22:20 18.10.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարկել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք: ShantNews.am-ի հետ զրույցում Մասիս Այվազյանը պատմեց, որ մարտի 1-ին՝ առավոտյան, […]
21:51 18.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նա, մասնավորապես, ասել է. «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է մասնակցել այս հոբելյանին, որովհետև ես նախ և առաջ ինձ համարում եմ հայկական գիտական համայնքի […]
19:54 18.10.2018
SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է Հայաստանի դեմ երկու գանգատների արդյունքները և բավարարել դրանք: Մասիս Այվազյանին և Գրիգոր Ոսկերչյանին ՀՀ կառավարությունը, որպես փոխհատուցում, կվճարի 7500 եվրո: Այս երկու գործերն են առնչվում են 2008 թվականի մարտի 1-ին, և ՄԻԵԴ-ում վարույթ էին ընդունվել 10 տարի առաջ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ […]
19:35 18.10.2018
Վրաստանի գլխավոր դատախազությունը վերսկսել է 2008թ. Լոնդոնի արվարձանի իր բնակարանում կասկածելի հանգամանքներում մահացած հայտնի միլիոնատեր Բադրի Պատարկացիշվիլու մահվան հանգամանքների քննությունը: Չհերքելով մահվան պաշտոնական վարկածը՝ Վրաստանի դատախազությունը պնդել է, որ դեռևս 2016թ. նյութեր է հայտնաբերել, որոնք վկայում են Վրաստանի նախկին իշխանությունների կողմից Պատարկացիշվիլիի նկատմամբ նախապատրաստվող սպանության մասին: Գլխավոր դատախազությունը սպանության կազմակերպման գործով ձերբակալել է Սահմանադրական անվտանգության […]
19:23 18.10.2018
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մասին հարցին պատասխանելիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիների խումբը կարող է ստեղծել իր կուսակցությունը՝ ակնարկելով, որ դրանում որևէ արտասովոր բան չկա։ Հարցին, թե համաձա՞յն է Քոչարյանի այն հայտարարության հետ, որ ընդդիմադիր դաշտում վակուում կա, Փաշինյանը պատասխանեց․ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարծում եմ, ամեն ինչ կդնեն […]
19:17 18.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ […]
19:09 18.10.2018
Սյունեցիները կրկին բողոքում են նորանշանակ մարզպետի նշանակման դեմ: Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետ նշանակվեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Ի նշան նոր մարզպետի դեմ բողոքի` Սյունիքի մարզում ճանապարհ էին փակել նույն օրը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս ակցիային, նշել էր, որ բողոքողը սյունեցիները չեն, իրենց կուսակցության անդամներն էին:
19:06 18.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր բացվեց պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում կառուցված բիթքոինի մայնինգի ֆերման։ Միջոցառումից հետո լրագրողները Ծառուկյանի ներկայությամբ Փաշինյանին հարցրին՝ Ծառուկյանը բիզնեսով զբաղվո՞ւմ է։ «Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Մնացածը իմ մեկնաբանության խնդիրը չէ»,- նշեց Փաշինյանը։ Հարցին, որ ինքը՝ Փաշինյանը հայտարարել է, որ օլիգարխներ չպետք […]
18:55 18.10.2018
Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է, և դա ինչ-որ առումով Դուշանբեի պայմանավորվածության շնորհիվ է։ Իր և Իլհամ Ալիևի պայմանավորվածության վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե օպերատիվ կապ ձեռք բերվե՞ց, Փաշինյանը պատասխանեց․ «Այո՛, այո՛։ Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող […]
18:51 18.10.2018
«Ներգաղթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նման չէ, որ միանգամից մեծ թվով մարդիկ գան։ Դա պրոցես է, որ պետք է սկսվի և շարունակվի»,- խոստացված արտագաղթի մասին լրագրողների հարցին այսօր այսպես պատասխանեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ ներգաղթի հնարավոր կապին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ երկարաժամկետ տեսլականը ամեն ինչի համար դրական է, որ մարդիկ իրենց պլանները […]
18:50 18.10.2018
«Ես չեմ ասել՝ մարդիկ ներդրումներ չեն ուզում անել, ես ասել եմ, որ քաղաքական առկախված վիճակը առկախում է որոշակի տնտեսական գործունեություն, և դա ակնհայտ է, դա ես չեմ հորինել։ Դա տնտեսագիտության մեջ կանոն է»,- այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ իրականացված ներդրումներին՝ Հայաստանում բիթքոինի մայնինգի ֆերմայի ստեղծման ուղղությամբ։ […]
18:34 18.10.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստան եկած գործարարները շատ լավ տրամադրություն ունեն: «Մենակ նորից եմ ես ձեզ ասում, մեր լրագրողները, ձեր ցավը տանեմ, խաչաձև, մուտիլովկեք, որ ավելի հետաքրքիր լինի, եսիմինչ… որ ուզում եք բոմբ տրաքացնեք, արդեն տրաքել, պրծել ա»,- նշեց նա` դիմելով լրագրողներին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի`բարիկադները քանդելու […]
18:16 18.10.2018
Գյումրիի երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված 2 նորածինները գտնվում են Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը: Փոքրիկներն անցել են նախնական բուժզննություն, առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։ Արդյո՞ք նորածինները երկվորյա՞կ են, թե՞ ոչ, կպարզվի գենետիկ հետազոտությամբ: Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները շարունակում են քննչական գործողությունները՝ պարզելու դեպքի հանգամանքները, ճշտելու, թե ովքեր են ծնողները: Երեկ երեկոյան Գյումրիում տեղի […]
17:44 18.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր խոսել է կուսակցական ճամբարափոխությունների մասին՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խիստ ընտրողաբար է վերաբերվում այդ երևույթին: Պատգամավորն ասել է, որ, օրինակ, ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից հոսք չկա դեպի ՔՊ, եթե լիներ, ինքը կիմանար: Լրագրողի հարցին, եթե, օրինակ՝ ՀՀԿ-ի այն պատգամավորները, որոնք պաշտպանել են ՔՊ-ին, ցանկանան անդամակցել […]
17:23 18.10.2018
Բաղրամյան 26-ի ու ԱԺ այգու դռները բացելուց հետո հերթը հասավ Հայաստանի պատմության թանգարանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Շենքի կամարաշարն ազատվեց ապակե պատնեշներից ու գովազդային վահանակներից: Թեև գովազդային վահանակները կոմերցիոն չէին, այլ պատմության թանգարանի կամ Ազգային պատկերասրահի ցուցադրությունների մասին էին, սակայն մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Տիգրան Գալստյանի խոսքերով` էապես փոխում էին գլխավոր ճակատի […]
17:10 18.10.2018
«Լրագրողները, էս երկիր քանդողները … »,- իր այս խոսքերը չհասցրեց ավարտել Գագիկ Ծառուկյանը, երբ նրան հարց էին տալիս քաղաքական թեմաներով, մինչդեռ ինքը տրամադրված էր միայն մայնինգի ֆերմայի բացման մասին խոսել։ Նա զայրացավ ու սկսեց երկրի չզարգանալու մեջ մեղադրել լրագրողներին։ «Ոնց որ դուք էսօր եկել եք՝ Ծառուկյանին հունից հանեք էս լավ օրը, չի կարելի, ոչ մի […]
17:00 18.10.2018
«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» կատարված փոփոխությունների վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանելիս ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ամեն ինչ արդեն ստորագրված ու պայմանավորված է։ «Պարոն վարչապետի հետ հուշագիրը ստորագրել ենք, իրար կողք կողքի գնում ենք, այսօր բարիկադներ կառուցելու ժամանակն ա»,- ասաց Ծառուկյանը։ Բարիկադների մասին մինչ այս խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախկին […]
16:50 18.10.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայի շուրջ այսօր SHANTNEWS.am-ի հետ զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը: Դաշնակցական պատգամավորն արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան բոլոր դեպքերում, և պետք է հաշվի նստել այդ իրողության հետ՝ անկախ սեփական դիրքորոշումներից և մտահոգություններից: Որպես մտահոգություն՝ Արմենուհի Կյուրեղյանն ասել է, որ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը՝ բարիկադներ կառուցելու […]
16:49 18.10.2018
«Դա հիմնականում պատգամավորի, ասենք թե, իրավունքի խնդիրն ա, որ պատգամավորը պետք է կարողանա գնալ խորհրդարան, իր ձայնը տա, որ դա հաշվենք, ասենք թե, օրինական։ Դա ա եղել»,- այսպես ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց հոկտեմբերի 2-ի երեկոյան Ազգային ժողովի կողմից «ԱԺ կանոնակարգ օրենքում» կատարված փոփոխությունները, որոնց կողմ էր նաև «Ծառուկյան» դաշինքը։ Հենց այդ իրադարձություններին հաջորդեց […]
16:46 18.10.2018
Գյումրիում կառուցվելու է հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենք: Այս մասին ասել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետն այսօր տեղի ունեցած ցուցադրական վարժանքների ընթացքում: Փրկարարները գործնականում ցուցադրել են, թե ինչ պատրաստվածություն ունեն երկրաշարժերի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար: Ցուցադրական վարժանքներն ի հայտ են բերում փրկարարական ծառայության թերությունները և տեխնիկական հագեցվածության խնդիրները: Դրանցից առաջնայինը Գյումրիում հրշեջ-փրկարարական ջոկատի շենք ունենալն […]
14:59 18.10.2018
Կառավարությունն ընդունեց «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թ. սեպտեմբերի 8-ի համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի հիման վրա ԵԱՏՄ անդամ մի շարք պետություններ կիրառում են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ […]
14:55 18.10.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ […]
14:08 18.10.2018
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն անդրադարձել է ծխելու համար նախատեսված տուգանքների շուրջ հասարակության դժգոհություններին: Ըստ նրա՝ տուգանքների նշանակումը գումար հավաքելու համար չէ, այլ կանխարգելելու: «Դու չես ուզում մարդուն տուգանես, ուզում ես, որ նա չխախտի արգելքը»,- ասել է նա: Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ծխախոտն այն հիմնական […]
13:36 18.10.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Հայաստան այցից սպասելիքներին, խոստացավ հարցին անդրադառնալ այցի շրջանին ավելի մոտ ժամանակահատվածում: «Հիմա պատրաստվում ենք: Նպատա՞կը: Ինքը գալիս է Ռուսաստանի Դաշնություն, տարածաշրջան, մենք ունենք մեր օրակարգը ԱՄՆ-ի հետ, որը հաստատված, տարիներով ձևավորված օրակարգ է»,- ասաց նա: Մնացականյանը հայտնեց, […]
13:20 18.10.2018
«Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչն այսօր տեսանյութ է հրապարակել Բագրատաշենի անցակետից, որտեղ բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով մեքենա ներկրողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա […]
13:17 18.10.2018
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի: Նա պահանջում է առոչինչ ճանաչել Սերժ Սարգսյանի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի ՆՀ-264-Ա հրամանագիրը, որով ինքն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական կայքից: Նշենք, որ Արմեն Դանիելյանը եղել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ:
13:05 18.10.2018
ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև ապրիլ Հայաստանը եղել է ավտորիտար երկիր, ապա բռնել է ժողովրդավարացման ուղին։ Սրա վերաբերյալ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, Փաշինյանին իր աջակցությունը հայտնած Գևորգ Կոստանյանն ասաց, որ համաձայն չէ վարչապետի այս դիրքորոշման հետ։ «Ես համաձայն չեմ վարչապետի այդ դիրքորոշման […]
12:59 18.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բարելավում է օտար լեզուների իմացության մակարդակը: «Ամենօրյա ռեժիմով բարելավում եմ ֆրանսերենիս, ռուսերենիս, անգլերենիս իմացությունը՝ ամեն լեզվին շաբաթական տրամադրելով երկու օր: Նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ: Սովորեք օտար լեզուներ»,- գրել է նա: