111 ոսկե մեդալ, 43 համաշխարհային ռեկորդ. լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի առաջին գավաթը Գյումրիում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+31.09 oC

111 ոսկե մեդալ, 43 համաշխարհային ռեկորդ. լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի առաջին գավաթը Գյումրիում է

17:35 03.11.2018

Տիկին Թամարայի ձեռքում Յուրի Վարդանյանի առաջին գավաթն է, այն 45 տարի է` հպարտությամբ պահում է իր տանը։ 1973թ. առաջին անգամ Յուրին դարձել էր աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող ու գավաթը Լենինական վերադառնալուց հետո նվիրել իր քավորին։

«Էս գավաթը տվեց քավորին, ասաց՝ սա քեզ ինձանից հիշատակ, իմ առաջին գավաթը քեզ եմ նվիրում, պահի՛ր ու ինձ միշտ հիշի՛ր»,- SHANTNEWS.am-ի թղթակցին հուզված պատմել է Յուրի Վարդանյանի քավորակինը՝ Թամարա Զուլոյանը։

21 տարեկանում նվաճած առաջին գավաթին հետո հաջորդեցին շատերը։ Յուրի Վարդանյանի մարզիչը հորեղբայրն էր՝ Սերգեյ Վարդանյանը, ումից էլ դեռ պատանի հասակում յուրացրել էր ծանրամարտի գաղտնիքները: Լոկոմոտիվային դեպոյի շենքի նկուղային հարկում էր մարզումներն անցկացնում, նպատակը մեկն էր՝ ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում և մասնակցել հեղինակավոր մրցաշարերի։

«Նկուղի պատուհանների բարձրությունը երկու մետր էր, Յուրան ցատկելով հեշտությամբ կանգնում էր պատուհանագոգերին։ Օրը 25 տոննա ինքը ծանրություն էր բարձրացնում: Եթե վերամբարձ կռունկն ամեն օր 25 տոննա ծանրություն բարձրացներ, հավանաբար կկոտրվեր ու փուլ կգար»,- իր հիշողություններն է պատմել սպորտի վարպետ Ռաֆիկ Սաֆարյանը։

7 տարվա մարզումների արդյունքում լեգենդար մարզիկը Մոսկվայում մասնակցում է Օլիմպիական խաղերին. նա համարվում էր մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը։ 82 կգ քաշային կարգում երկամարտի արդյունքում ԽՍՀՄ հավաքականի հայ մարզիկը ցուցաբերում է անհավանական արդյունք և բարձրացրած 400 կգ ծանրաձողով սահմանում համաշխարհային ռեկորդ՝ հռչակվելով օլիմպիական չեմպիոն։

«Ամբողջ Հայաստանը հեռուստացույցի դիմաց նստած հետևում էր մրցաշարին։ Ցույց տվեցին, որ լենինականցի Յուրա Վարդանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքը թնդաց, դհոլ -զուռնայով ժողովուրդը դուրս էր եկել փողոց ու մինչև լուսաբաց սեղաններ դրած տոնում էին առաջին օլիմպիական չեմպիոնի հաղթանակը: Դա ազգային հպարտություն էր»,- պատմում է սպորտի վարպետը:

Օլիմպիական չեմպիոն հռչակվելուց հետո Յուրի Վարդանյանի փառքն ու ճանաչումը դուրս եկավ Խորհրդային Միության սահմաններից, հազարավոր պատանիների ու երիտասարդների համար գերբնական ուժով օժտված մարզիկը օրինակ ծառայեց:

«Անգնահատելի էր նրա ներդրումը սպորտում, շատ սերունդներ են նայել նրան ու եկել ծանրամարտ, դեպի մեծ սպորտ»,- պատմում է Յուրի Վարդանյանի քրոջ որդին, ծանրամարտիկ Հարություն Եղոյանը։

Հարությունը հաջողությունների հասավ, դարձավ Հայաստանի հնգակի չեմպիոն: Այժմ մարզում է պատանի ծանրորդներին։ Յուրի Վարդանյանը հպարտանում էր նրա հաջողություններով, չմեծամտանալու և հաղթանակները մի կողմ թողնելով նոր բարձունքներ նվաճելու խորհուրդներ տալիս։

Լեգենդար մարզիկի ուղին երեք որդիներից ընտրեց միայն Նորայրը: Նրան մշտապես ոգևորում էին ռեկորդակիր հոր ցուցանիշներն ու հաղթանակները: Նորայր Վարդանյանը հանդես եկավ Հայաստանի և ԱՄՆ հավաքականների կազմերում, մասնակցեց միջազգային մրցաշարերի, բայց հայկական սպորտի լեգենդի արդյունքներին հասնել ու գերազանցել չկարողացավ։

111 ոսկե մեդալ, 43 համաշխարհային ռեկորդ, աշխարհի, Եվրոպայի բազմակի  ու օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի  նվաճումները հայտնի են աշխարհին, բայց քչերին է հայտնի, որ լեգենդար մարզիկը նաև հրաշալի դաշնամուր է նվագել ու զբաղվել հեռացատկով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 12.08.2025

SHANTNEWS

Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի

17:58 12.08.2025

Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...

Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:56 12.08.2025

Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը

17:52 12.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը

Օգոստոսի 12-ին` ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը […] ...

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

17:48 12.08.2025

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...

Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆ

17:43 12.08.2025

Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆ

Ամռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...

BACK_TO_TOP