19:55 03.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին Արցախի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում ցուցադրությունից անհետացել է Միհրդատ Երրորդ Պարթևի արծաթյա մետաղադրամը: Այս մասին հայտնել էր պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: SHANTNEWS.am-ն այսօր փորձել է պարզել, թե ինչ նորություն կա՝ կապված գողին հայտնաբերելու և գողոնը վերադարձնելու աշխատանքների հետԼ «Ոչ մի նորություն չկա: Այդ արծաթյա դրամը, որ […]
19:16 03.11.2018
Երբ նոյեմբերի 1-ին խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց և իրավունքի ուժով 6-րդ գումարման Ազգային ժողովը ինքնալուծարվեց ու նույն օրը երեկոյան ՀՀ նախագահի հրամանագրով արտահերթ ընտրությունների օր նշանակվեց դեկտեմբերի 9-ը, քննարկման թեմա դարձավ մեկ այլ հարց՝ ե՞րբ է գումարվելու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը: Առաջին նիստը գումարելու օրվա առաջին տարբերակն առաջ քաշեց վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ […]
18:40 03.11.2018
Ռուս կնոջը բռնաբարելու փորձ կատարելու կասկածանքով կալանավորված գյումրեցի 28-ամյա երիտասարդի հարազատներն ու հարևաններն այսօր բողոքի ցույց են անցկացրել Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց, փակել Հաղթանակի պողոտան: Երիտասարդի հարազատները պահանջել են փոխել կասկածյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, որը Շիրակի մարզի ընդհանոր իրավասության դատարանի որոշմամբ սահմանվել է երկու ամսով և ազատ արձակել նրան: Ծնողների պնդմամբ՝ իրենց որդին […]
18:28 03.11.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանի միջնորդությունը` իր պաշտպանյալին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ միջնորդությունը մերժվել է, քանի որ կալանքի հիմքերը դեռևս պահպանվում են: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Սամվել Մայրապետյանը հոկտեմբերի 9-ին կալանավորվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ […]
18:24 03.11.2018
Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի կարծիքով` Հայաստանի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանել-չպահպանելու հարցին չափից մեծ նշանակություն է տրվում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո այդ պաշտոնը պահպանել-չպահպանելու հարցին, Իգիթյանը նշեց. «Եթե նայենք այն ազդեցությունը, որն ունեցել է այս դեպքում, օրինակ՝ Յուրի Խաչատուրովի ներկայությունը ՀԱՊԿ-ում` այն իրավիճակների վրա, որ մենք ունեցել […]
18:13 03.11.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ոչ թե դաշինքով, այլ անջատ: SHANTNEWS.am-ը զրուցեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, որն այս տեղեկություններին հետևյալ պատասխանը տվեց. «Այս պահին կսրող եմ միայն ասել, որ մասնակցության ձևաչափի շուրջ վերջնական որոշում չկա, քննարկման փուլում է: Մոտ ապագայում կլինի արդեն վերջնական որոշում, քանի […]
17:35 03.11.2018
Տիկին Թամարայի ձեռքում Յուրի Վարդանյանի առաջին գավաթն է, այն 45 տարի է` հպարտությամբ պահում է իր տանը։ 1973թ. առաջին անգամ Յուրին դարձել էր աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող ու գավաթը Լենինական վերադառնալուց հետո նվիրել իր քավորին։ «Էս գավաթը տվեց քավորին, ասաց՝ սա քեզ ինձանից հիշատակ, իմ առաջին գավաթը քեզ եմ նվիրում, պահի՛ր ու ինձ միշտ հիշի՛ր»,- […]
17:05 03.11.2018
Բաղրամյան պողոտայում` Գրողների միության շենքի առջև, քիչ առաջ այրվել է Mersedes մակնիշի ավտոմեքենա: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հրշեջները արդեն ժամանել են դեպքի վայր, որը կանգնած է մնացել պողոտայի սկզբնամասում: Հակառակ կողմով երթևեկությունը շարունակվում է: ՀՀ ԱԻՆ լրատվականից հայտնեցին, որ հրդեհի հետևանքով տուժածների մասին տեղեկատվություն չկա: «Մեր խումբն արդեն տեղում է: Կրակը մեկուսացված է»,- տեղեկացրեց ԱԻՆ մամուլի քարտուղար […]
16:46 03.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայասանի Հանրապետության օրենքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
15:46 03.11.2018
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հոկտեմբերի 29-ին Թուրքիայի դեսպանատան հրավերով մասնակցել է Թուրքիայի Հանրապետության 95-ամյակին նվիրված միջոցառմանը: Համացանցում լուսանկար էր հրապարակվել այդ միջոցառումից: Մարիլոսյանի` այդ միջոցառմանը մասնակցելն ու լուսանկարի հրապարակումը զայրույթի ալիք են բարձրացրել: Նրան կոչ են անում թողնել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի պաշտոնը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել […]
15:38 03.11.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և վնասազերծել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ և ՀՀ տարածքում իրացմամբ զբաղվող ևս մեկ հանցավոր խումբ: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն` Իրանի Իսլամական Հանրապետության […]
15:20 03.11.2018
Դեռևս քարոզարշավը չի մեկնարկել, վաղ է ուրվագծել արդյունքները: Այս մասին Ազգային ժողովի միջանցքներում՝ լրագրողների հետ ճեպարզույցի ժամանակ, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Բոլորս ցանկանում ենք, որ այն լինի քաղաքական ընտրություն: Կառավարությունը, ոստիկանությունն ամեն ինչ անելու են, որպեսզի անօրինականություններ չլինեն: ԶԼՄ-ներն էլ ապահովելու են, որպեսզի դրանք լինեն հնարավորինս թափանցիկ»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք […]
15:07 03.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 04:10-ի սահմաններում, երկու դիմակավորված անհայտ անձ՝ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, զենքի գործադրմամբ հարձակվել են Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 25/1 հասցեում գործող վարկային կազմակերպության […]
14:43 03.11.2018
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսին ազատել հարկային բեռից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարությունը, այս մասին նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մենք համաձայն ենք, որ իրենք որևէ հարկ չվճարեն: Ավելի լավ է իրենք ընդհանրապես հարկ չվճարեն, միայն հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ մեր հսկողությունն իրականացնենք, որպեսզի 24 […]
14:36 03.11.2018
Գերմանիայում ոստիկանությունն արդեն 3 տարի է, ինչ փորձում է ձերբակալել հայկական մաֆիայի անդամներին: Գերմանիայի քրեական հետախուզությունը խորհուրդ չի տվել ընդունել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի առաջարկած օգնությունը, քանի որ կասկածում են, որ վերջիններս կապ ունեն Հայաստանի նախկին իշխանությունների հետ։ Այս մասին հայտնել է Der Spiegel-ը: Աղբյուրը նշում է, որ կովկասյան տարածաշրջանի հանցագործները Գերմանիայում ստեղծել են […]
14:15 03.11.2018
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում «Դուշանբեն կարող է դառնալ թակարդ» վերտառությամբ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշ վտանգավոր զարգացումների հավանականությանը: «Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։ Ինչպես և կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]
13:16 03.11.2018
«Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ընտրությունները կազմակերպել և ընտրական ամբողջ գործընթացը իրականացվելու է գործող ԸՕ-ի կանոնակարգերին համապատասխան»,- առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Ընտրական օրենսգրքի մասին խոսելոս՝ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը նշեց, որ չի ցանկանում ևս մեկ անգամ մեկնաբանել ու գնահատական տալ 2017 թվականի ընտրություններին: Մուկուչյանը […]
12:56 03.11.2018
ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան վերաբերյալ պետությունն իր պարտականությունը կարող է համարել իրականացված, եթե հրաժարվելու մասին գրավոր պաշտոնական պատասխան ստանա։ «Մենք երկու անգամ ենք հստակ պատասխան ստացել Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ տնից հրաժարման հետ կապված: Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, եղել են՝ […]
12:44 03.11.2018
Ազգային ժողովը 2019 թվականին կունենա 48 օր տևողությամբ հերթական նիստ ու 23 օր արտահերթ նիստ։ Տարվա ընթացքում կլինի առնվազն 28 խորհրդարանական լսում և 23 ճեպազրույց: Այս մասին այսօր Ազգային ժողովի երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծն ու դրանով նախատեսված միջոցառումները Ազգային ժողովի մասով։ […]
12:37 03.11.2018
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ միջանցքներում խոսել է օպտիմալացման քաղաքականության մասին: Նա նշել է, որ այս պահին կոնկրետ հաշվարկներ չկան, թե որքան գույք է կրճատվելու, որքան գումար են խնայելու: Ինչ վերաբերում է կրճատման ենթակա ավտոմեքենաներին, ապա աշխատանքային խումբը փորձում է հարցին լուծում տալ՝ հնարավորին չափ խուսափելով բացասական հետևանքներից: «Երկարաժամկետ կտրվածքով ճիշտ է օպտիմալացումը, […]
12:28 03.11.2018
ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հայտնել է, որ դատական ոլորտում խնդիրներ կան, սակայն հետևություններ են արվել: Այսօր, ըստ նրա, դատավորների գործունեությանը միջամտող որևէ քայլ չկա, իսկ որոշումներ կայացնելու հարցում նրանք զանգեր չեն ստանում: «Բարձրագույն դատական խորհրդի ապրիլի 12-ի որոշման մեջ հստակ նշված է՝ եթե որևէ զանգ կամ որևէ միջամտություն […]
12:10 03.11.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Մարտուն Գրիգորյանի հետ, և մեզ հետ զրույցում վերջինս հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները: «Մամուլում գրված է, որ ես նման հայտարարություն եմ արել, ես նման հայտարարություն չեմ արել»:
12:00 03.11.2018
Հայաստանի Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց իրենց աշխատակազմի ֆինանսավորման դետալները, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի տարակուսանքը հարուցեց այն, որ բյուջետային նախագծում ներկայացված թվերի համաձայն՝ նախագահի աշխատակազմը նախատեսում է 19 հազար մարդու զրկել քաղաքացիությունից, իսկ 25 մարդու տալ քաղաքացիություն։ Փաստաթղթերը զննելուց հետո Էմիլ […]
11:39 03.11.2018
2019 թվականին Հայաստանի նախագահի աշխատակազմի գործառույթների համար նախատեսված ֆինանսավորումը կկազմի 1 միլիարդ 184 միլիոն դրամի սահմաններում, որը կազմում է 2018 թվականի ֆինանսավորման 61,5 տոկոսը։ Այսինքն՝ 741 միլիոն դրամով պակասելու է նախագահական աշխատակազմին տրվող գումարը։ Բյուջետային այս տվյալները այսօր Ազգային ժողովի 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Էմիլ Տարասյանը։ Նա բացատրեց, որ […]
11:28 03.11.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ դատաձգաբան-փորձագետ Ա. Հ.–ին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել է կալանավորել նրան: Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել […]
10:42 03.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը համատեղ նիստ է գումարել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի հետ: Օրակարգում 2019-ի բյուջեն է, որի քննարկումներն ընթանում են արդեն մի քանի օր: «Մենք ունենք կանխատեսումներ գալիք տարվա մակրոցուցանիշների համար և դրանից բխում են այն բյուջետային ցուցանիշները, որոնք կարող ենք ունենալ գալիք […]
23:00 02.11.2018
Ադրբեջանցի բռնցքամարտիկ Ֆարիզ Մամեդովը մեծ ցանկություն ունի մենամարտել Դավիթ Ավանեսյանի հետ: Ի դեպ, Մամեդովը դեռ երկու տարի առաջ է ավարտել բռնցքամարտիկի կարիերան և հիմա ցանկություն ունի վերադառնալ մեծ ռինգ ու առաջին մենամարտն անցկացնել հենց Դավիթի հետ: «Ֆարիզ Մամեդովը ցանկանում է մրցել Դավիթ Ավանեսյանի հետ, քանի որ նրանք պայմանավորվել են միմյանց հետ մրցել, սակայն ինչ-որ պատճառներով […]
22:49 02.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության հաղորդումները կարելի է դիտել մի շարք տարբերակներով: Էլեկտրոնիկայի վաճառքի ցանկացած կետից ձեռք բերել մի քանի հազար դրամ արժեցող DVB-T2 ազդանշան ընդունող սարքը, որին կմիանա սովորական ալեհավաքը, միացնել հեռուստացույցին և ունենալ «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու հնարավորություն: Ձեռք բերել DVB-T2 ազդանշանի ընդունիչով ցանկացած հեռուստացույց, որին միացնելով սովորական ալեհավաքը, կունենաք «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու […]
20:42 02.11.2018
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները քիչ ժամանակ են թողել` դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը նախապատրաստվելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Իրականում, ես կարծում եմ, որ դա շատ կարճ ժամանակ է, բայց զարմացած չեմ, որովհետև հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա կոնսոլիդացում, հանրային աջակցություն, իր լեգիտիմության աջակցում»,- ասել […]