Բերդավան գյուղի բնակիչները փակել են հայ-վրացական միջպետական ճանապարհը՝ պահանջելով հայրենիք վերադարձնել Կարեն Ղազարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC

Բերդավան գյուղի բնակիչները փակել են հայ-վրացական միջպետական ճանապարհը՝ պահանջելով հայրենիք վերադարձնել Կարեն Ղազարյանին

13:25 17.11.2018

Այսօր առավոտից Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի վերադարձը Հայաստան:

SHANTNEWS.am-ը զրուցել է Բերդավան գյուղի դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանի հետ: Հենց այդ դպրոցում է սովորել Կարեն Ղազարյանը, որի մայրը ուսուցչուհի է:

«Այս պահի դրությամբ ճանապարհը մեքենաներով 2 կողմից փակ է: Պահանջը միայն Կարեն Ղազարյանին Հայաստան բերելն է: Բոլոր օղակներով հարցը քննարկվել է, կառավարությունից պատասխանում են, որ հարցը ընթացքի մեջ է, բայց Ադրբեջանում որոշել են, որ սովորական քաղաքացին դիվերսանտ է, և նոյեմբերի 20-ին դատ է տեղի ունենալու: Կարենին՝ որպես դիվերսանտի, որպես սահմանախախտի, ցանկանում են դատել»,- ասաց տնօրենը:

Արևիկ Ասատրյանը նշեց, որ միջազգային ատյաններից «Կարմիր խաչը» բավականին ակտիվ զբաղվել է այդ հարցով, սակայն նրանք իրավական լծակներ չունեն:

«Ադրբեջանը ներկայացրել է, որ իրենք առաջարկել են գերիների փոխանակում, իսկ Երևանը լռում է, դրա համար է գյուղը ցանկանում իմանալ՝  ինչու է Երևանը լռում: Երեխան չէր գնա Ադրբեջան, առ այսօր հայտնի չէ, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանում: Նա միայն այսքան ժամանակ «Կարմիր խաչի» միջոցով հարազատների հետ նամակագրություն է ունեցել: Մենք պատրաստ ենք ճանապարհ փակել այնքան ժամանակ, մինչև կստանանք պատասխան համապատասխան ատյաններից: Մենք մեր ուսուցչուհու տղային, մեր համագյուղացուն ուզում ենք հետ բերել թշնամական հանրապետությունից»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 23.07.2025

SHANTNEWS

Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

14:57 23.07.2025

Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ կառավարության ղեկավարի պաշտոնից, գրում է The Japan Times-ը։ «Դա իրականությանը չի համապատասխանում», – ասել է նա՝ պատասխանելով մամուլում տեղ գտած հրապարակումներին։ Ավելի վաղ որոշ ճապոնական լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իշիբան կարող է մոտ ապագայում հրաժարական տալ։ Այս տեղեկատվությունը հայտնվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի […] ...

Ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

14:44 23.07.2025

Ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար […] ...

Հուլիսի 25-ից ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

14:30 23.07.2025

Հուլիսի 25-ից ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

​​​​​​​Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին […] ...

Իրանը և Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք են ներկայացնում․ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար

14:13 23.07.2025

Իրանը և Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք են ներկայացնում․ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար

Ուկրաինան և Իսրայելը համաձայնության են եկել մոտ ապագայում ռազմավարական երկխոսություն անցկացնել «իրանական սպառնալիքի» վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգայի ելույթին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Այսօր մեր երկրները (Ուկրաինան և Իսրայելը – խմբ.) բախվում են ընդհանուր անվտանգության մարտահրավերների։ Իրանը և […] ...

Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների համար մեկնում է Ստամբուլ

14:00 23.07.2025

Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների համար մեկնում է Ստամբուլ

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, որտեղ հուլիսի 23-ին կկայանա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մեր պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, և իսկապես, երեկոյան նախատեսված են բանակցություններ։ Սա կլինի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքներին՝ հաստատել թուրքական վարչակազմի այն […] ...

BACK_TO_TOP