14:32 23.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՏՏ ոլորտում պետական մրցանակի արժանացավ 43 հոգի՝ 25 ուսանող, 18 աշակերտ: Մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից և 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 14 տարի: «Նոր Հայաստանում հաջողության գրավականը այն չէ, թե ով ում բարեկամն […]
14:20 23.10.2018
«Օգնության կանչ Հայաստանի քաղաքացիներին» նախաձեռնության անդամները թվարկել են այն խնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանում ցմահ ազատազրկվածներին: Ըստ նախաձեռնության՝ ՀՀ-ն իր բնակչության համեմատ ունի աշխարհում ցմահ ազատազրկվածների թվով ամենաբարձր ցուցանիշը: «Տարեկան երկու կամ երեք ցմահ ազատազրկման դատապարտված անձ է մահանում: Վճիռների մեծ մասը չափազանցված պատիժներ է պարունակում, ինչը հակասում է ՀՀ-ում գործող նախադեպերին, ՀՀ-ի կողմից ստորագրվող […]
13:51 23.10.2018
Երևանի օրը Տոների և հիշատակի օրերի ցանկում ներառելու նախագիծը Ազգային ժողովում անսպասելի հետաքրքիր քննարկում ունեցավ։ Նախագիծը ներկայացրած Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կառավարության հետ ունեն կոնսենսուսային որոշում, որ օրենքը կընդունվի, բայց բացառիկ իրադարձությունների դեպքում կառավարությունը իրավասու կլինի տեղափոխել Երևանի օրը։ Սակայն կառավարության անունից հանդես եկող տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ կառավարությունը […]
13:22 23.10.2018
Բավական հետաքրքիր շեշտադրումներով աչքի ընկավ նախագահի նյույորքյան այցը: Այնտեղ նա արժանացել էր Արևելք-Արևմուտք ինստիտուտի տարեկան մրցանակին և մի շարք կարևոր հանդիպումներ ունեցել հայտնի պետական ու քաղաքական գործիչների հետ: Որո՞նք էին այդ հանդիպումների առանձնահատկությունները, որքանով են դրանք կարևոր Հայաստանի համար: Այս հարցերի պատասխանը SHANTNEWS.am-ի թղթակից Քրիստինե Ալագուլյանը փորձել է ստանալ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցում:
12:48 23.10.2018
Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանին նշանակելու հարցը։ Նրան իր քվոտայի շրջանակներում առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Գրիգորյանի ելույթից հետո, սակայն, պարզաբանման կարիք ուներ անցումային արդարադատության մասին նրա պատկերացումը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ արգելվում է արտակարգ դատարանների ստեղծումը։ Արդյո՞ք այդ դատարանները չեն «անցումային արդարադատություն» […]
12:36 23.10.2018
Խորհրդարանի մուտքի մոտ այսօր հավաքվել են ցմահ դատապարտյալների հարազատները, ընկերներն ու փաստաբանները: Բանն այն է, որ, ըստ նրանց ունեցած տեղեկությունների, համաներման նախագծում ցմահ դատապարտվածները ներգրավված չեն: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա: «Հիմնականում հավաքված են ցմահ ազատազրկվածների ընտանիքի անդամները, ընկերները, բարեկամները, որոնք փորձում են իրենց առաջարկներով որոշ ազդեցություն ունենալ համաներմանը […]
12:25 23.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների նոր ղեկավարներ է նշանակել: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Թելման Թադևոսյանը: Երևանի քաղաքապետի որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Վիկտոր Մնացականյանը: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արման Աբրահամյանը:
12:02 23.10.2018
Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ուղերձ է հղել՝ նվիրված Ամուլսարի հանքի շահագործմանը՝ նշելով, որ ինքը միանում է Ջերմուկի բնակիչների բողոքին: «Մենք գիտենք, որ հանքերը վնաս են հասցնում բնական միջավայրին: Մանավանդ բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ և այլն: Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ»,- ասել է […]
11:59 23.10.2018
Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների անցկացման համար քաղաքապետարանը շուրջ 260 մլն դրամ է ծախսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալի պատոնակատար Արամ Սուքիասյանը: SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Սուքիասյանը նշել է, որ նույնքան գումար էլ նախորդ տարի է ծախսվել: Թե որքա՞ն էր նախատեսվել այս տարի ծախսել տոնակատարությունների անցկացման համար ու որքա՞ն խնայողություն […]
11:42 23.10.2018
Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ակնարկեց, թե ՔՊ կուսակցության մոտեցումը, որ իրենք, միևնույն է, անցնելու են խորհրդարան՝ լինի նոր, թե հին օրենսգրքով, սխալ է։ Նրան ՔՊ անդամ պատգամավորներից պատասխանեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ «Պարո՛ն Ուրիխանյան, մե՛նք ենք բերել այս նախագիծը, որովհետև մենք ենք նպատակ ունեցել հեշտացնել, պարզեցնել ընթացակարգերը քաղաքական […]
11:32 23.10.2018
Ազգային ժողովի այսօրվա հերթական նիստի ժամանակ օրակարգային հարցերի քննարկումը վերածվեց երեկվա Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկման ու քվեարկության վերլուծությանը։ «Ծառուկյան» խմբակցության անդամները Հանրապետականի կողմն ուղղեցին սլաքները, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նրանց հիշեցրեց, որ օրենսգրքի համար համաձայնություն տված պատգամավորներն են, որ բացակայել են ու չեն քվեարկել դրա օգտին։ Արտահերթ խոսքի իրավունքով ելույթ ունեցան նաև ԱԺ […]
11:22 23.10.2018
«Ինձ համար զարմանալի է, որ մեր ՔՊ-ի հարգարժան գործընկերները, վարչապետի գլխավորությամբ, երեկ հայտարարում են, թե Ազգային ժողովը պիտի որոշի՝ որ Ընտրական օրենսգրքով գնա, իրենց համար միևնույն է, իրենք մեկ է՝ անցողիկ են։ Եկեք, խնդրում եմ, բևեռեք ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել ընդհանրապես երկրում բոլորի համար հավասարապես, ոչ միայն ՔՊ-ի […]
11:05 23.10.2018
Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններն ստորագրահավաք են սկսելու՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ երեկ մերժվեցին ԱԺ քվեարկությամբ, նորից օրակարգ բերելու և քվեարկության դնելու համար։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Եվ հորդորում եմ Հանրապետական կուսակցության մեր գործընկերներին, որ երեկ ամբիոնից նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար […]
10:57 23.10.2018
Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում թեև երեկ տեղի ունեցածի վերաբերյալ օրակարգային հարց չկար, սակայն ի սկզբանե քննարկումը գնաց հենց այդ ուղղությամբ։ Օրակարգի ներկայացման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ իրենք այսօր պետք է բոլորով մեղա գային հանրության առաջ ու փորձեին նորից անցկացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ «Ես բացահայտ հայտարարում եմ՝ այն, ինչ երեկ […]
08:19 23.10.2018
Ստամբուլի Քադըքեյ շրջանում բանտից փախած դատապարտյալը դանակով հարձակվել է անցորդների վրա։ Միջադեպի հետևանքով տուժել է 11 մարդ։ Այս մասին հայտնում է NTV-ն։ Տուժածներից 2-ի վիճակը ծանր է։ Բժիշկներն օգնություն են ցուցաբերում վիրավորներին։ Տղամարդը ձերբակալված է։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հանցագործ Ալի Քարդաշը հարձակվել է մի կնոջ վրա և վիրավորել իրեն կանգնեցնել փորձող բոլոր անձանց։ Նշվում է, որ […]
22:14 22.10.2018
Shantnews.am-ը կապ է հաստատել սահմանամերձ գյուղի բնակչուհի Անժելա Մնացականյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ վիճակում է Վաչեն, որը հուլիսի 28-ի գիշերն արթնացել է սուր ցնցումներով: Հիշեցնենք, որ խոսքը սահմանամերձ Ոսկեվան գյուղում ծնված եռյակ երեխաներից մեկի մասին է: 2015 թվականի փետրվարի 5-ին «Էրեբունի» ԲԿ-ում ծնված եռյակին «Շանթ» ՀԸ-ի «Հորիզոն» լրատվական- վերլուծական ծրագիրն անդրադարձել է: Մինչ նրանց տուն […]
21:13 22.10.2018
Հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով վարչություն հրավիրված մի ՍՊ ընկերության փաստացի տնօրենը հաղորդում է տվել, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և նույն բաժնի տեսուչ ոմն Վաղիկ, 2018 […]
20:17 22.10.2018
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունները Շիրակի երկրագիտական թանգարանի հիմնանորոգմանը կտրամադրեն 10 532 055 ՀՀ դրամ, տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Թանգարանի հիմնանորոգմանն աջակցելու նպատակով կազմակերպված դրամահավաքին միանալու համար Մշակույթի նախարարությունը շնորհակալություն է հայտնում ստորև ներկայացված պետական ոչ առևտրային կազմակերպություններին (ՊՈԱԿ-ներին). 1. «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային […]
20:06 22.10.2018
Ընտրական օրենսգրքի բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը: «Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և […]
19:46 22.10.2018
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.5 %: Բացի գյուղատնտեսության ոլորտից, նշված ժամանակահատվածում բոլոր ճյուղերի գծով աճ է գրանցվել։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 %-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4 %-ով, շինարարության ծավալը՝ 7.6 %-ով, ծառայությունների ծավալը՝ 19.1 %-ով: Արտաքին առևտրի շրջանառությունը, 2017թ. նույն ժամանակահատվածի […]
19:35 22.10.2018
Խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ չընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին դեմ են քվեարկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀԿ խմբակցության անդամներ Խոսրով Հարությունյանն ու Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, […]
19:20 22.10.2018
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն այսօր խորհրդարանը չընդունեց: SHANTNEWS.am-ը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեց` ի՞նչ զարգացումներ, ի՞նչ իրադարձություններ կհաջորդեն այս քայլին: Քաղաքագետը նշեց, որ որևէ իրադարձություն չի կանխատեսում: «Ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրությունները կանցկացվեն հին, այսինքն՝ այսօր գործող օրենքով, ինչը ցանկալի չէ, որովհետև քաղաքական գրեթե բոլոր ուժերի գնահատմամբ` առաջարկվող փոփոխություններն առաջընթաց էին, բայց, ցավոք սրտի, ՀՀԿ-ն գերադասեց […]
19:16 22.10.2018
ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազություններում կատարված ուսումնասիրությամբ հստակեցվել են 2018թ. հոկտեմբերի 21-ին վերոնշյալ մարզերի 49 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ և հերթական ընտրությունների ընթացքում արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի իրավախախտումների վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 22-ի ժամը 18.00-ի դրությամբ արձանագրվել է ընդհանուր առմամբ […]
19:09 22.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է` այսօր առավոտյան «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ակցիա են կազմակերպել ԱԺ ծառայողական մուտքի մոտ: Նախաձեռնության անդամները գիտեին, որ խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է, ուստի հենց օրենսդիրի այդ մուտքի մոտ էին հավաքվել, որպեսզի ներս մտնելիս պատգամավորներին ու կառավարության անդամներին տեսնեն: Վարչապետին էլ հանդիպելու ակնկալիք ունեին, բայց Նիկոլ Փաշինյանը չէր եկել: Նախաձեռնության անդամներին մոտեցել […]
18:59 22.10.2018
Փաստը եկեք արձանագրենք: Եղավ իրավիճակ, որ բերվեց օրենք, որը որ միտված էր առողջացնել քաղաքական դաշտը, և դա Հանրապետական խմբակցության անդամների կողմից տապալվեց: Այսօր նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից այսօր չընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում […]
18:48 22.10.2018
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ԱԺ-ի կողմից այսօր չընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, գրել է, որ խորհրդարանը մերժել է Ընտրական օրենսգրքի չհիմնավորված փոփոխությունները: «Կա տեսակետ, որ Հանրապետականը իբրև սաբոտաժ է անում՝ չքվեարկելով օրենսգրքի փոփոխությունների համար: Իրականում դա այդպես չէ: ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, […]
18:36 22.10.2018
«Այսօրվա քվեարկությունը իսկապես ցույց տվեց, որ այս կառավարությունը իր ձևավորման առաջին իսկ օրից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում, և հիմա այդ սաբոտաժը արդեն մի քանի անգամ երևաց, և հիմա փորձ է արվում այդ սաբոտաժը հասցնել իր վերջնական հանգրվանին»,- ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին Հանրապետական խմբակցության չքվեարկելու վերաբերյալ նման գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանը։ […]
18:29 22.10.2018
Ազգային ժողովում ավարտվել է Ընտրական օրենսգրքի՝ կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծի քվեարկությունը։ Իսկ այդ փոփոխությունները, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, կատարվում էին ընտրություններն ավելի ժողովրդավարական, օրենսգիրքն ավելի հասկանալի դարձնելու համար։ Այս մասին վարչապետի պաշտոնակատարն ասաց ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում։ «Այս քվեարկությամբ Ազգային ժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները անխուսափելի են, […]
18:20 22.10.2018
Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել։ Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա. Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսելի էի անկման խորացում։ Նկատի ունենալով, 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր […]
18:11 22.10.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյանները, այժմ գտնվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, նրանք քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։ «Մեր վարույթում գտնվող քրեական գործով են հարցաքննվում, բայց թե ինչ […]