18:15 19.10.2018
Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքից: Մրցումների 4-րդ օրը հայ մարզիկներից պատվո հարթակ է բարձրացել Խաչատուր Սարիբեկյանը, որը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվել է աշխարհի չեմպիոն:
17:54 19.10.2018
Երկուշաբթի օրվանից սկսած՝ Կամո Արեյանը այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ չէ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը: «Առաջին տեղակալի լիազորությունների դադարեցում է եղել»,- տեղեկացրեց Տարոն Գևորգյանը: Կամո Արեյանի հետ չկարողացանք կապ հաստատել: Նշենք, որ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 1997 թվականից:
17:25 19.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր քաղաքապետին, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ մայրաքաղաքի զարգացման և նրա բնակիչների բարեկեցության: Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների, ընթացիկ ու ապագա ծրագրերի շուրջ: Հայկ Մարությանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների մասին: Հանդիպումից […]
17:16 19.10.2018
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբեք մի՛ մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը»։ «Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու»,- գրել է նա՝ խոստանալով մանրամասներն ավելի ուշ հաղորդել:
17:14 19.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։ Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և […]
16:48 19.10.2018
Ինչպես հայտնի է, հայ- վրացական սահմանին կուտակված ավտոմեքենաների խնդիրը լուծելու հարցում տարբերակ է համարվում նաև մեքենայի ղեկը հենց Վրաստանում ձևափոխելը՝ Հայաստան բերելու նպատակով: Բանն այն է, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ից արգելված է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Ղեկը փոխել-չփոխելու խնդրին են այսօր անդրադարձել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամներից Դավիթ Գասպարյանն ասել է, որ աջ ղեկ […]
16:13 19.10.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Անհնարին ոչինչ չկա»: Վենետիկ, 19.10.2018» Ինչպես արդեն տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Վենետիկի հանձնաժողովն այսօր քննարկում է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նոր Ընտրական օրենսգրքի նախագծի հարցերը։ Թեմայի վերաբերյալ գրառում է կատարել նաև ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը, գրելով՝ «Ըստ […]
15:56 19.10.2018
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին: Արարքի դրդապատճառները պարզվում են: Կատարվում է քննություն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Գյումրու […]
15:51 19.10.2018
«Իրատես» թերթն այսօր գրել էր. «Ասում են, թե «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. կազմակերպական աշխատանքներից զատ, նրանք նաև սոցհարցումներ են անցկացնում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե իրենք երկրորդ քաղաքական ուժն են և լուրջ ներկայացվածություն են ունենալու ապագա խորհրդարանում։ Եթե ոչ, ապա «հաստատապես ընտրությունները կեղծված կլինեն», և իրենք չեն վարանի պայքարել, […]
15:24 19.10.2018
Ռուս մուլտիպլիկատորները պատրաստվում են էկրանավորել Վիլյամ Սարոյանի «Սպիտակ ձիու ամառը» ստեղծագործությունը: Դա կլինի լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, բայց փոփոխված վերնագրով: Այն կկոչվի «Իմ սիրտը»: «Մուլտֆիլմը իմաստության, կամքի ուժի և մարդկային երազանքների մասին է»,- նշել են հեղինակները: Նախագծի աշխատանքները մեկնարկել են դեռ մի քանի տարի առաջ: Նկարահանումների մեծ մասն արդեն ավարտվել է: Հեղինակները նշել են նաև, որ […]
15:18 19.10.2018
«Իսկապես, եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ես չեմ կարծում՝ երկու շաբաթվա ընթացքում բոլոր քաղաքական ուժերը կհրաժարվեն իրենց պարտավորություններից: Դա բավականին լուրջ վարկանիշային կորուստ կլինի: Բացի դրանից՝ այն ռեսուրսը, որ ունի վարչապետը փողոցում, եթե որևէ քաղաքական ուժ փորձի «սյուրպրիզ» անել, լուրջ էմոցիոնալ կատակլիզմ կլինի»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա կարծիքով՝ բոլոր գործողությունները պետք […]
15:09 19.10.2018
«Սասնա ծռեր» կուսակցությունը կարող է դառնալ նոր իշխանությունից «վառվածների» կոլեկտոր՝ հավաքող և գրավող: Նրանք կարող են Նիկոլ Փաշինյանից բոլոր դժգոհներին իրենց շուրջը հավաքել: Ամեն ինչ կախված է համաներումից»,- այս կարծիքն է հայտնել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով՝ դժվար է գնահատական տալ «Սասնա ծռեր»-ին՝ նրանք արդեն դիմել են մի քայլի, որը կրիմինալ է: «Նրանք արյուն են […]
14:51 19.10.2018
Հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի նախարարի գրությունը Երևանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների հետևանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ: Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ գրությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հարցը լուծելու նպատակով: Նախապատրաստված […]
14:25 19.10.2018
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ անթույլատրելի համարելով Ալավերդու պղնձաձուլարանի փակումը: Նամակում ասվում է. «Հարգելի՛ պարոն Վարչապետ Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարյուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդյունաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն […]
14:16 19.10.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը լսել է քաղաքացիների բողոքները և առաջարկները: Դրանք հիմնականում վերաբերում էին ճանապարհների վիճակին և նպաստներին: «Կառավարությունը գործարան չի բացում, դա խորհրդային ժամանակներում էր: Մենք պիտի օրինականություն ձևավորենք, որպեսզի ներդրողները գան, աշխատեն և գործարաններ կառուցեն»,- ասել է նա: Քաղաքացիները նաև բողոքել են ջրի խնդրից, անդրադարձել […]
13:52 19.10.2018
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրապարակեց պետական գնումների համակարգում ընդգրկված մի շարք կառույցների գնումների ուսումնասիրության արդյունքները: Ընդգրկվել են բոլոր այն պետական մարմինները, որոնք իրենց ենթակայության տակ գտնվող մանկատների, գիշերօթիկ դպրոցների, հոգեբուժարանների, քրեակատարողական և այլ հիմնարկների կարիքների համար սննդամթերքի գնում են իրականացնում: Ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի պետական գնումները և նպատակ է […]
13:42 19.10.2018
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է «Ղեկը աջ» նախաձեռնությունից, թե ինչ վիճակ է հայ-վրացական սահմանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել […]
13:35 19.10.2018
«Բարիկադներ կառուցելը շատ սխալ է, և այդ բարիկադները կառուցել է ոչ թե Էդուարդ Շարմազանովը, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու նրանց առաջնորդը: Նախ պետք չէր բարիկադներ կառուցել, որ հիմա էլ դրանց քանդման անհրաժեշտություն լիներ: Ամեն դեպքում ես բարիկադների քանդմանը կողմ եմ, բաժանարար գծերին դեմ եմ և կարծում եմ, որ Հայաստանում չպետք է լինեն յուրայիններ և օտարներ: […]
13:30 19.10.2018
«Որևէ որոշում կուսակցությունը չունի: Իմ և գործընկերներիս կարծիքը շատ պարզ է բոլորին՝ մենք նշել ենք, որ կուսակցությունը պետք է մասնակցի այս ընտրություններին և պետք է մասնակցի ոչ թե 4-րդ կամ 3-րդ տեղը գրավելու ակնկալիքով, այլ պետք է մասնակցի, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն, որովհետև այսօր միակ գաղափարական ընդդիմությունը Հանրապետականն է»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ […]
13:00 19.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Երևանի քաղաքապետի տեղակալ կարող է նշանակվել Երևանի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանը: Վերջինս երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում: Մինչև թավշյա հեղափոխությունը աշխատել է «Ելք» խմբակցությունում՝ որպես փորձագետ: Ի պատասխան շրջանառվող լուրերի՝ Վահագն Հովակիմյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Լրագրող գործընկերներիս նոր […]
12:59 19.10.2018
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասել է. «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետք է բազմակարծության համար առնվազն 4 կուսակցություն մուտք գործի ԱԺ, բայց որոշումների կայացման ժամանակ եթե նույնիսկ 20 կուսակցություն […]
12:52 19.10.2018
Այսօր առավոտյան մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և նշել, թե ինչ տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Նշվել էր, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որին հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ […]
12:28 19.10.2018
ԱԺ պետաիրավական մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հարցրել է զեկուցող, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ ինչպե՞ս է լինում, որ մի կողմից դուք ուզում եք կուսակցական բազմակարծություն ապահովել ԱԺ-ում, սակայն մյուս կողմից պայմաններ եք ստեղծում, […]
12:15 19.10.2018
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի առաջիկայում ձևավորվող կառավարության կազմում լինելու են երկու հայ նախարարներ։ Այս մասին տեղեկությունը փոխանցել է «Ալ Ժումհուրիա» արաբական թերթը՝ նշելով, որ Լիբանանի կառավարության կազմավորումը տեղի է ունենալու այս շաբաթվա վերջին։ Աղբյուրը նշում է, որ Լիբանանի ՀՅԴ-ի կողմից Ավետիս Կիտանյանն ու երկրի մյուս հայկական ուժերը ներկայացնող Ժան Օղասաբյանն ստանձնելու են, համապատասխանաբար, Լիբանանի զբոսաշրջության […]
12:04 19.10.2018
«Շատ լավ է, որ Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին։ Եվ ես քիչ առաջ ծանոթացա մամուլում հրապարակված առաջին հնգյակին։ Շատ դրական եմ գնահատում այդ քաղաքական գործիչների մասնակցությունը երկրի հետագա պետական կառավարմանը ընդդիմության կարգավիճակով։ Չնայած վստահ չեմ, որ իրենք կհայտնվեն Ազգային ժողովում»,– արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության մասնակցության մասին SHANTNEWS.am-ի հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ […]
12:00 19.10.2018
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել է, որ այս օրենսգրքի փոփոխությունը բխում է այն պահանջից, որի սկիզբը դրվել է ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության ժամանակ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ օրենսգիրքը հնարավորինս […]
10:53 19.10.2018
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր խորհրդարանում ասել է, որ հանձնաժողովը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սոցիալական նշանակության ապրանքային շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներ, այդպիսի 10 ընկերություն կա. «Շաքարավազն է, բենզինը, դիզվառելիքը, կարագը, ցորենը, ալյուրը, կաթնամթերքը, հավի ձուն, հավի միսը և արևածաղկի ձեթը», – ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ այս շուկաներում կան նաև […]
08:27 19.10.2018
Ամերիկացի դերասանուհի, հաղորդավարուհի Ջոյ Բեհարը ABC News–ի եթերում, օրինակ բերելով Հայոց ցեղասպանությունը, ասել է, որ Թրամփը ճանապարհ է հարթում նոր բռնապետի համար։ Եթերի ընթացքում քննարկվել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի անհետացման հարցը, ինչպես նաև ԱՄՆ-ի դերակատարումն այդ հարցում։ Բեհարի խոսքով՝ Թրամփն արտոնություններ է տալիս մարդու իրավունքները խախտող բռնապետներին։ Անդրադառնալով Հիտլերին՝ ասել է․ «Նա սպանել է […]
07:32 19.10.2018
Թուրքիայի Յալովա նահանգի մզկիթներից մեկի ծխականները 37 տարի աղոթել են ոչ Մեքքայի ուղղությամբ, ինչպես պահանջում են իսլամական կանոնակարգերը։ Նշվում է, որ մզկիթը դեպի սուրբ քաղաքը թեքված է եղել սխալ անկյան տակ։ Այս մասին գրում է Daily Sabah-ը։ Պարբերականի տվյալներով՝ 1981 թվականին մզկիթի շինարարության ժամանակ սխալ է թույլ տրվել, որի պատճառով ուղղությունը դեպի Մեքքա խախտվել է […]
07:13 19.10.2018
Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքի հաղորդավար Ֆուաթ Քոզլուքլուն ուղիղ եթերում իր ավագ ընկեր, հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան լուրն էկրանի վազող տողով տեսնելուց հետո չի կարողացել զսպել հուզմունքը: Քոզլուքլուն երկար ժամանակ գլուխը կախել է՝ ջանալով զսպել արցունքները և դժվարացել է նախադասություն կազմել ու ավարտին հասցնել իր խոսքը: Մի կերպ փորձելով շարունակել եթերը՝ Ֆուաթ Քոզլուքլուն հայացքն […]