեի, որ որոշակի ամփոփում անեինք վերջին շրջանի մեր գործունեության: Իրականության […]

̰
Լինենք մշտական կապի մեջ, որ բոլոր հարցերին արագ արձագանքենք. Փաշինյանն ասել է, որ տեսականորեն դավադրություններ հնարավոր են

15:07 22.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությանը: Փաշինյանը նախ հիշեցրել է, որ վաղը՝ հոկտեմբերի 23-ին, լրանում է  վարչապետի թեկնածություն առաջադրելու առաջին ժամկետը: Նա շեշտել է, որ տեսականորեն հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձախողելու դավադրություններ: «Եթե հանկարծ որևէ մեկը փորձի այս ճանապարհով գնալ ու դավադրություն անել, չնայած բոլոր խմբակցությունները հայտարարել […]

̰
Ե՛վ փակելն է ճիշտ, և՛ բողոքելը. Կարինե Դանիելյանը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին

14:52 22.10.2018

«Երկու կողմն էլ ճիշտ է. և՛ փակելն է ճիշտ, և՛ բողոքելը, որովհետև երբ էկոլոգիական և սոցիալական խնդիրները կոնֆլիկտի մեջ են մտնում, շատ վատ է թե՛ բնակչության, թե՛ երկրի համար»,- հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալավերդու պղնձաձուլական գործարանի հնարավոր փակման խնդրին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։ Նրա համոզմամբ՝ եթե փակումը ժամանակավոր է […]

̰
ՀՅԴ-ն որոշել է մասնակցել արտահերթ ընտրություններին. հայտարարություն

14:25 22.10.2018

Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը՝ առաջիկա ՀՅԴ ընդհանուր ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քննարկման ավարտին ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ […]

̰
ՀՀԿ-ն դեմ է ԸՕ փոփոխություններին. կուսակցությունը հայտարարություն է տարածել

14:20 22.10.2018

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հայտարարությունը ներկայացնենք ստորև. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 հոկտեմբերի 22-ին  նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման ձևավորման վրա ազդել են մի շարք գործոններ։ Ինչպես […]

̰
Հասունացել է պահը, երբ պետք է գնանք արտահերթ ընտրությունների. Արամ Սարգսյան

14:04 22.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը քննարկելիս ասել է՝ ինքը կողմ է նոր փոփոխություններին ու դրանց արագ ընդունմանը: Սակայն պատգամավորը, միևնույն ժամանակ, հավելել է. «Իհարկե, ես կողմ եմ՝ 24 ժամվա փոխարեն 72 ժամ քննարկենք, բայց գտնում եմ՝ հասունացել է պահը, երբ պետք է գնանք արտահերթ […]

̰
Եթե անարդար է՝ կնայենք, կշտկենք, կուղղենք․ Փաշինյանը՝ «Վերածնունդ» բնակավորման ծրագրում կտրուկ փոփոխության մասին

13:54 22.10.2018

«Ես Լիբանանում էի, ինչ-որ նամակ ստացա դրա հետ կապված»,- լրագրողների հետ այսօրվա զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նշեց, որ դեռ բավարար տեղյակ չէ իրավիճակից՝ պատասխանելով ԵՊՀ շրջանավարտների միության «Վերածնունդ» հիփոթեկային բնակավորման ծրագրի պայմանների կտրուկ փոփոխությանն ու շահառուների դժգոհությանը։ Ծրագրի շահառուների դժգոհությունը հարուցվել է այն բանից հետո, երբ ծրագրի պատասխանատուները հայտարարություն են տարածել […]

̰
Այս շտապողականությունը չի նպաստելու օրենսգիրքը բարելավելուն. Խոսրով Հարությունյան

13:08 22.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, մեջբերեց նրա իսկ խոսքից մի հատված` «մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ, որի արդյունքում օրենսգիրքը կբարելավվի»: Հարությունյանը հարց ուղղեց. «Այդ քննարկումները արդյոք կարելի՞ է կատարել 24-ժամյա ռեժիմում: Չե՞ք գտնում, որ […]

̰
Մի կողմից ասում են՝ վա՜յ, Հայաստանում միակուսակցական դիկտատուրա է հաստատվում, հետո՝ վա՜յ, Կապանում միակուսակցական դիկտատուրան պարտվեց․ Փաշինյան

12:58 22.10.2018

Ազգային ժողովում չորրորդ ուժի անցման հնարավորության ստեղծման ռիսկերին անդրադառնալիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է դուրս գան այն աշխատաոճից, որ օրենքներն ընդունելիս հաշվի են առնում, թե ով կանցնի։ «Մի կողմից ասում են՝ վա՜յ, ահազանգ՝ Հայաստանում միակուսակցական դիկտատուրա է հաստատվում, հետո՝ վա՜յ,  ահազանգ, Կապանում միակուսակցական դիկտատուրան պարտվեց, վերջ, ամեն […]

̰
ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72 ժամում անցկացնելու որոշումը

12:48 22.10.2018

ՀՀ Ազգային ժողովը չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է  անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում. երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց, որ կառավարության առաջարկված նախագծի մեջ փոփոխություններ են արվել: «ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն՝ ԱԺ-ն  […]

̰
Կամո Արեյանը` Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդակա՞ն

12:47 22.10.2018

Երևանի փոխքաղաքապետ, օրեր առաջ պաշտոնից ազատված Կամո Արեյանը, ըստ որոշ տեղեկությունների, նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Լուրը ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչություն: Քաղաքապետարանից վստահեցրին` պաշտոնական տեղեկությունների առկայության պարագայում դրանք կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանի Yerevan.am կայքում, ըստ էության` չհաստատելով և չհերքելով այս տեղեկությունը:

̰
Երկրում այս պահին հակասահմանադրական վիճակ է. Արտակ Զեյնալյան

12:35 22.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը խորհրդարանում «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, նշեց. «Ես Ձեզ ճանաչում եմ որպես ժողովրդավար և ժողովրդավարական սկզբունքների համար պայքարող անձ, ինձ համար զարմանալի է, որ ասում եք ֆորսմաժորային իրավիճակ, երբ այդպիսին չկա, արհեստականորեն ստեղծվում է, արհեստականորեն օրակարգ […]

̰
Ցավոք, ԱՄՆ-ի հետ շփումն այնքան ինտենսիվ չէ մինչև ընթացիկ ժամանակը․ Փաշինյան

12:14 22.10.2018

Հայաստանի՝ միջազգային գործընկերների հետ շփումների ինտենսիվությունը վերջին շրջանում ակնառու է, բայց, ցավոք, ԱՄՆ-ի հետ շփումն այնքան ինտենսիվ չէ մինչև ընթացիկ ժամանակը։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների՝ ԱՄՆ նախագահի խորհրդականների՝ Հայաստան այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Հույս ունենք, որ առաջիկա շփումների ընթացքում կինտենսիվանա, չնայած՝ նախորդ շաբաթ այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը և […]

̰
Աներկբա է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքներն արտահայտում են մարդկանց ընտրությունը․ Փաշինյան

12:05 22.10.2018

«Աներկբա է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքներն արտահայտում են մարդկանց ընտրությունը։ Հիմա, եթե կան և կարող են լինել (կարծիքներ-խմբ.), որ ընտրությունը միշտ չէ, որ նշանակում է ազատ կամարտահայտություն, դա մի խնդիր է, որի վրա մենք պետք է, իհարկե, աշխատենք։ Տեսականորեն և գործնականում չենք բացառում այդպիսի դետալներ», – ընտրությունների ընթացքի մասին իր կարծիքն այսօր լրագրողներին ներկայացրեց վարչապետի […]

̰
Տրանսպորտի նախարարությունում քննարկում կլինի՝ կապված աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի հետ

11:50 22.10.2018

«Օրենքն ընդունել են ու այն մտել է գործողության մեջ: Փաստացի, ունենք գործող օրենք և դա կանգնեցնելու մեխանիզմ չկա: Կա միայն մեկ մեխանիզմ՝ նոր օրենք ընդունելը կամ օրենքում փոփոխություն անելը, որը 2-3 ամիս կտևի»,- հոկտեմբերի 22-ին աջ ղեկով մեքենաների արգելքի դեմ բողոքող ներկրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որոնք […]

̰
Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա

11:26 22.10.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հրավերով հոկտեմբերի 22-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող խորհրդակցությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հանրության և լրատվության հետ կապերի վարչությունից: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և ԱՊՀ […]

̰
ՄԻՊ-ի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից

11:02 22.10.2018

Հոկտեմբերի 21-ին փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը լրացել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին, սակայն նա ազատ չի արձակվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես տեղի է ունեցել արագ արձագանքման այց քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են կալանավորված անձի փաստաբաններին, […]

̰
Երանոսում հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սաշա Բավեյանը

00:49 22.10.2018

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում արդեն ամփոփվել են համայնքի ղեկավարի հոկտեմբերի 21-ին կայացած   ընտրության արդյունքները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝  հղում անելով Գեղարքունիքի մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված նախնական տվյալներին՝ ձայների բացարձակ առավելությամբ հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական  Սաշա Բավեյանը: Երանոսում գրանցված 3827 ընտրողից  քվեարկությանը մասնակցել է 1538 ընտրող, որոնցից 1045-ը քվեարկել է Սաշա Բավեյանի […]

̰
Անթիլիասում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը

00:42 22.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Անթիլիասում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: […]

̰
BACK_TO_TOP