18:35 13.11.2018
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախկին ընտրությունների ձևով ընտրություններ այլևս երբեք չեն լինելու։
«Ընտրախախտումների դեպքում զանգահարե՛ք ոստիկանություն, որովհետև ոստիկանը մերն է, և կարևորը քաղաքական կամքն է, իսկ քաղաքական կամք կա, և որևէ մեկը չի փորձելու, ինչպես Երևան քաղաքի ընտրություններում, ընտրությունների վրա ազդեցություն ունենալ: Եթե ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, կստանա օրենքով նախատեսվելիք պատիժը:
Ինչ վերաբերում է իմ գործընկեր պարոն Աշոտյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի ուսապարկը, գլխարկը, եթե լինեն առաջադրված, մենք, միևնույն է, ձայներ կստանանք, պետք է ասեմ, հարգելի՛ պարոն Աշոտյան, ես և Արարատ Միրզոյանը այստեղ հայտնվել ենք ռեյտինգային համակարգով Ձեր իշխանության կողմից կազմակերպված ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ, երբ չկային մեդիաներ, երբ կային այն մտավախությունները, որոնց մասին խոսեցին իմ գործընկերները, և վստահեցնում եմ Ձեզ՝ մենք շատ շուտով կտեսնենք, թե որքան ձայն կհավաքեք Դուք՝ որպես ընդդիմություն, նույն 4-րդ ընտրատարածքում:
Կարող եմ ուրախացնել Ձեզ, հարգելի՛ ընտրողներ, հարգելի՛ պարոն Աշոտյան, ես նույնպես առաջադրվելու եմ 4-րդ ընտրատեղամասում՝ Նուբարաշեն, Մարաշ տարածքներում և կտեսնենք՝ որքան ձայն կհավաքի իրեն ընդդիմություն հայտարարած ՀՀԿ-ն»,- նշեց նա:
Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ ինքը չի կարող ընդունել, որ ՀՀԿ կարող է այսօր ընդդիմություն լինել.
«ՀՀԿ-ն ընդդիմություն չէ, չի եղել ու չի կարող լինել: Սերժ Սարգսյանը չի կարող ընդդիմություն լինել, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ղեկավարն է, և ներողություն եմ խնդրում, բայց շատ-շատերը, եթե ոչ մեծամասնությունը, չեն ճանաչում ու չգիտեն հայ ժողովրդի ցավերը, խնդիրները, որովհետև իրենք այդ մարդկանց հետ չեն շփվել: Գուցե անհատական գործիչներ իրենց ներդրումն ունեցել են և ինչ-որ ձևով շփում ունեցել են, բայց ՀՀԿ կուսակցությունը, ՀՀԿ կուսակցության ղեկավարը, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ համարները, այդ մարդիկ հայ ժողովրդին չեն ճանաչում, չգիտեն այդ մարդկանց խնդիրները և ընդդիմություն չեն կարող դառնալ ուղղակի քննադատելով: Պետք է իմանաս, թե այդ մարդն ինչ խնդիր ունի, որ ներկայացնես այն, ուստի ՀՀԿ-ն կարող է ընդդիմություն դառնալ 5-10-15 տարի հետո»:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...