00:31 22.10.2018
ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազությունում ուսումնասիրվել են 2018թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ը տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը: Ըստ այդմ՝ արձանագրվել է ընտրական առերևույթ իրավախախտման 33 դեպք, որից 9-ը՝ ԶԼՄ հրապարակում, 14-ը՝ քաղաքացու կողմից […]
00:26 22.10.2018
Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում նույն օրվա ժամը 20-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 2-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, իսկ 1-ը՝ […]
23:50 21.10.2018
Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովը ժամը 23:00-ի դրությամբ ամփոփել է 28 տեղամասերից 6-ի արդյունքները: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանին: 6 տեղամասերի նախնական արդյունքներով՝ այս տեղամասերում առաջատարը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը, որը ստացել է ընտրողների […]
21:42 21.10.2018
Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է Հայաստանի համայնքներում տեղի ունեցած ընտրությունների դիտարկում: Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել են անհրաժեշտ ուսումնասիրություններ, ապահովել են արձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրել են իրավական խորհրդատվություն: Մասնավորապես, աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ ընտրատեղամասում քաղաքացիների կուտակումների և ընտրողների ուղղորդումների […]
20:08 21.10.2018
Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Shantnews.am-ի հետ զրույցում նա ասաց՝ վաղվանից անցնելու է աշխատանքի: «Բավականին երկար եմ մտածել, երկար տևեց, մինչև ես որոշեցի: Հեշտ բան չէր, պետք է ուժերս հաշվեի, գլխավոր ճարտարապետի իրավասությունները վերջնականապես պարզեի, հասկանայի՝ հնարավոր է աշխատել, թե ոչ: Գլխավոր ճարտարապետը պաշտոն չէ, դա մասնագիտական պատասխանատվություն է, պետք […]
17:25 21.10.2018
Էրեբունի-Երևան 2800 միջոցառումների շրջանակում անցկացվող հեծանվավազքը մեկնարկել է Երևանի քաղաքապետի մասնակցությամբ: «Ես և իմ ընտանիքը հեծանվավազքով վաղուց ենք զբաղվում, մեր շատ սիրելի սպորտաձևն է: Ես հորդորում եմ բոլոր երևանցիներին ու հայաստանցիներին ավելի ակտիվ զբաղվել սպորտով: Հեծանիվը նաև փոխադրամիջոց է, սրանով կարելի է մաքուր պահել Երևանի օդը և առողջ լինել, նաև մի փոքր բեռնաթափել մեր փողոցները»,-ասաց […]
16:52 21.10.2018
Էրեբունի-Երևան 2800 միջոցառումների շրջանակում անցկացվող հեծանվավազքն անցկացվել է Երևանի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով մասնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել տոնին ամեն տարի սիրով միացող հեծանվորդներին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հայկ Մարությանը կոչ է արել հնարավորության դեպքում ավելի ակտիվ զբաղվել սպորտով: «Հեծանվավազքով վաղուց եմ զբաղվում, և այն իմ սիրելի սպորտաձևն է: Հորդորում եմ բոլորին, որպեսզի ավելի […]
16:22 21.10.2018
Անկախ դիտորդ դաշինքի դիտորդները դիտարկում են իրականացնում Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում։ Ժամ 13:00-ի դրությամբ Հրազդան քաղաքում արձանագրված հիմնական խախտումներն են․ – որոշ տեղամասային կենտրոններում միաժամանակ ներկա են համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Միքայելյանի երկու վստահված անձ – տեղամասային կենտրոնի շրջակայքում արձանագրվել են կուտակումներ, այդ թվում թաղային հեղինակությունների ներկայություն Վաղարշապատում արձանագրված հիմնական խախտումներ են – որոշ տեղամասերում […]
15:46 21.10.2018
«Խաըգջիի սպանության պայմանները խորագույն վրդովմունք են առաջացնում և հանդիսանում են Վիեննայի կոնվենցիայի ապշեցնող խախտում»,-այսպես է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ լրագրողի սպանությունը բնութագրել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Այս կոնվենցիան կարգավորում է դիվանագիտական և հյուպատոսական գործունեության կանոնները և սահմանում է, որ դիվանագետները պետք է հարգեն իրենց գործունեության վայր հանդիսացող երկրի օրենքները։ Մոգերինիի հայտարարությունը […]
13:43 21.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ամման քաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունը ևս մեկ հրաշալի հնարավորություն է Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ հանդիպելու, ինչպես նաև վայելելու քաղաքի տոնական մթնոլորտը: […]
11:57 21.10.2018
Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած տարբեր քաղաքների պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այնուհետ պատվիրակությունների անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի […]
10:55 21.10.2018
Երևանի 2800-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել քաղաքամայր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Սիրելի՛ երևանցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։ Քաղաքի հիմնադրման այս պատկառելի տարեդարձը լավագույնս փաստում է, որ Էրեբունուց դեպի նորօրյա Երևան հասնող հազարամյակների պատմության ընթացքում յուրաքանչյուր սերունդ իր ուրույն և կարևոր ներդրումն է ունեցել. Երևանը մարդիկ են, […]
10:18 21.10.2018
Երևանն այս տարի նշում է հիմնադրման 2800-ամյակը: Տոնական օրվա հանդիսությունները կմեկնարկեն Ստեփան Շահումյանի հրապարակից՝ մարաթոնով: Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում՝ Էրեբունի անվամբ։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտնված մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի […]
09:55 21.10.2018
Այսօր ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի և մեկ համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Էջմիածնում, Հրազդանում, […]
21:07 20.10.2018
Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սաադ Հարիրիին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար. «Սա իմ առաջին այցելությունն է եղբայրական Լիբանան՝ հնագույն քաղաքակրթությունների պատմությամբ լի մի երկիր: Վստահ եմ, որ այս այցը լավագույնս կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության օրակարգային […]
20:10 20.10.2018
«Կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, ընդհանուր առմամբ, այնպիսին է, որ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք կարողանանք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոր Ընտրական օրենսգրքով, որը հուսով եմ՝ նաև կընդունվի ԱԺ-ի կողմից: Վենետիկի հանձանժողովի արտահայտած կարևորագույն դիրքորոշումն այն էր, որ իրենք կարծում են, որ ԸՕ-ն փոփոխությունների ենթարկելուց հետո առնվազն մեկ տարի ժամկետ իրենք ուզում են, որ […]
19:53 20.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետները՝ Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը: Սուրեն Աբրահամյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ արդեն «նեղացած չէ» նորընտիր քաղաքապետից, որ հրավիրված չէր Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Թե ինչ տրամադրվածություն ունի Վահագն խաչատրյանը, փորձել ենք պարզել հենց նրանից: «Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն […]
19:26 20.10.2018
Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն իր Facebook-ի էջում տեսաուղերձ է հրապարակել, որում Երևանի տոնի առթիվ շնորհավորում է երևանցիներին: «Սիրելի՜ երևանցիներ, երևանցի ասելով ես ոչ միայն նկատի ունեմ երևանի բնակիչներին, այլ ամբողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սիրում են Երևանը, ովքեր համարում են Երևանն իրենց հարազատ վայրն է: Չէ՞ որ Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է: Եվ […]
19:20 20.10.2018
«Հեղափոխությունից հետո մենք նոր իրավիճակի մեջ ենք, իսկ նոր իրավիճակները երբեմն ստանդարտներից դուրս գալ են պահանջում, ես այդտեղ մեծ զոհողություն չեմ տեսնում, ես շատ ավելի վտանգավոր եմ համարում ընտրությունները հետաձգելը, քան որոշակի արագությամբ ընտրություններ անցկացնելը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երեկ […]
19:09 20.10.2018
Հայաստանում դեկտեմբերին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մասնակցել-չմասնակցելուց, ընտրական ցուցակը կազմելուց զատ` քաղաքական ուժերը քննարկում են նաև Ընտրական օրենսգրքի նոր նախագծով ընտրություն անցկացնելու նպատակահարմարությունը: Մինչ դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունները, վաղն արդեն Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Արդեն իսկ գրանցված ընտրախախտումներից մինչև նոր Ընտրական օրենսգիրք, այս և այլ հարցերի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ Կենտրոնական ընտրական […]
18:58 20.10.2018
Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացման համար ևս մեկ հնարավորություն կարող է ստեղծել Թրամփի մեկ այլ խորհրդականի՝ Ռուդի Ջիուլիանիի այցը Հայաստան: Նա Թրամփի մտերիմներից է: Ջիուլիանին Հայաստանում կլինի ոչ պաշտոնական այցով՝ Եվրասիական տնտեսական հանձաժողովի ֆորումին մասնացելու համար: «Ջիուլիանին նույնպես կարևոր գործիչ է, Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը: Լուրջ ազդեցություն ունի Թրամփի վրա, որովհետև նրա անձնական […]
18:45 20.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետները՝ Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը: Որոշ ժամանակ առաջ Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահմյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հայկ Մարությանի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել: «Ես նույնիսկ պատրաստվել էի՝ ինչ պիտի հագնեմ, ոնց պիտի հագնեմ, բայց, ցավոք, հրավեր չեմ ստացել»,- ավելացրել […]
18:13 20.10.2018
«Անմիջականորեն Վենետիկի հանձնաժողովը չի կարող պարտավորեցնել մեզ, բայց հանձնաժողովի բացասական կարծիքը կդառնա ԵԽԽՎ քննարկման առարկա: Այո՛, անցել ենք լրիվ համամասնական ցուցակի և դա դրական է, բայց արմատական փոփոխություններ կան Ընտրական օրենսգրքում: Ի դեպ, դրանք այն փոփոխություններն են, որոնք ընդդիմությունն առաջարկել էր տարիներ առաջ, բայց Հանրապետական կուսակցությունը չէր ընդունել, բայց, մյուս կողմից, Վենետիկի հանձնաժողովը ճիշտ է […]
17:47 20.10.2018
Պաշտոնապես դեռ չի հայտարարվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի օրը և օրակարգը: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները օրեր առաջ հարցրին, բայց դիվանագետը մանրամասներ չներկայացրեց: Հայտնի է միայն՝ Բոլթոնը Հայաստանում կլինի Ադրբեջան կատարած այցից հետո: Նա այդ մասին իր Twitter-ի էջում էր հայտնել: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում՝ ամերիկացի պաշտոնյան, […]
17:32 20.10.2018
«Ես կարծում եմ՝ Վենետիկի հանձաժողովի հայտարարությունը հստակ մեսիջ է այն առումով, որ ասում է՝ ներհայաստանյան որոշելիք խնդիրն է, թե մենք ինչ Ընտրական օրենսգրքով պետք է մասնակցենք: Հասկանալի է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները տարիներ շարունակ աշխատել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ և որոշակի հարաբերություններ կան ու իրենց նախորդ գործընկերոջը ցանկացել են չնեղացնել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]
17:22 20.10.2018
Երեկ երեկոյան Ադրբեջանի բանակում սկսվել է հրետանային ու հրթիռային զինատեսակների ներգրավմամբ զորավարժություն։ Ստորաբաժանումները տագնապով դուրս են բերվել զորամասերից, իրականացրել են զորաշարժ, մեկնել կենտրոնացման շրջաններ, բացազատվել ու իրականացրել կրակային վարժանքներ։ Մարտական կրակով ուղեկցված վարժանքներին ներգրավվել են ռուսական արտադրության զինատեսակներ՝ ինքնագնաց և քարշակվող հրետանային համակարգեր, հակատանկային հրթիռային համակարգեր և այլն։
17:02 20.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով նախկին պաշտոնակիցներին՝ Հայկ Մարությանը, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և նկատել, որ այն կծառայի ի նպաստ մայրաքաղաքի խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության […]
17:00 20.10.2018
Հոկտեմբերի 20-ին մեկնարկում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը: Հայտնի է, որ նա այցելելու է Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Փորձագետի կարծիքով՝ Բոլթոնի այցը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել ԱՄՆ վարչակազմի հետ, ինչը դեռևս չի հաջողվում անել […]
16:44 20.10.2018
Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում: Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի հետ և կից գրառել. «Պարզվեց՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նույնպես սելֆիներ անելու սիրահար է: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սաադ Հարիրիի […]